Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Հետազոտական աշխատանք

  1. #11
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973
    Մեջբերում Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, հարգելի Ֆլորա, ես համամիտ եմ Ձեր տեսակետին և նույնպես կարևորում եմ հետազոտական աշխատանքները, որպես ուսումնաիմացական գործունեության կազմակերպման և իրագործման մեթոդ, որի միջոցով ուսուցիչը կենսագործում է ուսուցման նպատակը...
    Հարգելի Հռիփսիմե, իմ կողմից ներկայացված հետազոտական աշխատանքի մասին նյութը նախատեսված է ավագ դպրոցի սովորողների համար, մեր դպրոցում մի խումբ սովորողներ ուսուցչի ուղղորդմամբ կատարել են այդպիսի աշխատանքներ: Կարծում եմ, որ նույն քայլերով տրված սխեման շատ հարմար է նաև ուսուցիչների կողմից կատարվող հետազոտական աշխատանքների համար:

  2. #12
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցչի հետազոտական, ստեղծագործական աշխատանքը տարբերվում է ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողի հետազոտական աշխատանքից: Եթե լեզվի ինստիտուտի գիտաշխատողը ուսումնասիրում է ժամանակակից մասսայական լրատվական միջոցների, ժամանակակից արձակի և պոեզիայի, պաշտոնական և առօրյա խոսակցական լեզուների բառերն ու արտահայտությունները և դուրս գրում ամենահաճախ գործածվող բառապաշարը, բառակապակցությունները, դարձվածքները, նորաբանությունները, այլ լեզուներից փոխառությունները և դրանցով մի գիրք է հրատարակում «Հայերենի (որևէ այլ լեզվի) ամենագործածական 2000 բառերն ու արտահայտությունները» վերնագրով, ապա ուսուցչի հետազոտական աշխատանքն է այնպիսի մեթոդական մշակումներ անել, որոնք կնպաստեն այդ բառապաշարի յուրացմանը:

    Եթե գիտաշխատող լեզվաբանը քերականության իր դասագրքում նշում է, թե ինչպես են կազմվում որակական ածականի համեմատության աստիճանները խնդրո առարկա լեզվում, իսկ այդ լեզվի փորձագետ մեթոդիստն էլ այդ թեման յուրացնելու համար տեքստեր ու վարժություններ է մշակում, ապա դասավանդողի հետազոտական աշխատանքն է լինում որոնել, գտնել, մշակել ու իր սովորողներին առաջարկել այնպիսի ուսումնական գործունեություն, որն առավել արդյունավետն է աշխատում իրական ուսումնական կյանքում, իրական սովորողների հետ, որոնք ունեն տարբեր ակադեմիական կարողություններ, լեզվի իմացության տարբեր նախնական մակարդակներ: Եվ երբ հաջողվում է այս աշխատանքը, առաջանում է սեփական փորձը գործընկերներին փոխանցելու ներքին պահանջը:
    Հարգելի Քրիստինե, իմ կողմից ներկայացված հետազոտական աշխատանքի մասին նյութը նախատեսված է ավագ դպրոցի սովորողների համար, մեր դպրոցում մի խումբ սովորողներ ուսուցչի ուղղորդմամբ կատարել են այդպիսի աշխատանքներ: Կարծում եմ, որ նույն քայլերով տրված սխեման շատ հարմար է նաև ուսուցիչների կողմից կատարվող հետազոտական աշխատանքների համար:

  3. #13
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973
    Հետազոտման խնդիրները
    Հետազոտման խնդիրները հստակեցնում են դրա նպատակը: Եթե նպատակը ցույց է տալիս հետազոտական գործունեության ընդհանուր ուղղվածություն, ապա խնդիրները նկարագրում են հետազոտման հիմնական քայլերը:
    Հետազոտման վարկածը / հիպոթեզը
    Վարկածը ենթադրություն է՝ դեռևս տրամաբանորեն չապացուցված և փորձարկումով չհաստատված կանխագուշակություն: «Հիպոթեզ»-ը ծագում է հին հունարեն «hypothesis» բառից, որը նշանակում է հիմք, ենթադրություն, երևույթների օրինաչափ կապի տրամաբանություն: Սովորաբար հիպոթեզն սկսվում է հետևյալ բառ - կառույցներով. «ենթադրենք», «ասենք թե», «հնարավոր է», «եթե…, ապա…»: Խնդրի լուծման համար, անշուշտ, կպահանջվի մեկ կամ մի քանի վարկած /հիպոթեզ/ այսինքն՝ ենթադրություններ այն մասին, թե ինչպես կարող է լուծվել տվյալ խնդիրը: Հետազոտման արդյունքում հիպոթեզը կամ հաստատվում է, կամ ոչ: Հաստատման դեպքում այն դառնում է թեորիա, իսկ եթե չի հաստատվում, ապա հիպոթեզը մնում է որպես սխալ ենթադրություն:
    Գրի՛ առեք ձեր հիպոթեզը: Եթե կա մի քանի հիպոթեզ, ապա դրանք հարկավոր է համարակալել՝ ամենակարևորը դնելով առաջին տեղում, ավելի պակաս կարևորը երկրորդ համարի տակ, և այդպես շարունակ:

  4. #14
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցչի հետազոտական, ստեղծագործական աշխատանքը տարբերվում է ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողի հետազոտական աշխատանքից: Եթե լեզվի ինստիտուտի գիտաշխատողը ուսումնասիրում է ժամանակակից մասսայական լրատվական միջոցների, ժամանակակից արձակի և պոեզիայի, պաշտոնական և առօրյա խոսակցական լեզուների բառերն ու արտահայտությունները և դուրս գրում ամենահաճախ գործածվող բառապաշարը, բառակապակցությունները, դարձվածքները, նորաբանությունները, այլ լեզուներից փոխառությունները և դրանցով մի գիրք է հրատարակում «Հայերենի (որևէ այլ լեզվի) ամենագործածական 2000 բառերն ու արտահայտությունները» վերնագրով, ապա ուսուցչի հետազոտական աշխատանքն է այնպիսի մեթոդական մշակումներ անել, որոնք կնպաստեն այդ բառապաշարի յուրացմանը:

    Եթե գիտաշխատող լեզվաբանը քերականության իր դասագրքում նշում է, թե ինչպես են կազմվում որակական ածականի համեմատության աստիճանները խնդրո առարկա լեզվում, իսկ այդ լեզվի փորձագետ մեթոդիստն էլ այդ թեման յուրացնելու համար տեքստեր ու վարժություններ է մշակում, ապա դասավանդողի հետազոտական աշխատանքն է լինում որոնել, գտնել, մշակել ու իր սովորողներին առաջարկել այնպիսի ուսումնական գործունեություն, որն առավել արդյունավետն է աշխատում իրական ուսումնական կյանքում, իրական սովորողների հետ, որոնք ունեն տարբեր ակադեմիական կարողություններ, լեզվի իմացության տարբեր նախնական մակարդակներ: Եվ երբ հաջողվում է այս աշխատանքը, առաջանում է սեփական փորձը գործընկերներին փոխանցելու ներքին պահանջը:
    Հարգելի Քրիստինե, անհրաժեշտ է հանրակրթական դպրոցի աշակերտներին ևս սովորեցնել, որ գիտելիքներ ձեռքբերելու համար պետք է տիրապետել հետազոտական և որոնողական աշխատանքի տեխնիկային:

  5. #15
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973
    Մեջբերում Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, հարգելի Ֆլորա, ես համամիտ եմ Ձեր տեսակետին և նույնպես կարևորում եմ հետազոտական աշխատանքները, որպես ուսումնաիմացական գործունեության կազմակերպման և իրագործման մեթոդ, որի միջոցով ուսուցիչը կենսագործում է ուսուցման նպատակը...
    Հարգելի Հռիփսիմե, տարբեր առարկաների ուսուցիչները կարող են կիրառել այն աշակերտների հետ՝ անցկացվող դասերի ժամանակ:
    Որքա՜ն հետաքրքիր է մեզ շրջապատող իրականությունը, և դրանով հանդերձ ինչքա՞ն ուշագրավ իրադարձությունների ու երևույթների կողքով ենք մենք անտարբեր անցնում՝ չնկատելով, չհասկանալով ու չգնահատելով դրանք: Աշխարհը լի է հրաշքներով, պետք է կարողանալ բացահայտել դրանք: Այս գործում գլխավոր գործիք է շրջապատն ուսումնասիրելու մեր ունակությունը:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •