Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: 30 տարի առաջ... Սպիտակի երկրաշարժ:

  1. #1
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    428
    Հեղինակության աստիճան
    4142

    30 տարի առաջ... Սպիտակի երկրաշարժ:

    1988թվականի դեկտեմբերի 7, ժամը 11:41֊ին :
    Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 30 տարի:Թեև 30 տարի է անցել Սպիտակի ավերիչ երկրաշարժից , բայց վերքը դեռ մխում է, ցավը դեռ ապրում է յուրաքանչյուրիս սրտում: Այն ընդգրկեց հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները՝ նրա տարածքի մոտ 40%-ը։ Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17%-ը, շուրջ 8 մլն քառ. մ բնակելի տարածություն։ Դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություններ, շուրջ 1200 անասնապահական շինություններ ավերվեցին։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 մլրդ ռուբլի։

    https://www.youtube.com/watch?v=pwZWa-5qZHE

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    428
    Հեղինակության աստիճան
    4142
    Փաստեր Սպիտակի երկրաշարժի մասին

    1. Երկրաշարժից հետո ոչ մի երեխա չհայտնվեց մանկատանը, յուրաքանչյուր հայ ընտանիք իր պարտքն էր համարում որդեգրել որբերին։

    2. Երկրաշարժի էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, երկրաշարժի ուժգնությունը կազմում էր 10 բալ, Լենինականում` 9 բալ, Կիրովականում` 8 բալ։ Երկրաշարժից առաջացած ալիքը պտույտ է գործել ողջ երկրագնդով մեկ, ցնցումներ են գրանցվել անգամ Ասիայում, Ամերիկայում և Ավստրալիայում։
    3. Ավերիչ երկրաշարժից մի քանի օր առաջ գրանցվել էին ցնցումներ։ Տեղական իշխանությունները չէին կարևորել դրանք, չէ՞ որ հաշվի առնելով քաղաքի տեղանքը` նման իրադարձությունները հազվադեպ չեն։
    4. Հազարավոր հայեր օգնության հասան տուժածներին։ Տեխնիկայի և անգամ գործիքների բացակայության պայմաններում մարդիկ օր ու գիշեր ձեռքով մաքրում էին փլատակները։
    5. 1988 թ.–ի ձմեռը չափազանց ցրտաշունչ էր։ Օդի ջերմաստիճանը կազմում էր զրոյից ցածր 35 աստիճան։ Եվ անգամ նրանք, որոնց հաջողվել էր փրկվել երկրաշարժից, հայտնվեցին մահվան եզրին` մնալով անօթևան։
    6. Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ստեղծեց «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը` միջոցներ հավաքելով պատմական հայրենիքին օգնելու համար
    Ողջ աշխարհը համախմբվեց` Հայաստանին օգնելու համար։ Տարբեր երկրներից գալիս էին փրկարարներ, ավելի քան հարյուր երկրներ ուղարկեցին հումանիտար օգնություն։
    7. Երկրաշարժից հետո առաջին օրերին Հայաստանում կործանվեց փրկարարներ և հումանիտար օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ։
    8. Մասնագետների հաշվարկներով, Սպիտակի երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում ազատված էներգիան հավասարազոր էր տասը ատոմային ռումբերի հզորության։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •