+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Դիդակտիկա (ուսուցման տեսություն կամ մանկավարժական տեխնոլոգիա)

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    41
    Հեղինակության աստիճան
    0

    Դիդակտիկա (ուսուցման տեսություն կամ մանկավարժական տեխնոլոգիա)

    Դիդակտիկան(ուսուցման տեսություն կամ մանկավարժական տեխնոլոգիա ) հանդիսանում է մանկավարժական գիտության հիմնական հասկացություններից մեկը: Դիդակտիկա բառը ծագել է հունարեն դեդակտիկոս բառից, որը նշանակում է ուսուցանող: Դիդակտիկան գիտություն է, որը ուսումնասիրում է ուսումնական գործառույթները, որի ընթացքում կենսագործվում է աշակերտների ուսուցումը, կրթությունը, դաստիարակությունն ու զարգացումը: Դիդակտիկան, որպես մանկավարժական գործունեությոն հիմնական հասկացություն , իր հերթին ունի նաև իր հասկացությունները: Դրանք են ուսուցման գործընթացը, նպատակը, կրթության բովանդակությունը, ուսուցման օրինաչափություներն ու սկզբունքները, ուսուցման մեթոդները, ուսուցման կազմակերպման ձևերը, միջոցները, արդյունքները…
    Վերջին խմբագրող՝ manush: 06.12.2018, 18:45:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    41
    Հեղինակության աստիճան
    0
    ՈՒսուցման գործընթացը երկկողմանի, նպատակասլաց գործունեություն է` դասավանդում և ուսուցում, որի ընթացքում կենսագործվում է աշակերտների ուսուցումը, կրթությունը և զարգացումը: Դասավանդման ուսուցումը կատարում է ուսուցիչը, որի ընթացքում ձևավորում է կարողություններ, հմտություններ, հաղորդում է գիտելիքներ:
    Կրթության բովանդակությունը դա գիտելիքների, կարողությունների, հմտությունների համակարգ է, ամողջություն: Այն իրենից ներկայացնում է գիտելիքների, կարողությունների, հմտությունների այն համակարգը, որը նախատեսված է դպրոցի կամ ուսումնական այլ հաստատության համար և նրա միջոցով ապահովվում է սովորողների ինտելեկտուալ, գեղագիտական, աշխատանքային ևայլ կարողությունների զարգացումը, որի նպատակը աշակերտի, որպես Հայաստանի արժանապատիվ քաղաքացու, ձևավորումն ու զարգացումն է:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •