+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Պրոբլեմային ուսուցումը որպես սովորողների մտածողության խթանման միջոց

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.02.2017
    Գրառումներ
    73
    Հեղինակության աստիճան
    268

    Պրոբլեմային ուսուցումը որպես սովորողների մտածողության խթանման միջոց

    Հարգելի գործընկերներ, բոլորս գիտենք, որ ֆիզիկա առարկան բարձր դասարանների աշակերտների մեծ մասը առանձնացնում է որպես անհետաքրքիր առարկա: Ֆիզիկա առարկայի հանդեպ հետաքրքրության պակասը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում նաև, համապատասխան դասավանդման մեթոդների բացակայությամբ:Իմ կարծիքով պրոբլեմային իրավիճակի ստեղծումը դասապրոցեսում կնպաստի սովորողների հետաքրքրությունների բարձրացմանը և ներգրավվածությանը:
    Պրոբլեմային ուսուցման գլխավոր նպատակը տրամաբանական մտածողության և ստեղծագործական կարողությունների զարգացումն է ՝ պրոբլեմային իրավիճակներ հաղթահարելու միջոցով:
    Դասը պետք է սկսել պրոբլեմ առաջադրելով, որի պատասխանը աշակերտի գիտելիքներում չկա: Չէ որ սովորողի ստեղծագործական, տրամաբանական մտածողությունը զարգացնում է ոչ թե սովորական, այլ պրոբլեմային խնդիրը:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (20.11.2018), Ալ․ ՄԿ․ (12.01.2019), Ալբինե (23.12.2018), Ռուզաննա Խաչատրյան (17.11.2018), Մարիամ Սարգսյան. (17.11.2018), Նելլի Գալստյան (18.11.2018), star1 (17.11.2018), svetlana sargsyan (21.11.2018)

  3. #2
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    328
    Հեղինակության աստիճան
    6098
    Հարգելի՛ Հասմիկ, բավականին հետաքրքիր թեմա եք առաջադրել: Պրոբլեմային ուսուցումը որպես սովորողների մտածողության խթանման միջոց կարող ենք կիրառել բոլորս:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik.Vardanyan (19.11.2018), Ալ․ ՄԿ․ (12.01.2019), Ալբինե (23.12.2018)

  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    198
    Հեղինակության աստիճան
    981
    Հարգելի գործընկեր, շատ հետաքրքիր թեմա եք առաջադրել: Պրոբլեմային ուսուցումը շատ արդիական ուսուցման ձև է և շատ կիրառելի է քիմիայի դասավանդման ժամանակ: Ես այն հաճախ եմ կիրառում և ամեն անգամ համոզվում դրա արդյունավետության մեջ:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik.Vardanyan (19.11.2018), Ալ․ ՄԿ․ (12.01.2019), Ալբինե (23.12.2018), Ռուզաննա Խաչատրյան (19.11.2018)

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    198
    Հեղինակության աստիճան
    981
    Պրոբլեմային իրավիճակի ստեղծումը մոտիվացնում է սովորողներին, շարժում նրանց հետաքրքրությունը, իրենք են ուզում ամեն կերպ գտնել հարուցված խնդրի լուծումը, ինչից էլ մեծանում է ներգրավվածությունը:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik.Vardanyan (19.11.2018), Վ. Հովհաննիսյան (20.11.2018), Ալ․ ՄԿ․ (12.01.2019), Ալբինե (23.12.2018), Ռուզաննա Խաչատրյան (19.11.2018)

  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    Ք.Սիսիան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    1144
    Համաձայն եմ ձեզ հետ ,պրոբլեմային ուսուցումը կարևոր է բոլոր առարկաների համար ,ես կենսաբանության դասավանդման ընթացքում շատ մեծ տեղ եմ տալիս դրան:Սա նպաստում է սովորողների թե տրամաբանական , թե վերլուծական , թե ստեղծագործական մտածողության զարգացմանը:Լավ ուսուցիչը պետք է ամեն կերպ նպաստի սովորողների այդ որակների զարգացմանը:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik.Vardanyan (22.11.2018), Ալ․ ՄԿ․ (12.01.2019), Ալբինե (23.12.2018), Ռուզաննա Խաչատրյան (21.11.2018)

  11. #6
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.02.2017
    Գրառումներ
    73
    Հեղինակության աստիճան
    268
    Մեջբերում svetlana sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ ձեզ հետ ,պրոբլեմային ուսուցումը կարևոր է բոլոր առարկաների համար ,ես կենսաբանության դասավանդման ընթացքում շատ մեծ տեղ եմ տալիս դրան:Սա նպաստում է սովորողների թե տրամաբանական , թե վերլուծական , թե ստեղծագործական մտածողության զարգացմանը:Լավ ուսուցիչը պետք է ամեն կերպ նպաստի սովորողների այդ որակների զարգացմանը:
    Հարգելի Սվետա,իսկապես ուսուցիչը պետք է ամեն կերպ նպաստի սովորողների այդ որակների զարգացմանը:Պրոբլեմային հարցը ստիպում է աշակերտին գիտակցել և ընդունել նրանից առաջացած պրոբլեմային իրավիճակը, որոնել գործողության նոր եղանակներ, հայտնաբերել նոր գիտելիքներ՝ հարցում եղած անհայտը գտնելու համար:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (24.11.2018), Ալ․ ՄԿ․ (12.01.2019), Ալբինե (23.12.2018), Ռուզաննա Խաչատրյան (22.11.2018), svetlana sargsyan (23.11.2018)

  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.02.2017
    Գրառումներ
    73
    Հեղինակության աստիճան
    268
    Միջին դպրոցում <<Մարմնի լողալու պայմանները>>թեման անցնելիս, դասը կարելի է սկսել որպես պրոբլեմ ներկայացնելով հետևյալ խնդիրը.
    Սեղանին դրված է երեք բաժակ: Առաջին բաժակում ձուն լողում է հեղուկի մակերևույթին,երկրորդ բաժակում ձուն լողում է հեղուկի ներսում, իսկ երրորդ բաժակում` ընկղմված է հեղուկի մեջ: Բացատրել երևույթը:
    Ուսուցիչը կարող է դասի ընթացքը կազմակերպել տարբեր ձևերով: Նա կարող է աշխատել ամբողջ դասարանի հետ միաժամանակ. լսել սովորողների առաջարկությունները, բացատրությունները և ուղղորդելով նրանց ի վերջո հասնել ճիշտ պատասխանին: Կարելի է նաև դասարանը բաժանել մի քանի խմբերի: Նրանց հանձնարարել ինքնուրույն աշխատել ու ներկայացնել իրենց բացատրությունները, որից հետո ուսուցչի մասնակցությամբ կատարվում է քննարկում:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (12.01.2019), Ալբինե (23.12.2018), Ռուզաննա Խաչատրյան (22.11.2018), Նելլի Գալստյան (22.11.2018), svetlana sargsyan (27.11.2018)

  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    Ք.Սիսիան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    1144
    Մեջբերում Hasmik.Vardanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Միջին դպրոցում <<Մարմնի լողալու պայմանները>>թեման անցնելիս, դասը կարելի է սկսել որպես պրոբլեմ ներկայացնելով հետևյալ խնդիրը.
    Սեղանին դրված է երեք բաժակ: Առաջին բաժակում ձուն լողում է հեղուկի մակերևույթին,երկրորդ բաժակում ձուն լողում է հեղուկի ներսում, իսկ երրորդ բաժակում` ընկղմված է հեղուկի մեջ: Բացատրել երևույթը:
    Ուսուցիչը կարող է դասի ընթացքը կազմակերպել տարբեր ձևերով: Նա կարող է աշխատել ամբողջ դասարանի հետ միաժամանակ. լսել սովորողների առաջարկությունները, բացատրությունները և ուղղորդելով նրանց ի վերջո հասնել ճիշտ պատասխանին: Կարելի է նաև դասարանը բաժանել մի քանի խմբերի: Նրանց հանձնարարել ինքնուրույն աշխատել ու ներկայացնել իրենց բացատրությունները, որից հետո ուսուցչի մասնակցությամբ կատարվում է քննարկում:
    Հարգելի Հասմիկ ես էլ ձեզ նման ձկների լողունակությունը բացատրելու համար ստեղծում եմ պրոբլեմային իրավիճակ:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik.Vardanyan (26.11.2018), Վ. Հովհաննիսյան (24.11.2018), Ալ․ ՄԿ․ (12.01.2019), Ալբինե (23.12.2018), Ռուզաննա Խաչատրյան (25.11.2018), Մարիամ Սարգսյան. (24.11.2018)

  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    877
    Հեղինակության աստիճան
    14462
    Ջերոմ Բրուներ

    Ջերոմ Բրուները 20-րդ դարի ԱՄՆ-ի ամենահայտնի և ազդեցիկ հոգեբան-մանկավարժներից է: Նա անգնահատելի ներդրում է ունեցել ժամանակակից հոգեբանության և մանկավարժության, մասնավորապես ուսուցման և կրթության տեսությունների զարգացման գործում: Նրան է պատկանում որոնողական (պրոբլեմային) ուսուցման տեսական հիմնավորումը, որը հետագայում լայն տարածում ստացավ աշխարհի շատ երկրներում: 1960-ական թթ. Բրուների աշխատանքները շրջադարձ կատարեցին ամերիկյան դպրոցների կրթության բովանդակության մեջ, իսկ նրա «Ուսուցման գործընթաց» և «Դեպի ուսուցման տեսություն» գրքերը համարվում են դասական:
    Բրուները համոզմունք էր արտահայտում, որ իրական ուսուցումը անհատական որոնումների արդյունք է, որ սովորողները նոր մտքեր կամ գաղափարներ են կառուցում՝ հիմնվելով իրենց ներկա և մինչ այդ ունեցած գիտելիքների վրա: Նա դեմ էր՝ երեխային դիտարակելու որպես ուղղակի ինֆորմացիա ընկալող փոքր մարդ: Նրա համար երեխաներն ինքնուրույն խնդիր լուծողներ են, ինքնուրույն են ճանաչում աշխարհը և պատրաստ են հետազոտել «բարդ» առարկաներ: Սա մի քայլ առաջ էր ժամանակի մանկավարժական մոտեցումներից: Ըստ Բրուների՝ ուսուցման դոգմատիկ բնույթը պետք է փոխարինվի ուսուցման մեկ այլ ձևով, ուր ուսուցիչը պետք է քաջալերի աշակերտներին՝ ինքնուրույն սկզբունքներ որոնել: Ուսուցիչը և աշակերտը պետք է մտնեն ակտիվ երկխոսության մեջ (ինչպես, օրինակ, սոկրատյան ուսուցման (էվրիստիկ ուսուցում) ժամանակ):

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik.Vardanyan (26.11.2018), Վ. Հովհաննիսյան (24.11.2018), Ալ․ ՄԿ․ (12.01.2019), Ալբինե (23.12.2018), Ռուզաննա Խաչատրյան (25.11.2018), Մարիամ Սարգսյան. (24.11.2018)

  19. #10
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.02.2017
    Գրառումներ
    73
    Հեղինակության աստիճան
    268
    Հարգելի գործընկեր, իսկապես իրական ուսուցումը անհատական որոնումների արդյունք է, որի դեպքում սովորողները նոր մտքեր կամ գաղափարներ են կառուցում՝ հիմնվելով իրենց ներկա և մինչ այդ ունեցած գիտելիքների վրա: Այսպիսի դասերի ժամանակ երեխան չի դիտարակվում որպես ուղղակի ինֆորմացիա ընկալող փոքր մարդ, այլ դառնում է ինքնուրույն աշխատող, տրամաբանող, վերլուծող:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալ․ ՄԿ․ (12.01.2019), Ալբինե (23.12.2018), Ռուզաննա Խաչատրյան (26.11.2018), svetlana sargsyan (27.11.2018)

+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •