Էջ 16 16-ից ԱռաջինԱռաջին ... 6141516
Ցույց են տրվում 151 համարից մինչև 152 համարի արդյունքները՝ ընդհանուր 152 հատից

Թեմա: Традиции и обычаи разных народов.

  1. #151
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    124
    Հեղինակության աստիճան
    4440
    ԶԱՏԻԿ

    Զատիկը երկրագործությանը նվիրված նախաքրիստոնեական տոներից էր, որով նշանավորվում էր աշխարհի նորացումը, ուստի և տոնվում էր գարնան սկզբին: Տոնը նվիրված էր Արա Գեղեցիկին, որը խորհրդանշում էր բուսականությունը, հացահատիկը, բնության մեռնող և հառնող ուժերը: Ավելի ուշ վերափոխվում է Քրիստոսի հարության տոնի: Բուսականությունն է խորհրդանշում տանը պնակներում ցորեն, գարի աճեցնելը: Կարմիր ներկած ձվերի հետ դրանք դնում էին սեղանին, ապա ծիլերը տանում էին դաշտ (կամ ջուրը գցում), որպեսզի բերքն առատ լինի: Բուսականությանն էր (հացամշակությանը և գինեգործությանը) նվիրված զատկական փլավը: Զատիկը շարժական տոն է և նշվում է գարնանային օրահավասարին հաջորդող լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը: Հատկանշվում է ձվեր օգտագործելով, ձվախաղեր կազմակերպելով: Ձուն խորհրդանշում է արտաքին կճեպով՝ երկինքը, ներքին թաղանթով՝ օդը, սպիտակուցով՝ ջուրը, դեղնուցով՝ երկիրը: Գույները, որոնցով ներկում էին ձվերը, խորհրդանշում էին գարնան գույների խաղը:
    Հին բանավոր զրույցներում հսկայական հավքի՝ հազարան բլբուլի ածած ձուն պատկերացվում էր ոսկե՝ արևի հատկանիշներով օժտված: Աշխարհի արարման ժամանակ այդ ձուն կոտրվել է՝ առաջացնելով մի դեպքում՝ տիեզերքը, մյուս դեպքում՝ ամպրոպի ու կայծակի աստծուն կամ մարդկային ցեղը: Ձուն խորհրդանշում էր պտղաբերությունը, նրան վերագրվում էր չարխափան զորություն:
    Տոնի համար ձվերը հավաքում էին Մեծ պասի առաջին օրից սկսած, գարնան սկզբից իրար կարմիր ձվեր էին նվիրում: Կարմիրը չարից պաշտպանող գույնն էր, զուգորդվում էր արևի (կյանքի) հետ:
    Տոնին նախապատրաստվում էին պասի վերջին օրերին: Համայնքի հավաքած դրամով նախապես մեկ կամ մի քանի եզ ու ոչխար էին գնում, շաբաթ երեկո զոհաբերում եկեղեցու բակում, գիշերը եփում էին մեծ կաթսաներում: Շատերը մատաղի մեջ թաթախում էին բռինչի ճյուղը և տնկում իրենց այգում կամ արտում՝ չար աչքից պաշտպանելու համար:
    Առավոտյան եկեղեցում շատերը «ողջումաղբեր» կամ «ողջումաքույր» էին դառնում: Ժամերգությունից հետո հարգանք վայելող մարդիկ բաժանում էին մատաղը, որ «ախառ» էր կոչվում. ստացողները ընդհանուր բարեկեցություն էին մաղթում: Զատկի ախառն ամբողջովին ուտվում էր, ոսկորները պահվում էին տանը ողջ տարին՝ հավատով, որ մրջյունները տուն չեն մտնի: Տոնին բնորոշ էին այցելությունները, հարսնացուներին ու փեսացուներին նվերներ ուղարկելը, դաշտագնացությունները, խնջույքները, երգը, պարը: Տղամարդիկ եզները տանում էին դաշտ՝ նախապես կոտոշները կարմիր ներկելով, որպեսզի պտտվեին «ձյունի հետ ունեցած կենակցությունից ծոցվոր դարձած հողի վրա»:
    Այդ օրը նաև տնօրհնեքի օր էր: Տնետուն շրջող քահանաներն օրհնում էին իրենց մեկնված մատուցարանները, որոնց վրա շարված էն լինում թթխմոր, աղ, խունկ, հացահատիկ, ջուր, կաթնեղեն, այլ բարիքներ, մատուցարանի տակ պահում էին ձու, քակոր: Քահանային վարձատրում էին լիաձեռն:
    Հաջորդ օրը՝ երկուշաբթին, Զատկի մեռելոցն էր, որը, սակայն, ոչ թե սգի, այլ ուրախության տոն էր: Գերեզմանտուն էին տանում կարմիր ներկած ձվեր, շատերը մատաղ էին անում. տոնական խնջույքի նպատակը ննջեցյալներին իրենց ուրախությանը մասնակից դարձնելն էր: Նույն օրը սովորություն կար իղձ պահելով՝ մողեսների բների մոտ շաքարի կտորներ դնելու: Եթե մողեսն այն դեպի բույնն էր տանում, խնդրանքը կկատարվեր:
    Կային բազում հավատալիքներ՝ Զատկի օրվա հետ կապված: Հավատում էին, որ Զատկի օրը բախտ են բաժանում, և ով քնով ընկներ, բախտից կզրկվեր: Այդ օրը ծնված երեխան եղունգ նայելու շնորհ էր ունենում: Նրա հայրը գառ էր մատաղ անում, թիակները պահում, որոնցով ավելի ուշ երեխան գուշակություններ էր անելու: Զատկից մինչ Համբարձում կանայք երեկոները չէին գործում՝ հավկուրություն չստանալու համար: Մինչև Վարդավառ կիրակի էին պահում նաև երկուշաբթի օրերը՝ արտերը կարկուտից պաշտպանելու համար: Այդ երկուշաբթի օրերին երկանք չէին պտտում, խմոր չէին գնդում, թել չէին կծկում: Ուրբաթ օրերին հերկ չէին անում, որպեսզի հասկը լավ բուսնի: Կաթի առատությունն ապահովելու համար աշխատում էին մինչև Համբարձում կաթ կամ մերան վերցնել հարևանից, բայց չտալ: Զատկի տոնական հանդիսությունների շարունակությունը հաջորդող Կանաչ և Կարմիր կիրակիներն էին:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (11.06.2019)

  3. #152
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,064
    Հեղինակության աստիճան
    22639
    Հարգելի Կարինե, շնորհակալություն թեմային արձագանքելու համար:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 16 16-ից ԱռաջինԱռաջին ... 6141516

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 109
    Վերջինը: 07.04.2019, 00:15
  2. Армения глазами русских поэтов.
    Հեղինակ՝ Nelli Antonyan, բաժին` Ուսումնամեթոդական նյութեր
    Գրառումներ: 177
    Վերջինը: 10.02.2019, 22:37
  3. М.Ю.Лермонтов и Кавказ.
    Հեղինակ՝ Մարիամ Սարգսյան., բաժին` Գրականություն
    Գրառումներ: 123
    Վերջինը: 06.02.2019, 22:25
  4. Любовь глазами русских писателей и поэтов
    Հեղինակ՝ Լիլիթ Վարդանյան, բաժին` Օտար լեզուներ
    Գրառումներ: 236
    Վերջինը: 09.01.2019, 01:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •