+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151

    ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

    Սիրելի՛ ուսուցիչներ, այս թեմայում ամփոփված են Միքայել Նալբանդյանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված գրեթե բոլոր նյութերը, այն բնագրերը, որ անհրաժեշտ են հեղինակի ուսումնասիրության ժամանակ հատկապես 11-րդ դասարանում։ Նրա մասին նկարահանված ֆիլմն ու հաղորդումները ևս օգտակար տեղեկությւոններ են պարունակում և ամբողջացնում են հեղինակի կերպարը։ Թեման օգտակար կարող է լինել ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների համար։


    Մարդու համար վերևից եկած ազատությունը ցողից ավելի չէ, եթե մարդը նախ՝ ինքը յուր մեջ ազատ չէ, և երկրորդ՝ այնուհետև ինքը պիտի բռնանա յուր ընկերների վրա:
    «Ազգը ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու»:
    «Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին»:
    Վերջին խմբագրող՝ Ներսեսյան: 03.02.2019, 21:59:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151
    Հայ իրականության մեջ առաջինն է բարձրացրել գրականության զարգացման համար քննադատության դերի և նշանակության ըմբռնումը (Կրիտիկա «Սոս եւ Վարդիթերի», 1863–64, հրատարակություն՝ 1935):

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151
    Նալբանդյանը լուսավորությունը համարել է ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը: Կրթության և ուսուցման գործում բացառիկ տեղ է հատկացրել մայրենի լեզվին: Շարունակելով Խաչատուր Աբովյանի ավանդույթները՝ Ս. Նազարյանի հետ պայքարել է աշխարհաբարի հաստատման համար, բանավիճել Մխիթարյանների հետ («Յաղագս հայկական մատենագիտութեան ճառ», 1854– 1955, «Մխիթար Սեբաստացի եւ Մխիթարեանք», 1854): Կարևորել է կնոջ դերը կրթության և դաստիարակության գործում:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122
    Միքայել Նալբանդյանը (Միքո) ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան), արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանի հետ միասին։ 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ 1853 թվականի ամռանը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է Մոսկվա։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են ռուս մեծ ֆիզիոլոգ Սեչենովը,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր Բոտկինը։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։ Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատում Գերցենի, Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ։ 1854-1858 թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1860 թ. ուղևորվում է Հնդկաստան, այցելելով եվրոպական մի քանի երկրներ 1862 թ. վերադառնում է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։
    Գործեր և ժառանգություն
    Միքայել Նալբանդյանին նվիրված
    ՀՀ փոստային նամականիշ

    Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Պատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց՝ փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։

    Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց Ստեփանոս Նազարյանցի հետ, որի՝ 1858 թվականին հրատարակած «Հյուսիսափայլ»-ի ամենամեծ աջակիցը եղավ։ 1859 թվականին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։ 1860 թվականին գնաց Կալկաթա, իր ծննդավայրը և ուրիշ կարուտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ 1862 թվականին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։ Նալբանդյանը իբրև կասկածելի գործիչ բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելուց արդեն շատ վատ էր նրա առողջական վիճակը՝ անբուժելի թոքախտ էր։ Մահացավ 1866 թ., մարտի 31-ին։

    Նալբանդյանի գործը ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով, հրատարակված «Հյուսիսափայլ»-ի սյունյակներում, «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862-ին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվի «Թափառական հրեան»։ Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ Վահան Մամիկոնյան», որը կատարել է բանտում։

    Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր», «Մեր Հայրենիք» և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122

    ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

    Միքայել Նալբանդյան

    ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Միքայել Ղազարի [2(14). 11.1829, Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով ք. Պրոլետարական շրջանը) – 31.3(12.4).1866, Կամիշին (այժմ՝ Վոլգոգրադի մարզում), թաղվել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում], հայ գրող, հրապարակախոս, փիլիսոփա, հեղափոխական դեմոկրատ, հայ ռեալիստական գեղագիտության և քննադատության հիմնադիր։ 1837–45-ին սովորել է Գ. Պատկանյանի դպրոցում։ Առաջին բանաստեղծությունները (գրաբար և աշխարհաբար) տպագրվել են 1851-ին, Թիֆլիսում, Գ. Պատկանյանի խմբագրությամբ հրատարակվող «Արարատ» շաբաթաթերթում։ 1848–53-ին եղել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմական առաջնորդարանի (Քիշնև) քարտուղարը։ Այստեղ հալածվել է կղերականության և տեղական իշխանությունների կողմից, թողել է պաշտոնը և մեկնել Մոսկվա։ Պետերբուրգի համալսարանում քննություններ հանձնելուց հետո 1853-ի հոկտեմբերին Մոսկվայի Լազարյան Ճեմարանում ստացել է հայոց լեզվի կրտսեր ուսուցչի պաշտոն։ Այդ ժամանակ էլ ծանոթացել է Ստեփանոս Նազարյանի հետ։ 1854-ի հունվարին ձերբակալվել է՝ մեղադրվելով «հակաօրինական արարքների» մեջ, բայց շուտով ազատվել է։ 1854–58-ին եղել է ազատ ունկնդիր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Նալբանդյանը անմիջական մասնակցություն է ունեցել Ս. Նազարյանի խմբագրած «Հյուսիսափայլ» (1858–64) ամսագրի ստեղծմանը։ 1859-ի գարնանը մեկնել է արտասահման (Վարշավա, Բեռլին, Փարիզ, Լոնդոն), կապեր հաստատել հայ և արևմտաեվրոպական շրջանների հետ։ Ս. Նազարյանի հետ ունեցած գաղափարական տարաձայնությունների պատճառով 1859-ի աշնանը հեռացել է «Հյուսիսափայլ»-ի խմբագրությունից։ 1860-ի ամռանը Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա, այնուհետև մեկնել է Հնդկաստան (Կալկաթա)՝ ստանալու Նոր Նախիջևանի կրթական կենտրոնների համար մի հայ վաճառականի թողած ժառանգությունը։ Այդ ուղևորությունը (1860-ի օգոստոսից մինչև 1862-ի մայիսը) կարևոր նշանակություն ունեցավ Նալբանդյանի հասարակական-քաղաքական և գրական գործունեության համար։ Ճանապարհին նա եղել է Վրաստանում (Թիֆլիսում հանդիպել է Ղ. Աղայանի, Մ. Միանսարյանի, Պ. Սիմեոնյանի, Հ. էնֆիաճյանի և հայ մշակույթի այլ գործիչների հետ), Հայաստանում և Թուրքիայում։ Կ. Պոլսում «Մեղու» հանդեսի խմբագիր Հ. Սվաճյանի հետ ստեղծել է դեմոկրատական կազմակերպություն՝ «Երիտասարդների ընկերություն» (Հ. Սվաճյան – Ս. Թագվորյան խմբակցություն), գործուն մասնակցություն է ունեցել Ազգային սահմանադրությունը իրականացնելու և արևմտահայության վիճակը բարելավելու համար դեմոկրատների մղած պայքարին։ Այդ հարցին վերաբերող զեկուցագրով դիմել է Կ. Պոլսի ռուսական դեսպանին՝ խնդրելով Ռուսաստանի կառավարության հովանավորությունը արևմտահայերի նկատմամբ։ Շփվել է հասարակական գործիչների ու գրողների (Խ. Օտյան, Մ. Մամուրյան, Հ. Քյաթիպյան, Մ. Պեշիկթաշլյան, Ծերենց և ուրիշներ) հետ։ Իտալիայում հաղորդակցվել է գարիբալդիականների հետ։ Սվաճյանին ուղղված նամակում (11.1.1861) գրել է. «Էտնան և Վեզուվին ծխվում են. Արարատի հին վուլկանի մեջ մի՛թե կրակ կմնա իսպառ... մահաբեր մտածություն» (Երկ. լիակտ. ժող., հ. 4, 1949, էջ 86)։ Լոնդոնում սերտ կապեր է հաստատել Լոնդոնի «պրոպագանդիստների»՝ Ա. Գերցենի և Ն. Օգարյովի հետ, մասնակցել «Զեմյա ի վոլյա» ընկերության ծրագիրը՝ Ն. Օգարյովի «Ի՞նչ է հարկավոր ժողովրդին» (1861) կոչ-հոդվածը կազմելուն։ Մ. Բակունինի հետ միջոցներ է ձեռնարկել «Կոլոկոլ» թերթը և արգելված այլ գրականություն Ռուսաստանի հարավում, Կովկասում և Թուրքիայում տարածելու համար։ Փարիզում Նալբանդյանը հրատարակել է «Երկու տող» (1861) և «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» (1862) ծրագրային աշխատությունները, ծանոթացել է Ի. Տուրգենևի հետ։ 1862-ի մայիսի վերջին վերադարձել է Պետերբուրգ, մասնակցել Ն. Չեռնիշևսկու և Ն. Սեռնո-Սոլովևիչի գլխավորած «Զեմլյա ի վոլյա»–ի ընդհատակյա գործունեությանը։ 1862-ի հուլիսի 6-ին Ն. Սեռնո-Սոլովևիչին հղած նամակում Օգարյովը գրել է. «N–ը (Նալբանդովը) ոսկի հոգի ունի, նվիրված է անշահախնդիր, նվիրված է միամտորեն, սրբության հասնելու չափ» (Герцен А., Собр. соч., т. 27, 1963, с. 243)։ Նամակին կցած երկտողում Գերցենն ավելացրել է. «Բարևեցեք նրան, նա ազնվագույն մարդ է. ասացեք նրան, որ մենք հիշում և սիրում ենք իրեն» (նույն տեղում, էջ 243)։

    1862-ի հուլիսի 14-ին Նալբանդյանը ձերբակալվել է «լոնդոնյան պրոպագանդիստների» հետ կապեր ունենալու համար («32-ի դատավարությունը») և բանտարկվել Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցի Ալեքսեևյան ռավելինում, որտեղ գտնվում էին նաև Ն. Չեռնիշեսկին, Ն. Սեռնո-Աոլովևիչը, Ն. Վորոնովը և «Զեմլյա ի վոլյա»-ի մյուս անդամները։ 1865-ի նոյեմբերին, թոքախտով ծանր հիվանդ վիճակում, աքսորվել է Կամիշին (Սարատովի նահանգ), որտեղ և մահացել է։

    Առաջադիմական էին Նալբանդյանի մանկավարժական հայացքները։ Նա լուսավորությունը համարում էր ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը, այն կարծիքին էր, որ այդ գործի հիմնական կենտրոնը պետք է լինի եկեղեցուց անկախ, խորապես ազգային ժողովրդական դպրոցը։ Կրթության և ուսուցման գործում բացառիկ դեր է հատկացրել մայրենի լեզվին։ Շարունակելով Խ. Աբովյանի ավանդույթները, Ս. Նազարյանի հետ միասին ակտիվորեն պայքարել է աշխարհաբարի հաստատման համար, բանավիճել է Մխիթարյանների հետ («Յաղագս հայկական մատենագրութեան ճառ», 1854-55, հրտ. 1895, «Մխիթար Սեբաստացի և Մխիթարյանք», 1858)։ Նալբանդյանը փորձել է գրել աշխարհաբարի քերականությունը, սակայն չի ավարտել։ Կրթության և դաստիարակության գործում կարևոր է համարել ընտանիքի, մասնավորապես՝ կնոջ դերը։ Նա կողմնակից էր կնոջ ազատագրմանը բոլոր ոլորտներում։

    Նալբանդյանը հայ գրականության մեջ ռեալիզմի հիմնադիրներից է։ Լուսավորական ռեալիզմի ոգով է գրված «Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն» (1858) վիպակը, որը տոգորված է մարդու երջանկության, սիրո բնատուր իրավունքի ջերմ պաշտպանությամբ։ Քննադատական ռեալիզմի շունչն է զգացվում Նալբանդյանի «Մեռելահարցուկ» (1859) անավարտ վեպում և «հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրական թերթերից» (1858–60) երկում, որը «Հյուսիսափայլ»-ի յուրատեսակ երգիծական բաժինն է եղել։ Ստեղծել է գիշատիչ բուրժուաներ Հովնաթանյանցի և Բեգզադեի տիպերը, սպանիչ երգիծանքով մերկացրել «գնայուն մեռյալներին», որոնք մարմնավորում են անհատի կործանումը բուրժ. հասարակարգում։ Նալբանդյանը առաջինը հայ գրականության մեջ մտցրեց ֆելիետոնի և պամֆլետի ժանրերը՝ ստեղծելով ծախու լրագրողի և սխոլաստ գիտնականի, քաղքենու և կեղծ հայրենասերի, կղերականի և առևտրականի երգիծական կերպարները։ Նա գեղարվեստական հրապարակախոսության հիմնադիրն է հայ գրականության մեջ։

    Մեծ ժողովրդականություն է վայելել Նալբանդյանի քաղաքացիական լիրիկան։ Վաղ շրջանի ռոմանտիկական բանաստեղծություններում («Մուսայից մուսային», «Գարնան մուտ») նա ստեղծել է ստրկության ու բռնության կապանքներում տառապող հայրենիքի կերպարը։ Ճիշտ է, այստեղ դեռ չկա «գարնան» համար պայքարի կոչ, բայց բանաստեղծի հոգին լի է զայրույթով ու վրդովմունքով։ Նալբանդյանը առաջինը հայ պոեզիայի մեջ մտցրեց «մտածություն» փիլիսոփայական ժանրը։ «Մտածությունք»-ից մեկում պատկերված է արի ու անվախ մարդը, որն ընդառաջ է գնում փոթորկին ու ամպրոպին։ Ազատության համար պայքարի պաթոսով են տոգորված Նալբանդյանի «Ազատություն» (1859), «Մանկության օրեր» (1860), «Ապոլլոնին» (1861), «Իտալացի աղջկա երգը» (1861), «Ուղերձ...» (1864) և այլ բանաստեղծություններ։ Նա հեղափոխական ոգի մտցրեց հայ պոեզիայի մեջ։ Հանրահայտ «Ազատությունը» գրառվել է Նալբանդյանի լուսանկարի վրա և երգվել որպես հայ հեղափոխական երիտասարդության հիմն։ Հայաստան կատարած այցելության տպավորությունների արդյունքն են «Օշական» (1860), «Սուրբ Մեսրովբի տոնին» (1863, հոտ. 1895) բանաստեղծությունները։ Ն-ին է պատկանում «Արկածք նախահորն» հակակրոնական պոեմը՝ «Աղցմիք» (1864, հրտ. 1903) շարքից։ Նա թարգմանել է Ա. Պուշկինի («Բանաստեղծ», «Չերքեզի երգը»՝ «Կովկասի գերին» պոեմից), Մ. Լերմոնտովի («Մարգարե», «Պալեստինու ոստ»), Պ. Բերանժեի («Վայր ընկնող աստղեր», «Աղքատ կին»), Հ. Հայնեի («Երազ»), է. Սյուի («Թափառական հրեա»), Օ. Սենկովսկու («Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը», «Անթար») և այլոց ստեղծագործություններից։ Նա մեծ դեր է հատկացրել թարգմանությանը որպես ազգային մշակույթների փոխադարձ հարստացման, ժողովուրդների հոգևոր մերձեցման միջոցի։

    Նալբանդյանի գրական և գեղագիտական հայացքները ձևավորվել են համաշխարհային (Արիստոտել, Բուալո, Լեսինգ, Հեգել) և ռուս հեղափոխական-դեմոկրատական (Բելինսկի, Գերցեն, Չեռնիշևսկի, Դոբրոլյուբով) գեղագիտական մտքի ազդեցությամբ։ Դրանք առավել ցայտուն արտահայտվել են նրա «Յաղագս հայկական մատենագրութեան ճառ»–ում, Է. Սյուի «Թափառական հրեա» (1857) վեպի թարգմանության առածաբանում, «Կրիտիկա. «Հանդես նոր հայախոսության» (1858), «Ազգային թատրոն Պոլսի մեջ» (1861), «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» (1863— 1864, հրտ. 1935) գործերում, «Աշխարհաբարի քերականության» ներածությունում (1863, հրտ. 1900), ինչպես նաև «Հիշատակարան»–ում, «Մեռելահարցուկ»-ում, նամակներում։ Գեղարվեստական ճանաչողության հիմնական օբյեկտը Նալբանդյանը համարել է մարդկային կյանքը։ Մարդուն դիտելով որպես բնության մաս, նա իր տեսությունը կառուցել է փիլ. «մարդաբանական սկզբունքի» վրա, որտեղից և բխում է նրա մատերիալիզմի սահմանափակությունը։ Սակայն, լինելով հեղափոխական-դեմոկրատ, նա մոտեցել է գեղագիտական խնդիրների (մասնավորապես՝ գեղեցիկի խնդրի) մատերիալիստական ըմբռնմանը, հանդես եկել «արվեստը արվեստի համար» տեսության քննադատությամբ, պաշտպանել ռեալիզմի ու ժողովրդայնության սկզբունքները։ Ռեալիստական գրականության զարգացման հարցում նա մեծ տեղ է հատկացրել քննադատությանը «...Մատենագրություն առանց կրիտիկայի, միևնույն է, ինչպես մարմին առանց հոգու...» (Երկ. լիակտ. ժող., հ. 2, 1980, էջ 177)։ Ժողովրդի գաղափարական, գեղագիտական դաստիարակության հարցում Ն. կարևորել է թատրոնը. «Թատրոնի բեմը ստոր չէ ուսումնական ամբիոնից... Թատրոնի բեմն է այն բարոյական ահեղ դատաստանը, ուր արդարությունը և հանցանքը, առանց աչառության ստանում են յուրյանց արժանի հատուցումը» (Ընտ. երկ., 1953, էջ 390)։ Ն. ունի արժեքավոր ասույթներ համաշխարհային գրականության ու արվեստի խոշոր գործիչների ստեղծագործությունների մասին։

    Երկ. Անտիպ երկ., Ե.—Մ., 1935։ Երկ. լիակտ. ժող., հ. 1—4, Ե., 1940—49։ Ընտ. երկ., Ե., 1953։ Երկ., Ե., 1979։ Հրապարակախոսական երկ., Ե., 1979։ Երկ. լիակտ. ժող., հ. 1—3..., Ե., 1979—82...։ Избр. философские и общественно-политические произвед., М., 1954; Соч., в 2–х т., Е., 1968-70; Избр., Е., 1979.
    Գրկ. Շահազիզ Ե., Միքայել Ղազարյան Նալբանդյանց, Մ., 1897։ Տերտերյան Ա., Միքայել Նալբանդյան։ Ազգության հրապարակախոսը, Ալеք-Պոլ, 1910։ Մյասնիկյան Ա., Միքայել Նալբանդյան, Մ., 1919։ Հովհաննիսյան Ա., Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1—2, Ե., 1955— 1956։ Սարգսյան Խ., Նալբանդյանի գրական ստեղծագործությունը, Ե., 1959։ Ստեփանյան Ժ., Միքայել Նալբանդյանի Էսթետիկական հայացքները, Ե., 1967։ Կարինյան Ա., Միքայել Նալբանդյանը և 19-րդ դ. 60-ական թվականների ռուս առաջավոր գործիչները (Հոդվածներ), Ե., 1979։ Դարոնյան Ս., Միքայել Նալբանդյան, Ե., 1979։ Ինճիկյան Ա., Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2 հրտ., Ե., 1980։ Саркисян Х., Микаэл Налбандян и вопросы языка, Е., 1955; Даронян С., Микаэл Налбандян, Е., 1975; Его же, Микаэл Налбандян и русские революционные демократы, 22 изд., перераб. и доп., М., 1979.

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122
    Միքայել Նալբանդյան
    ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

    Ազատ աստվածն այն օրից,
    Երբ հաճեցավ շունչ փչել,
    Իմ հողանյութ շինվածքին
    Կենդանություն պարգևել.
    Ես անբարբառ մի մանուկ
    Երկու ձեռքս պարզեցի,
    Եվ իմ անզոր թևերով
    Ազատությունն գրկեցի։

    Մինչ գիշերը անհանգիստ
    Օրորոցում կապկապած
    Լալիս էի անդադար,
    Մորս քունը խանգարած,
    Խնդրում էի նորանից
    Բազուկներս արձակել.
    Ես այն օրից ուխտեցի
    Ազատությունը սիրել։

    Թոթով լեզվիս մինչ կապերը
    Արձակվեցան, բացվեցան,
    Մինչ ծնողքս իմ ձայնից
    Խնդացին ու բերկրեցան,
    Նախկին խոսքն, որ ասացի,
    Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
    Ազատությո՜ւն, դուրս թռավ
    Իմ մանկական բերանից։

    «Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
    Ճակատագիրը վերևից.—
    Ազատությա՞ն դու զինվոր
    Կամիս գրվիլ այս օրից:
    Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
    Քեզ շատ փորձանք կը սպասե.
    Ազատություն սիրողին
    Այս աշխարհը խիստ նեղ է»։

    — Ազատությո՜ւն, — գոչեցի, —
    Թող որոտա իմ գլխին
    Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
    Թող դավ դնե թշնամին,
    Ես մինչ ի մահ, կախաղան,
    Մինչև անարգ մահու սյուն,
    Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
    Անդադար. ազատությո՜ւն։












    Շնորհակալություն

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122

    Նալբանդյան Միքայել Նալբանդյան Միքայել 1829 թ., ք. Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով

    «Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա... և ընդմիշտ հավերժացել է հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը»:
    Հովհաննես Թումանյան,
    բանաստեղծ
    «Ազգը ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու»:
    «Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին»:
    Միքայել Նալբանդյան
    «Իտալացի աղջկա երգը» Հայաստանի առաջին հանրապետության օրհներգն էր՝ «Մեր հայրենիք» անվամբ, որը, որոշ փոփոխություններով, 1991 թ-ից դարձել է նաև նորանկախ Հայաստանի Հանրապետության օրհներգը:
    «Մ. Նալբանդյանը XIX դարի 60-ական թվականների որոտն է ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը: Հայկական մրրկահավը լիակուրծք հրավեր կարդաց կռվի և ալեկոծության, բերեց փոթորիկ և մաքրեց հասարակական կյանքի օդը»:
    Դերենիկ Դեմիրճյան,
    գրող

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122
    ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

    Մանկությա՜ն օրեր, երազի նման
    Անցաք գնացիք, այլ չեք դառնալու.
    Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր,
    Ընդունակ միայն ուրախացնելու:

    Ձեզանից հետո եկավ գիտություն
    Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
    Ամեն բան ընկավ մտածության տակ,
    Րոպե չմնաց ազատ կամ ունայն:

    Գիտակցությունը հաջորդեց սորան.
    Ազգի վիճակը ծանրացավ սրտիս...
    Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը,
    Որպես փարատիչ տրտում ցավերիս:

    Ավա՜ղ. այդ քնարն իմ ձեռքում հնչեց
    Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
    Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը.
    ՈՒրախացուցիչ չգտա մի լար:

    Ես այն ժամանակ միայն զգացի,
    Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
    Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ
    Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ:

    Մանկությա՜ն օրեր, ինչո'ւ այդպես շուտ
    Թռաք գնացիք, անդարձ հավիթյան.
    Ես այն ժամանկ անհոգ ու ազատ
    Կարծում էի ինձ աշխարհի իշխան:

    Գերության շղթան ինձ զգալի չէր,
    Եվ ոչ բռնության անգութ ճանկերը.
    Ձեզանից հետո ծանրացան նոքա,
    Ո՜հ, անիծում եմ ես այս օրերը:

    Լո'ւռ կաց, դու քնար, այլ մի' հնչեր ինձ,
    Ապոլլոն, հե'տ առ դարձյալ դու նորան,
    Տո'ւր մի այլ մարդու, որ ընդունակ է
    Զոհ բերել կյանքը սիրած աղջկան:

    Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ
    Առանց քնարի, անզարդ խոսքերով.
    Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
    Խավարի ընդդեմ պատերազմելով:

    Ներկա օրերում այլ ի'նչ սև քնար,
    Սուր է հարկավոր կտրճի ձեռքին.
    Արյո'ւն ու կրա'կ թշնամու վերա,
    Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:

    Թո'ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,
    Յուր եռոտանու վերա փրփրի.
    Թո'ղ միջին դարու գաղափարներով
    Ամբոխը խաբել ճգնի աշխատի:

    Թո'ղ նա թարգմանե զրպարտությունը,
    Թո'ղ մխիթարվի ծովի ափերում,
    Մենք ազատության ենք միայն թարգման,
    Միայն այս խոսքս ունինք բերանում:

    "Ո'վ հայր, ո'վ դու հայր, որ երկնքումն ես,
    Խնայիր թշվառ մեր անտեր ազգին.
    Մի' տար զոհ գնալ թշնամիների".
    Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122

    Միքայել Նալբանդյան

    ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ

    Մեր Հայրենիք, ազատ անկախ,
    որ ապրել է դարէ դար
    Իր որդիքը արդ կանչում է
    Ազատ, անկախ Հայաստան ։
    Ահա՛, եղբայր, քեզ մի դրօշ,
    Զոր իմ ձեռքով գործեցի
    իշերները ես քուն չեղայ,
    Արտասուքով լուացի ։
    Նայիր նրան երեք գոյնով,
    Նուիրական սուրբ նշան,
    Թող փողփողի թշնամու դէմ,
    Թող միշտ պանծայ Հայաստան ։
    Ամենայն տեղ մահը մի է
    Մարդ մի անգամ պիտ՛ մեռնի,
    Բայց երանի՝ որ իւր ազգի
    Ազատութեան կը զոհուի :

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151
    Ժ․ Ժ․ Ռուսսոյի հիշատակին

    Քեզ ոչ երբեք, Ժան-Ժակ Ռուսսո,
    Պիտի մոռանա աշխարհ․
    Անմահ ես դու, ոգի արգո,
    Թեև հազար սահի դար։

    Քո երկնաշունչ մեծ գործերը
    Հավիտյան պիտի ծաղկեն․
    Անթառամ է քո պսակը,
    Թո՛ղ ազգեր գան, թո՛ղ կորչեն։

    Գիտեմ, վրադ շատ հաչեցին
    Տգիտության շուները․
    Քեզ շատ անգամ քարկոծեցին
    Կեղծավորաց խումբերը։

    Բայց դու մենա՜կ, մարդ քաջարի,
    Միշտ անդղորդ, անսասան,
    Կանգնած նման ապառաժի՝
    Ձեռք պարզեցիր մարդկության։

    Եվ ցնդեցիր հազարամյա
    Շղթաները ծանրացած․
    Հզոր ձեռքիցդ՝ այն երկաթյա
    Կապանքն ընկան փշրված․․․

    Թեև այսօր պիղծ բերաններ
    Ոմանք, դարձյալ քո ընդդեմ
    Ոռնան ինչպես քաղցած գայլեր,
    Քե՞զ ինչ․ չե՞ն «արք սևադեմ»։

    «Աստ հանգչում է բնության մարդը,
    Մարդը և ճշմարտության»․
    Ժիրարդենի գրեց ձեռքը
    Տապանաքարիդ վրան։

    Ծո՜ւնր եմ դնում ես այդ քարին,
    Ութսուն յոթը տարուց հետ՝
    Քեզ պատվում է հայի որդին․
    Եվ նա՜, մա՛րդ է․ վա՛րդապետ։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԽՐԱՏԵԼ ԱՌԱԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ...
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Տարրական դպրոց
    Գրառումներ: 50
    Վերջինը: 04.03.2019, 19:05
  2. ԽՐԱՏԵԼ ԱՌԱԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ...
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 22.10.2017, 16:49
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 06.03.2017, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •