+ Կատարել գրառում
Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ՝ ԲԱԿՈՒՆՑԸ ԵՎ ՉԱՐԵՆՑԸ

  1. #11
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    1914թվական: Համաշխարհային պատերազմ: Մարդկությունը մեծ դեպքերի և հզոր, արյունաթաթավ աղետների հորձանուտում: Ձևավորվում էին կամավորական բանակներ: Տասնութամյա Չարենցը այդ բանակի զինվորներից մեկն էր:
    Հայրենասեր բանաստեղծը հայկական կամավորական բանակի հետ անցնում է ահարկու «դանթեական ճանապարհով»: Կամավորական բանակի զինվորները ի տես իրենց հոշոտված հայրենիքի` լալիս էին: Բանաստեղծ-զինվորը` նույնպես:
    Այդ նույն թվականին էր, որ նա գրեց նախ իր «Կապուտաչյա հայրենիքը», ապա իր` զինվորի բանաստեղծական օրագիրը` «Դանթեական առասպել» պոեմը:
    Առանց սարսռալու չի կարելի կարդալ այն:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 24.06.2019, 21:09:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145

    Եղիշե Չարենց

    Ո՞վ էր նա, որ եկավ, ապրեց, տառապեց, ոգևորվեց, հիասթափվեց, խնդաց ու լացեց, ապա հեռացավ` թողնելով աշխարհին իր շիկացած մտքից, իր զարմանահրաշ ապրումներից ծնված քերթությունը: Իր տողերի մեջ պիտի փնտրենք նրա ճշմարիտ կենսագրությունը:
    Կան հանճարներ, որոնք, անկախ ամեն ինչից լուսափայլել են որպես ճշմարտության անմարելի փարոս, որը ճառագայթելով իր ժամանակի ընդերքից դեպի գալիք ժամանակները` օգնում է մեզ` մահկանացուներիս, խուսանավել բարոյականը կործանող խութերից: Սակայն հանճարը նրա մեջէ, նրա կյանքի լավ ու վատ օրերի հետ, նրա ցավի ու տառապանքի հետ: Մի տարբերությամբ միայն: Ամեն մեկն ապրում է նախախնամությամբ իրեն բաժին ընկած կյանքի վայրիվերումները` հանճարը իր սեփականի հետ, ապրում է նաև բոլորին բաժին ընկած խինդն ու լացը, սերն ու ատելությունը, որով և դառնում է հավերժության ճամփորդ:
    Չարենց բանաստեղծը նույնպես հավերժության ճանապարհորդ է հայի գոյության մշտնջենական ժամանակի ներսում:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (27.06.2019), Կարինե Զիլֆիմյան (26.06.2019)

  5. #13
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    452
    Հեղինակության աստիճան
    15760
    Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին:

    Քիչ էր պատահում, որ գար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:
    Մի երեկո իր տանն էի: Զրուցում էինք, հետաքրքվում էր երիտասարդությամբ: Չեմ հիշում մի հանդիպում, որ նա այդ հարցին չանդրադառնար:
    _ Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք լավ պիտի իմանանք, թե նա ինչպիսին է: Երիտասարդության նկատմամբ անտարբեր մնալ, նշանակում է անտարբեր լինել քո իսկ վաղվա օրվա հանդեպ:
    Գրողների տանն էր: Մի քանի գրողներ խմբված զրուցում էին: Միտս է Բակունցի խոսքը. «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մանկության մասին ամենքն էլ լավ են գրում: Հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը, ինչ որ պետք չէ, մոռացվում է, առաջնակարգը երկրորդականից ջոկում է ժամանակը, զտում, թողնում ամենաէականը»:
    Ճարտարապետների հավաքույթն էր: Շատերը խոսեցին: Հիշողությանս մեջ մնացել է Բակունցի մի խոսքը. «Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի»:
    Մի օր ասաց.
    _ Ես թախիծին դեմ չեմ: Իմ մեջ, հավատացեք, տխրություն շատ կա: Բայց թախիծը մտնում է ընթերցողի հոգու խորքերը և իր գործը անում, երբ ներքուստ, անհայտ, անհասկանալի մի անկյունից լուսավորված է, պայծառացած:
    Չեմ հանդիպել մի ուրիշ՝ ավելի ներդաշնակ մարդու, քան Ակսել Բակունցն էր: Ամեն ինչ գեղեցիկ էր նրա մեջ՝ և՛ մտքերը, և՛ գործերը, անգամ հագուստը: Այ քեզ ամբողջական անձնավորություն: Հիմա, երբ անդրադառնում եմ նրան, չեմ կարող ասել, թե մի ուրիշ գրող նրա հմայքն ուներ: Եվ զարմանալի կերպով կարողանում էր հույզը ենթարկել մտքին, միտքը՝ հագեցնել զգացմունքով: Բռնկումների գոնե ես վկա չեմ եղել, տեսել եմ հանգիստ, խաղաղ, հավասարակշռված, բայց հասկացել եմ, որ հոգում միշտ մի բան անհանգիստ է, այրվում է ներսից: Որ նա մտավորական էր բառի իսկական իմաստով, ճիշտ է: Որ տարիները հղկել ու մշակել էին նրան, այդ էլ ճիշտ է: Բայց ինձ թվում էր, որ նա ծնվել էր ներդաշնակ, ծնվել էր ամբողջական: Հակասություն չկար գրողի և մարդու միջև, ինչպես նաև կարողության և խնդիրների ստեղծագործական լուծման, կոչման և գործունեության:
    Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զբաղմունքին, երազներին… Կայծակը կաղնու անտառներ է այրում, ուր մնաց, որ խնայեր այդ մեկին: Կայծակից զարկված Բակունցը մնաց կեսճանապարհին: Եվ նա մշտական մի վիշտ է մեր գրականության համար:

    Ռուբեն Զարյան «Հուշապատում»

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (27.06.2019), Լիա Մ (27.06.2019), Կարինե Զիլֆիմյան (27.06.2019)

  7. #14
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    7208
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին:

    Քիչ էր պատահում, որ գար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:
    Մի երեկո իր տանն էի: Զրուցում էինք, հետաքրքվում էր երիտասարդությամբ: Չեմ հիշում մի հանդիպում, որ նա այդ հարցին չանդրադառնար:
    _ Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք լավ պիտի իմանանք, թե նա ինչպիսին է: Երիտասարդության նկատմամբ անտարբեր մնալ, նշանակում է անտարբեր լինել քո իսկ վաղվա օրվա հանդեպ:
    Գրողների տանն էր: Մի քանի գրողներ խմբված զրուցում էին: Միտս է Բակունցի խոսքը. «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մանկության մասին ամենքն էլ լավ են գրում: Հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը, ինչ որ պետք չէ, մոռացվում է, առաջնակարգը երկրորդականից ջոկում է ժամանակը, զտում, թողնում ամենաէականը»:
    Ճարտարապետների հավաքույթն էր: Շատերը խոսեցին: Հիշողությանս մեջ մնացել է Բակունցի մի խոսքը. «Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի»:
    Մի օր ասաց.
    _ Ես թախիծին դեմ չեմ: Իմ մեջ, հավատացեք, տխրություն շատ կա: Բայց թախիծը մտնում է ընթերցողի հոգու խորքերը և իր գործը անում, երբ ներքուստ, անհայտ, անհասկանալի մի անկյունից լուսավորված է, պայծառացած:
    Չեմ հանդիպել մի ուրիշ՝ ավելի ներդաշնակ մարդու, քան Ակսել Բակունցն էր: Ամեն ինչ գեղեցիկ էր նրա մեջ՝ և՛ մտքերը, և՛ գործերը, անգամ հագուստը: Այ քեզ ամբողջական անձնավորություն: Հիմա, երբ անդրադառնում եմ նրան, չեմ կարող ասել, թե մի ուրիշ գրող նրա հմայքն ուներ: Եվ զարմանալի կերպով կարողանում էր հույզը ենթարկել մտքին, միտքը՝ հագեցնել զգացմունքով: Բռնկումների գոնե ես վկա չեմ եղել, տեսել եմ հանգիստ, խաղաղ, հավասարակշռված, բայց հասկացել եմ, որ հոգում միշտ մի բան անհանգիստ է, այրվում է ներսից: Որ նա մտավորական էր բառի իսկական իմաստով, ճիշտ է: Որ տարիները հղկել ու մշակել էին նրան, այդ էլ ճիշտ է: Բայց ինձ թվում էր, որ նա ծնվել էր ներդաշնակ, ծնվել էր ամբողջական: Հակասություն չկար գրողի և մարդու միջև, ինչպես նաև կարողության և խնդիրների ստեղծագործական լուծման, կոչման և գործունեության:
    Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զբաղմունքին, երազներին… Կայծակը կաղնու անտառներ է այրում, ուր մնաց, որ խնայեր այդ մեկին: Կայծակից զարկված Բակունցը մնաց կեսճանապարհին: Եվ նա մշտական մի վիշտ է մեր գրականության համար:

    Ռուբեն Զարյան «Հուշապատում»
    Հարգելի Քրիստինե, շնորհակալոթյուն թեմային արձագանքելու և Զարյանի գեղեցիկ հուշը տեղադրելու համար:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Բանասեր, պատմաբան, լեզվագետ Ռաֆայել Իշխանյանը Ակսել Բակունցի մասին
    «Գեղարվեստական գրականության նյութական ատաղձը, առանց որի չի կարող ստեղծվել այդ գրականությունը, լեզուն է...
    ...Ակսել Բակունցը իր ստեղծագործության գեղարվեստական բարձր արժանիքներով, գրավիչ ինքնատիպությամբ հաստատուն տեղ ունի հայ գրականության մեջ: Հայ գեղարվեստական գրականության լեզվի զարգացման խնդրում նույնպես Բակունցը ամենաառաջատար ստեղծագործողներից է... Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ, այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը և մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը:
    Լեռնային աղբյուր է Բակունցի ստեղծագործությունը և այդ աղբյուրի անուշ խոխոջը` բակունցյան սքանչելի խոսքը, իր մեջ առել է այն ամենը, ինչ հրաշալի է ժողովրդական լեզվում»:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2019
    Գրառումներ
    21
    Հեղինակության աստիճան
    0
    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

    1939 թ. գտնվում էի Լենինականում: Հանդիպեցի բարեկամներիցս մէկին, որի բանտակութեան մասին լսել էի: Իրեն յանձնուած է եղել 2000 ռուբլի, որպէսզի դպրոցի ներկելուն և վերանորգման հոգ տանի, սակայն ինքը դրամը ծախսել է և ժամանակին չի կարողացել ճարել ու վերադարձնել: Այդ պատճառով դատում են բարեկամիս և մէկ ու կէս տարուայ բանտարկութեան վճիռ արձակում: Վճիռն անմիջապէս գործադրւում է, և նրան բանտարկում Երևանի բանտում: Բարեկամս, լինելով երիտասարդ ուսուցիչ և քրէական յանցագործ, բաւական «արտօնութիւններ» է վայելում, մինչդեռ քաղաքականներն իրենց խցիկներում, մեկուսարաններում փակված, զուրկ են արեւի լոյսից անգամ:
    Մի օր էլ... ստանում է նոր յանձնարարութիւն, ամէն օր երկու անգամ բանտի խոհանոցից ճաշ պիտի տանի մի հիւանդ բանտարկեալի: Հիւանդ բանտարկեալը Եղիշե Չարենցն էր: Բարեկամս առաջին անգամ ճաշը տանելիս ճանաչում է, բայց հսկիչի ներկայութեամբ ոչինչ չի կարողանում հարցնել կամ խօսել հետը: Այսպէս շարունակ, մի քանի ամիս, մինչև Չարենցի մահը:
    _ Չարենցը բանտարկուած էր մեկուսարանում: Նրա մեկուսարանը զուրկ էր արևի լոյսից, խոնաւ էր, և միակ լոյսը էլեկտրական փոքրիկ մի ճրագ էր: Անկողին չկար, դրան փոխարինում էր խոնաւացած խոտի մի կոյտ, իսկ մեկուսարանի ուղիղ մէջտեղը կար մի երկաթեայ սիւն, որ ամրացած էր յատակից մինչև առաստաղ: Երբեմն հսկիչը դուրսն էր կանգնում, և ես, առիթից օգտուելով, փորձում էի խօսեցնել Չարենցին, բայց իզուր. նա միշտ լուռ էր, երբեմն մռլտում էր և փորը բռնում կամ կծկվում ինչ-որ սուր ցաւերից: Բանտում բուժում չկար, նոյնիսկ ծխելն արգելել էին:
    Մի անգամ, երբ նորից փորձեցի խօսեցնել, նա շատ ջղայնացած հարցրեց.
    _ Ծխու՞մ ես:
    Ասացի՝ ոչ:
    _ Դէ գնա՛,_ ասաց,_ եթէ կարող ես, ինձ համար մի հատ ծխախոտ ճարիր:
    Ծխախոտ ճարեցի և տարայ: Պէտք էր տեսնել, թէ ի՛նչ ագահութեամբ էր ծխում այդ էժան մախորկան՝ լրագրի թղթով փաթաթած: Տարածս կերակուրներից շատ քիչ էր ուտում, որովհետև անորակ էին, անհամ: Գնալով նրա ցաւերը ուժեղանում էին, և նա, այլևս չդիմանալով, սկսում էր գոռգոռալ, հայհոյել, աղաղակել: Վերջին շաբաթները նա գրեթէ ճաշին ձեռք չէր տալիս: Ինձ հետ միշտ գալիս էր հսկիչը, որ բաց էր անում դուռը և դրսում սպասում, մինչև Չարենցը վերջացնի. յետոյ ես ամանները վերցնում ու դուրս էի գալիս:
    Մի օր էլ ճաշ տարա և տեսայ, որ հսկիչը ներս մտաւ ու սկսեց բաց անել Չարենցի կապերը: Նա կապուած էր իր մեկուսարանի մէջտեղի երկաթեայ ձողին, որպէսզի զուրկ լինի շարժվելու և դուռը ծեծելու հնարաւորութիւնից: Այսպէս շարունակուեց մի քանի օր ևս: Մի օր էլ, երբ հսկիչը դուռը բացեց, ես սարսափով տեսայ, որ Չարենցը կապուած է ու նրա մեծ գլուխը կախուած է... Նա լուռ էր և նա լռեց յաւիտեան...
    Յետոյ՝ անշուք մի դագաղ, անյայտ ի մեռել, և Չարենցն անցաւ պատմութեան...

    Ա. Բագրատունի

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2019
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0
    Գորիսում նշվեց Ակ. Բակունցի ծննդյան 115-ամյակը: Այն իրենց ներկայությամբ պատվել էին գրողներ Երևանից ու Գորիսից `ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի գլխավորությամբ, Արցախից՝ գրողներ Վարդան Հակոբյանը, Ռոբերտ Եսայանը, պաշտոնատար անձինք:
    Իրար են հաջորդում ելույթները: Եվ բոլորի ելույթներում շեշտադրվում է Բակունց գրողի տեսակը, Բակունց մարդ տեսակը: Իսկ շատերին չէ, որ վիճակված է նման ՏԵՍԱԿ ունենալ: Ու այդ հանրագումարի արդյունքն է, որ Բակունցը, ինչպես ասաց ԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արկադիա Ծատուրյանը, սկսվում է Զանգեզուրով ու ծավալվում համաշխարհային օվկիանոսի ափերում և հայ գրականությանը տալիս նոր ռիթմեր, որոնց շնորհիվ Բակունցի արձակը գալիքվելու այցեքարտ է ստացել:
    Էդ. Միլիտոնյան (ՀԳՄ նախագահ) – Բակունցը մեր լեզվամտածողության, գրական ճաշակի ձևավորման տեսանկյունից անկյունաքարային իր տեղն ունի: Նրա արձակը մեր ժողովրդի պատմությունն է, ժողովրդի հոգեբանությունը բանաստեղծական ընկալմամբ է ներկայացված: Բակունցը հզոր կաղնի է մեր գրականության պատմության մեջ:
    Վ. Հակոբյան (Արցախի ԳՄ նախագահ) – Ամեն անգամ, երբ ոտք եմ դնում Բակունցի հարկի տակ, ունենում եմ անբացատրելի զգացումներ, որովհետև ֆիզիկապես այստեղ հայտնվելով՝ ես դառնում եմ Բակունցի տան բնակիչը: Բակունցի ստեղծագործությունները բարձրացնում են մարդուն: Իսկ այդ զգացումը առավել ևս ունենում ես այստեղ, ու քեզ թվում է, թե մտել ես մի սուրբ տաճար, ուր ամեն պատ պիտի համբուրես:
    Ա. Վարդանյան (բանաստեղծուհի) – Բակունցը այն գրողներից է, ում գործերն ընթերցելով՝ ես դարձա բանաստեղծ: Արվեստագետի մեծությունը այն է, որ կարողանում է կախարդական արվեստի աշխարհ տանել ընթերցողին: Իսկ Բակունցը մեծ արվեստագետ է: Մենք երջանիկ ենք, որ ունենք նման հզոր արձակագիր:
    Գ. Դավթյան (բանաստեղծ) – Լաստի խութից մինչև Խուստուփ, Իշխանասարից մինչև Կապուտջիղ, Մթնաձորից մինչև Կարմրաքար Բակունցը ամեն քարի ու թփի, ծաղկի ու ծառի լեզուն իմացող մեծ արվեստագետ է: Եվ որպես այդպիսին՝ նա անկրկնելի է: Նա հայ
    գրականության պատմությունում եզակիներից է: Եվ այսօր ես այստեղ եմ
    Բակունցի հրավերով:
    Գրողի հոբելյանը նշվեց լրիվ նորոգված հայրենական տանը: Տուն-թանգարանը հարստացվել է Բակունցի մասին պատմող նոր փաստաթղթերով, լուսանկարներով: Այստեղ միրհավ էլ կա, որ արդեն ձագ է հանել, ալպիական մանուշակ էլ:
    Տուն-թանգարանի բակում քայլում են Բակունցի հերոսները: Ու Արթին պապը նամակ է գրում ռուսաց թագավորին: Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դերասանների բեմադրությունն է: Իսկ Բակունցի տուն-թանգարանին կից գործող «Միրհավ» գրական խմբակի ուսանողները գրականագետ Թեհմինա Մարությանի ղեկավարությամբ ներկայացնում են հատվածներ Բակունցի ստեղծագործություններից: Գրողի անունը կրող քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները ևս մասնակցում են բակունցյան կոլորիտը ներկայացնելուն:
    Բակունցի ծննդյան 115-ամյակին ներկա էին նաև գրողի թոռները, ծոռը` Ալեքսանդրը:

    ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (01.07.2019), Լիա Մ (30.06.2019), Կարինե Զիլֆիմյան (30.06.2019)

  15. #18
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,552
    Հեղինակության աստիճան
    47247
    ԲԱԿՈՒՆՑԻ ՆԱՄԱԿԸ ԲԱՆՏԻՑ
    «Ծա՜նր է, շա՜տ ծանր… Փաստը մնում է անշրջանցելի. ես մեկուսացված եմ։ Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս,
    և չգիտես՝ գիշեր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետևում։ Մտքերը հեռու են գնում, ի՞նչ է սպասվում հետո… Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո՝ հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս… Միտքս միշտ տանջալիորեն շաղափում է ֆիզիկական ցավի աստիճանի հասնող միևնույն խոհը. ի՞նչ է լինելու ինձ հետ։ Արդյո՞ք ինձ հնարավորություն կտրվի գործով, այսինքն՝ գրական աշխատանքով ապացուցել, որ ես գրականության թշնամի չեմ։ Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»: Բակունց

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (01.07.2019), Լիա Մ (30.06.2019), Կարինե Զիլֆիմյան (30.06.2019)

  17. #19
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    7208
    ՄԱՅՐՍ ՊԱՏՄՈՒՄ ԷՐ՝ ՀԻՇԵԼՈՎ ԲԱԿՈՒՆՑԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ

    ...Այն ժամանակ ես 8-9 տարեկան էի, պայծառ հիշում եմ, երբ մայրս` Շուշանիկ Բակունցը և Բոխճագյուլ ազին (մենք ապրում էինք մի տան պես, և Բոխճագյուլ ազին մորս հորեղբոր՝ Ստեփանի կինն էր), ծնկները ծեծելով սուգ էին բարձրացրել, խուճապահար թաքցնում էին Բակունցի գրքերը, նրա մինուճար որդուն` Սևադային:
    Ծանր, սև ամպեր էին կախվել մեր տների վրա...
    Տասնմեկ-տասներկու տարեկան էր Սևադան, Բակունցի հայրական տնից նրան գիշերով հանել էին Բոխճագյուլ ազին ու հայրը՝ Ստեփանը:
    Բարեկամները զգուշանում էին իրենց տներում տեղ տալ տղային ու թաքցնել: Վտանգը չափազանց մեծ էր:
    Մայրս ամիսներ շարունակ մեր տան կտուրում էր պահում Սևադային՝ այնտեղ էլ կերակրելով նրան, հմտորեն թաքցնելով տեղի և Երևանից Գորիս լցված ոստիկանական խմբերից:
    Թեպետ երեխա էի, չէի հասկանում, բայց բնազդով զգում էի այն ողջ վախն ու սարսափը, որ տիրում էին մեր տների շուրջ:
    Մահվան սպառնալիքով էլ լիներ, մենք՝ երեխաներս, չէինք խոսում Սևադայի գտնվելու վայրի մասին, անունն էլ մեզ արգելել էին տալ...
    Հիմա նույնիսկ չգիտեմ՝ ինչպես էր ծնողներիս հաջողվել, որ մեր մանկական լեզուն ատամներիս տակ պահենք...
    Միայն մայրս էր կտուրը բարձրանում՝ Սևադային կերակրելու, այն էլ՝ շատ ուշ գիշերով, երբ ողջ քաղաքը քնած էր լինում...
    Բակունցի բոլոր բարեկամների տները այդ ընթացքում տակնուվրա էին արել՝ այդպես էլ չգտնելով ոչ գրողի ձեռագրերը, ոչ էլ նրա որդուն:
    Նրանք այդպես էլ չկասկածեցին, որ Բակունցի որդին կարող էր մեր կտուրում լինել՝ քուրջ ու փալասի, խառնիխուռն իրերի մեջ պատսպարված...
    Ձեռագրերի մի մասը Բոխճագյուլ ազին նույնպես խուճապահար բերել էր մեր հսկա այգին, հորել հողի մեջ:
    Հայրս, որ բնույթով չափազանց կատակասեր էր, հիշում եմ, մորս մի անգամ ասաց. «Շուշան աղջիկ, հորդ տնից խեր չկա, կրակ ու բոմբ (ռումբ) ես բերել դրել տանս տակ, որ պայթեց, սաղս օդն ենք թռնելու... մի սուրու երեխա ունենք, անտեր ու որբ չմնան...»:
    Բայց քանի որ հայրս նաև շատ բարի ու առատաձեռ մարդ էր, ժամանակին Անդրանիկի զորքին կերակրած ու օթևանած, մինչև վերջ, քանի դեռ վտանգը առկա էր, մեծահոգաբար իր տան տակ դրած և՛ ռումբը հանդուրժեց, և՛ իր ձեռքով հորած Բակունցի ձեռագրերը...

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (01.07.2019), Լիա Մ (02.07.2019)

  19. #20
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    7208
    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
    Խոսք ի խորոց սրտի

    Աստծո կերպը ինձ համար հայրիկիս էության պատկերով է սրբագործված... Ինձ համար ամեն լավը քեզնից է սկսվում, սիրելի հայրիկ... Քեզ պատկանած ամեն մի իր մասունքի խորհորդ ունի իմ մեջ... Ես անսահման երախտապարտ եմ իմ զգացմունքների նվիրվածությանը, այն մեծ սիրուն, որ տածում եմ քո հիշատակին ու քո անվանը...
    Ինչ փույթ, թե ես բոլորովին մանուկ զրկվեցի քեզանից, ինչ փույթ, թե կարճատև եղավ քո կենդանի ներկայությունը վայելելուս հրճվանքը: Չէ՞ որ կան պահեր, որոնք հավերժության կորովն ունեն իրենց մեջ... Ես ուրույն մի թարմությամբ սրտում իմ կփայփայեմ մանկությանս հուշն այդ վաղահաս ու վաղանց... Անու՜շ, բայց անտև...
    Կարծես այսօր, հիշում եմ դեմքդ մագաղաթե, ճակատդ` բարձր ու ազնիվ, խռիվ, քմահաճ մազերով, անսահման բարի, իսկական գգվանքներ տենչացող, ես կասեի` շոշափելի թախիծով լի աչքերը քո... Ես հիմա չգիտեմ` թե ինչ գույն ունեին աչքերը քո` նրանք երբեմն մուգ սև, երբեմն կանաչ, երբեմն մուգ կինեմոնագույն էին լինում ... Հարափոփոխ էին աչքերը քո, ինչպես և քո ոգին...
    Փոքրամարմին, թասակդ գլխիդ, ծալապատիկ նստած Մահաթմա Գանդիի պես... Պատեհ կամ անպատեհ առիթներով, երբ խուժում էի աշխատանոցդ, պարզում էիր ձեռքերդ` ինձ գիրկդ առնելու: Ինձ անասելի երկար էին թվում թևերը քո, ես դեռ երեխա, զարմանում էի` այդքան փոքր մարմին և այդքան երկար ձեռքեր: Հետո միայն հասկացա, որ թևերիդ երկարությունը ֆիզիկական երևույթ չէր, այլ հոգևոր...
    Այդպես լինում են անսահման սիրող ձեռքերը միայն: Ես դեռ չորս տարեկան, դու ինձ սովորեցիր մաշտոցյան տառերը, մինչև հիմա էլ սրբությամբ պահում եմ լուսանկարը իմ, որի վրա մակագրել եմ` «Իմ պապային. Արփիկից»: Ամեն անգամ այդ լուսանկարին նայելիս լցվում է սիրտս արցունքով ու հպարտությամբ. դու իմ առաջին ուսուցիչը եղար...
    Անսահման երախտագիտությամբ ու հպարտությամբ է լցվում հոգիս, երբ տեսնում եմ, որ ինձ ես նվիրել քո հանճարի թևավոր ձին, քո բազում խոհերի, բազում տվայտանքների ժամանակի անողոք բովում ճշտված մատյանը` մատյանը ճշմարտության` «Գիրք ճանապարհին», որի` ինձ նվիրված օրինակի վրա ես` դեռ 2 տարեկան, ձեռքս բռնած գրել ես. «Այսօր լրացավ իմ երկու տարին - Արփիկ», իսկ վարը մի բանաստեղծություն:
    Ու հիմա, երբ չկաս դու, երբ հուշ է դարձել պատկերը քո, տարիների մշուշից դու կրկին ու կրկին այցի ես գալիս հոգուս, սիրելի հայրիկ, տարածելով շուրջս հավանավորող շունչը քո:

    Արփենիկ Չարենց

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (05.07.2019), Լիա Մ (03.07.2019)

+ Կատարել գրառում
Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բեռնաթափում ենք դպրոցական դասագրքերը կամ «ՄԵԾ ԳՈՐԾԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 35
    Վերջինը: 14.02.2019, 18:11
  2. ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵԾ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐԻՆ
    Հեղինակ՝ Տոնոյան Գրետա, բաժին` Հայտնի մարդիկ
    Գրառումներ: 81
    Վերջինը: 30.08.2018, 18:31
  3. ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵԾ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐԻՆ
    Հեղինակ՝ Տոնոյան Գրետա, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 13.03.2018, 23:17
  4. Բեռնաթափում ենք դպրոցական դասագրքերը կամ «ՄԵԾ ԳՈՐԾԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 11.03.2018, 17:31
  5. ՄԵԾ մարդկանց հոբելյաններ
    Հեղինակ՝ Ռուզանկա, բաժին` Հետաքրքրաշարժ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.04.2011, 21:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •