Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Դաստիարակությունն ուսուցման գործընթացի նպատակասլաց գործունեություն է

  1. #1
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    192
    Հեղինակության աստիճան
    13123

    Դաստիարակությունն ուսուցման գործընթացի նպատակասլաց գործունեություն է

    Դաստիարակության գործընթացին հատուկ են մի շարք հակասություներ, որոնք հանդիսանում են անձնավորության ձևավորման շարժիչ ուժերը: Այդ հակասությունները կարող են լինել ինչպես ներքին ,այնպես էլ արտաքին: Արտաքին հակասությունները դրսևորվում են անհամապատասխան, տարերայնորեն գոյություն ունեցող կանոնների և շրջապատող մարդկանց վարքի միջև: Ներքին հակասոեություններն ավելի ցայտուն են արտահայտվում վարքում:
    Հաղթահարելով հակասությունները` աշակերտը ձեռք է բերում նոր որակներ, պատրաստ է լուծելու դժվար խնդիրներ, որը նպաստում է նրա անձի ձևավորմանն ու զարգացմանը: Գաղափարաքաղաքական դաստիարակության հիմքում ընկած է աճող սեընդի գիտակցում երկրի քաղաքական և միջազգային հարաբերությունների մասին:
    Այսպիսով, դաստիարակությունը փոխկապակցված ուսուցման հետ` անձնավորության ձևավորման ու զարգացման նպատակասլաց գործունեություն է: Այդ գործընթացի հիմքում ընկած է այն կարևոր մանկավարժական օրինաչափությունը, որ մարդը դաստիարակության ու միջավայրի արգասիք է:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.12.2018), Ալոյան Գոհար (03.12.2018), Անժելա Ալավերդյան (04.12.2018), Լուսինե Քառյան (07.12.2018)

  3. #2
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    192
    Հեղինակության աստիճան
    13123

    Ուսուցուման և դաստիարակության փոխկապվածությունը անձի ձևավորման և զարգացման գործընթա

    Դաստիարակության գործընթացին հատուկ են մի շարք հակասություներ, որոնք հանդիսանում են անձնավորության ձևավորման շարժիչ ուժերը: Այդ հակասությունները կարող են լինել ինչպես ներքին ,այնպես էլ արտաքին: Արտաքին հակասությունները դրսևորվում են անհամապատասխան, տարերայնորեն գոյություն ունեցող կանոնների և շրջապատող մարդկանց վարքի միջև: Ներքին հակասություններն ավելի ցայտուն են արտահայտվում վարքում:
    Հաղթահարելով հակասությունները` աշակերտը ձեռք է բերում նոր որակներ, պատրաստ է լուծելու դժվար խնդիրներ, որը նպաստում է նրա անձի ձևավորմանն ու զարգացմանը: Գաղափարաքաղաքական դաստիարակության հիմքում ընկած է աճող սեընդի գիտակցում երկրի քաղաքական և միջազգային հարաբերությունների մասին:
    Այսպիսով, դաստիարակությունը փոխկապակցված ուսուցման հետ` անձնավորության ձևավորման ու զարգացման նպատակասլաց գործունեություն է: Այդ գործընթացի հիմքում ընկած է այն կարևոր մանկավարժական օրինաչափությունը, որ մարդը դաստիարակության ու միջավայրի արգասիք է:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (03.12.2018)

  5. #3
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    192
    Հեղինակության աստիճան
    13123
    Հետևաբար դաստիարակությունը որոշվում է հասարակական կյանքի զարգացմամբ:Ինչպես հասարակության, այնպես էլ դպրոցի և ընտանիքի նպատակը միշտ եղել է երեխաներին հասցնել բազմակողմանի և ներդաշնակ զարգացման, որի հիմքը ուսուցման կազմակերպման արդյունավետ և ճիշտ գործընթացն է թե դպրոցում, թե ընտանիքում: ՈՒստի դրա վերահսկողությունը դրված է և ուսուցչի, և ծնողի վրա, քանզի առօրյա կյանքում կարևոր հանգամանք է աճող սերնդի օրինաչափ դաստիարակությունն ու զարգացումը: Քանի որ մարդն իր կյանքի բոլոր իրավիճակներում դաստիարակության կարիք է զգում, հետևաբար դաստիարակված մարդն ուսուցման գործընթացի ըմբռնման շնորհիվ կկարողանա ճիշտ և խելացի կազմակերպել իր կյանքը և կդառնա Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (02.12.2018), Narine. (16.12.2018), Ալոյան Գոհար (03.12.2018), Անժելա Ալավերդյան (04.12.2018), Լուսինե Քառյան (07.12.2018)

  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    Դաստիարակություն բառը ծագում է հին պարսկերենից։ Հին Պարսկաստանում դաստիարակ էին անվանում այն փոխարքային, որը ղեկավարում էր աճող սերնդի հոգևոր զարգացումը։
    Դաստիարակությունը կարելի է ըմբռնել տարբեր իմաստներով, նախ՝ որպես օբյեկտիվ հասարակական երևույթ՝ կյանքի դաստիարակություն (մարդը, ծնվելով հասարակության մեջ, յուրացնում է մարդկային խոսքը, կենցաղի, աշխատանքի և մշակույթի առավել մատչելի տարրերը)։Դաստիարակությունը, որպես այդպիսին, սկզբնավորվել է մարդու ծագման հետ միասին, որպես աշխատանքային գործունեության արդյունք։ Կյանքի հետագա զարգացումն ու հարստացումը հասարակությանը կանգնեցրին իր անդամների զարգացումն ու ձևավորումը պլանավորելու, հատուկ կազմակերպելու անհրաժեշտության առաջ։ Դեռևս նախնադարյան հասարակության մեջ ցեղը, տոհմը, մարդկային հանրությունը երեխաների դաստիարակությունը հանձնարարում էին իրենց առավել խելացի, փորձառու, ուժեղ մարդկանց, որոնք արդեն հատուկ կերպով, հատուկ պայմաններում, քիչ թե շատ հետևողականորեն կազմակերպում էին տվյալ հանրության երեխաների, աճող սերնդի ձևավորումն ու զարգացումը։ Ծագեց դաստիարակության մի նոր տեսակ՝ որպես հատուկ կազմակերպված, հատուկ մարդու կողմից մեկ այլ մարդու դաստիարակելու գործընթաց։ Դաստիարակությունը դարձավ մասնագիտական գործունեության բնագավառ։ Աստիճանաբար կատարելագործվեցին մանկավարժական գործընթացի մասին գիտելիքներն ու փորձը։ Դաստիարակության՝ որպես մանկավարժական գործընթացի ամենաէական առանձնահատկությունը երկկողմանիությունն է, քանի որ նրան մասնակցում են երկու սուբյեկտներ՝ դաստիարակը և սանը, որոնք կարող են համագործակցել, պլանավորել դաստիարակելու ենթակա հատկանիշները և դրանք սանին փոխանցելու, նրան հաղորդելու ուղիները, եղանակները, պայմանները, կազմակերպական ձևերն ու մեթոդները։ Լայն իմաստով դաստիարակությունը՝ որպես բնական, տարերային, օբյեկտիվ հասարակական գործընթաց, ուսումնասիրվում է էթիկայի, էսթետիկայի, փիլիսոփայության, իրավագիտության և այլ հասարակական գիտությունների կողմից։ Դաստիարակությունը ենթադրում է անձի կատարելագործման գործընթացն ու նրա արդյունքը, այն ներառում է անձի զարգացման բոլոր կողմերը, զարգացումն ու ձևավորումն ապահովող բոլոր գործոնները, այդ թվում՝ ուսուցումը և կրթությունը։ Սակայն մանկավարժական գիտության մեջ դաստիարակությունը հասկացվում է նաև նեղ իմաստով՝ որպես անձի վարքագիծ՝ բնավորություն, հարաբերությունների մշակույթ, աշխատանքային մշակույթի յուրացում և այլն, այսինքն՝ որպես բարոյական, աշխատանքային, ֆիզիկական և գեղագիտական դաստիարակություն։
    Հետևաբար, դաստիարակությունը՝ նեղ իմաստով, անձի զարգացման և ձևավորման կազմակերպումն է, որը չի ներառում նրա ուսուցումն ու կրթությունը։ Այսպիսով, դաստիարակությունը ավագ սերունդների կողմից նոր սերունդներին հասարակական-պատմական փորձի փոխանցման գործընթացն է՝ նրանց կյանքի և աշխատանքի նախապատրաստելու նպատակով, որն անհրաժեշտ է հասարակության հետագա զարգացումն ապահովելու համար։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #5
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    192
    Հեղինակության աստիճան
    13123
    Մեջբերում Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Գյուլնարա, հետաքրքիր էր ձեր տեղեկությունները, բայց իմ կարծիքով կրթությունն ու դաստիարակությունը փոխկապակցված են և լրացնում են իրար, ես ուզում եմ, որ մեր նոր սերունդը կարևորի կրթությունը, լինի խելացի և բարեկիրթ...

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.12.2018), Ալոյան Գոհար (15.12.2018), Լուսինե Քառյան (07.12.2018)

  11. #6
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #7
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17061
    Դաստիարակություն, որոշակի տեխնոլոգիաների համակարգ, որն ուղղված է երեխայի անձի նպատակաուղղված ձևավորմանը։ Հասարակական, արտադրական, մշակութային կյանքին նախապատրաստելու համար։ Դաստարակությունը իրականացվում է ընտանիքի և դպրոցի համատեղ գործունեության ընթացքում, նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններում, հիմնարկություններում, մանկական, երիտասարդական, հասարակական կազմակերպություններում։

    Դաստիարակությունը հասարակական կյանքի համընդհանուր անհրաժեշտ կատեգորիա է։ Սերտորեն կապված է ուսուցման հետ։ Դաստիարակության հիմնական եղանակներն են՝ ընտանեկան (տես ընտանեկան դաստիարակություն) և հասարակական։

    Բովանդակությունը, մեթոդներն ու ձևերը պատմականորեն պայմանավորված են հասարակարգի առջև ծառացած խնդիրներով ն նրա շահերով։ Դաստիարակությունը վերնաշենքային երևույթ է։ Նրա նպատակներն ու խնդիրները որոշվում են հասարակական հարաբերություններով։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  15. #8
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17061
    Դաստիարակության տեսակներ
    Ըստ դաստիարակության բովանդակության առանձնացնում են դաստիարակության հետևյալ տեսակները․

    մտավոր
    աշխատանքային
    ֆիզիկական
    բարոյական
    հոգեբանաբարոյական
    գեղագիտական
    իրավական
    հայրենասիրական
    սեռային և սեռական
    տնտեսագիտական
    բնապահպանական (հայեցակարգի հեղինակ Յոլկա Յանակիևա)
    և այլն
    Ինստիտուցիոնալ տեսնակյունից․

    ընտանեկան
    կրոնական
    հասարակական (նեղ իմաստով)
    հակասոցիալական
    շտկողական (կորեկցիոն)

    Ելնելով դաստիարակության լայն ըմբռնումներից՝ ռուս մանակավարժության մեջ առանձնացնում են սոցիալական դաստիարակությունը, որը մարդու զարգացման համար պայմանների /նյութական, հոգեբանական, կազմակերպչական/ նպատակաուղղված ստեղծումն է։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •