+ Կատարել գրառում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ուսումնառության ակտիվ մեթոդները որպես աշակերտների ներգրավածության բարձրացման միջոց

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.12.2018
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Լաուրա ուսուցման մեթոդների բազմազանությունը շատ օգտակար է, ինձ հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին ուսման հանդեպ աշակերտների հետաքրքրությունը նվազել է և որքան էլ ջանում եմ հետաքրքրություն ստեղծել ուսուցման ընթացքում,կիրառում եմ մի շարք մեթոդներ, այդուհանդերձ, բարձր դասարաններում աշակերտների մեծ մասը տանը չի աշխատում, սահմանափակվում են դասաժամի ընկալածով, որոշներն անգամ տանը գիրք չեն բացում..
    Հարգելի կոլեգաներ, առաջարկում եմ քննարկել.
    -Արդյոք անբավարար թվանշանը աշակերտին պատժելու միջոց է, խնդրում եմ գրեք ձեր կարծիքները...
    Հարգելի Հռիփսիմե, շնորհակալություն արձագանքելու համար: Ես շատ վաղուց արդեն չեմ էլ պարտադրում տանը դաս սովորել:

    • Մենք դասը սովորում ենք դասարանում` խմբային աշխատանքով, կիրառելով նշված մեթոդները: Դասն սկսում եմ նախորդ թեմայի ամրապնդմամբ:
    • Հետո ներկայացնում եմ նոր նյութը, նպատակը, խնդիրները, մշակում ենք գնահատման չափանիշներ, դասարանը բաժանում եմ խմբերի և սկսում ենք աշխատել:
    • Ամփոփումը կատարում եմ ևս հետաքրքիր մեթոդով/օր. պատմական լոտո/:
    • Կատարում ենք անդրադարձ, գնահատում:
    • Տանը հանձնարարում եմ արդեն, ոչ թե դաս սովորել, այլ լրացուցիչ աղբյուրից հետաքրքիր տեղեկություններ: Կամ թեմայի հետ կապված գրել որևէ իրադարձության նշանակությունը, գնահատել գործչին, գրել հետևանքը, համեմատել, նկարել և այլն:
    • Հաջորդ դասն սկսում եմ նույն հերթականությամբ:



    Ստացվեց, որ դասը սովորեցինք դասարանում: Բնական է, որ այս դեպքում աշակերտն անբավարար չի ստանա, քանի որ նա խմբում հաստատ ,,գլուխ չի պահել,,: Թեկուզ ընկերոջը կրկնելու համար Դուք կարող եք աշակերտին բավարար գնահատել:

    Ասեմ, որ անբավարար գնահատականը աշակերտին պատժելու միջոց չէ: Երբ փորձես իրականացնել ձևավորող գնահատում/ինքնագնահատում, փոխադարձ գնահատում/, տաս հետադարձ կապ ու աշակերտն ինքը հասկանա որտեղ է թերանում, ժամանակ տաս այն վերացնելու, կարծում եմ, որ չես ունենա անբավարար գնահատական:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Գրքիկյան: 25.12.2018, 13:35:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tatev83 (25.01.2019)

  3. #22
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.12.2018
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Սառը պատերազմը

    Թեմա, որը ծավալով հարմար էր խճանկար մեթոդով ուսումնասիրել դասի ընկալման փուլում: Նախորդ թեման հարցերով ամրապնդելուց հետո, մտագրոհով պարզեցի աշակերտների նախնական գիտելքները սառը պատերազմի վերաբերյալ: Դասի թեման և նպատակները ներկայացնելուց հետո աշակերտների հետ միասին մշակեցինք գնահատման չափանիշները և ես դաարանը բաժանեցի հինգ խմբերի :

    1-ին խումբ ներկայացնելու է սոցիալիստական ճամբարի ձևավորումը։
    2 – րդ խումբ – Սառը պատերազմ
    3 –րդ խումբ – Մարշալի պլանը
    4 – րդ խումբ - ՏՓԽ՝ Տնտեսական փոխօգնության խորհրդի ձևավորումը։
    5 – րդ խումբ – ՆԱՏՕ – ն և Վարշավյան դաշինքը։
    Խմբի ներսում աշակերտները կատարեցին աշխատանքի բաժանում, պլանավորեցին աշխատել համագործակցված։
    Հիմնական խմբերում յուրաքանչյուրը իր սովորածը սովորեցրեց խմբի մյուս անդամներին` հիմք ընդունելով այն հարցադրումները, որոնց շուրջ աշխատեցին փորձագիտական խմբերում։Որպես օրինակ բերենք խմբերից մեկի հարցերը:
    1.Ի՞նչ է սոցիալիստական ճամբարը,
    2.Ե՞րբ Գերմանիան մասնատվեց 2 պետությունների,
    3.Ինչպե՞ս էին կոչվում նոր ձևավորված Գերմանական պետությունները։

    Խմբերը ներկայացրեցին իրենց համապատասխան հատվածները հիմք ընդունելով նրանց համար նախօրոք մշակաված հարցերը:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tatev83 (25.01.2019), Zhanneta (06.01.2019)

  5. #23
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2018
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Մեթոդները շատ ուսանելի են կիրառելի պատմության դասաժամերին:Ինձ համար շատ հետաքրքրություն առաջացրեց պատմական լոտոն և այն կկիրառեմ իմ դասաժամերին:

  6. #24
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    564
    Հեղինակության աստիճան
    3058
    Հարգելի' Գրքիկյան, ցանկալի է Ձեր առավել նախընտրելի մեթոդով կամ մեթոդներով ներկայացնեք պատմության որևէ դասի ուսուցումը, որպեսզի ավելի կոնկրետ բնութագրվիի մեթոդի էությունը և դասի արդյունավետության բարձրացումը նկատելի լինի այդ մեթոդի շնորհիվ։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (06.01.2019)

  8. #25
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    564
    Հեղինակության աստիճան
    3058
    Հարգելի' Գրքիկյան, ինձ հետաքրքրեց, թե դուք ինչպե՞ս և ինչ սկզբունքով մշակեցիք գնահատման չափանիշները։ Եթե կարելի է, մի քիչ մանրամասնեք։

  9. #26
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.12.2018
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի' Գրքիկյան, ինձ հետաքրքրեց, թե դուք ինչպե՞ս և ինչ սկզբունքով մշակեցիք գնահատման չափանիշները։ Եթե կարելի է, մի քիչ մանրամասնեք։
    Շնորհակալություն հարցադրման համար:
    Գնահատման չափանիշները մշակում ենք աշակերտների հետ միասին:Երբ աշակերտին հարցնում ես, թե ինչն ես գնահատում,նա հստակ պատասխանում է
    օր`.տարեթվերի ,հասկացությունների իմացությունը
    համեմատելու,համադրելու կարողությունը
    պատճառահետևանքային կապերը բացահայտելու հմտությունը
    հստակ ,սահուն ,գրական խոսքը
    իրադարձությունը կամ որևէ գործչին գնահատելու ,արժևորելու կարողություն
    փաստարկը հիմնավորելու կամ ժխտելու ,այլ աղբյուրից օգտվելու հմտությունը
    կարգապահությունը
    Այս չափանիշները պատմության դասաժամերին ամենաշատն են կիրառվում:Կախված թեմայից կարելի է օգտագործել նշվածներից մի քանիսը`գնահատելով սկսած 1միավորից:
    Տարբեր դասարաններում չափանիշներն ու միավորները կարող են տարբեր լինել,բայց պահպաելու են 10 միավորանոց համակարգը:Օր.կարգապահության համար այն կարող է տատանվել
    1-3 միավոր:Բնական է,որ 1-ին անգամ չափանիշների մշակումը բավականին ժամանակատար է լինելու,բայց հետո աշակերտները հմտանում են դրանում և խիստ հետևողական են դառնում:
    Մի խորհուրդ,երբ կարգապահության միավորը նման խնդիր ունեցող աշակերտն է ասում,ապա աշխատում է դիտողության չարժանանալ և վաստակել համապատասխան միավորը:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #27
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.12.2018
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի' Գրքիկյան, ցանկալի է Ձեր առավել նախընտրելի մեթոդով կամ մեթոդներով ներկայացնեք պատմության որևէ դասի ուսուցումը, որպեսզի ավելի կոնկրետ բնութագրվիի մեթոդի էությունը և դասի արդյունավետության բարձրացումը նկատելի լինի այդ մեթոդի շնորհիվ։
    Շնորհակալ եմ ,որ հոդվածը հետաքրքրել է Ձեզ Տիկին Բաղդասարյան:Իմ հոդվածում ես նկարագրել եմ նշված մեթոդներով դասեր :Բայց, եթե Ձեզ առավել հետաքրքրող որևէ դաս ու մեթոդ կա,ես մեծ սիրով կարող եմ ներկայացնել:

  12. #28
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2019
    Գրառումներ
    203
    Հեղինակության աստիճան
    4234
    Մեջբերում Լաուրա Գրքիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սառը պատերազմը

    Թեմա, որը ծավալով հարմար էր խճանկար մեթոդով ուսումնասիրել դասի ընկալման փուլում: Նախորդ թեման հարցերով ամրապնդելուց հետո, մտագրոհով պարզեցի աշակերտների նախնական գիտելքները սառը պատերազմի վերաբերյալ: Դասի թեման և նպատակները ներկայացնելուց հետո աշակերտների հետ միասին մշակեցինք գնահատման չափանիշները և ես դաարանը բաժանեցի հինգ խմբերի :

    1-ին խումբ ներկայացնելու է սոցիալիստական ճամբարի ձևավորումը։
    2 – րդ խումբ – Սառը պատերազմ
    3 –րդ խումբ – Մարշալի պլանը
    4 – րդ խումբ - ՏՓԽ՝ Տնտեսական փոխօգնության խորհրդի ձևավորումը։
    5 – րդ խումբ – ՆԱՏՕ – ն և Վարշավյան դաշինքը։
    Խմբի ներսում աշակերտները կատարեցին աշխատանքի բաժանում, պլանավորեցին աշխատել համագործակցված։
    Հիմնական խմբերում յուրաքանչյուրը իր սովորածը սովորեցրեց խմբի մյուս անդամներին` հիմք ընդունելով այն հարցադրումները, որոնց շուրջ աշխատեցին փորձագիտական խմբերում։Որպես օրինակ բերենք խմբերից մեկի հարցերը:
    1.Ի՞նչ է սոցիալիստական ճամբարը,
    2.Ե՞րբ Գերմանիան մասնատվեց 2 պետությունների,
    3.Ինչպե՞ս էին կոչվում նոր ձևավորված Գերմանական պետությունները։

    Խմբերը ներկայացրեցին իրենց համապատասխան հատվածները հիմք ընդունելով նրանց համար նախօրոք մշակաված հարցերը:
    Կարծում եմ այս մեթոդով դասը կանցնի բավականին բուռն քննարկումների մթնոլորտում և մրցավազք կլինի նաև խմբերի միջև:

  13. #29
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2019
    Գրառումներ
    203
    Հեղինակության աստիճան
    4234
    Մեջբերում Լաուրա Գրքիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Հռիփսիմե, շնորհակալություն արձագանքելու համար: Ես շատ վաղուց արդեն չեմ էլ պարտադրում տանը դաս սովորել:

    • Մենք դասը սովորում ենք դասարանում` խմբային աշխատանքով, կիրառելով նշված մեթոդները: Դասն սկսում եմ նախորդ թեմայի ամրապնդմամբ:
    • Հետո ներկայացնում եմ նոր նյութը, նպատակը, խնդիրները, մշակում ենք գնահատման չափանիշներ, դասարանը բաժանում եմ խմբերի և սկսում ենք աշխատել:
    • Ամփոփումը կատարում եմ ևս հետաքրքիր մեթոդով/օր. պատմական լոտո/:
    • Կատարում ենք անդրադարձ, գնահատում:
    • Տանը հանձնարարում եմ արդեն, ոչ թե դաս սովորել, այլ լրացուցիչ աղբյուրից հետաքրքիր տեղեկություններ: Կամ թեմայի հետ կապված գրել որևէ իրադարձության նշանակությունը, գնահատել գործչին, գրել հետևանքը, համեմատել, նկարել և այլն:
    • Հաջորդ դասն սկսում եմ նույն հերթականությամբ:



    Ստացվեց, որ դասը սովորեցինք դասարանում: Բնական է, որ այս դեպքում աշակերտն անբավարար չի ստանա, քանի որ նա խմբում հաստատ ,,գլուխ չի պահել,,: Թեկուզ ընկերոջը կրկնելու համար Դուք կարող եք աշակերտին բավարար գնահատել:

    Ասեմ, որ անբավարար գնահատականը աշակերտին պատժելու միջոց չէ: Երբ փորձես իրականացնել ձևավորող գնահատում/ինքնագնահատում, փոխադարձ գնահատում/, տաս հետադարձ կապ ու աշակերտն ինքը հասկանա որտեղ է թերանում, ժամանակ տաս այն վերացնելու, կարծում եմ, որ չես ունենա անբավարար գնահատական:
    Կարծում եմ,հաճախակի դրվող անբավարար գնահատականը աշակերտին պատժելու միջոց չէ:Ուսուցիչն այնպես պիտի անի, որ ամբողջ դասարանը ներգրավվի դասապրոցեսի մեջ:Հենց այստեղ օգնության են գալիս բազում մեթոդների կիրառումը, ինչը կնպաստի աշակերտների՝ դասապրոցեսի մեջ ներգրավվածությանը: Իսկ եթե , ուսուցչի բոլոր ջանքերից հետո, շարունակում են լինել անտարբեր, չսովորող աշակերտներ,որոնք իսկապես լինում են, այս դեպքում, ես կարծում եմ, որ պետք է նշանակվեն անբավարար գնահատականներ:

  14. #30
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.12.2018
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ այս մեթոդով դասը կանցնի բավականին բուռն քննարկումների մթնոլորտում և մրցավազք կլինի նաև խմբերի միջև:
    Հարգելի Տաթև
    Շնորհակալ եմ,որ Ձեզ հետաքրքրել է խմբային աշխատանքը ,,Խճանկար ,, մեթոդով:Իրոք, այս մեթոդով աշխատելիս աշակերտները և ներգրավվում են դասապրոցեսին , և կատարում են ակտիվ քննարկում: Բանն այն է, որ թեման նշված մեթոդի շնորհիվ յուրացվում է ամբողջ դասարանի կողմից:Յուրաքանչյուրը որոշակի պատկերացում է կազմում թեմայից և կարող է հանգիստ մասնակցել քննարկումներին,արտահայտել իր կարծիքը:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tatev83 (27.01.2019)

+ Կատարել գրառում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •