+ Կատարել գրառում
Էջ 4 10-ից ԱռաջինԱռաջին ... 23456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: Դաս-էքսկուրսիաների նշանակությունը

  1. #31
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    1719
    Մեջբերում Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
    Էքսկուրսիան լավագույն նյութն է տալիս ոչ միայն բանավոր, այլև գրավոր խոսքի զարգացման ու մշակման համար, հատկապես, եթե դրանք ուղեկցվում են խաղերով։
    Հիմք ընդունելով այն, որ օբյեկտիվ իրական աշխարհի ճանաչողությունը սկսվում է զգայությունից, ուսուցման պրոցեսում մեծ տեղ է տրվում էքսկուրսիային: Իրական աշխարհի զգայություններն ու ընկալումները համապատասխանորեն իմաստավորվում և վերամշակվում են մեր գիտակցության մեջ:Մեր աչքին միանում են մյուս զգայարանները և մտածողության գործունեությունը:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (26.12.2018), Ալ․ ՄԿ․ (25.12.2018), Անժելա Ալավերդյան (25.12.2018)

  3. #32
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    1719
    Մեջբերում Ալ․ ՄԿ․-ի խոսքերից Նայել գրառումը
    Շրջապատի աշխարհը իր գույներով, ձայներով, առարկաներով ու երևույթներով խորհրդավոր ու անծանոթ է երեխային, մի հրաշալի գաղտնիք է նրա համար, ուստի նա անսպառ հետաքրքրությամբ ու հարցասիրությամբ է լցվում դեպի ամենքը և ամեն ինչ, ցանկանում է ժամ առաջ իմանալ դրանք, թափանցել դրանց էության մեջ, վերահասու լինել բնության գաղտնիքներին՝ շատ հաճախ առանց տարբերություն դնելու իր ըմբռնմանը հասանելի և ոչ հասանելի առարկաների ու երևույթների միջև։
    Զննական ընկալումը հեշտացնում է աշակերտների գիտելիքների յուրացման պրոցեսը:Քանի որ աշակերտների մտածողությունը զարգանում է կոնկրետից դեպի վերացականը, ուստի զարգացման վաղ էտապներում նրանք մտածում են ավելի շատ պատկերներով, քան հասկացողություններով:Հասկացողությունները և վերացական գաղափարները սովորողի գիտակցությանն ավելի հեշտ են հասնում, եթե դրանք ամրապնդվում են կոնկրետ փաստերով, օրինակներով ու պատկերներով:Այսպես այլ ձևով է ընկալվում և մտապահվում առարկան կամ երևույթը ցուցադրմամբ, այլ ձևով՝ նկարագրությամբ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (26.12.2018), Ալ․ ՄԿ․ (25.12.2018), Կարինե Զիլֆիմյան (25.12.2018)

  5. #33
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    7373
    Հայրենասիրության, հայրենանվիրումի հիմքը հայրենաճանաչությունն է, սեփական երկրի մասին գիտելիքների կուտակումը ոչ միայն դասագրքային իմացությամբ, այլև սեփական զգացողությունների, զգայարանների հաղորդմամբ և վերլուծական կարողությունների կիրառմամբ: Դասագիրքը կամ ուսուցչի հաղորդած տեղեկություններն, ինչ խոսք, առաջնային և ամենից կարևոր հիմքն են գիտելիք կուտակելու համար, բայց դեռահասի աստիճանաբար հասունացող հոգում առավել խոր կապվածությունը, հոգածությունը երկրի նկատմամբ ծնվում է հպարտության կամ ափսոսանքի զգացումից, երբ տեսնում է սեփական աչքերով, զգում յուրաքանչյուր զգայարանով: Մինչ գիրքը, նկարը արթնացնում են գեղեցիկի զգացումը, ինքնուրույն դիտարկումը ծնում է խորը զգացումներ՝ տպավորություններից բխող համապատասխան ապրումներով ու մտքերով: Այս դեպքում ապահովվում են գեղագիտական դաստիարակությունը, առանց խոսքերի շռայլումի զարգանում են գեղեցիկի զգացողությունը, փոխհարաբերվելու կարողությունները, հող է նախապատրաստվում բարձր ճաշակ ձևավորելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, հասարակական հարաբերություններում բարեկիրթ վարքագիծ դրսևորելու համար:
    Նշվածը որպես նպատակ ծրագրելով (ավելի ուշ՝ որպես արդյունք ստանալով)՝ 2015 թվականից միջին և ավագ դասարաններում սկսեցի անցկացնել էքսկուրսիաներ՝ բացօթյա դաս ֆորմատով, որում պարտավորություններ կրում են որ միայն ուղեկցող ուսուցիչները, այլև աշակերտները: Այսպես, եթե այցելությունը թանգարան չէ, ապա ինֆորմացիան հաղորդում է ոչ միայն ուսուցիչը, այլև նախապես հանձնարարություն ստացած աշակերտը: Բացի այդ, քանի որ էքսկուրսիաները ինտեգրված են (մեկ էքսկուրսիայի ընթացքում՝ այցելություն և՛ թանգարան, և՛ որևէ մշակութային հուշարձան, և՛ հնավայր կամ բնության գեղեցիկ մի անկյուն), և ներառվում են տարբեր դասարանների և տարիքային խմբերի աշակերտներ, ապա նրանց միջև շփումը դառնում է անխուսափելի, ինչն աստիճանաբար դաստիարակում է փոխադարձ հարգանք, փոխօգնության պարտավորություններ, դառնում ընկերության հիմք, հնարավորություն է տալիս երեխաներին ունեցած ձիրքը, շնորհը երևան հանելու: Այսպիսի էքսկուրսիաների ընթացքում սովորողները նորը իմանալուց, անհայտը «հայտնաբերելուց», տեսական իմացությունը տեսածին համադրելուց բացի ինքնուրույն «հետազոտություններ» են անում, վերլուծում, քննարկում, ուսումնասիրում ինչպես մշակութային հուշարձանը, այնպես էլ բնությունը, համեմատում և ինքնուրույն կամ ուսուցիչների օգնությամբ եզրահանգումներ կատարում: Հետաքրքիր դիտարկումներ են անում դասաժամերին՝ իրենց տեսածը դասագրքային տվյալների հետ համեմատելով, ավելի ինքնավստահ են նոր նյութի հաղորդման ժամանակ, երբ արդեն ունեն սեփական «բազան», մի բան, որն օգնում է նաև ինտելեկտալ մրցություններին մասնակցելիս: Երեխան դառնում է ավելի ուշիմ, հասուն նաև վարքագծային դրսևորումների հարցում, նոր մակարդակով է ընկալում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները: Եվ այս ամենի մեջ ամենակարևորը՝ ոչ թե տեսական-հրամցված, այլ իրական սերը, հպարտությունը երկրի, նրա հոգևոր ու նյութական արժեքների նկատմամբ: Հավելեմ նաև, որ էքսկուրսիաներ կազմակերպել ենք Հայաստանի գրեթե բոլոր մարզերում (բացի Սյունիքից), այդ ընթացքում այցելել ենք ավելի քան 20 թանգարան, 50 վանք կամ եկեղեցի (այդ թվում և՝ անտառներում կամ սարերում «թաք կացած» եկեղեցիներ), 8 բերդ, մշակութային արժեք ներկայացնող տարատեսակ հուշարձաններ, հնավայրեր, ջրվեժներ, քարանձավներ, քարավանատներ (տեսնել ցանկացողների համար ստորև տեղադրում եմ մեր բացօթյա դաս-էքսկուրսիաների՝ տարեվերջյան հաշվետու բաց դասերի համար պատրաստված համառոտ ամփոփագրերի հղումները):
    1. 2015թ. https://www.youtube.com/watch?v=OF_d...Bg4_K&index=10
    2. 2016թ. https://www.youtube.com/watch?v=7rPq...Bg4_K&index=29
    3. 2017թ. https://www.youtube.com/watch?v=oAbF...YQmSxnfZ1Bg4_K
    4. 2018թ. https://www.youtube.com/watch?v=xsD1...YQmSxnfZ1Bg4_K

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (26.12.2018), Ալ․ ՄԿ․ (25.12.2018), Ալբինե (26.12.2018), star1 (25.12.2018)

  7. #34
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Մարդկային հասարակության կարևորագույն խնդիրներից են բնության մեջ գոյություն ունեցող էկոլոգիական օրենքների իմացության հիման վրա բնության խելամիտ օգտագործումն ու պահպանումը։ Էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը հասարակության ապագա անդամների համար պետք է ունենան աշխարհայացքային նշանակություն։ Էկոլոգիան ապագայի գիտություն է, և հնարավոր է, որ դրա զարգացման առաջընթացից է կախված լինելու մարդու գոյությունը երկիր մոլորակի վրա։ Մարդը բնության մի մասն է։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (26.12.2018), Ալբինե (26.12.2018), Կարինե Զիլֆիմյան (25.12.2018)

  9. #35
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Զննական ընկալումը հեշտացնում է աշակերտների գիտելիքների յուրացման պրոցեսը:Քանի որ աշակերտների մտածողությունը զարգանում է կոնկրետից դեպի վերացականը, ուստի զարգացման վաղ էտապներում նրանք մտածում են ավելի շատ պատկերներով, քան հասկացողություններով:Հասկացողությունները և վերացական գաղափարները սովորողի գիտակցությանն ավելի հեշտ են հասնում, եթե դրանք ամրապնդվում են կոնկրետ փաստերով, օրինակներով ու պատկերներով:Այսպես այլ ձևով է ընկալվում և մտապահվում առարկան կամ երևույթը ցուցադրմամբ, այլ ձևով՝ նկարագրությամբ:
    Մարդն իր կենսագործունեությամբ հազարավոր թելերով կապված է բնությանը։ Այս շղթայում առաջին օղակը նախադպրոցահասակ երեխաների էկոլոգիական կրթությունն է։ Ամենավաղ տարիքում տարիքում են ձևավորվում և ամրապնդվում մարդու համար հիմնական արժեքները, բարոյական նորմերը, որոնք էլ հետագայում բնության և շրջապատի նկատմամբ ճիշտ պահվացքի հիմքեր են դառնում։ Մանկապարտեզում կարևոր. խնդիր է երեխայի օրգանիզմի կոփման գործընթացը,որի համար անգնահատելի են բնության զորհեղ գործոնների (օդ, արև, հող, ջուր )դերը և ազդեցությունը։ Երեխան պետք է ապահովված լինի հոգեբանական և հասարակական միջավայրի լավագույն պայմաններով , որոնց ստեղծողները մենք՝մանկավարժներս ենք։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (26.12.2018), Ալբինե (26.12.2018)

  11. #36
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ ԿԱՏԱԿ ԽՆԴԻՐՆԵՐ,որոնք կարելի է կիրառել ԴԱՍ-ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐԻ ժամանակ։

    - Սենյակում վառվում է 7 մոմ, եթե երկուսը հանգցնեն քանի՞սը կմնա։

    - Սեղանի վրա նստած է 4 ճանճ։ Խփեցեք մեկին, քանի՞սը կմնա։

    - Մեր աչքերի առջև լամպը արագ-արագ հանգչում-մարում է։ Մեզանից ո՞վ շուտ կտեսնի։

    - Այծը 7 տարեկանից հետո ի՞նչ է դառնում։
    Երեխայի էկոլոգիական մտածելակերպի ձևավորման գործընթացի փոխկապակցված է մարդու էկոլոգիայի տեսության հետ ։ Էկոլոգիական կրթության ծրագրի խնդիրը երեխաների շրջակա միջավայրի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ձևավորումն է, բնության հետ շփման, բույսերի ու կենդանիների նկատմամբ սիրո և հոգատար վերաբերմունքի դրսևորումը։ Դեռևս վաղ տարիքից երեխաների մեջ անհրաժեշտ է ձևավորելու դաստիարակել սեր և հոգատար վերաբերմունք բույսերի, կենդանիների նկատմամբ,վարքի ճիշտ դրսևորում բնության գրկում։Հարկավոր է ձևավորել որոշակի գիտելիքներ՝բույսերի,ընտանի և վայրի կենդանիների , կյանքի պայմանների մասին ։ Երեխան ինքն էլ լինելով բնության մի մասնիկ պետք է կարողանա իրականացնել բնապահպանական առանձին խնդիրներ։ Նախադպրոցական երեխայի էկոլոգիական կրթությունը հաջող ընթացք կարող է ունենալ միայն այն դեպքում , երբ դաստիարակը գիտակցի դրա կարևորությունը , պատկերացնի նպատակներն ու խնդիրները, իրականացման ուղիներն ու միջոցները։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (26.12.2018), Ալբինե (26.12.2018), Կարինե Զիլֆիմյան (28.12.2018)

  13. #37
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալ․ ՄԿ․-ի խոսքերից Նայել գրառումը
    Շրջապատի աշխարհը իր գույներով, ձայներով, առարկաներով ու երևույթներով խորհրդավոր ու անծանոթ է երեխային, մի հրաշալի գաղտնիք է նրա համար, ուստի նա անսպառ հետաքրքրությամբ ու հարցասիրությամբ է լցվում դեպի ամենքը և ամեն ինչ, ցանկանում է ժամ առաջ իմանալ դրանք, թափանցել դրանց էության մեջ, վերահասու լինել բնության գաղտնիքներին՝ շատ հաճախ առանց տարբերություն դնելու իր ըմբռնմանը հասանելի և ոչ հասանելի առարկաների ու երևույթների միջև։
    Բավական չէ հիացիկ վերաբերմունք, անգամ պաշտամունք ունենալ դեպի անցյալ սերունդը.պետք է գերազանցել նրան: Հենց սա է հարգանքի այն պսակը, որ յուրաքանչյուր հետնորդ պարտավոր է դնել նախնյաց հիշատակների կոթողին:

    Գարեգին Նժդեհ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (26.12.2018), Ալբինե (26.12.2018), Կարինե Զիլֆիմյան (28.12.2018)

  15. #38
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
    Էքսկուրսիան թե աշակերտների մեջ բազմապիսի կոնկրետ ու վառ տպավորություններ ստեղծելու և թե նոր գիտելիքներ հաղորդելու, մտածողությունն ու լեզուն զարգացնելու տեսակետից մեծ հնարավորություններ է ստեղծում։
    Այսօր, ինչպես երբևէ, կարևոր է ուսուցման և դաստիարակության միջոցների և մեթոդների ընտրությունը: Կարևոր է, որ այդ գործընթացն ուղեկցվի երիտասարդ սերնդին հարազատ երկրի ու ժողովրդի պատմական, աշխատանքային, պաշտպանական, մշակութային և հոգևոր աշխարհի արժեքների հետ կապող անմիջական շփումներով: Այս պարագայում մեծ է մշակութային կենտրոնների, այդ թվում նաև թանգարանների դերը, որոնք, ինչպես գիտակրթական, այնպես էլ մշակութային կենտրոններ լինելով, ունակ են լուծելու անձի զարգացման և կրթության հետ առնչվող ամենաբազմազան խնդիրներ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (26.12.2018), Ալբինե (26.12.2018)

  17. #39
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակակից միջազգային իրադարձությունների պայմաններում անչափ աճում է թանգարանների դաստիարակչական, խրատական, ուսուցողական դերը դեպրոցների հանդեպ։ Այսօր չկա ավելի կարևոր, ավելի բարձր նպատակ, քան համընդհանուր խաղաղության պահպանումն է։ Թանգարաններում տարբեր ժամանակների իրավիճակների մասին աշակերտները տեսողականորեն ծանոթանում են ու դաստիարակվում որպես հայրենասեր անհատներ։
    Թանգարանային ցուցանմուշները բացառիկ հնարավորություն ունեն միաժամանակ ազդելու մարդու մտավոր, կամային և հուզական ոլորտների վրա, իսկ յուրաքանչյուր ցուցահանդես իրենից ներկայացնում է գիտելիքների, դատողությունների, գնահատումների և զգացմունքների համալիր ծրագիր: Թանգարաններն ունեն ցուցանմուշներ հավաքող, պահող, պահպանող և սերունդներին փոխանցող գործառույթ, որի միջոցով նրանք հաջորդ սերնդին են փոխանցում ոչ միայն մշակութային արժեքները և նրանց կոնկրետ պատմությունը, այլև դրանց միջոցով, ըստ իրենց տեսակի (պատմության, գրականության, երկրագիտական և այլն), ներկայացնում են տվյալ երկրի ամբողջական կամ որևէ ոլորտի պատմությունը (այս առումով ավելի մեծ է պատմության թանգարանների հնարավորությունը):

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (26.12.2018), Ալբինե (26.12.2018), Կարինե Զիլֆիմյան (28.12.2018)

  19. #40
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    95
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրենասիրության, հայրենանվիրումի հիմքը հայրենաճանաչությունն է, սեփական երկրի մասին գիտելիքների կուտակումը ոչ միայն դասագրքային իմացությամբ, այլև սեփական զգացողությունների, զգայարանների հաղորդմամբ և վերլուծական կարողությունների կիրառմամբ: Դասագիրքը կամ ուսուցչի հաղորդած տեղեկություններն, ինչ խոսք, առաջնային և ամենից կարևոր հիմքն են գիտելիք կուտակելու համար, բայց դեռահասի աստիճանաբար հասունացող հոգում առավել խոր կապվածությունը, հոգածությունը երկրի նկատմամբ ծնվում է հպարտության կամ ափսոսանքի զգացումից, երբ տեսնում է սեփական աչքերով, զգում յուրաքանչյուր զգայարանով: Մինչ գիրքը, նկարը արթնացնում են գեղեցիկի զգացումը, ինքնուրույն դիտարկումը ծնում է խորը զգացումներ՝ տպավորություններից բխող համապատասխան ապրումներով ու մտքերով: Այս դեպքում ապահովվում են գեղագիտական դաստիարակությունը, առանց խոսքերի շռայլումի զարգանում են գեղեցիկի զգացողությունը, փոխհարաբերվելու կարողությունները, հող է նախապատրաստվում բարձր ճաշակ ձևավորելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, հասարակական հարաբերություններում բարեկիրթ վարքագիծ դրսևորելու համար:
    Նշվածը որպես նպատակ ծրագրելով (ավելի ուշ՝ որպես արդյունք ստանալով)՝ 2015 թվականից միջին և ավագ դասարաններում սկսեցի անցկացնել էքսկուրսիաներ՝ բացօթյա դաս ֆորմատով, որում պարտավորություններ կրում են որ միայն ուղեկցող ուսուցիչները, այլև աշակերտները: Այսպես, եթե այցելությունը թանգարան չէ, ապա ինֆորմացիան հաղորդում է ոչ միայն ուսուցիչը, այլև նախապես հանձնարարություն ստացած աշակերտը: Բացի այդ, քանի որ էքսկուրսիաները ինտեգրված են (մեկ էքսկուրսիայի ընթացքում՝ այցելություն և՛ թանգարան, և՛ որևէ մշակութային հուշարձան, և՛ հնավայր կամ բնության գեղեցիկ մի անկյուն), և ներառվում են տարբեր դասարանների և տարիքային խմբերի աշակերտներ, ապա նրանց միջև շփումը դառնում է անխուսափելի, ինչն աստիճանաբար դաստիարակում է փոխադարձ հարգանք, փոխօգնության պարտավորություններ, դառնում ընկերության հիմք, հնարավորություն է տալիս երեխաներին ունեցած ձիրքը, շնորհը երևան հանելու: Այսպիսի էքսկուրսիաների ընթացքում սովորողները նորը իմանալուց, անհայտը «հայտնաբերելուց», տեսական իմացությունը տեսածին համադրելուց բացի ինքնուրույն «հետազոտություններ» են անում, վերլուծում, քննարկում, ուսումնասիրում ինչպես մշակութային հուշարձանը, այնպես էլ բնությունը, համեմատում և ինքնուրույն կամ ուսուցիչների օգնությամբ եզրահանգումներ կատարում: Հետաքրքիր դիտարկումներ են անում դասաժամերին՝ իրենց տեսածը դասագրքային տվյալների հետ համեմատելով, ավելի ինքնավստահ են նոր նյութի հաղորդման ժամանակ, երբ արդեն ունեն սեփական «բազան», մի բան, որն օգնում է նաև ինտելեկտալ մրցություններին մասնակցելիս: Երեխան դառնում է ավելի ուշիմ, հասուն նաև վարքագծային դրսևորումների հարցում, նոր մակարդակով է ընկալում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները: Եվ այս ամենի մեջ ամենակարևորը՝ ոչ թե տեսական-հրամցված, այլ իրական սերը, հպարտությունը երկրի, նրա հոգևոր ու նյութական արժեքների նկատմամբ: Հավելեմ նաև, որ էքսկուրսիաներ կազմակերպել ենք Հայաստանի գրեթե բոլոր մարզերում (բացի Սյունիքից), այդ ընթացքում այցելել ենք ավելի քան 20 թանգարան, 50 վանք կամ եկեղեցի (այդ թվում և՝ անտառներում կամ սարերում «թաք կացած» եկեղեցիներ), 8 բերդ, մշակութային արժեք ներկայացնող տարատեսակ հուշարձաններ, հնավայրեր, ջրվեժներ, քարանձավներ, քարավանատներ (տեսնել ցանկացողների համար ստորև տեղադրում եմ մեր բացօթյա դաս-էքսկուրսիաների՝ տարեվերջյան հաշվետու բաց դասերի համար պատրաստված համառոտ ամփոփագրերի հղումները):
    1. 2015թ. https://www.youtube.com/watch?v=OF_d...Bg4_K&index=10
    2. 2016թ. https://www.youtube.com/watch?v=7rPq...Bg4_K&index=29
    3. 2017թ. https://www.youtube.com/watch?v=oAbF...YQmSxnfZ1Bg4_K
    4. 2018թ. https://www.youtube.com/watch?v=xsD1...YQmSxnfZ1Bg4_K
    Հայրենասիրական դաստիարակությունը, հանդիսանալով անձի համակողմանի զարգացման կարևորագույն հատկանիշներից մեկը, հայրենիքի նկատմամբ աստիճանական և անընդհատ իրագործվող սիրո և հարգանքի դրսևորումն է: Այն ընդունակ է անձի մեջ ձևավորել այնպիսի բարոյական որակներ, ինչպիսիք են սերը և հարգանքը հարազատ քաղաքի, ժողովրդի, ընտանիքի, հայրենիքի պատմության արժանի էջերի նկատմամբ և վերջապես ձգտումը՝ տեսնել հայրենիքը ծաղկուն և բարգավաճ:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (27.12.2018), Ալբինե (26.12.2018), Կարինե Զիլֆիմյան (28.12.2018)

+ Կատարել գրառում
Էջ 4 10-ից ԱռաջինԱռաջին ... 23456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •