+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Գրական տեսության արդի խնդիրները

  1. #1
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605

    Գրական տեսության արդի խնդիրները

    Բարև Ձեզ հարգելի ուսուցիչներ:Ուզում եմ քննարկենք մի շատ կարևոր թեմա <<Գրական տեսության արդի խնդիրները>>.
    Մարդկային մտածողությունը, երբեք նույն հարթության վրա չի մնում:
    Աշխարհն է փոխվում, թե ընդլայնվում է մեր ճանաչողությունը մեզ շրջապատող աշխարհի նկատմամբ: Ես կասեի վերաիմաստավորվում է մեր իմացությունը: Թե այսօր ինչ ըմբռնում ունեք գրականության, քննադատության, տեքստարանության, մատենագրության դեպքում հստակեցման կարիք ունի նրա գիտականության հարցը:
    Թերևս, ես գտնում եմ, որ դուրս է գալիս մեր մտածողության ձևի շրջանակներից՝ համապատասխանեցնելով գլխավոր նպատակադրմանը <<Գերխնդրին>>, ձգտելով հասնել ճշմարտության: Ինչպես ասում է Դավիթ Անհաղթը «Ո´վ պատանյակ, ճշմարիտ մտածողությունը մի սկզբունք ունի, այսինքն` պետք է իմանալ, թե ինչի մասին ես խորհում. իսկ եթե այդ չկա, անխուսափելի են համատարած սխալները»:

  2. #2
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Ստեղծագործական գործընթացի իմացական -ճանաչողական մակարդակ,ստեղծագործական-գեղագիտական դրդապատճառ։ Արդի գրականագիտության մեջ կարևոր է պարտադրված կամ պարտադրվող դոգմաներին չկառչել։Եվ այս տեսանկյան շնորհիվ արդիական է մնում մտքի թռիչքները։Ինչպես գրում է Դանիել Վարուժանը․<<Ուղեղներ կան,որոնք աշխարհներ են՝ միշտ արևներու շուրջը դարձող․էակներու կ՛ապրեցնեն․իրենց ծնունդը անծանոթ է ինչպես նաև իրենց վախճանը․անոնք Հավիտենականության կը պատկանին․ անոնք հանճարներու ուղեղներ են>>։

  3. #3
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը

    Գ.ԳՀադամերը գրում է <<Ամբողջը պօետք է հասկանալասնավոի հիմքի վրա,իսկ մասմավորը՝ ամբողջի հիմքի վրա >>:

  4. #4
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղծագործական գործընթացի իմացական -ճանաչողական մակարդակ,ստեղծագործական-գեղագիտական դրդապատճառ։ Արդի գրականագիտության մեջ կարևոր է պարտադրված կամ պարտադրվող դոգմաներին չկառչել։Եվ այս տեսանկյան շնորհիվ արդիական է մնում մտքի թռիչքները։Ինչպես գրում է Դանիել Վարուժանը․<<Ուղեղներ կան,որոնք աշխարհներ են՝ միշտ արևներու շուրջը դարձող․էակներու կ՛ապրեցնեն․իրենց ծնունդը անծանոթ է ինչպես նաև իրենց վախճանը․անոնք Հավիտենականության կը պատկանին․ անոնք հանճարներու ուղեղներ են>>։
    Մեկ այլ քննարկման և հետազոտման տիրույթ է բուն ստեղծագործության աշխատանքային ամբողջականացման ընթացքը՝ մտահղացման, նախատիպերի գոյության կամ բացակայության, շարադրման ,մեթոդաբանական ժանրային առանձնահատկությունների ներմուծման կամ փոփոխություների համակարգի ստեղծման հետ կապված: Մասնավորապես գրական գեղարվեստական ստեղծագործության կայացման պարագայում կարևորվում է նաև մեկ այլ ընգծվածորեն տարբերակող հանգամանք.լեզվի և խոսքի ֆունկցիայի առանձնահատկությունների դիտարկումը՝ որպես ստեղծագործական աշխատանքի կրկնակի պայմանականություն կրող յուրօրինակ ատաղձ:

  5. #5
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Ստեղծագործական աշխատանքը պատկանում է անհատին,որը կարող է տարբերվել իր օժտվածությամբ,եզակիությամբ:Վերջինիս մոտ երևակայությունը,բանականությունը,դիտողականությունը և ընկալողունակությունը բաշխված են ներդաշնակ:Անտիկ մտածողները այսպիսի մարդկանց անվանել են աստվածների խոսափող, աստվածատուր խենթեր: Գրականագետ Առնաուդովը եզրակացնում է.<<Ստեղծագործական աշխատանքը առողջություն է, պայքար է և պայծառացնում է կատարողին>>:Որովհետև ցանկացած ստեղծագործություն ոչ միայն երևակայության ազատ խաղ է ,այլ նաև հոգևոր ուժ:

  6. #6
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    <<Ստեղծագործելու ընդունակությունը և ստեղծագործական պրոցեսը հենց երջանկությունն է:Ուրեմն,արվեստը պետք է երջանկացնի դիտողին…>>:Իր քառյակներում էլ Հովհ. Թումանյանը այս կերպ է մեկնաբանում եզակի օժտվածությունը:
    Ամեն անգամ քո տվածից երբ մի բանես Դու տանում,
    Ամեն անգամ,երբ նայում եմ, թե ինչքան է դեռ մնում,-
    Զարմանում եմ, թե ով Շռայլ, ինչքան շատ ես տվել ինձ,
    Ինչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

    Մեկ այ քառյակում էլ.
    Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր:
    Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
    Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
    Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •