+ Կատարել գրառում
Էջ 11 13-ից ԱռաջինԱռաջին ... 910111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 101 համարից մինչև 110 համարի արդյունքները՝ ընդհանուր 127 հատից

Թեմա: Աշակերտների գեղագիտական դաստիարակությունը

  1. #101
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    1282
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղագիտական դաստիարակության պրոբլեմը գալիս է դարերի խորքերից։Մեր երերում նոր մարդու գաղափարական դաստիարակությունը դարձել է սոցիալական կյանքի առանձնահատկություններով թելադրվող հրատապ պրոբլեմներից մեկը. Ահա թե ինչու աճող սերնդի, հատկապես սոցիալական այնպիսի խմբի, ինլպիսին է ուսանող երիտասարդության գաղափարական (հոգևոր) դաստիարակության (որի բաղկացուցիչ անհրաժեշտ
    տարրերից է նաև. գեղագիտական դաստիարակությունը) համակարգի տեսական մշակման և նրա պրակտիկ իրականացման արդյունավետ ուղիների որոնման պրոբլեմը վերջերս դարձել է շարունակական քննարկման առարկա։
    Այո, սիրելի Ժաննետա, համամիտ եմ ու թերևս հենց այդ պահնջմունքից էր, որ սկզիբ դրվեց անհատին կողմնորոշված կրթական գործընթաց, որի կենտրոնում կանգնած է աշակերտը, նրա զարգացման գործընթացը և նրա ձեռքբերած արդյունքը: Արդյունքին կողմնորոշվելը նկատի ունի ոչ միայն աշակերտին հաղորդած տեղեկության մտապահում, այլև այդ տեղեկության վերածում հաստատուն, դինամիկ և գործառութային գիտելիքի:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Ալ․ ՄԿ․ (16.01.2019), Zhanneta (12.01.2019)

  3. #102
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    46
    Գրառումներ
    185
    Հեղինակության աստիճան
    936
    Մեջբերում Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, սիրելի Ժաննետա, համամիտ եմ ու թերևս հենց այդ պահնջմունքից էր, որ սկզիբ դրվեց անհատին կողմնորոշված կրթական գործընթաց, որի կենտրոնում կանգնած է աշակերտը, նրա զարգացման գործընթացը և նրա ձեռքբերած արդյունքը: Արդյունքին կողմնորոշվելը նկատի ունի ոչ միայն աշակերտին հաղորդած տեղեկության մտապահում, այլև այդ տեղեկության վերածում հաստատուն, դինամիկ և գործառութային գիտելիքի:
    Շնորհակալ եմ Ալբինե,ուստի և ուսանող երիտասարդության գեղագիտական դաստիարակության համակարգ կառուցելիս պետք Է հաշվի առնել, հոգեբանական և սոցիոլոգիական բնույթի գործոններր, այդ թվում նաև բուհի պրոֆիլը, քանի որ գեղագիտական դաստիարակության միջոցների ընտրությունը հեշտացնելով, մեծանում Է գեղագիտական դաստիարակության տվյալ համակարգի գործնական կիրառության հավանականության աստիճանը։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Ալ․ ՄԿ․ (16.01.2019), Ալբինե (14.01.2019)

  5. #103
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    95
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարևոր է կիսել մանկական հոգու վիշտը, չվիրավորել, չխոցել նրա զգայուն սիրտը, թույլ չտալ, որ երեխան անտարբեր դառնա: Կիսելով երեխայի վրդովմունքը, զայրույթը, վշտակցելով նրան, մենք երեխայի մեջ զարգացնում ենք բարոյական զգացմունքի ակտիվություն: Մենք նրան սովորեցնում ենք գործուն ելք գտնել այդ զգացմունքներից՝ ոչ միայն վրդովվել չարիքից, այլև պայքարել դրա դեմ, ոչ միայն դիմել որևէ մեկին ճշմարտության հասնելու համար, այլև իքնուրույնաբար հաստատել ճշմարտությունը
    Գեղագիտական դաստիարակության շնորհիվ, գեղագիտականի բնույթն ու նրա բազմազանությունն իրականության մեջ ու արվեստում, աշխարհի հետ մարդու գեղագիտական հարաբերության սկզբունքները, արվեստի էությունն ու օրինաչափությունները՝ այսպիսիք են այդ գիտության հիմնական հարցերը։ Այն արտահայտում է հասարակության գեղագիտական հայացքների համակարգը, հայացքներ, որոնք իրենց կնիքն են դնում մարդկանց ամբողջ նյութական ու հոգևոր գործունեության նկարագրի վրա։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (16.01.2019), Ալբինե (14.01.2019)

  7. #104
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    46
    Գրառումներ
    185
    Հեղինակության աստիճան
    936
    Գեղագիտական դաստիարակությունը իրականացնում է երկու հիմնական գործառույթ. այն ձևավորում է սովորողի արժեհամակարգի և արժեքային կողմնորոշման գեղագիտական բաղադրիչը և զարգացնում նրա գեղագիտական և ստեղծագործական ներուժը: Այն նաև մարդկային փոխհարաբերությունների կարգավորման միջոց է. մարդը միշտ ձգտում է դեպի գեղեցիկը: Այս տեսակետից դաստիարակության գեղագիտական և բարոյական բաղադրիչները մոտենում են իրար:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (17.01.2019), Ալ․ ՄԿ․ (16.01.2019), Ալբինե (14.01.2019)

  9. #105
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    1282
    Մեջբերում Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղագիտական դաստիարակության շնորհիվ, գեղագիտականի բնույթն ու նրա բազմազանությունն իրականության մեջ ու արվեստում, աշխարհի հետ մարդու գեղագիտական հարաբերության սկզբունքները, արվեստի էությունն ու օրինաչափությունները՝ այսպիսիք են այդ գիտության հիմնական հարցերը։ Այն արտահայտում է հասարակության գեղագիտական հայացքների համակարգը, հայացքներ, որոնք իրենց կնիքն են դնում մարդկանց ամբողջ նյութական ու հոգևոր գործունեության նկարագրի վրա։
    Շնորհակալ եմ Ձեզ։ Նորություն չեմ լինի ասած, բոլորս գիտենք, որ գեղագիտական դաստիարակության նպատակը իրականության նկատմամբ գեղագիտական հարաբերություն, վերաբերմունք ձևավորելն է։ Գեղագիտական հարաբերությունը չափազանց լայն, համակողմանի, համապարփակ հարաբերություն է։ Այն առնչվում է իրականության գրեթե բոլոր կողմերին՝ բնության, կենցաղի, մարդկային փոխհարաբերությունների, աշխատանքի, արտադրության, արվեստի հետ։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (17.01.2019), Ալ․ ՄԿ․ (16.01.2019)

  11. #106
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    1282
    Մեջբերում Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղագիտական դաստիարակության շնորհիվ, գեղագիտականի բնույթն ու նրա բազմազանությունն իրականության մեջ ու արվեստում, աշխարհի հետ մարդու գեղագիտական հարաբերության սկզբունքները, արվեստի էությունն ու օրինաչափությունները՝ այսպիսիք են այդ գիտության հիմնական հարցերը։ Այն արտահայտում է հասարակության գեղագիտական հայացքների համակարգը, հայացքներ, որոնք իրենց կնիքն են դնում մարդկանց ամբողջ նյութական ու հոգևոր գործունեության նկարագրի վրա։
    Գեղագիտական դաստիարակությունը հարաբերություն է՝ համընդհանուր, ունիվերսալ հարաբերություն․ նրա ոլորտի մեջ են մտնում թե՛ բնության, թե՛ հասարակական կյանքի էությունը և թե՛ մարդու հոգևոր որոկները։ Գեղագիտական հարաբերությունը ներթափանցում է մարդու կյանքի և գործունեության բոլոր բնագավառները՝ իր կնիքը դնելով դրանց վրա։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (17.01.2019), Ալ․ ՄԿ․ (16.01.2019), Zhanneta (15.01.2019)

  13. #107
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    1282
    Մեջբերում Ալ․ ՄԿ․-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունն իր փայլը հաղորդում է նաև մարմնին։

    Սենեկա Կրտսեր

    Հրապուրանք` անբռնազբոս զգացմունքներ, գրացիա` անբռնազբոս շարժումներ:

    Անդրե Մորուա

    Գեղեցկությունը խաբուսիկ է, բայց` որակով թանկ, եթե դուք աղքատ եք կամ պակաս խելացի:

    Քին Խաբբարդ

    Գեղեցկությունը կանանց հարստությունն է, հարստությունը` տղամարդու գեղեցկությունը:

    Կոնստանտին Մելիխան

    Ամեն ճշմարտություն գեղեցիկ չէ, բայց ամեն գեղեցիկ ճշմարտություն է:

    Կոնստանտին Ստանիսլավսկի

    Նա չէ գեղեցիկը, ում ձեռքերը կամ ոտքերն են գովում, այլ նա, ում ողջը թույլ չի տալիս հիանալ առանձին դետալներով:

    Լուցիում Աննեյ Սենեկա

    Գեղանիությունը մարմնի համար նույնն է, ինչ առողջ դատողությունը` խելքի համար:

    Ֆրանսուա Լառոշֆուկո

    Հզոր խոսքեր են ու իսկապես, այո գեղագիտությունը սկսվում այն ամենից, ինչի մեջ կա գեղեցիկի մասնիկը։
    Գեղագիտական դաստիարակության յուրահատկություններից մեկն էլ այն է, որ հիմնվում է գեղագիտական նորմերի, գնահատականների վրա, կրում է արժեքավոր բնույթ, ըստ որում վերջինիս համար չափանիշներ են ծառայում գեղեցիկի, վեհի, հերոսականի, մաքուրի, ողբերգականի, գեղագիտական իդեալի կատեգորիաները։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (17.01.2019), Ալ․ ՄԿ․ (16.01.2019), Zhanneta (15.01.2019)

  15. #108
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    46
    Գրառումներ
    185
    Հեղինակության աստիճան
    936
    Մեջբերում Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ Ձեզ։ Նորություն չեմ լինի ասած, բոլորս գիտենք, որ գեղագիտական դաստիարակության նպատակը իրականության նկատմամբ գեղագիտական հարաբերություն, վերաբերմունք ձևավորելն է։ Գեղագիտական հարաբերությունը չափազանց լայն, համակողմանի, համապարփակ հարաբերություն է։ Այն առնչվում է իրականության գրեթե բոլոր կողմերին՝ բնության, կենցաղի, մարդկային փոխհարաբերությունների, աշխատանքի, արտադրության, արվեստի հետ։
    Խնդրի լուծման առաջավոր ճակատ պետք Է համարել դպրոցը' իսկապես ազգային դպրոցը: Դպրոցն ազգային մենք չենք կարող անվանել միայն այն բանի համար, որ ուսուցման լեզուն հայերենն Է: Ազգային դպրոցը
    երեխաներին շրջապատող յուրահատուկ մթնոլորտն Է, որը յուրօրինակություն է հաղորդում ուսումնական առարկաներին, ձևավորում է ազգային բնավորությունից և մտածելակերպից բխող բարոյագեղագիտական արժեքների համակարգը:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (17.01.2019), Ալ․ ՄԿ․ (16.01.2019), Ալբինե (16.01.2019)

  17. #109
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    46
    Գրառումներ
    185
    Հեղինակության աստիճան
    936
    Կարող է շատերը չկիսեն իմ միտքը,բայց ասածներիս մեջ ճշմարտության ասուպներ կան: Ազգային գեղագիտական դաստիարակության արդյունավետությունը մեծապես կախված է մայրենի լեզվի տիրապետումից: Գաղտնիք չէ, որ դպրոցն ավարտած, այսօր բարձրագույն դպրոցում սովորող մեր երիտասարդների մեծամասնությունը խոսում է չկազմակերպված, պարզունակ լեզվով, որն ընդունակ չէ հաղորդել նրանց մտքերն ու հույզերը, ինչը, չարտահայտված լինելով այլևս չի զարգանում: Մայրենին աղավաղվում է տարբեր հեռուստաեթերից հնչող խոսքում: Կենցաղային բարբառը, անճաշակ արտահայտությունները,տափակ հումորը և, վերջապես,
    գռեհիկությունը առանձապես ծաղկում են լեզվի և արտահայտության գեղագիտական կողմը անտեսելու, գրական ու փողոցային լեզուների խառնուրդի հետևանքով:Նույն այդ խնդրին կարող է ծառայել գեղագիտական դաստիարակության անփոխարինելի միջոցը հայ գրականությունը:
    Եվ ի վերջո, գեղագիտական կրթությունն ու դաստիարակությունը սկսվում է ընտանիքում, շարունակվում դպրոցում, այնուհետև ամբողջ կյանքում:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (17.01.2019), Ալ․ ՄԿ․ (16.01.2019), Ալբինե (16.01.2019)

  19. #110
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    1282
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող է շատերը չկիսեն իմ միտքը,բայց ասածներիս մեջ ճշմարտության ասուպներ կան: Ազգային գեղագիտական դաստիարակության արդյունավետությունը մեծապես կախված է մայրենի լեզվի տիրապետումից: Գաղտնիք չէ, որ դպրոցն ավարտած, այսօր բարձրագույն դպրոցում սովորող մեր երիտասարդների մեծամասնությունը խոսում է չկազմակերպված, պարզունակ լեզվով, որն ընդունակ չէ հաղորդել նրանց մտքերն ու հույզերը, ինչը, չարտահայտված լինելով այլևս չի զարգանում: Մայրենին աղավաղվում է տարբեր հեռուստաեթերից հնչող խոսքում: Կենցաղային բարբառը, անճաշակ արտահայտությունները,տափակ հումորը և, վերջապես,
    գռեհիկությունը առանձապես ծաղկում են լեզվի և արտահայտության գեղագիտական կողմը անտեսելու, գրական ու փողոցային լեզուների խառնուրդի հետևանքով:Նույն այդ խնդրին կարող է ծառայել գեղագիտական դաստիարակության անփոխարինելի միջոցը հայ գրականությունը:
    Եվ ի վերջո, գեղագիտական կրթությունն ու դաստիարակությունը սկսվում է ընտանիքում, շարունակվում դպրոցում, այնուհետև ամբողջ կյանքում:
    Մարդու փոխազդեցությունն իրական աշխարհի հետ բարդ ու բազմազան է։ Հանգամանքները հոսուն ու փոփոխական են, իսկ մարդը, մնալով ինքն իրենով, ամեն մի իրադրության մեջ հավասար է և հավասր չէ իրեն, նույնն է և միաժամանակ տարբեր։ Նա ինչ-որ, հարաբերություններում լավ է, մյուսներում՝ վատ, ինչ-որ հարաբերություններում կոմիկական, ուրիշներում՝ հերոսական և այլն։ Բացահայտել բնավորության և հանգամանքների դիալեկտիկական այդ փոխազդեցությունն արվեստի միջոցով՝ նշանակում է կյանքն արտացոլել գեղագիտորեն բազմակողմանի, ծավալուն դիտված նրա գեղագիտական տարբեր հատկությունների մեջ։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (17.01.2019), Ալ․ ՄԿ․ (16.01.2019), Zhanneta (16.01.2019)

+ Կատարել գրառում
Էջ 11 13-ից ԱռաջինԱռաջին ... 910111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •