Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: ՅՈՀԱՆ ՔՐԻՍՏՈՖ ՖՐԻԴՐԻԽ ՖՈՆ ՇԻԼԼԵՐ (Կանայք Շիլլերի կյանքում)

  1. #1
    Սկսնակ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0

    ՅՈՀԱՆ ՔՐԻՍՏՈՖ ՖՐԻԴՐԻԽ ՖՈՆ ՇԻԼԼԵՐ (Կանայք Շիլլերի կյանքում)

    Պատանի Շիլլերը Լաուրային նվիրված գողտրիկ բանաստեղծություններ ունի: Բանասիրության մեջ ընդունված է այն կարծիքը, թե դրանք նվիրված են Պետրարկայի Լաուրային, որի մասին մտորումները զարդարել են երազկոտ պատանու միայնությունը: Մեկ այլ հերոսուհի էլ կա՝ Միննան, որի նախատիպը համարվում էր ոմն Վիլհելմինա Անդրեա. բայց այդ վարկածը ժխտվեց: Այսպես թե այնպես, կար իրական այն կինը, որ զբաղեցնում էր պատանու միտքը: Դա կոմսուհի Ֆրանցիսկա Հոհենհայմն էր՝ սապատավոր մի բարոնի կինը, որին սիրահարված էր 17-ամյա Շիլլերը: Ողջ կյանքում նա Ֆրանցիսկային պիտի հիշեր այնպես, ինչպիսին նա եղել է երիտասարդ ժամանակ, իսկ որպես հերոսուհի պիտի հանդես բերեր «Սեր և խարդավանք» դրամայում՝ լեդի Միլֆորդի կերպարում:
    Մինչդեռ Շիլլերի կյանքում եռանկյունի պիտի գծեին երեք Շառլոտաները: Նրանցից առաջինը բացարձակ անտարբեր էր Բաուերբախի՝ իրենց տանն ապաստանած երիտասարդ Շիլլերի նկատմամբ, որը դարձել էր փախստական՝ խույս տալու համար դուքս Կարլի հետապնդումներից: Աղջկա մայրը՝ Հենրիետա Վոլցոգենը, վախենալով դքսի ցասումից, նախ հեռացնում է նրան իր տանից, և ապա ետ կանչում, որից հետո երիտասարդի սերն ավելի է խորանում. բայց Շառլոտան տարված էր մեկ ուրիշով: Անհաջողությունը չի հիասթափեցնում Շիլլերին. նրան սպասում էր փառքի վերելքը, իսկ այդուհետ՝ իրական սերը: Ճանաչում ձեռք բերելուց հետո Մանհայմում ծանոթանում է ամուսնանալու նպատակով այստեղ եկած Շառլոտա Մարշալկ ֆոն Օստհայմի հետ: Խելացի ու կրթված այս կինն ինքն էլ սիրահարվում է մեկին, որին գրչակից ընկերը՝ Յ. Վ. Գյոթեն, տարիներ անց պիտի բնորոշեր այսպես. «Նրա ամեն ինչը հպարտ և վեհասքանչ էր, միայն աչքերը հեզ էին: Եվ ինչպես նրա արտաքինն էր, այնպես էլ տաղանդն էր»: Միայն թե գրողը միևնույն ժամանակ սիրահարված էր ևս մեկին՝ դերասանուհի Մարգարիտա Շվանին: Բուռն զգացումները ամեն ինչ խառնել էին գլխում. նա ուզում էր ամուսնանալ երկուսի հետ էլ: Իր զգացումներում կողմնորոշվելու համար որոշում է մեկնել Մանհայմից, բայց մինչ այդ զրուցում է Շառլոտայի հետ և թեթևացած սրտով մեկնում Լայպցիգ՝ այնտեղից նամակով Մարգարիտայի հորից խնդրելով դստեր ձեռքը: Խնդրանքը մերժվում է: Տարիներ անց Վայմարում դարձյալ հանդիպում է Շառլոտային, և հարաբերությունները վերսկսվում են: Որոշում են, որ Լոտտան բաժանվի ամուսնուց, բայց ավելին չեն անում: Ընկերոջը գրած նամակում Շիլլերը խոստովանում է, որ սառել է նրա հանդեպ: Շառլոտայի կյանքը տխուր վախճան է ունենում. նախ այրիանում է, ապա կորցնում կարողությունը, իսկ հետո՝ կուրանում, բայց մինչև վերջ էլ չի կորցնում Շիլլերի վրա ունեցած ազդեցությունը: Մահանում է 82 տարեկան հասակում:
    1786-ին Շիլլերը ծանոթանում է սաքսոնական մի սպայի այրու հետ: Նրա դուստրերից ավագը գրավում է Շիլլերի ուշադրությունը: Մայրը չի խոչընդոտում նրանց մտերմությունը, բայց արգելում է մտածել ամուսնության մասին. այրին փորձում էր օգտվել միայն գրողի հեղինակությունից: Արդյունքը Շիլլերի հեռացումն էր: Նրա միտքը զբաղեցնում էր վերջին Շառլոտան՝ Լենգեֆելդը, որի հետ ծանոթացել էր դեռ 1784-ին: Աղջիկը Մանհայմ էր եկել մոր և քրոջ՝ Կարոլինայի հետ: Այստեղ էլ Շիլլերը ծանոթանում է համերաշխ այս ընտանիքի հետ: Շառլոտայի հետ առաջին հանդիպումը որևէ հետք չի թողնում. հարաբերությունները սկսվում են միայն երեք տարի անց: Իսկ իրականությունն այն էր, որ Շիլլերն ընկերություն էր անում Շառլոտայի հետ, բայց սիրահարված էր քրոջը՝ Կարոլինային: Վերջինս, թեև ինքն էլ անտարբեր չէր, բայց հասկանում էր, որ Շիլլերին ավելի համապատասխանում է քրոջ հանդարտ բնավորությունը, և զոհաբերում է իրեն՝ ամուսնանալով պատահական մեկի հետ, որին չէր սիրում: Երիտասարդների միջև տեղի է ունենում բացատրություն, Լոտտան խոսովանում է իր սերը, միայն մայրն էր առարկում, քանի որ Շիլլերն ապրում էր նյութական ծանր պայմաններում: Այդ ընթացքում էլ նրա եկամուտն ավելացնում են 200 թալերով, ու թեև դա չնչին գումար էր, բայց հույս էր ներշնչում: Ամուսնությունը տեղի է ունենում 1790թ փետրվարի 20-ին:
    Շառլոտան սիրող ու հոգատար կին էր: Ընտանիքը մեծանում էր, և Շիլլերը ստիպված էր աշխատել նույնիսկ հիվանդ օրերին: Վայմարի դուքսը նրան տարեկան 1000 թալեր գումար է նշանակում և խոստանում կրկնապատկել այն, եթե հիվանդությունը թույլ չտա աշխատել: Վերջին առաջարկից գրողը հրաժարվում է՝ ասելով. «Ես տաղանդ ունեմ և ինքս պիտի ինձ օգնեմ»: «Նրա տաղանդը պարտավոր էր միշտ պատաստ լինել ծառայելու նրան և նրա տրամադրությանը ենթարկվելու»,_ ասում է Գյոթեն այս մասին: Ավելացնում է նաև, որ Շիլլերը, «ինչպես նրա վեհասքանչ բնավորությունից կարելի է ենթադրել», թշնամի էր բոլոր տեսակ մեծարումներին ու աստվածացումներին, որ ցուցաբերում էին իր նկատմամբ: Երբ ցանկանում են ի փառս նրա հրապարակային մեծ ցույց կազմակերպել, դա գրողին այնքան նողկալի է թվում, որ քիչ է մնում զզվանքից հիվանդանա: Չէր սիրում նաև կողմնակի անձանց այցելությունները, ուշացումները և, որքան էլ տարօրինակ է, սիրում էր ստեղծագործել նեխված խնձորների բույրը զգալով, որոնցից միշտ պահում էր գրասեղանի դարակում:
    Հիվանդությունը թույլ չի տալիս տաղանդավոր գրողին երկար վայելել համերաշխ ընտանեկան ջերմությունը: 1805թ. մայիսի 9-ին մեծ գրողը վախճանվում է՝ Շառոլատայի ուսերին թողնելով զավակների խնամքը: «Շիլլերը մեծ, բայց տարօրինակ մարդ էր: Նա մի փառահեղ մարդ էր, որը մեզնից հեռացավ իր ուժերի լիակատար ծաղկման ժամանակ»,_ տարիներ անց իր մտերիմ ընկերոջն այսպես էր բնութագրելու մեծ Գյոթեն:
    Վերջին խմբագրող՝ Կարինե Զիլֆիմյան: 06.12.2018, 21:20:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,330
    Հեղինակության աստիճան
    18123
    Շիլլերի առաջին թարգմանիչն է Խաչատուր Աբովյանը (1831, Դորպատ), որի ստեղծագործության վրա ակներև է գերմանացի բանաստեղծի ազդեցությունը։ Թարգմանիչներից հիշատակելի են Վ. Ասկարյանը, Ռաֆայել Պատկանյանը, Ղևոնդ Ալիշանը («Զանգակի երգը», 1871), Մանուկ Աբեղյանը («Ալպյան որսորդը», 1886), Կ. Ղազարոսյանը («Հովհաննա դ՝Արկ կամ Օռլեանի օրիորդը», 1868), Մ. Կյուլլապյանը («Վիլհելմ Տելլ»), 1874), Մ. Մաքսուդյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Լ. Մանվելյանը, Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը և ուրիշներ։ Շիլլերի լավագույն թարգմանիչը նախասովետական շրջանում Գ. Բարխուդարյանն է (թարգմանել է Շիլլերի դրամատիկական երկերի մեծ մասը)։ Խորհրդային շրջանում Շիլլերի երկերի թարգմանությամբ հանդես են եկել Վ. Վաղարշյանը, Հ. Հակոբյանը և ուրիշներ, կյանքի ու գործունեության ուսումնասիրությամբ՝ Ա. Տերտերյանը, Վ. Թերզիբաշյանը, Հ. Մամիկոնյանը, Ս. Սողոմոնյանը։ Շիլլերը հայ բեմ է ելել 19-րդ դարի 60-ական թվականներին, Պոլսում, իսկ 1873 թվականին՝ Թիֆլիսում։ Նրա ստեղծած կերպարների փայլուն մարմնավորողներ են եղել Մ. Ամերիկյանը, Պ. Ադամյանը, Սիրանույշը, Մ. Մանվելյանը, Ա. Արմենյանը։ Շիլլերի «Ավազակներ»-ը եղել է սովետահայ առաջին թատրոնի անդրանիկ խաղացանկում (1922, ռեժ. Լ. Քալանթար)։ 1972 թվականին Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադրման 50-ամյա հոբելյանը նշվեց «Ավազակներ»-ի նոր բեմադրությամբ (ռեժ, Հ. Հովհաննիսյան)։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Անժելա Ալավերդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    480
    Հեղինակության աստիճան
    11169
    Յոհան Քրիստոֆ Ֆրիդրիխ ֆոն Շիլլերը ծնվել է 1795 թվականի նոյեմբերի 10-ին: Եղել է գերմանացի բանաստեղծ, փիլիսոփա, պատմաբան և դրամատուրգ, ով կյանքի վերջին տասնյոթ տարիներին (1788-1805 թթ.) եղել է անվանի քնարերգու Գյոթեի մտերիմ ընկերը։ Վերջինիս հետ Շիլլերը համագործակցել է որոշ ստեղծագործություններ գրելիս։ Շիլլերը գրականության մեջ ներկայացնում է ռոմանտիկ ուղղությունը։ Ֆրիդրիխ Շիլլերի ամենահայտնի ստեղծագործություններից են «Ավազակները», «Դոն Կառլոս», «Վալլենշտայն» «Մարիա Ստյուարտ», «Վիլյամ Տել», «Սեր և Խարդավանք» գործերը: Շիլլերը մահացել 1805 թվականի մայիսի 9-ին:

    1. Մարդն արտացոլվում է իր արարքներում:

    2. Մարդու բարոյական ազատությունն ամենևին էլ չի ոչնչանում անհրաժեշտ ֆիզիկական կախվածությունից:

    3. Կյանքում հազվադեպ չեն իրադրությունները, երբ խելացի է այնքան էլ խելացի չլինելը:

    4. Մեծ հոգիները լուռ են տանում տառապանքները:

    5. Այն, ինչ արգելված չէ, թույլատրված է:

    6. Ճշմարիտ սերն օգնում է տանել բոլոր ծանրությունները:

    7. Այն, ինչ տհաճ է բնությանը, երբեք լավ բանի չի հասցնում:

    8. Դիլետանտը մութն ընկալում է որպես խորը, վայրին՝ հզոր, անորոշն՝ անսահման, անիմաստը՝ գերզգայական:

    9. Խիզախությունն աճում է վտանգի հետ. որքան նեղն ես, այնքան ուժերն ավելի շատ են:

    10. Մարմինը ստեղծվում է բանականությամբ:

    11. Եթե քո գործերով և արվեստով չես կարող բոլորին դուր գալ, դու՛ր եկիր քչերին. բոլորին դուր գալը չարիք է:

    12. Միայն համառությունն է հասցնում նպատակին:

    13. Արդարության չափորոշիչը չի կարող լինել ձայների մեծամասնությունը:

    14. Ավելի լավ է սարսափելի վախճանը, քան անվաճխան սարսափը:

    15. Երբ մենք կրքոտ սիրում ենք նրան, ով արժանի է մեր արհամարհանքին, ցավալիորեն զգում ենք բնության կապանքները:

    16. Մարդու խոսքերից կարելի է եզրակացնել միայն այն, թե ինչպիսին է նա ցանկանում երևալ, բայց թե ինչպիսին է նա իրականում, կարելի է գուշակել միայն խոսքերն արտասանելու ժամանակ նրա միմիկայից և ծամածռություններից՝ այն շարժումներից, որոնք նա անում է ակամայից:

    17. Լավ դերասանների համար վատ դերեր չկան:

    18. Մեկի համար գիտությունը երկնային վսեմ աստվածուհի է, մյուսի համար՝ կթու կով, որն իրեն յուղով է ապահովում:

    19. Վրա հասած վիշտն ավելի մեղմ է, քան սպասվում էր: Վրա հասած վիշտն ունի ավարտ, սակայն սպասվելիք վշտից վախը սահման չի ճանաչում:

    20. Ձայներն անհրաժեշտ է կշռել, այլ ոչ հաշվել:

    21. Տապալված թշնամին կարող է ուշքի գալ, իսկ հաշտվածը՝ լիովին պարտված է:

    22. Սրամտությունը մշտական պատերազմի մեջ է գեղեցկության հետ և չի հավատում ո՛չ հրեշտակին, ո՛չ Աստծուն:

    23. Աշխարհը նեղ է, մարդու ուղեղն է անսահման:

    24. Ի՞նչ է մեծամասնությունը: Մեծամասնությունը խելագարություն է: Խելքը փոքրամասնությանն է:

    25. Սերը բնության միակ բանն է, որում նույնիսկ երևակայության ուժը չի գտնում հատակը և չի տեսնում սահմանը:

    26. Ազնվությունը գունավորում է ցանկացած կոչում:

    27. Սերը տալիս է ընդմիշտ, եսասիրությունը միայն պարտքով է տալիս:

    28. Ինձ միայն մի գաղտնիք է հայտնի, թե մարդկանց ինչպես կարելի է փրկել անկումից: Անհրաժեշտ է սիրտը պինդ պահել:

    29. Սերը և քաղցն են տիրում աշխարհին:

    30. Ով կյանքը չի վտանգում, երբեք այն ձեռք չի բերի:

    31. Երբ կատակասերը ծիծաղում է իր սրամտության վրա, այն կորցնում է իր արժեքը:

    32. Հիմարության դեմ անգամ աստվածներն ի զորու չեն պայքարել:

    33. Երեխաների խաղերում հաճախ խորը իմաստ է լինում:

    34. Ճշմարտությունն ամենևին չի տուժում նրանից, որ ինչ-որ մեկն այն չի ընդունում:

    35. Եթե ես ատում եմ, ինչ-որ բան ինձանից խլում եմ, եթե սիրում եմ, հարստացնում եմ ինձ նրանով, որ սիրում եմ: Մարդատյացությունը դանդաղ ինքնասպանություն է, եսասիրությունը՝ կենդանի էակի մեծագույն թշվառությունն է:

    36. Մարդն աճում է իր նպատակների աճի չափով:

    37. Ծնողներն ամենից քիչ ներում են իրենց երեխաների այն արատները, որոնք իրենք են սերմանել:

    38. Ազատ է միայն նա, ով իրեն տիրապետում է:zaq.jpg

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •