+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,015
    Հեղինակության աստիճան
    5830

    ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ



    Ես Քուչակս եմ վանեցի,
    Ի գեղէն Խառակոնիսայ,
    Լըցեր եմ հարիւր տարին,
    Էլ չի գար մտքիկս ի վերայ....

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,015
    Հեղինակության աստիճան
    5830
    Մեջբերում Ներսեսյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես Քուչակս եմ վանեցի,
    Ի գեղէն Խառակոնիսայ,
    Լըցեր եմ հարիւր տարին,
    Էլ չի գար մտքիկս ի վերայ....

    Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

  4. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,015
    Հեղինակության աստիճան
    5830
    Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։

  5. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,015
    Հեղինակության աստիճան
    5830
    Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։

  6. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,015
    Հեղինակության աստիճան
    5830
    Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով։ 1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները։ Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ։ Թեև 1920-ական թվականներին Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Նահապետ Քուչակը համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը։ Այս իմաստով Նահապետ Քուչակը դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միջնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը։ Պանդխտության հայրեններն ունեն ազգային-քաղաքական բովանդակություն և բացահայտում են օտար երկրում ապրուստ փնտրող հայ մարդու ծանր հոգեվիճակը

  7. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,015
    Հեղինակության աստիճան
    5830
    Էրնեկ ես անո՛ր կու տամ, որ առեր իւր եարն է փախեր
    Քանի դու ինձի էիր, նայ կանանչ ու ցօղն ի վըրայ
    Ուր էիր, ուսկի՞ց եկար, քան զամեն ծաղիկ դու պայծառ
    Այս աստընվորիս վերայ երկու բան ողորմ ու լալի
    Աչերդ է ծովէն առած, և ուներդ է ի թուխ ամպէն
    Սո՛ւտ է, որ կ'ասեն, եղբա՛րք, թ'ընտանի կաքաւ չի լինի
    Լուսի՛ն, պարծենաս ասես.«Լուս կու տամ ես աստընվորիս»
    Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ յո՛ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ,
    Լուսինն ի սարէն փըրթաւ, ի՛նքն ու իւր աստղըն ի հիտրաց
    Հընցեղ եմ ի քո սիրուդ, որ տըղեկըն ծիծ չէ կերել
    Ես ան հաւերուն էի, որ գետինըն կուտ չուտէի
    Ա՛յ, գընա՛, չի պիտիս դուն ինձ, լուկ պեզա՛ր իմ սիրտս ի քենէ
    Երբ որ ես պըզտիկ էի, կանչէին ինձ ոսկի տղայ
    Այդ քո ստեղծողիդ համար, երբ քայլես, զուներդ մի՛ շարժեր
    Ես աչք ու դու լոյս, հոգի, առանց լո՛յս՝ աչքըն խաւարի.
    Հանցգուն եմ ի քո սիրուդ, զինչ ամպերըն կ'առնեն շառափ
    Կօզա՛լ, մի՛ հագնիր կապուտ, մի՛ խաղար ու տար թևերուդ
    Կարմի՛ր ու ճերմակ երես, ա՛մ քանի՞ դու զիս պիտ էրես
    Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ, տէր չունիմ, որ գայ զիս ձենէ
    Իմ սիրտս ի քո վառ սիրուդ՝ զէտ աշնան ղազէլ կու դողայ
    Պաղչայ մի տընկեր եմ ես, թ'ի՛նչ աղէկ մորճեր կայ ի ներս
    Երթա՛մ, չի կենա՛մ ի հոս, ուր երթամ, հոն ա՛լ չի կենամ
    Ե՛ւ, ե՛կ դու ի քո տանէն, զինչ ելնե արևն ի մօրէն,
    Դեղնել եմ խընկիդ նըման, գունատել եմ զէտ ըզզաֆրան
    Գիտես, որ դուն պարծեցար, թէ՝ "Ճերմակ ծոցըս քեզ ծառայ"
    Թուխ աչք և ունքեր ունիս, լայն ճակատ ու կարմիր երես.
    Ելայ, ես ի քեզ եկի քեզ յիսնէ կարօտ գիտէի.
    Քանի՛ ու քանի՛ ասեմ."Զիմ եարին կապան կարեցէք.
    Բանիկ մի ղալատ արի, որ զօձո՛ւն ձագըն սիրեցի
    Զաշխարհս ես ի ժուռ եկի, ա՛յ հոգեկ, որ այլ չի մընաց
    Այ իմ մարգարտէ շարոց, որ յոտից մատանց հուր ու բոց
    Ով որ ճերմակ ծոց ունի, թող կապոյտ շապիկ հագընի
    Մահալօքս ի վար կուգ'ի, նայ տեսայ մոմեր դատըւած
    Հաւսար ի ճօշք են առել, 'ի ոտանց կամին զիս ուտել
    Արե՛կ, որ տամ քեզ խըրատ, լօք առնում խըրատ ի քենէ
    Դէմ առաւօտուն լուսուն ես ի ձեր երդիքըն եկել.
    Սըրտիկս է մալուլ եղեր, զիր ամէն մըլքեր կու ծախէ
    Տեսայ իմ հոգուս հոգին, որ կ'երթար հետ մէկի մըն ալ
    Մահալովդ ի վար կուգ'ի, ճուկ ու մուկ հազար սոխախով

  8. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,015
    Հեղինակության աստիճան
    5830
    «Հայրեն» անունը ծագել է «հայերեն» բառից: Հայրենները հայկական տաղաչափական յուրահատուկ կառուցվածք ունեցող ոտանավորներ են: Երևան են եկել XIII դարի ձեռագրերում: Դրանք մեծ մասամբ սիրո, ուրախության ու խրատական երգեր են: Հորինվել են միջին հայերենով:

    «Միակ Սուլթանը, որի առջև Քուչակը գլուխ ծռեց, եղավ իր հավիտենական և ամենահզոր դիցուհին - Սերը»:
    Վալերի Բրյուսով,
    ռուս բանաստեղծ

  9. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,015
    Հեղինակության աստիճան
    5830
    «Ոչ մի հայ բանաստեղծ այնպես չի «նկարել» իր սիրուհուն, ինչպես Քուչակը: Այս փոքրիկ երգերը տող առ տող, աննկատելի, կամաց-կամաց ստեղծում են մի այնպիսի լայն կտավ, որ կարելի է տեսնել միայն մեծ վիպասանի մոտ»:
    Պարույր Սևակ,
    բանաստեղծ

  10. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,015
    Հեղինակության աստիճան
    5830
    «Քուչակյան տաղարանը պետք է բարձի գիրքերեն մեկն ըլլա ամեն հայ բանաստեղծի և ամեն հայ գրասեր պատանիի: Հայ դեռատի սիրտերը, որ սիրո քաղցրությունը կամ տառապանքը կզգան առաջին անգամ, ավելի թանկագին թարգման չեն կրնար գտնիլ իրենց զգացման, քան Քուչակյան տաղիկները, որոնց յուրաքանչյուրը հոգեկան որոշ վիճակ մը կպատկերացնե, որոնց ոմանք ամբողջ սիրավեպ մըն են խտացած»:
    Արշակ Չոպանյան,
    գրականագետ

  11. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,015
    Հեղինակության աստիճան
    5830
    Նահապետ Քուչակը համարվում է հայ միջնադարյան ժողովրդական-
    գուսանական քնարերգության փոքրածավալ (հիմնականում քառատող)
    երգերի՝ հայրենների զգալի մասի հեղինակը:

+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 149
    Վերջինը: 11.04.2018, 00:35
  2. ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
    Հեղինակ՝ Ռուզաննա Միրզոյան, բաժին` Պատմություն, Հասարակագիտություն, ՀԵՊ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 21.10.2017, 19:32
  3. ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
    Հեղինակ՝ Ռուզաննա Միրզոյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 21.10.2017, 19:32
  4. ԴԱՍԻ ՏԻՊԵՐԸ:
    Հեղինակ՝ արեգակ, բաժին` Ուսումնամեթոդական նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.05.2016, 23:26
  5. Հանրային քննարկում. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016-2025ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
    Հեղինակ՝ manush, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.11.2015, 13:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •