Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Հետազոտական աշխատանք

  1. #1
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    351
    Հեղինակության աստիճան
    380

    Հետազոտական աշխատանք

    Գիտենք, որ սովորողը ինքնուրույն գիտելիքներ ձեռքբերելու համար պետք է տիրապետի նաև հետազոտական և որոնողական աշխատանքի տեխնիկային: Առաջարկում եմ համատեղ քննարկում՝ ուղղված աշակերտի ինքնուրույն հետազոտական գործունեության զարգացմանը:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    351
    Հեղինակության աստիճան
    380
    Հետազոտական գործունեությունը սովորողների իմացական կարողությունները բացահայտելու և ըստ ընտրված բնագավառի զարգացնելու անփոխարինելի միջոց է:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    351
    Հեղինակության աստիճան
    380
    Տարբեր առարկաների ուսուցիչները կարող են կիրառել այն աշակերտների հետ՝ անցկացվող դասերի ժամանակ:

  6. #4
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    351
    Հեղինակության աստիճան
    380
    Հետազոտություն կատարելու առաջին քայլը թեմայի ընտրությունն է: Ինչպե՞ս ընտրել հետազոտության թեման - Հետազոտությունը սկսելու համար անհրաժեշտ է գտնել խնդիրը, որը կարելի է ուսումնասիրել և լուծել: Այդ խնդիրը կհուշի, թե ինչպես ձևակերպել հետազոտության թեման:

  7. #5
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    351
    Հեղինակության աստիճան
    380
    Իսկ ինչպե՞ս հայտնաբերել խնդիրները:
    Հին հունարեն «problema» բառը թարգմանվում է որպես «խնդիր», «պատնեշ», «դժվարություն»: Երբեմն խնդիրը տեսնել կարողանալը ավելի է գնահատվում, քան այն լուծելու ունակությունը: Ցանկացած հետազոտողի գլխավոր խնդիրն է՝ գտնել «անսովորը» սովորականի մեջ, հայտնաբերել բարդություններ և հակասություններ այնտեղ, որտեղ մյուսների համար ամեն բան պարզ ու հասարակ է թվում: Խնդիրներ հայտնաբերելու կարողություն ձևավորվում է այն մարդկանց մեջ, ովքեր հակված են միևնույն առարկաները դիտարկել տարբեր տեսանկյուններով:

  8. #6
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    351
    Հեղինակության աստիճան
    380
    Հարցեր, որոնք կօգնեն ընտրել թեման
    Դա բարդ աշխատանք չէ, եթե հստակ գիտես, թե տվյալ պահին ի՛նչն է քեզ հետաքրքրում, ո՛ր խնդիրն է հուզում մյուսներից առավել: Եթե չես կարողանում անմիջապես հասկանալ, թե ինչի մասին կցանկանայիր ծավալել հետազոտական աշխատանքը, փորձի՛ր ինքդ քեզ առաջադրել հետևյալ հարցերը. 1.Ի՞նչն է ինձ ամենից շատ հետաքրքիր:2. Ինչո՞վ եմ ես ցանկանում առաջնահերթ զբաղվել /օրինակ՝ մաթեմատիկա կամ պոեզիա, աստղագիտություն կամ պատմություն/: 3. Ինչո՞վ եմ ես ավելի հաճախ զբաղվում ազատ ժամանակ: 4.Ի՞նչն է ինձ թույլ տալիս լավ գնահատականներ ստանալ դպրոցում: 5.Դպրոցում սովորածից ի՞նչն է, որ կցանկանայի ավելի խոր ուսումնասիրել: 6. Կա՞ արդյոք որևէ բան, ինչով ես հատկապես հպարտանում եմ: Եթե այս հարցերը չօգնեն, հարկավոր է դիմելու ուսուցիչներին, հարցնել ծնողներին, այդ մասին խոսել համադասարանցիների հետ: Միգուցե որևէ մեկը հետաքրքիր միտք հուշի: Երբեք չհուսահատվել և չընկրկել:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •