+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: Դաս-էքսկուրսիաների նշանակությունը

  1. #1
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    245
    Հեղինակության աստիճան
    1684

    Դաս-էքսկուրսիաների նշանակությունը

    Տարրական դասարաններում ծրագրով նախատեսված աշխարհաճանաչողական տարրական գիտելիքների զգալի մասը հնարավոր է հաղորդել դաս-էքսկուրսիաների միջոցով։ Այդ ժամանակ թողնելով դասարանը՝ դուրս են գալիս ազատ օդ։ Խախտվում է դասի սովորական ընթացքը, փոխվում դասի տեղը և անցկացման ձևը։ Այդ բոլոր փոփոխությունները միանգամայն դրականորեն նպաստում են երեխաների թարմացմանն ու աշխուժացմանը։ Ուսուցիչը ստանում է հնարավորություն կոնկրետ ու վառ փաստերի վրա ցույց տալ բնության բազմապիսի առարկաների ու երևույթների միջև կապը, պատճառի ու հետևանքի փոխկապակցությունը և մարդու իշխանությունը բնության վրա։ Այս ամենը նպաստում և զարգացնում են աշակերտների դիտողունակությունը, հետաքրքրություն դեպի բնությունը։ Ամրապնդվում է նրանց գիտակցական կարգապահությունը, դաստիարակվում հոգատար վերաբերմունք շրջապատի ու բնության հանդեպ։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (25.11.2018), Ալ․ ՄԿ․ (25.11.2018), Գոհար Եղիազարյան (25.11.2018), Էմմա Խաչատրյան (25.11.2018), Կարինե Զիլֆիմյան (24.12.2018), Ներսեսյան (24.11.2018)

  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    10419
    Մեջբերում Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարրական դասարաններում ծրագրով նախատեսված աշխարհաճանաչողական տարրական գիտելիքների զգալի մասը հնարավոր է հաղորդել դաս-էքսկուրսիաների միջոցով։ Այդ ժամանակ թողնելով դասարանը՝ դուրս են գալիս ազատ օդ։ Խախտվում է դասի սովորական ընթացքը, փոխվում դասի տեղը և անցկացման ձևը։ Այդ բոլոր փոփոխությունները միանգամայն դրականորեն նպաստում են երեխաների թարմացմանն ու աշխուժացմանը։ Ուսուցիչը ստանում է հնարավորություն կոնկրետ ու վառ փաստերի վրա ցույց տալ բնության բազմապիսի առարկաների ու երևույթների միջև կապը, պատճառի ու հետևանքի փոխկապակցությունը և մարդու իշխանությունը բնության վրա։ Այս ամենը նպաստում և զարգացնում են աշակերտների դիտողունակությունը, հետաքրքրություն դեպի բնությունը։ Ամրապնդվում է նրանց գիտակցական կարգապահությունը, դաստիարակվում հոգատար վերաբերմունք շրջապատի ու բնության հանդեպ։
    Հայտնի մանկավարժ Յ.Կոմենսկին գտնում էր, որ հայրենասիրական դաստիարակության կարևորագույն խնդիրներից է մարդկանց օգնելու ձգտում սերմանելը: Իր «Մեծ դիդակտիկայում» նա գրում է. «Միայն այն ժամանակ երջանիկ օրեր կգան մեզ համար, եթե բոլորը գործեն հօգուտ համընդհանուր բարօրության»(1): Հայրենասիրական դաստիարակության հետազոտություններում առանձնահատուկ նշանակություն ունեն Վ. Սուխոմլինսկու աշխատանքները: Նա, ընդգծելով ոլորտի դժվարությունները, գտնում էր, որ «հայրենիքի նկատմամբ սերը կամքի ուժի է վերածվում այն ժամանակ, երբ մարդու գիտակցության մեջ ամրապնդվում են հայրենի վայրերի և լեզվի հետ կապված կերպարներ, երբ առաջանում է հպարտության զգացում, որ այս ամենը քո երկիրն է» (2): Հիշենք նաև հայ ժողովրդի մեծանուն զավակ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ , կործանվում դրա պակասի պատճառով»(3):

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (03.12.2018), Ալ․ ՄԿ․ (25.11.2018), Ալբինե (25.11.2018), Գոհար Եղիազարյան (25.11.2018)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    10419
    Թանգարաններն իրենց հիմնական և ժամանակավոր ցուցադրություններով ներկայացնում են այն կարևոր պատմական իրողությունները, փաստերը, որոնք պարտավոր է իմանալ իր հայրենիքը սիրող և հարգող յուրաքանչյուր քաղաքացի, քանի որ այսօր մասսայական բնույթ է կրում ապատեղեկատվությունը, իսկ որպեսզի հարկ եղած դեպքում պարզաբանվի և հարկ լինի պաշտպանել հայրենիքը, հայրենասերը պետք է զինված լինի ճշգրիտ գիտելիքներով: Հայրենիքը պաշտպանում են ոչ միայն զենքով այլև գիտելիքներով՝ դրանք տեղին դրսևորելով և կիրառելով: Իհարկե մեր հայրենիքի պատմությանը մենք ծանոթանում ենք գրքերի միջոցով, պատմության դասաժամերի ընթացքում, այսինքն՝ համապատասխան կրթություն ստանալով: Սակայն գործընթացը միայն դրանով չի ավարտվում: Թանգարանի՝ որպես դաստիարակող ոլորտի, առանձնահատկությունը տրամադրած տեղեկության պատկերավոր բնույթն է: Այստեղ ոչ միայն լսում, այլև տեսնում ու ծանոթանում են այն առարկաների հետ, որոնք առնչվել են պատմական կարևոր իրադարձություններին՝ դրանց հաղորդելով ավելի գիտակցված բնույթ և ապահովելով ընկալման առավել հաճելի ու հեշտ տարբերակ: Որպես օրինակ դիտարկենք Երևան քաղաքի պատմության թանգարանում հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարվող աշխատանքները:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (03.12.2018), Ալ․ ՄԿ․ (25.11.2018), Ալբինե (02.12.2018), Գոհար Եղիազարյան (25.11.2018), Կարինե Զիլֆիմյան (24.12.2018)

  7. #4
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    245
    Հեղինակության աստիճան
    1684
    Մեջբերում Ներսեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտնի մանկավարժ Յ.Կոմենսկին գտնում էր, որ հայրենասիրական դաստիարակության կարևորագույն խնդիրներից է մարդկանց օգնելու ձգտում սերմանելը: Իր «Մեծ դիդակտիկայում» նա գրում է. «Միայն այն ժամանակ երջանիկ օրեր կգան մեզ համար, եթե բոլորը գործեն հօգուտ համընդհանուր բարօրության»(1): Հայրենասիրական դաստիարակության հետազոտություններում առանձնահատուկ նշանակություն ունեն Վ. Սուխոմլինսկու աշխատանքները: Նա, ընդգծելով ոլորտի դժվարությունները, գտնում էր, որ «հայրենիքի նկատմամբ սերը կամքի ուժի է վերածվում այն ժամանակ, երբ մարդու գիտակցության մեջ ամրապնդվում են հայրենի վայրերի և լեզվի հետ կապված կերպարներ, երբ առաջանում է հպարտության զգացում, որ այս ամենը քո երկիրն է» (2): Հիշենք նաև հայ ժողովրդի մեծանուն զավակ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ , կործանվում դրա պակասի պատճառով»(3):
    Անվերապահորեն համամիտ եմ Ձեր կողմից արված մեջբերումներին հայեցի դաստիարակության շուրջ։ Շարունակելով հավելեմ,որ տարրական դասարաններում հայեցի դաստիարակության ամենակարևոր բաղադարիչն է մայրենի լեզվի անաղարտ ուսուցումը, իսկ այն կարող է ավելի արդյունավետ լինել, եթե համատեղենք դիտողական ուսուցումն ու զրուցողական վարժությունները համապատասխանաբար։ Իրազննական այս մեթոդին շատ կարևոր տեղ է տվել հայ նշանավոր մանկավարժ-հոգեբան Ա․ Բահաթրյանը։ Նա ասել է․ <<Ինչ որ չի անցնում զգայարաններով, այն առհասարակ չի մտնում հոգվո մեջ>>։ Ըստ նրա միշտ երևան պետք է գա գաղափարը, իսկ հետո բառը՝ <<միայն այսպես կարելի է դիտողությամբ մշակել լեզուն, իսկ լեզվով՝ հոգեկանը և միտքը>>։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (03.12.2018), Ալ․ ՄԿ․ (25.11.2018), Գոհար Եղիազարյան (25.11.2018)

  9. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    95
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարրական դասարաններում ծրագրով նախատեսված աշխարհաճանաչողական տարրական գիտելիքների զգալի մասը հնարավոր է հաղորդել դաս-էքսկուրսիաների միջոցով։ Այդ ժամանակ թողնելով դասարանը՝ դուրս են գալիս ազատ օդ։ Խախտվում է դասի սովորական ընթացքը, փոխվում դասի տեղը և անցկացման ձևը։ Այդ բոլոր փոփոխությունները միանգամայն դրականորեն նպաստում են երեխաների թարմացմանն ու աշխուժացմանը։ Ուսուցիչը ստանում է հնարավորություն կոնկրետ ու վառ փաստերի վրա ցույց տալ բնության բազմապիսի առարկաների ու երևույթների միջև կապը, պատճառի ու հետևանքի փոխկապակցությունը և մարդու իշխանությունը բնության վրա։ Այս ամենը նպաստում և զարգացնում են աշակերտների դիտողունակությունը, հետաքրքրություն դեպի բնությունը։ Ամրապնդվում է նրանց գիտակցական կարգապահությունը, դաստիարակվում հոգատար վերաբերմունք շրջապատի ու բնության հանդեպ։
    Հարգելի Ալբինե հետաքրքիր ու կարևոր, ճանաչողական թեմա է։ Կիսում եմ Ձեր դիտարկումը։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (25.11.2018), Ալբինե (30.11.2018), Գոհար Եղիազարյան (25.11.2018)

  11. #6
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարրական դասարաններում ծրագրով նախատեսված աշխարհաճանաչողական տարրական գիտելիքների զգալի մասը հնարավոր է հաղորդել դաս-էքսկուրսիաների միջոցով։ Այդ ժամանակ թողնելով դասարանը՝ դուրս են գալիս ազատ օդ։ Խախտվում է դասի սովորական ընթացքը, փոխվում դասի տեղը և անցկացման ձևը։ Այդ բոլոր փոփոխությունները միանգամայն դրականորեն նպաստում են երեխաների թարմացմանն ու աշխուժացմանը։ Ուսուցիչը ստանում է հնարավորություն կոնկրետ ու վառ փաստերի վրա ցույց տալ բնության բազմապիսի առարկաների ու երևույթների միջև կապը, պատճառի ու հետևանքի փոխկապակցությունը և մարդու իշխանությունը բնության վրա։ Այս ամենը նպաստում և զարգացնում են աշակերտների դիտողունակությունը, հետաքրքրություն դեպի բնությունը։ Ամրապնդվում է նրանց գիտակցական կարգապահությունը, դաստիարակվում հոգատար վերաբերմունք շրջապատի ու բնության հանդեպ։
    Մեր օրերում կարևոր հանգամանք է Ձեր առաջարկած թեման, քանզի հեռանալով բնությունից այն տանում ենք դեպի կործանման։ Տարրական հատվածից պետք է սկսել աշակերտների մեջ սեր դեպի բնությունը։

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (03.12.2018), Ալբինե (30.11.2018), Ատեվս (16.01.2019), Գոհար Եղիազարյան (25.11.2018)

  13. #7
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    245
    Հեղինակության աստիճան
    1684
    Շնորհակալություն։ Ուրախ կլինեմ Ձեր մասնակցությունը թեմայի քննարկմանը։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (03.12.2018), Ալ․ ՄԿ․ (01.12.2018)

  15. #8
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    245
    Հեղինակության աստիճան
    1684
    Մեջբերում Ալ․ ՄԿ․-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր օրերում կարևոր հանգամանք է Ձեր առաջարկած թեման, քանզի հեռանալով բնությունից այն տանում ենք դեպի կործանման։ Տարրական հատվածից պետք է սկսել աշակերտների մեջ սեր դեպի բնությունը։
    Այո, որքն մոտեցնենք երեխաներին բնությանը, այնքան մեր ապագան ավելի առողջ ու խաղաղ կկերտենք։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (03.12.2018), Ալ․ ՄԿ․ (01.12.2018)

  17. #9
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, որքն մոտեցնենք երեխաներին բնությանը, այնքան մեր ապագան ավելի առողջ ու խաղաղ կկերտենք։
    Երբ կկտրվի վերջին ծառը,երբ կթունավորվի վերջին գետը,երբ կսպանվի վերջին թռչունը,այդժամ Դուք կհասկանաք,որ փողը հնարավոր չէ ուտել…

    Հնդկացի առաջնորդ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (03.12.2018), Ալբինե (02.12.2018)

  19. #10
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    245
    Հեղինակության աստիճան
    1684
    Մեջբերում Ներսեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտնի մանկավարժ Յ.Կոմենսկին գտնում էր, որ հայրենասիրական դաստիարակության կարևորագույն խնդիրներից է մարդկանց օգնելու ձգտում սերմանելը: Իր «Մեծ դիդակտիկայում» նա գրում է. «Միայն այն ժամանակ երջանիկ օրեր կգան մեզ համար, եթե բոլորը գործեն հօգուտ համընդհանուր բարօրության»(1): Հայրենասիրական դաստիարակության հետազոտություններում առանձնահատուկ նշանակություն ունեն Վ. Սուխոմլինսկու աշխատանքները: Նա, ընդգծելով ոլորտի դժվարությունները, գտնում էր, որ «հայրենիքի նկատմամբ սերը կամքի ուժի է վերածվում այն ժամանակ, երբ մարդու գիտակցության մեջ ամրապնդվում են հայրենի վայրերի և լեզվի հետ կապված կերպարներ, երբ առաջանում է հպարտության զգացում, որ այս ամենը քո երկիրն է» (2): Հիշենք նաև հայ ժողովրդի մեծանուն զավակ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ , կործանվում դրա պակասի պատճառով»(3):
    Հայրենիքի հնադեպ սիրո ու նվիրումի կարևորությունը ՀԱՅ դպրության հենքն է, նրա մի փոքր բացակյությունը կարող է անդառնալի լինել։
    Կարևորագույն խնդիր է նաև սովորողների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության զգալի բարելավումը։ Անհրաժեշտ է զարգացնել գեղեցիկի ու բարու զգացումը, ձևավորել բարձր գեղագիտական ճաշակ, արվեստի ստեղծագործությունները, պատմության և ճարտարապետության հուշարձանները, հայրենի բնության գեղեցկություննու հարստությունը ընբռնելու և գնահատելու ունակությունը։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (03.12.2018), Ալ․ ՄԿ․ (02.12.2018), Կարինե Զիլֆիմյան (24.12.2018)

+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •