+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Կոռուպցիան և արդարությունը

  1. #1
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    14719

    Կոռուպցիան և արդարությունը

    Կոռուպցիան լատիներեն բառ է, որը նշանակում է այլասերում, քայքայում, կաշառոքւմ, փչացում` բարքերի, սովորույթների վատացում, մարդկային լավագույն հատկանիշների արժեզրկում: կոռուպցիան հանցագործություն է, որը վնասում է անհատի, հասարակության, պետության շահերին: Կոռուպցիան հատուկ է բոլոր հասարակարգերին: Դժբախտաբար, մեր հասարակությունում կոռուպցիան լայն տարածում ունի, քանի որ դժվար է փոխել մեր ազգային մտածելակերպն ու որոշ սովորույթներ...
    Ներկա ժամանակաշրջանում մեր հասարակությունն ապրում է անցումային շրջանին բնորոշ ճգնաժամային իրավիճակում, գաղափարական հակասությունների բախման կիզակետում:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    14719
    Մեջբերում Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոռուպցիան լատիներեն բառ է, որը նշանակում է այլասերում, քայքայում, կաշառոքւմ, փչացում` բարքերի, սովորույթների վատացում, մարդկային լավագույն հատկանիշների արժեզրկում: կոռուպցիան հանցագործություն է, որը վնասում է անհատի, հասարակության, պետության շահերին: Կոռուպցիան հատուկ է բոլոր հասարակարգերին: Դժբախտաբար, մեր հասարակությունում կոռուպցիան լայն տարածում ունի, քանի որ դժվար է փոխել մեր ազգային մտածելակերպն ու որոշ սովորույթներ...
    Ներկա ժամանակաշրջանում մեր հասարակությունն ապրում է անցումային շրջանին բնորոշ ճգնաժամային իրավիճակում, գաղափարական հակասությունների բախման կիզակետում:
    Կոռուպցիան հանցագործություն է, հասարակական իշխանության չարաշահումն է, որը վնասում է անհատի, հասարակության, պետության շահերին: Կոռուպցիան հնարավոր չէ հաղթահարել` առանձին ոլորտներում բարեփոխումներ իրականացնելով և որոշ պաշտոնյաներ ձերբակալելով: : Կոռուպցիայի դեմ պայքարում պատասխանատվություն ենք կրում մեզանից յուրաքանչյուրս: Ամեն անգամ, երբ հանդուրժում ենք անարդարության խեղաթյուրմանը, նպաստում ենք կոռուպցիայի տարածմանը, ինքներս ենք հարված հասցնում ազատությանը, արդարությանը...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2018
    Գրառումներ
    313
    Հեղինակության աստիճան
    820

    Ինչպե՞ս են կոռուպցիան և թույլ կառավարումը վտանգում զարգացումը

    Կոռուպցիան ողջ աշխարհում տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ
    խոչընդոտն է:

    Այն զսպում է տնտեսական աճը, հակազդում իրավունքի գերակայությանը և վատնում
    տաղանդն ու թանկարժեք միջոցները: Այնտեղ, որտեղ իշխում է կոռուպցիան,
    ընկերությունները հակված չեն ներդրումներ կատարել, քանի որ գործարարությամբ զբաղվելու
    ծախսերը զգալիորեն ավելի մեծ են: Վերջիվերջո, կոռուպցիան թույլ չի տալիս, որ մարդիկ,
    երկրներն ու գործարար հատվածն ամբողջովին իրացնեն իրենց ներուժը:

    Կոռուպցիան արգելակում է ժողովրդավարությունը, կառավարումը և մարդու իրավունքների
    իրացումը` թուլացնելով պետական հաստատությունները, որոնք արդար և իրավահավասար
    հասարակությունների անկյունաքարերն են: Ընտրությունների ժամանակ «ձայն գնելը» խեղում
    է ժողովրդավարական գործընթացը, իսկ արդարադատությունը վտանգվում է, երբ
    հանցագործները հնարավորություն ունեն գնել իրենց անպատժելիությունը:

    Երբ կոռուպցիայի պատճառով նպատակին չեն հասնում այնպիսի կարևոր ծառայությունների
    համար նախատեսված միջոցները, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, մաքուր
    ջրի ապահովումը, սանիտարական և բնակարանային պայմանների ապահովումը, ապա
    մատուցված ծառայությունների ծավալը նվազում է:

    Հանցագործներն օգտագործում են ապօրինի գործողություններից ստացված միջոցները՝
    կաշառելու իրավապահ պաշտոնյաներին, չեզոքացնելու դատարանները, գնելու կամ
    վախեցնելու քաղաքական գործիչների և լրագրողների ու գործարարներին ներքաշելու
    հանցավոր գործունեության մեջ:

    Միասին վերցրած՝ կոռուպցիան, հանցավորությունը և իրավունքի անբավարար
    գերակայությունը քայքայում են հասարակության կառուցվածքը` վտանգելով պետության
    օրինակարգությունը, դուրս մղելով օրինական տնտեսական գործունեությունը և վտանգելով
    հանրային անվտանգությունը:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Կոռուպցիա, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։ Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը՝ կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Կոռուպցիայի դեմ վճռական պայքարը սովորաբար կարող է ձեռնարկվել կամ իշխանության (վերևից ներքև), կամ հասարակության (ներքևից վերև), կամ էլ (ամենաարդյունավետ տարբերակ) երկուսի` իշխանության ու ժողովրդի համագործակցությամբ: Զուտ իրավական տեսանկյունից այսօր ՀՀ-ում առկա է առաջինը, այն էլ՝ ձևական ու ոչ արդյունավետ: Իսկ հասարակական գիտակցության մեջ ձևավորված է կոռուպցիայի անհաղթահարելիության կայուն կարծրատիպը: Սակայն շատ երկրների փորձն ապացուցում է, որ կոռուպցիայի ծավալները կարող են իջեցվել հանրորեն ընդունելիի, եթե տվյալ երկրում "ներքևից վերև ճնշում" կա, եթե մարդիկ չեն հանդուրժում կոռուպցիան: Այդ դեպքում իշխանությունն իսկապես ստիպված է լինում հակակոռուպցիոն լուրջ քաղաքականություն իրականացնել, որին սպասում ենք հիմա:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Անժելա Ալավերդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    546
    Հեղինակության աստիճան
    21086
    Հարգելի Հռիփսիմե, շատ հետաքրքիր և արդիական թեմա եք առաջարկել քննարկման համար։ Սիրով կհետևեմ թեմայի զարգացմանը։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Անժելա Ալավերդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    546
    Հեղինակության աստիճան
    21086
    Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, հարգելի՛ Գոհար։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    14719
    Շնորհակալություն սիրելի Անժելա,կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք է բոլորս համախմբված լինենք, ազնիվ և բարեխիղճ կատարենք մեր քաղաքացիական պարտականությունները, հասնենք նրան , որ ունենանք իրավական պետություն, բարեկիրթ և հայրենասեր ժողովուրդ...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    «Կոռուպցիա» բառը ինչ-որ ժամանակ նշանակում էր փչացվածություն, բարոյական անկում: Այժմ այն հասարակական իրողություն է, որ դարձել է ազգային և միջազգային հիմնախնդիր և վտանգում է հասարակական համակարգի հիմունքները:

    Կոռուպցիան հասարակական իշխանության չարաշահումն է անձնական օգուտի ստացման նպատակով, որը վնասում է անհատի, հասարակության, պետության շահերը:

    Կոռուպցիան արարք է, որը կատարում է իշխանությամբ օժտված անձը անձնական օգուտի ստացման նպատակով: Ուստի կոռուպցիան ենթադրում է հետևյալ բաղադրատարրերը:

    1. Կոռումպացված անձը՝ պաշտոնյան, որն ունի իրավազորություն ընդունել հասարակության համար կարևոր որոշումներ: Պետական ծառայողները կամ պաշտոնատար անձինք պարտավոր են պատշաճ կերպով կատարել իրենց պարտականությունները, օրենքները, պահպանել բարոյաէթիկական կարգապահությունը:

    Հասարակության, մարդու համար կարևոր է առողջ, կայուն պետական ապարատը, ինչն իր հերթին կախված է պետական ծառայողների ազնվությունից, իրենց գործի համար պատասխանատվության զգացումից:

    Կոռուպցիայի սուբյեկտը միշտ հանրային իշխանության ծառայող է կամ նրան հավասարեցված անձ, որին վստահվել է պաշտոն հանրային խնդիրներ լուծելու համար: Օրինակ՝ մենք ուզում ենք բացել մեր սեփական գործը: Դրա համար անհրաժեշտ է, որ մենք գրանցվենք համապատասխան մարմնում որպես անհատ ձեռնարկատեր: Գրանցում իրականացնող սուբյեկտը պետական պաշտոնյան է, որին օրենքով վստահված է այդ որոշումը կայացնելու իրավազորությունը:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Կոռուպցիան և հանրային արդյունավետ կառավարումը անհամատեղելի են: Կոռուպցիան խաթարում է իրավական և սոցիալական պետության հիմքերը, քայքայում է հասարակության վստահությունը ժողովրդավարության նկատմամբ: Հանրային կառավարման ոլորտում առաջացնում է բազում վնասակար հետևանքներ:

    Կոռուպցիան փոխում է պետական ծախսերի կառուցվածքը,
    Կոռուպցիան փոշիացնում է պետական միջոցները,
    Կոռումպացված չինովնիկները և իշխանությունը թույլ են, անառողջ, կողմնակալ,
    Կոռուպցիայի գործողության արդյունքում ազգային-պետական ռազմավարական մտածողությունն իր տեղը զիջում է չինովնիկական եսասիրությանը:
    Կոռուպցիայի հետևանքով աճում է բյուրոկրատիզմը, քաշքշուկը պետական ապարատում, ընկնում է հանրային ծառայությունների որակը:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •