+ Կատարել գրառում
Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Հովհաննես Շիրազը և Գյումրին

  1. #21
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,301
    Հեղինակության աստիճան
    13359
    Ամեն մի ապրող բանաստեղծություն այս կամ այն զգացմունքի ալեկոծումից ծնված բախմունք է, հետևապես վիշտ է կամ տվայտանք, կարոտ է կամ կարոտի հառաչանք, երազների փլուզում է կամ թե անհաս երազանք, բախտի կամ սիրո որոնմունք։ Ամեն մի զուտ, ճշմարիտ պոեզիա ավելի վշտածին է, քան ծափածին, հույսից է ծնվում, քան առավելյալ լույսից, ըղձանքից, քան գովքից, մարգարեությունից, քան կատարվածից։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Ալ․ ՄԿ․ (20.01.2019), Անահիտ Բարխուդարյան (14.01.2019), Մինասյան Նորա (08.02.2019), Zhanneta (12.01.2019)

  3. #22
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    6177
    Վաղ մանկության անջնջելի տպավորությունները ծանր հետք են թողել բանաստեղծի հոգեբանության ու մտածողության վրա։Թերևս այս պատճառով էլ նրա ստեղծագործության մեջ զգալի տեղ է գրավում վերհուշը։Այդ վերհուշը,սակայն,բանաստեղծի ներկայացրած անցյալը,մանկության հիշատակների,հոր,մոր,քույրերի,ընկերների,համաքաղաքացիների ուրվանկարը լինելով,վերաճում է նրա ապրած դարաշրջանը բնութագրող գեղարվեստական պատկերի, որի մեջ անդրադարձված է պատերազմի,Եղեռնի ու հետեղեռնյան շրջանի հայ իրականությունը։
    Օ՜,ինչ գաղթողփրկություն՝մահախուճապն եմ հիշում․․․

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր Անահիտ Բարխուդարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    620
    Հեղինակության աստիճան
    5139
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրողը սկիզբ է առնոււմ իր ծննդավայրից և իր ծննդավայրն է բերում գրականություն: Այս ճշմարտությունը վերաբերում է նաև Ազգային մեծ բանաստեղծ, գյումրեցի Հովհաննես Շիրազին:Բոլոր մեծերի ճանապարհն է դա, Աբովյանն՝ իր Քանաքեռով, Պռոշյանն՝ իր Աշտարակով ,Թումանյանը,Զորյանը,ՀՐ.Մաթևոսյանը՝ իրենց Լոռիով,Ջիվանին,Տերյանը՝ իրենց Ջավախքով,Չարենցն՝ իր Կարսով,Բակունցն ու Համո Սահյանը՝ իրենց Զանգեզուրով, Ավ.Իսահակյանն ու Հովհ. Շիրազը ՝ իրենց Շիրակով՝ գյուղերով ու կենտրոն Գյումրիով: Ուզում եմ կենտրոնանալ Հովհաննես Շիրազ -Գյումրի հարաբերության վրա և եկեք ուսուցիչներով սեղմ բնութագրենք հետյալ կողմերը.
    ա/ Ի՞նչ է տվել Գյումրին Հովհաննես Շիրազ բանաստեղծին և
    բ/Ինչպե՞ս է Հովհ.Շիրազը բանաստեղծականացրել Գյումրին


  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Ալ․ ՄԿ․ (20.01.2019), Մարգարյան Նաիրա (13.01.2019), Մարիամ Սարգսյան. (13.01.2019), Zhanneta (14.01.2019)

  7. #24
    Մոդերատոր Անահիտ Բարխուդարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    620
    Հեղինակության աստիճան
    5139
    Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրի քաղաքում, հողագործի ընտանիքում: Հայրը` Թադևոսը, ինչպես գյումրեցիներն էին կոչում «բոստանչի» էր, մայրը` Աստղիկը, ասեղնագործում էր: Փոքրիկ Հովհաննեսը ծնողների միակ արու զավակն էր քույրերից` Գոհարից և Մարիամից հետո: Հինգ տարեկան էր Հովհաննեսը, երբ զրկվեց հորից:

    Մանկության օրերն անցնում էին Ամերկոմի որբանոցում: Սակայն մանուկ Հովհաննեսը, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչում է, դառնում անապաստան և կուլայով ջուր է ծախում, և ահա մի օր էլ Գյումրու շուկայում մի կնոջից փորձում է հաց գողանալ, պարզվում է՝ մայրն է: Այդ դեպքից հետո մայրը որդուն պահում է իր և երկու քույրերի հետ:
    Մանկության օրերի մասին Շիրազը շատ բանաստեղծություններ է գրել, ինչպես` «Հին մանկություն», «Գտա», «Իմ կուլայով այս պուճուր», «Վեց տարեկան մանուկ էի», «Իմ ընկեր Լորիկը» պոեմը և այլն..

    1932-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Գյումրու տեքստիլ գործարան, նախ` որպես կտավագործի աշակերտ, իսկ հետո` ենթավարպետ և ջուլհակություն է սովորում:

    1931-ին գործարանային թերթում տպագրվում է բանաստեղծի առաջին բանաստեղծությունը:

    Շիրազը Երևան է մեկնել 1932 թվականին, բայց իր հարազատ քաղաքը երբեք չի մոռացել, ու երբ նրան հարցրել են՝ վարպետ, հիմա ե՞րբ ես իրականում ծնվել` 1915-ին, թե՞ 1914-ին, պատասխանել է.
    «Ես կին չեմ, որ իմ տարիքը հարցնեն, կարևորը Գյումրիս գյուղերի հետ չխառնեք»:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Ալ․ ՄԿ․ (20.01.2019), Զարինե Ամիրյան (08.02.2019), Մարգարյան Նաիրա (13.01.2019), Մարիամ Սարգսյան. (13.01.2019), Մինասյան Նորա (08.02.2019), Zhanneta (14.01.2019)

  9. #25
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,448
    Հեղինակության աստիճան
    34120
    ԿՏԱԿ
    Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ,
    Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք.
    Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս,
    Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս:
    Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար,
    Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր, -
    Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում
    Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում.
    Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
    Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
    ՈՒ կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով
    Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով,
    ՈՒ երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,
    Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես
    ՈՒ կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,
    Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի:

    Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
    Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Ալ․ ՄԿ․ (20.01.2019), Զարինե Ամիրյան (08.02.2019), Էմմա Խաչատրյան (13.01.2019), Մարիամ Սարգսյան. (13.01.2019), Մինասյան Նորա (08.02.2019), Zhanneta (14.01.2019)

  11. #26
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    10419
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրողը սկիզբ է առնոււմ իր ծննդավայրից և իր ծննդավայրն է բերում գրականություն: Այս ճշմարտությունը վերաբերում է նաև Ազգային մեծ բանաստեղծ, գյումրեցի Հովհաննես Շիրազին:Բոլոր մեծերի ճանապարհն է դա, Աբովյանն՝ իր Քանաքեռով, Պռոշյանն՝ իր Աշտարակով ,Թումանյանը,Զորյանը,ՀՐ.Մաթևոսյանը՝ իրենց Լոռիով,Ջիվանին,Տերյանը՝ իրենց Ջավախքով,Չարենցն՝ իր Կարսով,Բակունցն ու Համո Սահյանը՝ իրենց Զանգեզուրով, Ավ.Իսահակյանն ու Հովհ. Շիրազը ՝ իրենց Շիրակով՝ գյուղերով ու կենտրոն Գյումրիով: Ուզում եմ կենտրոնանալ Հովհաննես Շիրազ -Գյումրի հարաբերության վրա և եկեք ուսուցիչներով սեղմ բնութագրենք հետյալ կողմերը.
    ա/ Ի՞նչ է տվել Գյումրին Հովհաննես Շիրազ բանաստեղծին և
    բ/Ինչպե՞ս է Հովհ.Շիրազը բանաստեղծականացրել Գյումրին
    Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
    Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
    Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
    Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
    Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
    Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
    Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
    Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
    Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
    Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
    Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
    Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (20.01.2019), Զարինե Ամիրյան (08.02.2019), Մարիամ Սարգսյան. (13.01.2019), Մինասյան Նորա (08.02.2019), Zhanneta (14.01.2019)

  13. #27
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    95
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրողը սկիզբ է առնոււմ իր ծննդավայրից և իր ծննդավայրն է բերում գրականություն: Այս ճշմարտությունը վերաբերում է նաև Ազգային մեծ բանաստեղծ, գյումրեցի Հովհաննես Շիրազին:Բոլոր մեծերի ճանապարհն է դա, Աբովյանն՝ իր Քանաքեռով, Պռոշյանն՝ իր Աշտարակով ,Թումանյանը,Զորյանը,ՀՐ.Մաթևոսյանը՝ իրենց Լոռիով,Ջիվանին,Տերյանը՝ իրենց Ջավախքով,Չարենցն՝ իր Կարսով,Բակունցն ու Համո Սահյանը՝ իրենց Զանգեզուրով, Ավ.Իսահակյանն ու Հովհ. Շիրազը ՝ իրենց Շիրակով՝ գյուղերով ու կենտրոն Գյումրիով: Ուզում եմ կենտրոնանալ Հովհաննես Շիրազ -Գյումրի հարաբերության վրա և եկեք ուսուցիչներով սեղմ բնութագրենք հետյալ կողմերը.
    ա/ Ի՞նչ է տվել Գյումրին Հովհաննես Շիրազ բանաստեղծին և
    բ/Ինչպե՞ս է Հովհ.Շիրազը բանաստեղծականացրել Գյումրին
    Սիրելի Ժաննետա, այս ինչ անզուգական թեմա եք ընտրել։

    Համո Սահյան - Գրավոր Շիրազը ուղեկցելու է բոլոր հայ սերունդներին․․․ ժամանակակիցների պարտքն է՝ որքան հնարավոր է պահպանել բանավոր Շիրազին․․․ Պետք է ամեն ինչ անել գոնե փրկելու համար այն, ինչ տակավին մնում է մարդկանց հիշողության մեջ․․․

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (20.01.2019), Մարգարյան Նաիրա (14.01.2019), Zhanneta (14.01.2019)

  15. #28
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    6177
    Մեջբերում Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Ժաննետա, այս ինչ անզուգական թեմա եք ընտրել։

    Համո Սահյան - Գրավոր Շիրազը ուղեկցելու է բոլոր հայ սերունդներին․․․ ժամանակակիցների պարտքն է՝ որքան հնարավոր է պահպանել բանավոր Շիրազին․․․ Պետք է ամեն ինչ անել գոնե փրկելու համար այն, ինչ տակավին մնում է մարդկանց հիշողության մեջ․․․
    Շնորհակալ եմ Ա.Ա.Ա. արձագանքելու համար:
    Այո,Շիրազը ծնված լինելով արհեստների ու արվեստների,երգի ու բանաստեղծության սիրահարների քաղաքում,անցնելով որբության դառնությունների միջով՝ աչքն ու ականջը վարժեցրել էր խոսքաշեն ու սրամիտ մարդկանց գունագեղ միջավայրին, դրսևորել էր իր բնական տարբեր ձիրքերը:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (20.01.2019), Մինասյան Նորա (08.02.2019)

  17. #29
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    6177
    Կգար հայրս Շիրակի հովերի հետ իրիկվա,
    Կշողշողար բահն ուսին` սարից ելնող լուսնի պես...
    Կգար հայրս, կհիշեմ երազի պես երեկվա,
    Կարծես աշխարհն էր մտնում մեր խրճիթի դռնով ներս...
    Բանաստեղծի հոր կորուստը մեղմ էր կարծես թե մոր ողջության ժամանակ,բայց մոր մահից հետո մայրական թեման <<Հուշարձան մայրիկիս>> գրքում գրեթե ամբողջացրած բանաստեղծի մեջ արթնացել էր հոր հիշատակի հանդեպ որդիական պարտքի շատ խոր զգացում:Բնորոշ է իր հոր մասին բանաստեղծի հետևյալ վերհուշը.
    Ինքն իրենից Օնիկս ոտանավոր կհանե...
    Կավից մարդ էլ կշինե,_պարծենում էր հայրիկս:
    Ասա՝ ինքը մարդ դառնա,_կատակում էր մայրիկս:
    Չէ՛,կդառնա,չես տեսնում՝ մատներն հույս են ի ծնե...
    Վերջին խմբագրող՝ Zhanneta: 14.01.2019, 11:24:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (20.01.2019)

  19. #30
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    6177
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Կգար հայրս Շիրակի հովերի հետ իրիկվա,
    Կշողշողար բահն ուսին` սարից ելնող լուսնի պես...
    Կգար հայրս, կհիշեմ երազի պես երեկվա,
    Կարծես աշխարհն էր մտնում մեր խրճիթի դռնով ներս...
    Բանաստեղծի հոր կորուստը մեղմ էր կարծես թե մոր ողջության ժամանակ,բայց մոր մահից հետո մայրական թեման <<Հուշարձան մայրիկիս>> գրքում գրեթե ամբողջացրած բանաստեղծի մեջ արթնացել էր հոր հիշատակի հանդեպ որդիական պարտքի շատ խոր զգացում:Բնորոշ է իր հոր մասին բանաստեղծի հետևյալ վերհուշը.
    Ինքն իրենից Օնիկս ոտանավոր կհանե...
    Կավից մարդ էլ կշինե,_պարծենում էր հայրիկս:
    Ասա՝ ինքը մարդ դառնա,_կատակում էր մայրիկս:
    Չէ՛,կդառնա,չես տեսնում՝ մատներն հույս են ի ծնե...
    Բարեմիտ ու չարամիտ հարևաններն էլ իրենց խորհրդավոր վերաբերմունքն ունեին.
    Քիթը սրբել չի կրնա՝ ինչե՜ր կենե՝ հըլա տես...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (20.01.2019)

+ Կատարել գրառում
Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ / ԵԿԵՔ ՉՄՈՌԱՆԱՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ…/
    Հեղինակ՝ Lilit Sahakyan, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 71
    Վերջինը: 10.03.2019, 11:32
  2. ԻՄ ՆԵՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ԲՆԱԳԵՏԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Բնագիտություն
    Գրառումներ: 203
    Վերջինը: 28.04.2018, 19:16
  3. ԻՄ ՆԵՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ԲՆԱԳԵՏԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 151
    Վերջինը: 14.03.2018, 18:35
  4. ԳԵՆԵՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ...
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.03.2018, 23:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •