+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Կոռուպցիան և արդարությունը

  1. #11
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Նորաստեղծ ժողովրդավարական պետություններում կոռուպցիայի մակարդակն իջնեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել համառ, հակակոռուպցիոն ռազմավարություն տարբեր բարեփոխումների միջոցով: Այդ միջոցներն են՝

    անհատների և պաշտոնյաների փոխգործողության առավել հնարավոր ապաանձնավորումը՝ «մեկ պատուհանի» և տեղեկույթի էլէկտրոնային փոխանակման համակարգին անցնելով.
    վարչակառավարչական որոշումների ընդունման ընթացակարգը փուլերի բաժանելը՝ դրանցից ամեն մեկն իրարից անկախ պաշտոնյաներին ամրացնելով՝ միմյանց վրա հսկողություն իրականացնելու նպատակով.
    պաշտոնատար անձանց հաճախակի տեղափոխումները,
    պետական պաշտոնյաներին առևտրային գործունեությամբ զբաղվելն արգելելը, նրանց եկամուտների նկատմամբ վերահսկողությունը , նվերների գրանցումը, որոշումների և կոլեգիալ որոշումների քանակի կրճատումը:
    Կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով հիմնադրվել է միջազգային կազմակերպություն՝ «Transparency International»:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2019
    Գրառումներ
    45
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Հռիփսիմե բավականին արդի թեմայի եք անդրադարձել: Շնորհակալություն ձեզ: Փորձեմ հավելել, որ կոռուպցիան անմիջականորեն կապված է արդարության հետ, իսկ արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների (դասակարգերի) իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Այդ հարաբերությունների անհամապատասխանությունը գնահատվում է որպես անարդարություն։ Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոռուպցիան լատիներեն բառ է, որը նշանակում է այլասերում, քայքայում, կաշառոքւմ, փչացում` բարքերի, սովորույթների վատացում, մարդկային լավագույն հատկանիշների արժեզրկում: կոռուպցիան հանցագործություն է, որը վնասում է անհատի, հասարակության, պետության շահերին: Կոռուպցիան հատուկ է բոլոր հասարակարգերին: Դժբախտաբար, մեր հասարակությունում կոռուպցիան լայն տարածում ունի, քանի որ դժվար է փոխել մեր ազգային մտածելակերպն ու որոշ սովորույթներ...
    Ներկա ժամանակաշրջանում մեր հասարակությունն ապրում է անցումային շրջանին բնորոշ ճգնաժամային իրավիճակում, գաղափարական հակասությունների բախման կիզակետում:
    Հարգելի Հռիփսիմե,շատ կարևոր թեմա եք քննարկում,կոռուպցիան ողջ աշխարհում տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ
    խոչընդոտն է:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    14719

    Կոռուպցիան և արդարությունը

    Վերջին տարիներին աշխարհի շատ պետություններ, այդ թվում Հայաստանը, միջազգային մարմիններ և ոչ կառավարական կազմակերպություններ լուրջ պայքար են մղում կոռուպցիայի դեմ: Այս հիմնախնդրի լուծման համար բազմաբնույթ գործողություններ են կիրառում, սակայն վերջնական արդյունքի չեն հասնում: Երբեն արդյունքներն ակնառու են դառնում, սակայն ընդհանուր առմամբ, պայքարը կոռուպցիայի դեմ երկարատև, ծանր ու թերևս անվերջանալի գործընթաց է:
    Կոռուպցիայի դեմ պայքարի կամ կանխարգելման կարևոր նախապայման ենք համարում օրենքի գերակայության վրա հիմնված պետական արդար կառավարման համակարգի ստեղծումը:
    Այսօր մեր երկրում ևս լուրջ քայլեր են կիրառվում կոռուպցիայի վտանգավոր երևույթներից ձերբազատվելու , և մեր վարչապետի յուրաքանչյուր քայլ ընդդեմ կոռուպցիայի ոգևորություն է առաջացնում: Արդյոք մեզանից յուրաքանչյուրը ջանք է գործադրում հանդես գալու կոռուպցիայի վտանգավոր երևույթների և հետևանքների դեմ: Հարգելի կոլեգաներ, եկենք ընդունենք այն հանգամանքը, որ կոռուպցիան անենուր է, այն այնքան խոր արմատներ է գցել մեր ազգային հոգեբանությունում, որ <<մոտիկի>>, <<պաշտոնավորի>> և <<խաթրի>> վրա հիմնված հարաբերությունները հնարավոր չէ միանգամից փոխել: Անգամ բարեկրթությունն էլ չի կարող հաղթել, երբ սուտը աղաղակում է ավելի բարձր, արդարությունը բռնաճնշվում է, ուժեղ գոռացողի մոտ իրեն զսպողն է մեղավոր լինում...
    Կռուպցիան հնարավոր չէ հաղթահարել` առանձին ոլորտներում բարեփոխումներ իրականացնելով և ստորին օղակներում առանձին պաշտոնյաներ ձերբակալելով: Կոռուպցիայի դեմ պայքարում պատասխանատվություն ենք կրում յուրաքանչյուրս: Ամեն անգամ, երբ հանդուրժում ենք` իմանալով, որ սխալ է, անկախ մեզանից հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ գերադասում ենք լռել, ինքներս ենք հարված հասցնում արդարությանը և ճիշտ հասարակարգ կերտելուն:
    Կարծում եմ , որ պետք է ազգովին փոխվենք, քաղաքակիրթ դառնանք, ազգասեր լինենք, կարևորենք մարդ- մարդ հարաբերությունը, գնահատենք մարդկանց ըստ արժանիքի, և ոչ թե ըստ սոցիալական դիրքի:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Կոռուպցիան ողջ աշխարհում տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտն է:Այն զսպում է տնտեսական աճը, հակազդում իրավունքի գերակայությանը և վատնում տաղանդն ու թանկարժեք միջոցները: Այնտեղ, որտեղ իշխում է կոռուպցիան,
    ընկերությունները հակված չեն ներդրումներ կատարել, քանի որ գործարարությամբ զբաղվելու ծախսերը զգալիորեն ավելի մեծ են: Վերջիվերջո, կոռուպցիան թույլ չի տալիս, որ մարդիկ, երկրներն ու գործարար հատվածն ամբողջովին իրացնեն իրենց ներուժը:
    Կոռուպցիան արգելակում է ժողովրդավարությունը, կառավարումը և մարդու իրավունքների իրացումը` թուլացնելով պետական հաստատությունները, որոնք արդար և իրավահավասար հասարակությունների անկյունաքարերն են: Ընտրությունների ժամանակ «ձայն գնելը» խեղում է ժողովրդավարական գործընթացը, իսկ արդարադատությունը վտանգվում է, երբ հանցագործները հնարավորություն ունեն գնել իրենց անպատժելիությունը:
    Երբ կոռուպցիայի պատճառով նպատակին չեն հասնում այնպիսի կարևոր ծառայությունների համար նախատեսված միջոցները, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, մաքուր ջրի ապահովումը, սանիտարական և բնակարանային պայմանների ապահովումը, ապա մատուցված ծառայությունների ծավալը նվազում է:
    Հանցագործներն օգտագործում են ապօրինի գործողություններից ստացված միջոցները՝ կաշառելու իրավապահ պաշտոնյաներին, չեզոքացնելու դատարանները, գնելու կամ վախեցնելու քաղաքական գործիչների և լրագրողների ու գործարարներին ներքաշելու
    հանցավոր գործունեության մեջ: Միասին վերցրած՝ կոռուպցիան, հանցավորությունը և իրավունքի անբավարար գերակայությունը քայքայում են հասարակության կառուցվածքը` վտանգելով պետության օրինակարգությունը, դուրս մղելով օրինական տնտեսական գործունեությունը և վտանգելով հանրային անվտանգությունը:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,068
    Հեղինակության աստիճան
    26062
    Ուսուցչին նվիրած ծաղիկն էլ համարում էին «կոռուպցիա»:

    Վանաձորից Լարիսա Ղուկասյանի այս գրառումն առիթ տվեց հիշելու դեպքեր ու դեմքեր, երբ ուսուցիչներիս անբասիր աշխատանքի արդյունքում երբեմն «անարգանքի սյունին էինք գամվում»՝ անգամ մեզ ծաղիկներ նվիրելու համար:

    Տարիներ առաջ էր: Շրջանային թերթում մի հոդված ընթերցեցի, որտեղ քննադատվում էին ուսուցիչները, թե ինչու Մարտի 8-ի տոնական օրը նրանց ծաղիկներ են նվիրում, երբ կարելի էր առանց գումար ծախսելու՝ միայն մանուշակ քաղել ու նվիրել ուսուցիչներին: Գարնան այդ նուրբ ծաղիկները մեզանից յուրաքանչյուրը սիրով ընդունում է, բայց այստեղ կարևոր չէր ծաղիկներ նվիրելու գեղեցիկ սովորության մեջ ուսուցիչներին քարկոծելը, որքան որ զարմանալի էր, թե ով է այդ նյութի հեղինակը: Նա մեկն էր, ով ճանաչում ուներ շրջանում, նաև բոլորս գիտեինք, որ այդ պետական աշխատողն իր մասնագիտական ծառայությունը շատերին մատուցում էր իրեն հասանելիք որոշակի գումար վերցնելով:

    Այս օրերին մեր աչքերը բացվեցին, մենք գիտակցական զարթոնք ապրեցինք, հասկացանք, որ ամենաշատը մաքուր ապրելու իրենց կոչերով այս կյանքը խեղաթյուրել են նրանք, ովքեր մեզ շեղել են իրենց ամպագոռգոռ հայտարարություններով ու փորձել սովորեցնել մեզ անբիծ ապրելու ձևը, երբ ինքներս եղել ենք այդ անբասիր ճանապարհին՝ չգիտակցելով, որ անկուշտները խաբում են մեզ, երբեմն՝ վարկաբեկում մեր անցնելիք ուղին:

    Առավել վիրավորականը տարիներ առաջվա այս դեպքն էր: Իմ դասղեկական դասարանի «Վերջին զանգի» միջոցառմանն էի նախապատրաստվում: Նախօրեին ներկայացուցիչ եկավ կրթության բաժնից՝ իմանալու, թե այդ օրն ինչ են նվիրելու ուսուցիչներին: Ականատես էի այդ զրույցին: Պարզվեց՝ մեկական ծաղիկ ուսուցիչներին, երեքը՝ դասղեկի համար էին նախատեսել: Լսելի էր դժգոհությունը, որ դասղեկին էլ մեկը պետք է նվիրել, այլապես կդիտվեր որպես կաշառք: Ամաչելուց լուռ հետ քաշվեցի՝ չլսելու տալով նման անպատկառությունը, որ ծաղիկների տեսքով այդ վերևների կողմից տրված «հրամանով» «ապտակեցին» իմ արդարությանն ու տարիների իմ տքնաջան աշխատանքին...

    Հաջորդ տարիներին աշակերտները գիտեին, որ ինձ համար ամենալավ նվերը ծաղիկներն են, ու առիթից առիթ սկսեցին նվիրել, առավել հաճախակի գարնանն իրենց ծաղկանոցից էին բերում, նույնիսկ երբեմն անակնկալ էին մատուցում, երբ անկարգություն ցուցաբերած դեռահասը, ծաղիկներ նվիրելով, ժպիտը դեմքին, ձգտում էր զգացնել տալ, որ հասկացել է իր սխալը...

    Այս տարիների ընթացքում ամենուր տեսա բազմերանգ ծաղիկներ, դրանց առինքնող բույրերից ջերմացա, բայց միշտ հիշողությանս մեջ մնացին այն ծաղիկները, որ «կաշառքի» տեսքով երևացին վերևում թառածներին, երբ այդ անկուշտները վաղուց գիտեին ապրելու ձևը, ու մեզ էին թելադրում իրենց կամքը: Ու մեր աչքերը բացվեցին այս օրերին, մենք հասկացանք, որ օրենքն անկուշտների համար չի եղել, նրանք երկիր են թալանել, իսկ օրենքը թողել հասարակ ժողովրդին...

    Նատաշա Պողոսյան

    http://www.usarmenianews.com/am-n-10862.html

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2018
    Հասցե
    Զովունի
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Նատաշա Պողոսյան միշտ սիրով կարդում եմ Ձեր գրառումները,բայց ուսուցչի ծաղիկ նվիրելը պարտադրա՞նք է ,սովորությու՞ն... ըստ Ձեզ,ե՞րբ է սկսվել ուսուցչին ծաղիկ նվիրելու այս( ոմանց կողմի հաճելի մյուսների կողմից «կոռուպցի»որակվող) սովորույթը...կարծում եմ սովետական մոտեցում է...ինչու՞ բժիշկը, դատավորը ,բանվորը չեն վիրավորվում առանց ծաղիկի տուն գնալու մտքից,թե՞ նրանք պակաս արժեքավոր աշխատանք են անում։
    Կարծում եմ ,եթե ծնողը ծաղիկ է տալիս ունենալով «հետին միտք»(99% վախենում է ուսուցչի «չարանալուց»),այո՛ դա կոռուպցիա է։
    Շնորհակալություն։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,068
    Հեղինակության աստիճան
    26062
    Մեջբերում ԼիանաԳրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նատաշա Պողոսյան միշտ սիրով կարդում եմ Ձեր գրառումները,բայց ուսուցչի ծաղիկ նվիրելը պարտադրա՞նք է ,սովորությու՞ն... ըստ Ձեզ,ե՞րբ է սկսվել ուսուցչին ծաղիկ նվիրելու այս( ոմանց կողմի հաճելի մյուսների կողմից «կոռուպցի»որակվող) սովորույթը...կարծում եմ սովետական մոտեցում է...ինչու՞ բժիշկը, դատավորը ,բանվորը չեն վիրավորվում առանց ծաղիկի տուն գնալու մտքից,թե՞ նրանք պակաս արժեքավոր աշխատանք են անում։
    Կարծում եմ ,եթե ծնողը ծաղիկ է տալիս ունենալով «հետին միտք»(99% վախենում է ուսուցչի «չարանալուց»),այո՛ դա կոռուպցիա է։
    Շնորհակալություն։
    Շնորհակալ եմ Ձեզ արձագանքելու համար, հարգելի՛ Լիանա: Դա 2006-ին էր: Մեր կրթության բաժնի վարիչը նման հրահանգ ստացավ, արդյունքում եղավ այն, ինչ շարադրել եմ: Երևույթը գեղեցիկ չէր, այն հաջորդ տարիներին չկրկնվեց, չէ՞ որ առավել ևս ուսուցչի համար ամենասիրելի նվերը ծաղիկներն են:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    281
    Հեղինակության աստիճան
    7913
    Մեջբերում Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին տարիներին աշխարհի շատ պետություններ, այդ թվում Հայաստանը, միջազգային մարմիններ և ոչ կառավարական կազմակերպություններ լուրջ պայքար են մղում կոռուպցիայի դեմ: Այս հիմնախնդրի լուծման համար բազմաբնույթ գործողություններ են կիրառում, սակայն վերջնական արդյունքի չեն հասնում: Երբեն արդյունքներն ակնառու են դառնում, սակայն ընդհանուր առմամբ, պայքարը կոռուպցիայի դեմ երկարատև, ծանր ու թերևս անվերջանալի գործընթաց է:
    Կոռուպցիայի դեմ պայքարի կամ կանխարգելման կարևոր նախապայման ենք համարում օրենքի գերակայության վրա հիմնված պետական արդար կառավարման համակարգի ստեղծումը:
    Այսօր մեր երկրում ևս լուրջ քայլեր են կիրառվում կոռուպցիայի վտանգավոր երևույթներից ձերբազատվելու , և մեր վարչապետի յուրաքանչյուր քայլ ընդդեմ կոռուպցիայի ոգևորություն է առաջացնում: Արդյոք մեզանից յուրաքանչյուրը ջանք է գործադրում հանդես գալու կոռուպցիայի վտանգավոր երևույթների և հետևանքների դեմ: Հարգելի կոլեգաներ, եկենք ընդունենք այն հանգամանքը, որ կոռուպցիան անենուր է, այն այնքան խոր արմատներ է գցել մեր ազգային հոգեբանությունում, որ <<մոտիկի>>, <<պաշտոնավորի>> և <<խաթրի>> վրա հիմնված հարաբերությունները հնարավոր չէ միանգամից փոխել: Անգամ բարեկրթությունն էլ չի կարող հաղթել, երբ սուտը աղաղակում է ավելի բարձր, արդարությունը բռնաճնշվում է, ուժեղ գոռացողի մոտ իրեն զսպողն է մեղավոր լինում...
    Կռուպցիան հնարավոր չէ հաղթահարել` առանձին ոլորտներում բարեփոխումներ իրականացնելով և ստորին օղակներում առանձին պաշտոնյաներ ձերբակալելով: Կոռուպցիայի դեմ պայքարում պատասխանատվություն ենք կրում յուրաքանչյուրս: Ամեն անգամ, երբ հանդուրժում ենք` իմանալով, որ սխալ է, անկախ մեզանից հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ գերադասում ենք լռել, ինքներս ենք հարված հասցնում արդարությանը և ճիշտ հասարակարգ կերտելուն:
    Կարծում եմ , որ պետք է ազգովին փոխվենք, քաղաքակիրթ դառնանք, ազգասեր լինենք, կարևորենք մարդ- մարդ հարաբերությունը, գնահատենք մարդկանց ըստ արժանիքի, և ոչ թե ըստ սոցիալական դիրքի:
    Ճիշտ եք կոռուպցիան մեր ազգային մտածելակերպի սխալ հետևանքն է : Սակայն, իմ կարծիքով, ավելի շատ կապված է պետաիրավական համակարգի թերություններով: Որպես կանոն ուր կա օրենքի գերակայություն, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը բարձր մակարդակի վրա են, կոռուպցիան շատ մեծ տարածում չի ունենում:Իսկ ոչ հստակ օրենքները, ժողովրդավարական ավանդույթների բացակայությունը, ոչ թափանցիկ աշխատաոճը, անկախ դատական իշխանության բացակայությունը նպաստում են կոռուպցիայի աճին:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #20
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    Մեջբերում Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոռուպցիան լատիներեն բառ է, որը նշանակում է այլասերում, քայքայում, կաշառոքւմ, փչացում` բարքերի, սովորույթների վատացում, մարդկային լավագույն հատկանիշների արժեզրկում: կոռուպցիան հանցագործություն է, որը վնասում է անհատի, հասարակության, պետության շահերին: Կոռուպցիան հատուկ է բոլոր հասարակարգերին: Դժբախտաբար, մեր հասարակությունում կոռուպցիան լայն տարածում ունի, քանի որ դժվար է փոխել մեր ազգային մտածելակերպն ու որոշ սովորույթներ...
    Ներկա ժամանակաշրջանում մեր հասարակությունն ապրում է անցումային շրջանին բնորոշ ճգնաժամային իրավիճակում, գաղափարական հակասությունների բախման կիզակետում:
    Հարգելի Հռիփսիմե, գաղտնիք չէ, որ կոռուպցիայի հիմնախնդիրը հրատապ է աշխարհի շատ երկրների համար։
    Անկասկած, մեր երկրի տնտեսության և անվտանգության համար այն միանգամայն հրատապ հարց է, ուստի մենք պետք է պայքարենք արդարության համար,քանզի արդարության համար պայքարը՝ պայքար է կոռուպցիայի դեմ:

+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •