+ Կատարել գրառում
Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678
Ցույց են տրվում 71 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Հովհաննես Շիրազը և Գյումրին

  1. #71
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Մեջբերում Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շիրազը Երևան է մեկնել 1932 թվականին, բայց իր հարազատ քաղաքը երբեք չի մոռացել, ու երբ նրան հարցրել են՝ վարպետ, հիմա ե՞րբ ես իրականում ծնվել` 1915-ին, թե՞ 1914-ին, պատասխանել է. «Ես կին չեմ, որ իմ տարիքը հարցնեն, կարևորը Գյումրիս գյուղերի հետ չխառնեք»:

    Վարպետի հարազատ քաղաքում՝ այն նույն տանը, որն անձամբ Շիրազն է հավանել, այսօր մանկության տարիների իրեր չկան՝ միայն մի քանի լուսանկար, աշխատասենյակը՝ գրապահոցով ու գրասեղանով, հագուստից՝ պիջակն ու զավակների աշխատանքները։ Բայց թանգարան եկած յուրաքանչյուր այցելու մեծ բավականություն կստանա` լսելով Շիրազի կյանքին ու գործունեությանը վերաբերող հետաքրքիր զրույցները՝ համեմված վարպետի սրամիտ հումորներով ու մինչ այս ոչ մի տեղ չհրապարակված ամենահետաքրքիր պատմություններով, որոնք ներկայացնում է Շիրազի քրոջ թոռնուհին` էքսկուրսավար Նարինե Խաչատրյանը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #72
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Նշենք այն նախադրյալները, որոնք կարող էին նպաստել Շիրազի պոեզիայում քնարական հերոսի տեսադաշտում սեփական ծնողների կերպարներն ստեղծելու համար, ինչը խթան եղավ նրա քնարերգության մեջ մայրերգության և հայրերգության մոտիվների լայնահուն արծարծումների համար:

  4. #73
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Իր մոր և հոր կերպարներն ստեղծելու մոտիվներում քնարական ինքնարտահայտմամբ խորանալու հակում հանդես բերած բանաստեղծի ինքնաբուխ մղումները պայմանավորված են մի շարք գործոններով:

  5. #74
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    6668
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԸ ԵՎ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ

    Շիրազի հետ հանդիպումների մասին շատ հետաքրքիր դեպքեր էր պատմում Համո Սահյանը: 1986-ին Սիսիանում նկարահանում էինք «Իրիկնահացի հրավեր» հաղորդումը: Խոսք եղավ քննադատների տված գնահատականների մասին:
    _ Երբեմն քննադատը ճիշտ է ներկայացնում,_ ասում էր Սահյանը,_ հաճախ էլ քեզ ու քո գրածի հետ ոչ մի կապ չունեցող պարզունակ բաներ է գրում՝ «Բանաստեղծն ուզում է ասել...», էնա, ասել է, էլի:
    Ես հարցրի.
    _ Դուք սիրու՞մ եք հանդիպումների գնալ, բեմերից արտասանել:
    Երևի թե այդ հարցը գոնե ես չպիտի տայի. գիտեի, որ չի սիրում ինքն իր մասին խոսել, հաճախ էլ խուսափում է հանդիպումներից: Բայց Սահյանին պարզ էր, որ իմ հարցը հեռուստադիտողի համար է:
    _ Երբեմն ես էլ էի հանդիպումների գնում: Եղել է, որ բեմերից բանաստեղծություններ էլ եմ կարդացել: Բայց որտեղ Շիրազը կար, չէի կարդում. Շիրազի մոտ ի՞նչ կարդաս, Շիրազը վեր կկենար, և ամեն ինչ տակն ու վրա կլիներ:
    Այդ «տակն ու վրա անելը» Շիրազի հախուռն բնավորության, ազատ ու անմիջական պահվածքի արդյունք էր: Թեպետ երկուսն էլ մեծ սեր էին վայելում ընթերցողի մոտ, սակայն Սահյանն ինքն էր միշտ համեստորեն մեծարում Շիրազին. նա շատ բարձր էր գնահատում իր գրչակցին: Սա մեծ մարդուն հատուկ պահվածք է, որը շատ բնորոշ արտահայտված է Շիրազին նվիրված Սահյանի բանաստեղծության վերջին քառատողում.
    Համո Սահյանն ասավ՝ Շիրազ
    Դու անտառ ես, ես՝ բարդի ծառ.
    Թող մի քիչ էլ ես սոսափեմ
    Քո շառաչուն ծառերի հետ:
    Համո Սահյանն ու Շիրազը մի տարօրինակ ընդհանություն ունեին. երկուսն էլ չէին սիրում նկարահանվել կամ ձայնագրվել: Ասացի. «Ձեր երկուսի այդ բնավորության պատճառով մենք ենք տուժում՝ ընթերցողներս՝ ձեր պոեզիայից զատ նաև ձեր իմաստուն զրույցներին կարոտողներս»:
    «Այդ նկարող խցիկի ներկայությունն ինձ մի տեսակ խանգարում է,_ ասաց Սահյանը,_ թվում է, թե դռան արանքից մարդ է լսում, դժվարանում եմ կենտրոնանալ: Համ էլ՝ ես ի՞նչ, Շիրազի բանավոր խոսքն ուրիշ է. այդ խոսքը պետք է փրկել: Մի անգամ,_ շարունակեց Համո Սահյանը,_ Շիրազը մտավ գրողների տուն: Հավաքված զրուցում էինք: Խոսք բացվեց Նարեկացու մասին: Հիմա ձեր մտքներով էլ չի անցնում, չէ՞, որ Շիրազը կարող էր ժամերով խոսել Նարեկացու մասին: Ի՜նչ խոսք, գրականագիտական ի՜նչ փայլուն վերլուծություն: Ո՜նց եմ ափսոսում, որ Նարեկացու մասին նրա այդ խոսքը չձայնագրվեց: Ամեն գրականագետ կամ քննադատ պիտի նախանձեր, թե դա ինչ խորը վերլուծություն էր»:
    Եվ հենց Համո Սահյանը պիտի մտահոգվեր, թե «Շիրազի գրավոր ժառանգությունը կա, մեզ մնում է փրկել բանավորը»:
    Այս երկու մեծերի մտերմության շատ վկայություններ Գևորգ Արշակյանն է թղթին հանձնել:
    «Քո և Համոյի տարբերությունը ո՞րն է»,_ հարցրել է Շիրազին:
    «Համոն թաքուն կգրե, թաքուն կտպե, ժողովուրդը այան-ափաշկարա կկարդա: Ես այան-ափաշկարա կգրեմ, ժողովուրդը թաքուն կկարդա: Երկուսս էլ կտեսնինք ու կհավատանք Աստծուն՝ Համոն՝ գլուխը կախ, ես՝ գլուխս բարձր պահած: Ինքը հողի մեջ կերթա, ես՝ ամպի: Իմ սիրտը հրաբուխով կճաքի, Համոյինը՝ ամպրոպով: Ես անձրևով կուլամ, Համոն՝ խոտի վրայի շաղով: Էսքանը»:

    Հ. Պապիկյան

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (17.06.2019)

  7. #75
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    6668
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԸ ԵՎ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ

    Զարմանալի, ոչ մի տրամաբանության մեջ չտեղավորվող բան էր քննադատներից ոմանց չարափառ վերաբերմունքը Շիրազի հանդեպ:
    «Վայ-քննադատներով լեցուն է եղել շուրջս, և ես հազիվ էի էսպես դիմադրում ու դիմանում»:_ Այսպես դառնացած խոստովանում էր Շիրազը Գյումրիում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ: Իր մանկության այդ քաղաքը նրա համար նաև անկեղծանալու քաղաք էր. «Սիրտս բացեմ ձեր առաջ»:
    Այո, անկախ այն բանից, թե պետական որոշ այրեր ինչ քմահաճությամբ էին վարվում Շիրազի հետ, անկախ այն բանից, թե պետական մասշտաբով նրա հոբելյանները նշվում էին կամ չէին նշվում, մարդիկ նրան կարդում էին, սիրում, վայելում նրա պոեզիայից եկած ճառագումների լույսը:
    Եվ նման պայմաններում, երբ թվում է՝ հուսահատությունը թևաթափ պիտի անի մարդուն, երբ թվում է, թե մտածումները բանաստեղծական խոսք բերելու ընդունակ չպիտի լինեն, Շիրազը շարունակում էր գրել, ստեղծագործել ու արարել: Նա կարողանում էր մի քանի վայ-չուզողներին հակադրել իր գրչի զորությունը, արարման հրաշափառությունը:
    Այդ նույն Գյումրիում նա իր գրչի զորությանը ապավինած մարդու պարզությամբ և չարությունը քամահրանքով հակադարձողի վստահությամբ ասաց. «Ինչքան հարվածեցին, գրիչս էնքան կատաղեց»:
    Այլ խնդիր է, և քննադատների, գրականության պատմությունն ուսումնասիրողների մտածելու բանն է անդրադառնալու այդ աբսուրդ իրողությանը, թե ընթերցողի հախուռն սերը վայելող հայ մեծանուն բանաստեղծն ինչու էր չկամության հանդիպում:
    1976թ. Հայաստանի գրողների 7-րդ համագումարում այդ թեմային շատ պատկերավոր անդրադարձավ ինքը՝ Շիրազը: Այդ համագումարին մասնակցում էր նաև Կարեն Դեմիրճյանը, և Շիրազն իր ելույթի մեջ մի քանի անգամ, կարծես հենց այնպես, վկայում էր իր և Դեմիրճյանի մտերմությունը.
    «Ընկեր Դեմիրճյանին էլ կարդացի, հավանեց»:
    Կարեն Դեմիրճյանն, իրոք, շատ բարձր էր գնահատում Շիրազի պոեզիան և նրա հետ էլ անթաքույց մտերմություն ուներ, ամեն հնարավոր աջակցությունը ցուցաբերում էր: Շատ էր ափսոսում, որ հաճախ ժամանակ չի ունեցել խորանալու Շիրազին բաժին հասած պրոբլեմների մեջ:
    «Ինքն էլ, մի տեսակ, խենթի պես էր, մի քիչ էլ մանկան նման ամաչկոտ էր: Մեկ էլ զանգում էր, թե՝ քո մարդիկ չեն թողնում՝ գամ քեզ մոտ: Ասում էի՝ հիմա կթողնեն, արի: Գալիս էր, ասում էր՝ Հալեպ կուզեմ երթալ՝ «Դանթեականս» էնտեղ տպում են: Ասում էի՝ գնա, քեզ ոչ ոք չի խանգարի: Բայց... մեկ էլ զանգում էր՝ թե լավ, ուրիշ անգամ կերթամ: Ես Շիրազին իմ ուղիղ հեռախոսահամարն էի տվել. նա ցանկացած պահի կարող էր ինձ հետ կապվել: Ուրիշները նման հնարավորության մի պահն անգամ չեն կորցնի, բայց ինքը քաշվում էր մի տեսակ, շատ հազվադեպ էր զանգահարում»:
    Շիրազը հաճախ էր վկայում. «Ես հետո հասկացա, որ իմ ցավերից ամեն ինչ չէ, որ տեղեկացվում է ընկեր Դեմիրճյանին»:

    Հ. Պապիկյան

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (17.06.2019)

+ Կատարել գրառում
Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ / ԵԿԵՔ ՉՄՈՌԱՆԱՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ…/
    Հեղինակ՝ Lilit Sahakyan, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 71
    Վերջինը: 10.03.2019, 11:32
  2. ԻՄ ՆԵՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ԲՆԱԳԵՏԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Բնագիտություն
    Գրառումներ: 203
    Վերջինը: 28.04.2018, 19:16
  3. ԻՄ ՆԵՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ԲՆԱԳԵՏԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 151
    Վերջինը: 14.03.2018, 18:35
  4. ԳԵՆԵՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ...
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.03.2018, 23:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •