+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Պատմության ուսուցման մեթոդները

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    8164

    Պատմության ուսուցման մեթոդները

    Պատմության ուսուցումը չի կարելի կազմակերպել և անցկացնել առանց ուսուցման մեթոդների: Ուսուցման մեթոդները ուսումնական նյութի կազմակերպման և ուսուցման ընթացքում ուսուցչի և աշակերտի համատեղ գործունեության միջոց են: Ինչպես ասում էր հայտնի մանկավարժ Ն. Սկատկինը` մեթոդը դա ճանապարհ է, նրա մտավոր ուժերի զարգացման ուղի, որով ուսուցիչը աշակերտին տանում է անգիտությունից դեպի գիտելիք, անկարողությունից դեպի կարողություն: Մեթոդները պատասխանում են ինչպես սովորեցնել հարցին: Ցանկացած ուսուցման մեթոդ ենթադրում է նպատակ և գործողությունների համակարգ, դրան հասնելու ուսումնական միջոցներ, ծրագրավորված արդյունք: Դասավանդման մեթոդի սուբյեկտը և օբյեկտը աշակերտն է:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    253
    Պատմւթյան դասավանդման համար չափազանց կարևոր եմ համարում սովորողի վերլուծական միտքը , քննադատական մտածողությունը զարգացնելուն ուղղված ռազմավարությունների մշակումը և կիրառումը,երևույթները , պատմական անհատների գործունեությունը գնահատել կարողանալու հատկությունը զարգացնելը: Մեր նպատակը չէ այսօր Հայոց և Համաշխարհային պատմության թվերն ու իրադարձությունները ուղղակի լցնել երեխայի գլուխը և համարել , որ շատ բան իմանալը լավ սովորելու չափանիշ է , սովորողը պետք կարողանա <<կիրառել>> յուրացրածը: Պատմության դասավանդման դեպքում կիրառելը կլինի հենց վերլուծություններ, համեմատություններ կատարելը, սեփական կարծիքն անկաշկանդ, փաստերով հիմնավորել կարողանալու , պատմությունից դասեր քաղելու հատկությունը զարգացնելը: Մինչ այսօր մեր կրթական համակարգում ցավոք գերիշխել են <<անգիրիզմին>> տանող գիտելիքների ստուգման ձևերը, հույս ունեմ, որ առաջիկայում լինելու են արմատական փոփոխություններ և <<անգիրը>> չի համարվելու առավելագույնին հասնելու նշաձողը:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    515
    Հեղինակության աստիճան
    15200
    Մեջբերում Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմության ուսուցումը չի կարելի կազմակերպել և անցկացնել առանց ուսուցման մեթոդների: Ուսուցման մեթոդները ուսումնական նյութի կազմակերպման և ուսուցման ընթացքում ուսուցչի և աշակերտի համատեղ գործունեության միջոց են: Ինչպես ասում էր հայտնի մանկավարժ Ն. Սկատկինը` մեթոդը դա ճանապարհ է, նրա մտավոր ուժերի զարգացման ուղի, որով ուսուցիչը աշակերտին տանում է անգիտությունից դեպի գիտելիք, անկարողությունից դեպի կարողություն: Մեթոդները պատասխանում են ինչպես սովորեցնել հարցին: Ցանկացած ուսուցման մեթոդ ենթադրում է նպատակ և գործողությունների համակարգ, դրան հասնելու ուսումնական միջոցներ, ծրագրավորված արդյունք: Դասավանդման մեթոդի սուբյեկտը և օբյեկտը աշակերտն է:



    Հարգելի՛ Հռիփսիմե Հարությունյան , համամիտ եմ Ձեզ հետ, ցանկացած նոր ընտրված մեթոդ դասը գեղեցկացնում ու հետաքրքիր է դարձնում սովորողի համար :

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    8164
    Մեջբերում Parandzem-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմւթյան դասավանդման համար չափազանց կարևոր եմ համարում սովորողի վերլուծական միտքը , քննադատական մտածողությունը զարգացնելուն ուղղված ռազմավարությունների մշակումը և կիրառումը,երևույթները , պատմական անհատների գործունեությունը գնահատել կարողանալու հատկությունը զարգացնելը: Մեր նպատակը չէ այսօր Հայոց և Համաշխարհային պատմության թվերն ու իրադարձությունները ուղղակի լցնել երեխայի գլուխը և համարել , որ շատ բան իմանալը լավ սովորելու չափանիշ է , սովորողը պետք կարողանա <<կիրառել>> յուրացրածը: Պատմության դասավանդման դեպքում կիրառելը կլինի հենց վերլուծություններ, համեմատություններ կատարելը, սեփական կարծիքն անկաշկանդ, փաստերով հիմնավորել կարողանալու , պատմությունից դասեր քաղելու հատկությունը զարգացնելը: Մինչ այսօր մեր կրթական համակարգում ցավոք գերիշխել են <<անգիրիզմին>> տանող գիտելիքների ստուգման ձևերը, հույս ունեմ, որ առաջիկայում լինելու են արմատական փոփոխություններ և <<անգիրը>> չի համարվելու առավելագույնին հասնելու նշաձողը:
    Շնորհակալություն, հարգելի Փառանձեմ, համամիտ եմ և կարծում եմ, որ անհրաժեշտ են արմատական փոփոխությունները,հատկապես պատմության առարկայի թեմատիկ աշխատանքների հետ կապված...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    8164
    Շնորհակալություն, սիրելի Գոհար

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    3201
    Հարգելի կոլեգաներ, պատմության դասավանդման ժամանակ ես կարծում եմ, որ կարևոր են և թվերն ու փաստերը և վերլուծություններն ու եզրահանգումները: Ամեն դասի պետք է ուշադրություն դարձնել դրանցից յուրաքանչյուրին: Հրաշալի է աշխատում Բլումի տաքսոնոմիայով առաջնորդվելը: Նրա վեց մակարդակներից յուրաքանչյուրը շատ կարևոր է: Ուսուցիչներս դասապրոցեսի ընթացքում առաջնորդվելով պարզից դեպի բարդ սխեմայով հրաշալի հնարավորություն ենք տալիս աշակերտին և պարզագույն հարցերին պատասխանել և դառնալ վերլուծող, հետազոտող և եզրահանգումներ կատարող: Երբ ես սկսել էի այդ մեթոդով աշխատել, աշակերտներս սկզբում մտահոգ էին: Նրանցից ոմանք հետագայում անգամ խոստովանեցին, որ երբ խնդրում էի եզրահանգումներ կատարել նրանցից որոշները վախենում էին, բայց դա միայն սկզբում: Ես հավատացած եմ,որ այս մեթոդով աշխատելիս հրաշալի արդյունք կգրանցենք յուրաքանչյուրս:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    8164
    Շնորհակալություն, հարգելի Ռուզաննա, իմ կարծիքով բոլոր մեթոդներն կարող ենք օգտակար դարձնել. Ինչպես ասում էր հայտնի մանկավարժ Ն. Սկատկինը` մեթոդը դա ճանապարհ է, որով ուսուցիչը աշակերտին տանում է անգիտությունից դեպի գիտելիք, անկարողությունից դեպի կարողություն, նրա մտավոր ուժերի զարգացման ուղի...

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •