+ Կատարել գրառում
Էջ 10 13-ից ԱռաջինԱռաջին ... 89101112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 100 համարի արդյունքները՝ ընդհանուր 127 հատից

Թեմա: Աշակերտների գեղագիտական դաստիարակությունը

  1. #91
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալ․ ՄԿ․-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղագիտական դաստիրակություն իրականացնելու համար, նախ պետք է կրտսեր տարիքից երեխաների մեջ ձևավորել գեղարվեստական
    մտածելակերպ․

    Տարրական դպրոցում մայրենի լեզվի ուսուցման նպատակներից մեկը ճանաչողական գիտելիքների ձեռքբերումն ու ամրակայումն է: Աշակերտները մայրենի լեզվի դասագրքերում զետեղված բնագրերի միջոցով ճանաչում են ոչ միայն սեփականբնաշխարհը, ազգային հոգեկերտվածքը, այլև ընդլայնում են աշխարհաճանաչողության մակարդակը, պատկերացում կազմում բնական ու հասարակական երևույթների մասին, հարստացնում իրենց հոգեհուզական աշխարհը: 1–4–րդ դասարանների մայրենիի բոլոր բնագրերում էլ պահպանվում է երեխայի անձի զարգացման սկզբունքը: Դասագրքային թեմաները բազմաբովանդակ են, որոնց ուսումնասիրությամբ ապահովվում է աշակերտի բարոյական, գեղագիտական դաստիարակությունը, ուսուցչի օգնությամբ կատարած դատողությունները հարստացնում են նրա զգայական աշխարհը, հղկում հոգեհուզական կերտվածքը՝ ինքնազննման միջոցով հանգեցնելով ինքնաճանաչողության, ինքնադաստիարակման: Մայրենի լեզվի ուսուցման գործընթացում անչափ կարևոր է բառապաշարի ձևավորման, զարգացման, մաքրման և հարստացման բաղադրամասը: Այն աշակերտի և ուսուցչի համատեղ, համառ և ներդաշնակ աշխատանքի արդյունք է: «Բառապաշարի հարստացումը մի անվերջ գործողություն է, որ սկսվում է երեխայի կողմից շրջապատի աշխարհը ճանաչելու և գիտակցորեն այն ընկալելու առաջին իսկ օրից և անդադրում կերպով շարունակվում է մինչև իր կյանքի վերջը, որովհետև ճանաչումն ու ընկալումը հիմնականում տեղի է ունենում բառերի մեջ և բառերի միջոցով: Մեթոդապես կատարված ճիշտ ուղղորդումները շատ արագ են ներգործում աշակերտի վրա, նպաստում նրա կողմից գործածվող բառերի քանակի, այսինքն՝ ակտիվ բառապաշարի ընդլայնմանը: «Ամեն մի բառ մարդու աշխարհաճանաչման ու ինքնաճանաչման ճանապարհին մի աստիճանիկ է, մարդկային կյանքի ու մտածողության զարգացման յուրահատուկ վկայություն»։ Ուսուցման բարդ և բազմաբնույթ աշխատանքում անչափ կարևոր է աշակերտին գեղարվեստորեն մտածել սովորեցնելը, որն իրականանում է հոգևոր–գործնական գործընթացով: Իհարկե, մինչ այդ փուլը կրտսեր դպրոցականը
    պետք է տիրապետի բնագրի կամ ուսուցչի պատմածի գլխավոր միտքը ընկալելու հմտությանը, կարողանա վերա* շարադրել կարդացածը՝ խոսքում դիպուկ
    գործածելով ածականներ ու մակբայեր, պատկերավոր դարձնելով խոսքը՝ կարողանա կազմել համեմատություններ, կիրառել մակդիրներ: Արդյունքն այնքանով
    է ուշագրավ դառնում, որ կրտսեր դպրոցականն ինքն է համոզվում իր նկարագրական խոսք կազմելու կարողություններում:
    Ուսուցիչը նրան միշտ պետք է խոսեցնի, ստեղծագործաբար պատմել, նկարագրել տա: Այս բաղադրիչը մեծապես արդյունավետ է դառնում, երբ մայրենիի դասը, բնագիրը կամ ինքնուրույն ընթերցանության նյութերը, դասի թեման հաշվի առնելով, զուգակցվում է արվեստի այլ ճյուղերով՝ կտավների, երաժշտական
    ստեղծագործությունների, քանդակների վերլուծությամբ՝ այսպիսով միջառարկայական կապ ապահովելով կերպարվեստի, երաժշտության, քանդակագործության և
    այլնի միջև: «Մայրենի 2» դասագրքի (Ա. Քյուրքչյան, Լ. Տեր–Գրիգորյան) «Փոքրիկ Շոպենը» ասվածի լավագույն ապացույցն է: Բնագրում շեղ ընդգծված է
    Ֆ. Շոպենի ստեղծագործություններից մեկի սեղմ վերլուծությունը. «Կապույտ մշուշը հետզհետե փռվում էր դաշտերի վրա, լեռների գագաթները սուզվում էին մթության մեջ, դաշտից տուն էին դառնում հնձվորները, և կամաց–կամաց ամեն ինչ խաղաղվում էր…»: Երկրորդ դասարանցին սովորում է հանձնարարված դասը,
    ծանոթանում Շոպենի կենսագրական փոքրիկ մանրամասներին, կարդում նրա ստեղծագործության վերլուծությունը, վերարտադրում այն: Եվ ուրեմն շահեկան կլիներ աշակերտներին հենց այդ բնագիրն ուսումնասիրելիս ունկնդրել տալ Շոպենի ստեղծագործությունից մի հատված: Աշակերտը այդ պահին խորապես կզգար, կհամադրեր կարդացածն ու լսածը և առավել ամբողջական կհասկանար՝ ում մասին է խոսքը, երբ լսեր Ֆրիդերիկ Շոպեն: Մայրական, հայրենասիրական թեմաները կամ տարվա եղանակների նկարագրությունը զուգահեռելով արվեստի նմուշներով՝ առավելապես մեծանում է աշակերտի հոգեզգայական աշխարհի վրա ներգործելու, նրա ապրումների ու երևակայության համակցումը ձևավորելու հնարավորությունը, և միայն խորապես զգալ տալուց հետո է պետք սեփական միտքը սեփական բառերով արտահայտելու հնարավորություն ընձեռել նրան:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (10.01.2019), Ալբինե (10.01.2019)

  3. #92

    Տեսազգացականն առավել ուժգին է ներազդում, եթե ուսուցիչը գործադրում է տեսնել–լսել–զգալ–եզրակացնել քառաբաժանման մեթոդը: Վերլուծելու այս եղանակը միանշանակ դրական է այն առումով, որ աշակերտը ամբողջությամբ ընդգրկում է հեղինակի ասելիքը: Բացի դրանից, զարգանում է նրա վերլուծելու կարողությունը: Նա, հենվելով իր մեջ ձևավորված կարծիքի, աշխարհի նկատմամբ ունեցած իր ճանաչողության վրա, ինքնազննման ու ինքնաբացահայտման ճանապարհով արտահայտում է իր հույզերն ու զգացողությունը: Այսօրինակ վերլուծությունը մտածել ու երևակայել է տալիս նրան: Աշակերտի մեջ արմատակալում է նաև հակադրության մեթոդով իր զգացողությունը բացահայտելու սկզբունքային ելակետը. հակադրելով մութն ու լույսը, չարն ու բարին, գեղեցիկն ու տգեղը, եսասիրությունն ու անձնվիրությունը՝ նա
    հենակետային դատողություններ ու եզրահանգումներ է կատարում և հղկվում ու ինքնադաստիարակվում է:
    Տեսնել–լսել–զգալ–եզրակացնել վերլուծական մեթոդի օգնությամբ կրտսեր դպրոցականը սովորում է արտահայտել պատկերացումները բնության, մարդու գեղեցիկի և տգեղի, բարու և չարի մասին, սովորում է երևակայել և ստանում բարոյականության դասերից հերթականը:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (10.01.2019), Ալբինե (10.01.2019)

  5. #93

    Ուսումնասիրություններն ու դասալսումները պարզել են, որ միջառարկայական կապ ստեղծելը միանշանակ նպաստում է թեման խորապես յուրացնելուն: 3–րդ դասարանում մայրենի լեզվի դասը սկսվեց «Ամռան հմայքները» բաժնի ամփոփումով: Ուսուցիչը խաչաձև հարցեր էր տալիս տարվա եղանակների, ամիսների, օրերի, դրանց հաջորդականության և այլնի մասին: Աշակերտները ակտիվ էին ու ճիշտ էին պատասխանում հարցերին: Աշակերտների պատասխաններն աչքի էին ընկնում
    դիպուկությամբ, ճշգրտությամբ և սեղմությամբ: Ուսուցիչը հետաքրքիր հնարք կիրառեց. աշակերտները երգեցին տարվա եղանակներին նվիրված մի մեղմ երգ, որում կային բոլոր ամսանունները: Նրանցից յուրաքանչյուրը ոտքի էր կանգնում այն պահին, երբ երգվում էր իր ծննդյան ամսվա մասին: Ստացվեց այնպես, որ ողջ դասարանը աստիճանաբար ոտքի կանգնեց: Հետո դարձյալ նույն հերթականությամբ ու նույն սկզբունքով նստեցին, երբ երգեցին վերջին կրկներգը: Կիրառված մոտեցումը տպավորիչ էր, և պարզ էր, որ աշակերտները ամփոփ պատկերացում ունեին եղանակների ու ամիսների մասին: Ուսուցչին հաջողվեց միջառարկայական կապ ստեղծել մայրենիի ու երաժշտության միջև՝ իմացությունը ամրապնդելու, խոսքը երաժշտությամբ ընկալելու նպատակով: Մեր կարծիքով շահեկան կլիներ, եթե դասարանում նույն պահին աշակերտներն ունկնդրեին Ա. Վիվալդիի «Տարվա եղանակները» ստեղծագործությունից մի հատված ուսուցչի ընտրությամբ: Դա գերազանց կլիներ, մանավանդ եթե ուսուցիչը ուղղորդեր աշակերտների զգացողությունը: Օրինակ՝ երեխաներին կարելի էր առաջարկել.
    • Շատ ուշադիր լսե՛ք երաժշտությունը և ապա կմեկնաբանե՛ք՝ ինչ զգացիք այդ պահին: Վիվալդին երաժշտությամբ է մեկնաբանել տարվա եղանակները
    (ասենք «Գարունը» կամ «Աշունը»), իսկ դուք ձեր զգացողությունները խոսքով կմեկնաբանեք: Շատ հետաքրքիր է լսել յուրաքանչյուրիդ խոսքը: Կամ կարելի էր կիրառել մի այլ տարբերակ: Ասենք՝
    • Երեխանե՛ր, հիմա կլսենք Ա. Վիվալդիի «Տարվա եղանակներ» ստեղծագործությունից «Ամառ» մասը: Դուք ուշադիր լսե՛ք. ես ժամանակ առ ժամանակ կընդհատեմ
    երաժշտությունը, իսկ դուք կպատմեք ձեր զգացողությունների մասին: Մեր կարծիքով սա հրաշալի կլիներ մի քանի առումներով: Նախ այն, որ՝ ա) աշակերտները «Տարվա հմայքները» բաժնից ստացած գիտելիքները կհամադրեն մեկ ուրիշ աշխարհի՝ երաժշտության հետ, բ) սեր կարթնանար դասական երաժշտության նկատմամբ, գ) կձևավորվեր ճաշակ, կնրբանար աշակերտների լսողությունը, քանի որ նրանք կզգային առավել լիարժեքություն՝ զգալու լիարժեքությունը, երբ բացահայտեին իմացության և զգայականի միաձույլ ներդաշնակությունը:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (10.01.2019), Ալբինե (10.01.2019), Zhanneta (12.01.2019)

  7. #94
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    95
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղագիտական գաղափարների հիման վրա ստեղծվել է արվեստի տեսություն, որը եզակի երևույթ էր քրիստոնեական միջնադարում: Մանրակրկիտ քննարկվել են նշանի՝ խորհրդանիշի, պատկերի, նախատիպի (Ղուկաս Վանանդեցի), հարացույցի (Գրիգոր Տաթևացի) հարցերը, լույսի, գույների, ոսկու և ձևի հարաբերակցությունը (Ներսես Շնորհալի, Սարգիս Պիծակ, Գրիգոր Տաթևացի) և այլն: Ուշագրավ գեղագիտական հարցադրումներ ունեն Գրիգոր Նարեկացին, Հովհան Գ Օձնեցին, Հովհաննես Իմաստասերը, Ներսես Լամբրոնացին, Առաքել Սյունեցին, Խաչատուր Էրզրումցին և ուրիշներ: Եվրոպական և ռուսական գեղագիտական առաջավոր գաղափարները XVIII–XX դարերում հայ գեղագետները (Խաչատուր Աբովյան, Միքայել Նալբանդյան, Ստեփան Պալասանյան, ավելի ուշ՝ Հովհաննես Թումանյան, Կոստան Զարյան և ուրիշներ) հարմարեցրել են Հայաստանի սոցիալ-տնտեսական կացությանը և հիմնականում ծառայեցրել լուսավորականությանը, ազգային-ազատագրական պայքարին:
    Իզուր չէ հո Չեխովն ասել, որ,- Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի․ և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ հոգին, և՛ մտքերը․․․ Ես էլ ուզում եմ ավելացնել, որ ցանկացած գեղեցիկ բան, նախ պետք է ծառայեցնես հայրենիքիդ։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (12.01.2019), Ալբինե (11.01.2019), Zhanneta (14.01.2019)

  9. #95
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    95
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է լավ ուսուցումը
    Դասավանդելն ու ուսուցանելը տարբեր գործընթացներ են: Ժամանակակից դասավանդման և ուսուցման միջև առկա է որոշ տարբերակումներ։ Ուսուցումը մի բարդ և ակտիվ գործընթաց է, որը տեղի է ունենում սովորողի ներսում: Ուսուցիչը սովորեցնում է` օգնելով ու աջակցելով:Հիշելը դեռևս սովորել չէ: Ուսուցումը տեղի է ունենում այն դեպքում, երբ գիտելիքները կամ հմտությունները կիրառվում են և փոխում մարդու վարքագիծը: Կատարել ուսուցանողի պարտականությունները չի նշանակում փոխանցել բովանդակությունը: Ուսուցումը տեղի չի ունենում որևէ բան կարդալով կամ պատմելով: Աշակերտը կարիք ունի ոչ միայն գիտելիքների և տեղեկությունների նաև մտածողության, տեղեկատվության, մշտական և համագործակցային հմտությունների:
    Լավ ուսուցում `
    նպատակային
    աճողական
    ինքնքկարգավորող
    ռեֆլեկտիվ
    համագործակցային
    կառուցողական
    իրավիճակային
    բովանդակային

    Լինել կառուցողական նշանակում է աշակերտակենտրոն ուսուցման գործընթաց կազամակերպել,որտեղ սովորողների մտածողությունը զարգանում է ճանաչողական վերլուծության միջոցով:
    Աճողական — որտեղ նախկին և նոր գիտելիքների կամ հմտությունների կապող գործընթաց է: Աշակերտը համագործակցային միջավայրում են կառուցում իրենց ճանաչողական կառույցները և հմտությունները, խոսելու, բացատրելու, բանակցելու, վիճարկելու և հարցեր տալու միջոցով.այսինքն` որքան շատ ենք խոսում այնքան շատ ենք խորհում:
    Ինքնակարգավորում — երբ աշակերտը պատրաստում է մտածելու վերարտադրելու ուսուցման ողջ գործընթացը:
    Նպատակային ուսուցումը պահանջում է աշակերտի կողմից նախապես նպատակների մշակում և նրան հասնելու քարտեզագրում:
    Բովանդակայն և իրավիճակային կրթություն նշանակում է ուղեղի, մարմնի միջավայրի գործունեության և բովանդակային կապը իրական կյանքի հետ:
    Գեղագիտական դաստիարակության խնդիրը մշտապես հետաքրքրել է դաստիարակներին, մանկավարժներին, հոգեբաններին․ խոր գեղագիտական զգացմունքները, արվեստում և շրջապատող իրականության մեջ, գեղեցիկը տեսնելու կարողությունը չափազանց կարևոր դեր ունեն նաև մարդու հոգևոր կյանքում ու հենց այստեղից է, որ դպրոցի յուրաքանչյուր ուսուցչի առաջին կարևոր խնդիրներից մեկը դառնում է երեխայի մեջ գեղագիտական ընկալունակության և դիտողականության ձևավորումը, ինչը հնարավորություն է ընձեռնում երեխային՝ տեսնելու, դիտելու, ընկալելեու և ճանաչելու իրականության գեղագիտական ուղղվածությունը։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (12.01.2019), Ալբինե (11.01.2019), Zhanneta (14.01.2019)

  11. #96
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    95
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալ․ ՄԿ․-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկայի դասավանդման գործընթացում գեղագիտական դաստիարակության հարցը ուսումնասիրվել է նաև հումանիստական արժեքների ձևավորման տեսանկյունից: Այստեղ անհրաժեշտ է հիշատակել Գ. Ի. Սարանցևի, Մ. Ի. Ռոդիոնովի, Գ. Վ. Դորոֆեյեվի, Տ. Ա. Իվանովայի, Ա. Ի. Ազևիչի և այլոց աշխատանքները:
    Մասնավորապես, Մ. Ի. Ռոդիոնովը կարևորում է գեղագիտականի դերը մաթեմատիկայի ուսուցման գործընթացի մոտիվացիայի հարցում, Ա. Ի. Ազևիչը մաթեմատիկայի հումանիտար նշանակությունը հիմնականում պայմանավորում է գեղեցիկով, իսկ վերջինիս իրականացման ճանապարհը տեսնում է մաթեմատիկայի կիրառական
    հնարավորությունների մեջ:
    Ընդհանրապես գեղեցիկի զգացողությունը երեխաների մեջ ի հայտ է գալիս դեռևս վաղ մանկության տարիներին, երբ նրանք սկսում են ճանաչել շրջապատի իրերը, առարկաներն ու խաղալիքները։ Նրանք աշխուժորոն արձագանքում են գույների գեղեցիկ ներդաշնակությանը, ձգտում պայծառ ու շքեղ գուներանգներին։ Հենց նախադպրոցական տարիքում նրանք ծանոթանում են կենցաղային և ամենակիրառկան գործողությունների գեղագիտական դրսևորումներին։ Նրանք խաղալիք-ցնցուղներով ջրում են պարտեզի ծաղիկներն ու թփերը, հաճույքով հարդարում են իրենց անկողինը, դասավորում խաղալիքներն իրենց դարակներում, նկարում ու ծեփում՝ տարբերելով կառուցիկն ու գեղեցիկը։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (12.01.2019), Ալբինե (11.01.2019), Zhanneta (14.01.2019)

  13. #97
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    482
    Հեղինակության աստիճան
    7605
    Մեջբերում Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
    Իզուր չէ հո Չեխովն ասել, որ,- Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի․ և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ հոգին, և՛ մտքերը․․․ Ես էլ ուզում եմ ավելացնել, որ ցանկացած գեղեցիկ բան, նախ պետք է ծառայեցնես հայրենիքիդ։
    Կարևոր է կիսել մանկական հոգու վիշտը, չվիրավորել, չխոցել նրա զգայուն սիրտը, թույլ չտալ, որ երեխան անտարբեր դառնա: Կիսելով երեխայի վրդովմունքը, զայրույթը, վշտակցելով նրան, մենք երեխայի մեջ զարգացնում ենք բարոյական զգացմունքի ակտիվություն: Մենք նրան սովորեցնում ենք գործուն ելք գտնել այդ զգացմունքներից՝ ոչ միայն վրդովվել չարիքից, այլև պայքարել դրա դեմ, ոչ միայն դիմել որևէ մեկին ճշմարտության հասնելու համար, այլև իքնուրույնաբար հաստատել ճշմարտությունը

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Ալ․ ՄԿ․ (12.01.2019), Ալբինե (11.01.2019)

  15. #98
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարևոր է կիսել մանկական հոգու վիշտը, չվիրավորել, չխոցել նրա զգայուն սիրտը, թույլ չտալ, որ երեխան անտարբեր դառնա: Կիսելով երեխայի վրդովմունքը, զայրույթը, վշտակցելով նրան, մենք երեխայի մեջ զարգացնում ենք բարոյական զգացմունքի ակտիվություն: Մենք նրան սովորեցնում ենք գործուն ելք գտնել այդ զգացմունքներից՝ ոչ միայն վրդովվել չարիքից, այլև պայքարել դրա դեմ, ոչ միայն դիմել որևէ մեկին ճշմարտության հասնելու համար, այլև իքնուրույնաբար հաստատել ճշմարտությունը
    Մեջբերեմ Իսահակյանի փառահեղ մտքերը գեղարվեստականի ու գեղարվեստի, արվեստի մասին․
    Մեծ գրողի, նկարիչի կամ երաժշտի տեսական-քննադատական ելույթները արվեստի հարցերի վերաբերյալ` մի առանձին հետաքրքրություն են ներկայացնում ինչպես հետազոտողի, այնպես էլ ընթերցող լայն շրջանների համար: Դրանք ոչ միայն ամբողջացնում են արվեստագետի թողած ժառանգության պատկերը, այլև մեծապես օգնում ավելի խոր հասկանալու նրա բուն ստեղծագործության էությունն ու գեղագիտական սկզբունքները:

    - Մարդ ամեն բանի մեջ գեղեցիկն է որոնում, և գեղեցիկն է գտնում. Ամեն բանի մեջ գեղեցկություն. Վերջիվերջո գեղեցիկն է լինելու մեր կրոնը: Գեղեցիկ մարդը,
    գեղեցիկ կյանք, գեղեցիկ կրոն, գեղեցիկ բարոյականություն, գեղեցիկ հասարակական կազմ …

    - Եթե մի բարոյականություն գեղեցիկ չէ, նա բարոյական չէ:

    - Եթե մի երևույթ, մի վարմունք գեղեցիկ չէ, նա բարոյական չէ …

    - Պետք է ապրել գեղեցիկ, մտածել, զգալ գեղեցիկ, հագնել, գնալ գեղեցիկ, ուտել, խմել, քնել գեղեցիկ, մեռնել գեղեցիկ … Ամեն բան գեղեցիկ, գեղեցիկ …

    - Ճշմարտությունը եթե գեղեցիկ չէ, նա ճշմարտություն չէ, իսկ ինչ որ գեղեցիկ է` նա ճշմարիտ է:

    - Գեղեցկությունը կատարելություն է և ընդհակառակը:

    - Արվեստը պիտի արտահայտե արվեստագետի հոգին, իրերի հոգին, մարդու հոգին: Նա պիտի մեկնաբանե պատկերներով` մեր ներաշխարհը: Նա պիտի թարգմանե
    բնությունը:

    - Նա պետք է տա ո՛չ թե իրականությունը, այլ նրա զգայությունը, զգացումը և պատրանքը:

    - Ո՛չ թե, օրինակ, նկարի մեջ երկաթուղու արագությունը տա, կամ հողմի, կամ գետի, այլ նրա զգայությունը, այսինքն` զգանք մենք արագությունը:

    - Պատրանք և իրականություն: Արվեստը իրականության պատրանքն է: Օրինակ, Օթելլոն Շեքսպիրի. մենք իլյուզիոնի միջոցով գնում ենք և տեսնում իրականությունը
    մարդու հոգին, նախանձ, վրեժ, հուսահատություն, կրքեր:

    -Մարդն է բնության իմաստը, և գեղեցիկն է ճշմարտության թագը, կատարը:

    - Գեղեցկությունը, գեղարվեստը ինքնամոռացություն է բերում, մոռացության պահեր, երջանկացնում է:

    - Գեղարվեստն է` բնությունը գումարած մարդը:

    - Մարդը և բնությունը – միասին: Բնությունը, առավել` մարդը:

    - Բնությունը խորհուրդ է, արվեստը` մեկնիչ, մեկնաբան (արվեստագետը, բանաստեղծը):

    - Արվեստ, գեղարվեստ կնշանակե ուղղել, սրբագրել, կատարելագործել բնությունը և իրերը … ոչ թե կապկել, կրկնել …

    - Արվեստն ավելի ճշմարիտ է, քան իրականությունը, որովհետև նա ստեղծված է բանաստեղծի հոգու մեջ:

    - Գեղարվեստը մեր ներաշխարհի կատարելությունների դրսևորումն է:

    - Բանաստեղծը, արվեստագետը իր սրտի աչքով կտեսնե ու կզգա աշխարհի իրերը, երևույթները, երևույթների հոգին, ներքին, հավերժական անփոփոխ կյանքը:

    - Իդեալը միայն արվեստի մեջ է մարմնանում և երբեք` կյանքում, իրականում: Նա կարող է միայն արվեստի մեջ իրականանալ:

    - Մեծ արվեստագետներն մեծ մարգարեներ են:

    - Պիտի խմած լինես ամբողջ կուլտուրան, որ արվեստագետ լինես:

    - Անձնական վշտի և հրճվանքի միջոցով ներկայացնել հավաքականը` ահա արվեստը:

    - Ամեն դար իր արվեստն ունի, դարի հետ կապված:

    - Արվեստը կրոնի պես բան է. նա ընդունակ է մոռացնել տալու կյանքը և հաղթելու մահը. միայն պիտի նրան սիրես ու նվիրվես:

    - Եթե չլիներ արվեստագետի աչքը, մարդիկ շատ բան չէին կարող տեսնել, կամ տեսած լինել:

    - Աստվածների ամենամեծ բարիքը, որ տված է մարդկանց` դա չափի զգացումն է (հին հույները):

    - Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

    - Արվեստի հոգին անկեղծությունն է:

    - Գեղարվեստը, պոեզիան, մուզիկան ճիշտ որ մոռացություն են բերում, ինքնամոռացման և աշխարհամոռացման պահեր են ստեղծում, ծածկում են, այլափոխում են
    տգեղ, գեշ իրականությունը: Ստեղծել են հրեշտակներ, որովհետև մարդու հոգին ուզում է, որ տեսնի կանայք մաքուր, զերծ ֆիզիկական-ֆիզիոլոգիկ պետքերից:

    - Պոեզիայի մեջ մարդը, կինը բանաստեղծականացված է, մահը միստիկանացված, իբրև անցում դեպի անմահություն հոգու:

    - Սերը պլատոնականացված, դարձած անկիրք, աներկրային:

    - Արվեստը սրբագրում է, ուղղում է, բյուրեղացնում է իրը, մարդը, նրա մարմինը …

    - Իղձը, երևակայությունը, պոեզիան, արվեստը, գեղեցկացնում են չոր, մերկ, դաժան իրականությունը` դիակը, գերեզմանը, մահը: Ոսկեզօծում են, զարդարում:

    - Խելացի են ֆրանսիացի գրողները, նկարիչները, բայց նրանց պակասում է զգացականը, կիրքը, տարերայինը, նախնական նյութը` matie're le primie're բնազդականը,
    այն, որ ունեն հին իտալացիք` մարմնի, արյունի հուզականի թափը, ուժը, ուժգնությունը: Մշակույթ ունին, գաղափարներ, մտածումներ, զարգացած են, դրանով
    կարելի է բացատրել matie're le primie're –ի պակասը:

    - Մարդն այնքան մեծ է, որքան մեծ են նրա երազները: (Ասույթը նվիրված է դերասանուհի ռուզան Վարդանյանին` «Երազական և սիրելի Ռուզանին» վերնագրով:
    Գրված է 1945 թ. Երևանում): Արվեստն երազի իրականացումն է: Իրականությունը անցնող կյանք է. արվեստն է հավերժականը, ճշմարիտը:

    -Ամեն մի ստեղծագործություն անհատական կնիք ունի. անհատն է, որ մեն-մենակ ստեղծում է, գրում, նկարում, քանդակում, հնարում: Դրա համար էլ երեխա
    ստեղծելը երկու հայրով չի լինի, այլ` մի. երկու հայրով, ինչպես և երկու հեղինակով ստեղծումները, վիժում են:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Ալբինե (12.01.2019), Zhanneta (12.01.2019)

  17. #99
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես գեղեցիկի զգացողությունը երեխաների մեջ ի հայտ է գալիս դեռևս վաղ մանկության տարիներին, երբ նրանք սկսում են ճանաչել շրջապատի իրերը, առարկաներն ու խաղալիքները։ Նրանք աշխուժորոն արձագանքում են գույների գեղեցիկ ներդաշնակությանը, ձգտում պայծառ ու շքեղ գուներանգներին։ Հենց նախադպրոցական տարիքում նրանք ծանոթանում են կենցաղային և ամենակիրառկան գործողությունների գեղագիտական դրսևորումներին։ Նրանք խաղալիք-ցնցուղներով ջրում են պարտեզի ծաղիկներն ու թփերը, հաճույքով հարդարում են իրենց անկողինը, դասավորում խաղալիքներն իրենց դարակներում, նկարում ու ծեփում՝ տարբերելով կառուցիկն ու գեղեցիկը։
    Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունն իր փայլը հաղորդում է նաև մարմնին։

    Սենեկա Կրտսեր

    Հրապուրանք` անբռնազբոս զգացմունքներ, գրացիա` անբռնազբոս շարժումներ:

    Անդրե Մորուա

    Գեղեցկությունը խաբուսիկ է, բայց` որակով թանկ, եթե դուք աղքատ եք կամ պակաս խելացի:

    Քին Խաբբարդ

    Գեղեցկությունը կանանց հարստությունն է, հարստությունը` տղամարդու գեղեցկությունը:

    Կոնստանտին Մելիխան

    Ամեն ճշմարտություն գեղեցիկ չէ, բայց ամեն գեղեցիկ ճշմարտություն է:

    Կոնստանտին Ստանիսլավսկի

    Նա չէ գեղեցիկը, ում ձեռքերը կամ ոտքերն են գովում, այլ նա, ում ողջը թույլ չի տալիս հիանալ առանձին դետալներով:

    Լուցիում Աննեյ Սենեկա

    Գեղանիությունը մարմնի համար նույնն է, ինչ առողջ դատողությունը` խելքի համար:

    Ֆրանսուա Լառոշֆուկո

    Հզոր խոսքեր են ու իսկապես, այո գեղագիտությունը սկսվում այն ամենից, ինչի մեջ կա գեղեցիկի մասնիկը։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Ալբինե (12.01.2019), Zhanneta (12.01.2019)

  19. #100
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    482
    Հեղինակության աստիճան
    7605
    Գեղագիտական դաստիարակության պրոբլեմը գալիս է դարերի խորքերից։Մեր երերում նոր մարդու գաղափարական դաստիարակությունը դարձել է սոցիալական կյանքի առանձնահատկություններով թելադրվող հրատապ պրոբլեմներից մեկը. Ահա թե ինչու աճող սերնդի, հատկապես սոցիալական այնպիսի խմբի, ինլպիսին է ուսանող երիտասարդության գաղափարական (հոգևոր) դաստիարակության (որի բաղկացուցիչ անհրաժեշտ
    տարրերից է նաև. գեղագիտական դաստիարակությունը) համակարգի տեսական մշակման և նրա պրակտիկ իրականացման արդյունավետ ուղիների որոնման պրոբլեմը վերջերս դարձել է շարունակական քննարկման առարկա։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Ալ․ ՄԿ․ (16.01.2019), Ալբինե (12.01.2019)

+ Կատարել գրառում
Էջ 10 13-ից ԱռաջինԱռաջին ... 89101112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •