+ Կատարել գրառում
Էջ 6 10-ից ԱռաջինԱռաջին ... 45678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 51 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: Դաս-էքսկուրսիաների նշանակությունը

  1. #51
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    7434
    Մեջբերում Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեցցեք դուք, հրաշալի ուսուցողական աշխատանք եք կատարել։ Ձեր տեսանյութերը հաստատ ես կցուցադրեմ։ Իսկապես այսօր, ինչպես երբևէ, կարևոր է ուսուցման և դաստիարակության միջոցների և մեթոդների ընտրությունը: Կարևոր է, որ այդ գործընթացն ուղեկցվի երիտասարդ սերնդին հարազատ երկրի ու ժողովրդի պատմական, աշխատանքային, պաշտպանական, մշակութային և հոգևոր աշխարհի արժեքների հետ կապող անմիջական շփումներով: Այս պարագայում մեծ է մշակութային կենտրոնների, այդ թվում նաև թանգարանների դերը, որոնք, ինչպես գիտակրթական, այնպես էլ մշակութային կենտրոններ լինելով, ունակ են լուծելու անձի զարգացման և կրթության հետ առնչվող ամենաբազմազան խնդիրներ:
    Հարգելի Ալբինե, շատ շնորհակալ եմ Ձեր գնահատականի համար:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (31.12.2018), Ալ․ ՄԿ․ (30.12.2018), Ալբինե (29.12.2018)

  3. #52
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    1719
    Մեջբերում Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարրական դասարաններում կարելի է անցկացնել 4 տիպի էքսկուրսիաներ․

    1․ Նոր նյութի հաղորդումը նախապատրաստող
    2․ Նոր նյութի հաղորդման
    3․ Անցած նյութի ամրապնդման
    4․ Անցածի կրկնության և ամփոփման
    Էքսկուրսիան երբեմն անցկացվում է թեմայի ուսումնասիրությանն անցնելուց առաջ, եթե ուսուցիչը ցանկանում է աշակերտներին ավելի մոտիկից ծանոթացնել այն առարկաներին ու երևույթներին, որոնք հետո դասարանում ուսումնասիրվելու են։ Այս դեպքում աշակերտները տպավորությունների մեծ պաշար են կուտակում, որոնց հետո ուոսուցիչն անդրադառնում է դասի ժամանակ։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (31.12.2018), Ալ․ ՄԿ․ (30.12.2018), Կարինե Զիլֆիմյան (29.12.2018)

  5. #53
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    1719
    Մեջբերում Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ալբինե, շատ շնորհակալ եմ Ձեր գնահատականի համար:
    Խնդրեմ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (31.12.2018), Ալ․ ՄԿ․ (30.12.2018), Կարինե Զիլֆիմյան (30.12.2018)

  7. #54
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    1719
    Մեջբերում Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարրական դասարաններում կարելի է անցկացնել 4 տիպի էքսկուրսիաներ․

    1․ Նոր նյութի հաղորդումը նախապատրաստող
    2․ Նոր նյութի հաղորդման
    3․ Անցած նյութի ամրապնդման
    4․ Անցածի կրկնության և ամփոփման
    Հարգելիս, ինչպես նշել եք, էքսկուրսի անցկացվում է նաև թեմայի ուսումնասիրությունից հետո, այդպես է։ Այս դեպքում եթե ուսուցիչն անհրաժեշտ է համարում գործնականում ցույց տալ այն ամենի ճշտությունը, ինչ երեխաները սովորում են դասարանում։ Այս դեպքը հրաշալի օժանդակող ձև է։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (31.12.2018), Ալ․ ՄԿ․ (30.12.2018), Կարինե Զիլֆիմյան (29.12.2018)

  9. #55
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, ինչպես նշել եք, էքսկուրսի անցկացվում է նաև թեմայի ուսումնասիրությունից հետո, այդպես է։ Այս դեպքում եթե ուսուցիչն անհրաժեշտ է համարում գործնականում ցույց տալ այն ամենի ճշտությունը, ինչ երեխաները սովորում են դասարանում։ Այս դեպքը հրաշալի օժանդակող ձև է։
    Օրինակ եթե նյութը դասագրքում շատ համառոտ է տրված և այն չի բավարարում տվյալ հասկացության մասին բավականաչափ ընդարձակ գաղափար տալու կամ անցած թեման այնքան բազմազան է, որ միայն բառային մտապատկերներով հնարավոր չէ ապահովել նրա յուրացումը, պետք է այդ նյութի ուսումնասիրումը կապել էքսկուրսիայի հետ։ Այս դեպքում շատ օգտակար կինի էքսկուրսիան անցկացնել նյութի նախնական ուսումնասիրությունից հետո, որպեսզի էքսկուրսիայի ընթացքում աշակերտները կոնկրետ կերպով տեսնեն այն, ինչ անցել են, համոզվեն իրենց անցածի ճշտության մեջ, դասարանում ստացած բառային մտապատկերները զուգակցվեն տեսողական մտապատկերների, զգայական ընկալումների հետ և կամ ուսուցչի անցկացրած էվրեստիկ զրույցի միջոցով խորացնեն ու ընդարձակեն այն, ինչ սովորել են դասարանում՝ այդ ամենը կապելով կոնկրետ առարկաների ու երևույթների դիտման հետ։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (31.12.2018), Ալբինե (02.01.2019)

  11. #56
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    95
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալ․ ՄԿ․-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ եթե նյութը դասագրքում շատ համառոտ է տրված և այն չի բավարարում տվյալ հասկացության մասին բավականաչափ ընդարձակ գաղափար տալու կամ անցած թեման այնքան բազմազան է, որ միայն բառային մտապատկերներով հնարավոր չէ ապահովել նրա յուրացումը, պետք է այդ նյութի ուսումնասիրումը կապել էքսկուրսիայի հետ։ Այս դեպքում շատ օգտակար կինի էքսկուրսիան անցկացնել նյութի նախնական ուսումնասիրությունից հետո, որպեսզի էքսկուրսիայի ընթացքում աշակերտները կոնկրետ կերպով տեսնեն այն, ինչ անցել են, համոզվեն իրենց անցածի ճշտության մեջ, դասարանում ստացած բառային մտապատկերները զուգակցվեն տեսողական մտապատկերների, զգայական ընկալումների հետ և կամ ուսուցչի անցկացրած էվրեստիկ զրույցի միջոցով խորացնեն ու ընդարձակեն այն, ինչ սովորել են դասարանում՝ այդ ամենը կապելով կոնկրետ առարկաների ու երևույթների դիտման հետ։
    Այո, համամիտ եմ Ձեզ հետ։ Այս տիպի էքսկուրսիաները ընդլայնում են աշակերտների մտահորիզոնը, սովորեցնում են ծանոթ առարկաների ու երևույթների մեջ նոր գծեր ու հատկություններ հայտնաբերելու, թռուցիկ կամ մակերեսորեն ուսումնասիրած առարկաների ու երևույթների էության մեջ թափանցել։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (01.01.2019), Ալբինե (02.01.2019)

  13. #57
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    95
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, ինչպես նշել եք, էքսկուրսի անցկացվում է նաև թեմայի ուսումնասիրությունից հետո, այդպես է։ Այս դեպքում եթե ուսուցիչն անհրաժեշտ է համարում գործնականում ցույց տալ այն ամենի ճշտությունը, ինչ երեխաները սովորում են դասարանում։ Այս դեպքը հրաշալի օժանդակող ձև է։
    Այնուհանդերձ օժանդակող էքսկուրսիային էլ նախապատրաստվելիս պետք է հստակորեն պատկերացնել, թե այն ինչ տիպի է լնելու, որպեսզի հնարավոր լինի այդ ուղղությամ տարվող աշխատանքներին ճիշտ ընթացք տալ։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (01.01.2019), Ալբինե (02.01.2019)

  15. #58
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնուհանդերձ օժանդակող էքսկուրսիային էլ նախապատրաստվելիս պետք է հստակորեն պատկերացնել, թե այն ինչ տիպի է լնելու, որպեսզի հնարավոր լինի այդ ուղղությամ տարվող աշխատանքներին ճիշտ ընթացք տալ։
    Էքսկուրսիաները առաջին և երկրորդ դասարաններում մեծ մասամբ կարճատև պետք է լինեն, որպեսզի երեխաները չհոգնեն ու չձանձրանան։ Դրանք կարող են տևել 15-20 րոպե, սակայն կարող են լինել նաև ավելի երկարատև էքսկուրսիաներ, եթե էքսկուրսիայի վայրը հեռու է և ուսումնսիրության օբյեկտն էլ բարդ է։ Իսկ 3-րդ և 4-րդ դասարաններում էքսկուրսիաները կարող են տևել մեկ և ավելի դասաժամեր՝ նայած էքսկուրսիայի վայրի հեռավորությունից և դիտվող օբյեկտի բարդությունից։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (03.01.2019), Ալբինե (02.01.2019)

  17. #59
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, համամիտ եմ Ձեզ հետ։ Այս տիպի էքսկուրսիաները ընդլայնում են աշակերտների մտահորիզոնը, սովորեցնում են ծանոթ առարկաների ու երևույթների մեջ նոր գծեր ու հատկություններ հայտնաբերելու, թռուցիկ կամ մակերեսորեն ուսումնասիրած առարկաների ու երևույթների էության մեջ թափանցել։
    Հա, այդպես էլ կա։ Այս կամ այն թեմայի ուսումնասիրության կապակցությամբ էքսկուրսիաներ նախատեսելիս էքսկուրսիայի տիպի որոշումը շատ կարևոր նշանակություն ունի հետագայում նրա ճիշտ կազմակերպմանը, եթե ընթերցանության դասի հետ է կապված, ապա ընթերցանության նյութի հետ նրա ճիշտ զուգակցումը։ Էքսկուրսիայի արդյունավետության ու նպատակայնության տեսակետից, ուստի միշտ այս հարցը ուսուցչի ուշադրության կենտրոնում պետք է լինի։ Էքսկուրսիա նախապատրաստելիս պետք է հստակորեն պատկերացնել, թե այն ինչ տիպի է լինելու, որպեսզի հնարավոր լինի այդ ուղղությամբ տարվող հետագա աշխատանքները ճիշտ ընթացքում իրականացնել։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (03.01.2019), Ալբինե (02.01.2019)

  19. #60
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, ինչպես նշել եք, էքսկուրսի անցկացվում է նաև թեմայի ուսումնասիրությունից հետո, այդպես է։ Այս դեպքում եթե ուսուցիչն անհրաժեշտ է համարում գործնականում ցույց տալ այն ամենի ճշտությունը, ինչ երեխաները սովորում են դասարանում։ Այս դեպքը հրաշալի օժանդակող ձև է։
    Օժանդակող լինելու դեպքում էլ պետք է էքսկուրսիայի տիպը ճիշտ որոշել։ Նրա նախապատրաստումն ու անցկացումը, նրա արդյունավետությունն ու նպատակայնությունն ամենահինական այմաններից մեկն է և դրան պետք է պատշաճ լրջությամբ վերաբերվել։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (03.01.2019), Ալբինե (02.01.2019)

+ Կատարել գրառում
Էջ 6 10-ից ԱռաջինԱռաջին ... 45678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •