+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Դարձվածաբանություն

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր, Աղայան76/1,12
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    1014

    Դարձվածաբանություն

    Դարձվածքները լեզվի պատկերավորման միջոցներից են։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր, Աղայան76/1,12
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    1014
    Շնորհակալություն, որ մասնակցում եք քննարկմանը:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Անահիտ Բարխուդարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    597
    Հեղինակության աստիճան
    3798
    Մեջբերում Lusya-ի խոսքերից Նայել գրառումը
    Դարձվածքները լեզվի պատկերավորման միջոցներից են։
    Թե՛ գրական հայերենում, թե՛ բարբառային տարբերակներում դարձվածքը խոսքին կենդանություն հաղորդող կարևորագույն միջոց է:

    «Դարձվածաբանական միավորները ժողովրդի հոգևոր մշակույթի հարստությունն են և արտահայտում են լեզվի ազգային ինքնատիպությունն ու յուրահատկությունը:
    Դարձվածքներում պատկերավոր մտածողության շնորհիվ իրենց արտահայտությունն են գտել ժողովրդի պատմական հարուստ կենսափորձը, նրա պատկերացումները օբյեկտիվ աշխարհի առարկաների և երևույթների մասին, վերաբերմունքը՝ մարդկային հարաբերությունների նկատմամբ »: /Սուքիասյան Ա. Մ., Գալստյան Ս. Ա., Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Երևան, 1975, էջ 5:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (08.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Անժելա Ալավերդյան (07.01.2019), Մարիամ Սարգսյան. (Այսօր), Մարիամ Գաբրիելյան (08.01.2019), Մինասյան Նորա (Երեկ), Tatev83 (10.01.2019)

  7. #4
    Մոդերատոր Անժելա Ալավերդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    520
    Հեղինակության աստիճան
    14769
    Լեզվաբանական գրականության մեջ միասնական կարծիք չկա դարձվածքի կամ դարձվածաբանական միավորների տարբերակման, դարձվածաբանության ընդգրկման սահմանների վերաբերյալ։ Դարձվածաբանության ավելի լայն ըմբռնման կողմնակիցները դարձվածքների մեջ ներգրավում են առածները, ասացվածքները, աֆորիզմները, թևավոր խոսքերը, հարադրությունները, բարդ հարադրական շաղկապները, բառակապակցական տերմինները, մյուսները՝ դարձվածաբանության ավելի նեղ ըմբռնման կողմնակիցները, հրաժարվում են վերոհիշյալից և դարձվածքներ են համարում միայն իդիոմային արտահայտությունները։ Հայերենում դարձվածքները բաժանվում են չորս խմբի՝ դարձվածքի ընդհանուր իմաստի և դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի միջև գոյություն ունեցող հարաբերության տեսակետից։ Դրանք են՝ դարձվածքային սերտաճում, դարձվածքային միասնություն, դարձվածքային կապակցություն և դարձվածքային արտահայտություն։

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    481
    Հեղինակության աստիճան
    1194
    Դառը դատել — Դժվար աշխատանք
    կատարել, արյուն-քրտինք թափել:
    Դառը պտուղներ ճաշակել — Գործած
    սխալների ծանր հետևանքները
    զգալ:
    Դառն ու դատարկ ■ Դատարկաձեռն,
    ձեռնունայն, առանց որևէ արդյունքի:
    Դառնության բաժակը լցվել — Վիշտը
    դառնությունն այլևս չկարողանալ
    տանել:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (17.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Մարիամ Սարգսյան. (Այսօր)

  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    481
    Հեղինակության աստիճան
    1194
    Դեզի մեջ ասեղ փնտրել — Անհույս
    գործ ձեռնարկել, ապարդյուն
    չարչարվել:
    Դելփյան (դելֆյան) պ ա տգամախ ոս
    — Ապագան գուշակող, գուշակություն
    անող:
    Դեմ առնել • Մի արգելքի հանդիպելով
    կանգ առնել:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (16.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Մարիամ Սարգսյան. (Այսօր)

  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    481
    Հեղինակության աստիճան
    1194
    Դարձվածքը կառուցվածքով երկու և ավելի բառերի կայուն, իմաստով ամբողջական, վերաիմաստավորված այնպիսի կապակցություն է, որը խոսքում վերարտադրվում է իբրև լեզվական պատրաստի միավոր։ Ժամանակակից հայերենում դարձվածքը հաճախ անվանում են դարձվածաբանական միավոր, դարձվածաբանական արտահայտություն, հատուկ ոճ, որոշ դեպքերում նաև՝ իդիոմ կամ իդիոմային արտահայտություն։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (17.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Մարիամ Սարգսյան. (Այսօր)

  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    481
    Հեղինակության աստիճան
    1194
    Բառերը կարող են իրենց հոմանիշներն ունենալ ոչ միայն բառային, այլ նաև
    տվյալ հասկացությունն ու երևույթն ավելի պատկերավոր արտահայտող լեզվական միավորների` դարձվածքների շարքում: Այս դեպքում բառերն ու դարձվածքները, լեզվի իմաստակիր միավորներ լինելով հանդերձ, միմյանցից
    տարբերվում են վերը նըշված առանձնահատկություններով:
    Դարձվածքային միավորները կարող են իրենց հոմանիշներն ունենալ ոչ
    միայն առանձին բառերի, այլ նաև տվյալ հասկացությունն ու երևույթն ավելի
    պատկերավոր արտահայտող լեզվական միավորների` դարձվածքների շարքում;

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (17.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Մարիամ Սարգսյան. (Այսօր)

  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    481
    Հեղինակության աստիճան
    1194
    Դարձվածքները խոսքի համեմունքն են։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (17.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Մարիամ Սարգսյան. (Այսօր)

  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    481
    Հեղինակության աստիճան
    1194
    Առյուծ կտրել-կտրիճանալ,արիանալ, սրտոտել
    Բախտավոր աստղի տակ ծնված-հաջողակ
    Գլուխը կախ-խոնարհ, համեստ,ջանադիր
    Դեմն առնել-արգելել, կասեցնել
    Երես դարձնել-հրաժարվել, խռովել,արհամարհել
    Զենքերը վայր դնել-հպատակվել
    Թևաթափ լինել-հուսահատվել,ընկճվել
    Իրեն կորցնել-շփոթվել
    Լեղին ջուր կտրել-վախենալ
    Խելքը հացի հետ ուտել-հիմարանալ

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (17.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Մարիամ Սարգսյան. (Այսօր)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (1 անդամ և 1 հյուր)

  1. Zhanneta

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •