+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Ուսուցիչը՝ որպես հետազոտող

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981

    Ուսուցիչը՝ որպես հետազոտող

    Դասարանը լաբորատորիա է, իսկ ուսուցիչը գիտական համայնքի անդամ, ով ցանկացած առաջարկ պետք է փորձարկի և հարմարեցնի իր իսկ դասարանին:Եթե նա ունի դասարանում աշխատելու կարողության, երեխաներին հասկանալու, նրանց հետ հաղորդակցվելու բարձր մակարդակ, գնահատում է առաջադիմությունը, հաճախում է գործնական բնույթի կարճատև դասընթացների,ապա նեղ արհեստավարժ է: Եթե այդ ամենի հետ մեկտեղ նաև աշխատանքը դիտարկում է դպրոցի, համանքի և հասարակության առավել լայն համատեքստում, մասնակցում է գիտաժողովների, ուսուցչական կենտրոնների աշխատանքների, հանձնառու է կրթակարգային տեսության և գնահատման որոշակի ձևին, նորարար է, ապա արհեստավարժ է:
    Հարգելի ֆորումակիցներ, ցանկանում եմ ձեր հետ քննարկել հետազոտող ու լավ ուսուցիչ դառնալու բարդ ու դժվարին ուղին անցնելու խնդիրները: Ակնկալում եմ ակտիվ և հետաքրքիր քննարկում:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LarisaB (17.05.2019), Nelli Antonyan (13.11.2018), Վ. Հովհաննիսյան (04.02.2019), Ալբինե (23.12.2018), Գյուլնարա (11.11.2018), Ռուզաննա Թադևոսյան (29.01.2019), Ռուզաննա Խաչատրյան (11.11.2018), Օֆիկ Առուստամյան (31.01.2019), svetlana sargsyan (12.11.2018)

  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    ՈՒսուցչի առաքելությունը միայն գիտելիքներ փոխանցմամբ չի սահմանափակվում. «Մենք նաև արժեհամակարգ ենք ձևավորում: Չկա ուսուցիչ, որ մտնի դասարան ու աշակերտի հետ այդ մասով չաշխատի: Ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, համալսարան… Սրանցից յուրաքանչյուրն առանցքային դեր ունի անհատի ձևավորման գործում: Եթե նշածներիցս ամեն մեկն իր հերթին ճիշտ հետք թողնի, ապա մարդը կձևավորվի և կկայանա որպես անհատ»:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (13.11.2018), Վ. Հովհաննիսյան (04.02.2019), Ալբինե (23.12.2018), Ռուզաննա Թադևոսյան (29.01.2019), Նելլի Գալստյան (11.11.2018), Օֆիկ Առուստամյան (31.01.2019), star1 (17.11.2018), svetlana sargsyan (12.11.2018)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    Ուսուցչի ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ։
    Դմիտրի Մենդելեև

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (13.11.2018), Ալբինե (23.12.2018), Ռուզաննա Թադևոսյան (29.01.2019), Նելլի Գալստյան (11.11.2018)

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Մեջբերում Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒսուցչի առաքելությունը միայն գիտելիքներ փոխանցմամբ չի սահմանափակվում. «Մենք նաև արժեհամակարգ ենք ձևավորում: Չկա ուսուցիչ, որ մտնի դասարան ու աշակերտի հետ այդ մասով չաշխատի: Ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, համալսարան… Սրանցից յուրաքանչյուրն առանցքային դեր ունի անհատի ձևավորման գործում: Եթե նշածներիցս ամեն մեկն իր հերթին ճիշտ հետք թողնի, ապա մարդը կձևավորվի և կկայանա որպես անհատ»:
    Շնորհակալություն թեմային արձագանքելու համար, հարգելի Գյուլնարա: Ավելացնեմ միայն, որ կրթությունը պետության զարգացման հիմքն է, իսկ կրթված ու խելացի սերունդը՝ այդ զարգացման նախապայմանը:Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իրենից են կախված իր սաների և երկրի ապագան, պետք է լինի լայնախոհ և ճկուն, իր շուրջ ստեղծի դրական ու կրթական մթնոլորտ:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (04.02.2019), Ալբինե (23.12.2018), Գյուլնարա (09.02.2019), Ռուզաննա Թադևոսյան (29.01.2019), svetlana sargsyan (12.11.2018)

  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Մեջբերում Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցչի ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ։
    Դմիտրի Մենդելեև
    Համամիտ եմ, սեփական աշխատանքն ու սաներին սիրող ուսուցիչը կձգտի անընդհատ բարելավել իր ամենօրյա աշխատանքը, օգնել սաներին բարձրացնել առաջադիմությունը, արդյունքում հպարտանալու շատ առիթներ կունենա:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալբինե (23.12.2018), Գյուլնարա (09.02.2019), Օֆիկ Առուստամյան (31.01.2019), svetlana sargsyan (12.11.2018)

  11. #6
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    338
    Հեղինակության աստիճան
    6851
    Հարգելի ՛ Նելլի, բավականին հետաքրքիր թեմա եք փորձում ներկայացնել: Հետազոտություն կատարելը բավականին հետաքրքիր է: Դասարանային հետզոտությունները ևս արժեքավոր են. այդ տարբերակով ուսուցիչը ցանկանում է ավելի լավ հասկանալ սեփական դասարանը, հաղորդակցվում է այլ ուսուցիչների հետ և վերջնարդյունքում բավականին արժեքավոր վերլուծություններ է կատարում:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (04.02.2019), Ալբինե (23.12.2018), Գյուլնարա (09.02.2019), Նելլի Գալստյան (12.11.2018), Օֆիկ Առուստամյան (31.01.2019), svetlana sargsyan (12.11.2018)

  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    Ք.Սիսիան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    1144
    Այո հարգելի գործընկեր շատ կարևոր թեմա եք բարձրացրել:Ուսուցիչը որպեսզի զարգացնի իր կիրառած մեթոդները, կատարի անդրադարձ ,վերլուծի արդյունքները, պլանավորի իր աշխատանքը մշտապես պետք է կատարի իր հետազոտությունը իր իսկ դասապրոցեսում:Այսպիսով ուսուցիչը դառնում է հետազոտող:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    Ք.Սիսիան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    1144
    Մեջբերում Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դասարանը լաբորատորիա է, իսկ ուսուցիչը գիտական համայնքի անդամ, ով ցանկացած առաջարկ պետք է փորձարկի և հարմարեցնի իր իսկ դասարանին:Եթե նա ունի դասարանում աշխատելու կարողության, երեխաներին հասկանալու, նրանց հետ հաղորդակցվելու բարձր մակարդակ, գնահատում է առաջադիմությունը, հաճախում է գործնական բնույթի կարճատև դասընթացների,ապա նեղ արհեստավարժ է: Եթե այդ ամենի հետ մեկտեղ նաև աշխատանքը դիտարկում է դպրոցի, համանքի և հասարակության առավել լայն համատեքստում, մասնակցում է գիտաժողովների, ուսուցչական կենտրոնների աշխատանքների, հանձնառու է կրթակարգային տեսության և գնահատման որոշակի ձևին, նորարար է, ապա արհեստավարժ է:
    Հարգելի ֆորումակիցներ, ցանկանում եմ ձեր հետ քննարկել հետազոտող ու լավ ուսուցիչ դառնալու բարդ ու դժվարին ուղին անցնելու խնդիրները: Ակնկալում եմ ակտիվ և հետաքրքիր քննարկում:
    Համամիտ եմ ձեզ հետ, ժամանակակից կրթական համակարգում բազում փոփոխությունների, նորարարությունների համատեքստում ավելի ու ավելի է մեծացել անհրաժեշտությունը վկայությունների հավաքման, դրանց վերլուծության և դրանցից բխող արդյունավետության ներդրումը առօրյա դասապրոցեսում: Իսկ ովքե՞ր կարող են հավաքել վկայություններ. այն կարող են հավաքել հատուկ մասնագիտացված հետազոտող խմբերը, վերլուծել և փոխանցել մյուսներին, որպես արդյունավետ միջամտություն: Սակայն կարծում եմ՝ առաջին հերթին ավելի ճշգրիտ վկայություններ հավաքողը պետք է լինի ամենօրյա աշխատող ուսուցիչը, ով հասկանում է դրանց անհրաժեշտությունը: Այսինքն այն ուսուցիչը, ով հանձն է առել դառնալ հետազոտող ուսուցիչ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալբինե (23.12.2018), Նելլի Գալստյան (13.11.2018)

  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Մեջբերում Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ՛ Նելլի, բավականին հետաքրքիր թեմա եք փորձում ներկայացնել: Հետազոտություն կատարելը բավականին հետաքրքիր է: Դասարանային հետզոտությունները ևս արժեքավոր են. այդ տարբերակով ուսուցիչը ցանկանում է ավելի լավ հասկանալ սեփական դասարանը, հաղորդակցվում է այլ ուսուցիչների հետ և վերջնարդյունքում բավականին արժեքավոր վերլուծություններ է կատարում:
    Շնորհակալություն քննարմանը միանալու համար, հարգելի Ռուզաննա: Ես նույնպես կարծում եմ, որ ուսուցիչը պետք է մշտապես հետազոտի ինչպես իր, այնպես էլ գործընկերների աշխատանքը, կատարի համակարգային ինքնավերլուծություն, այլ ուսուցիչների աշխատանքի ուսումնասիրություն:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալբինե (23.12.2018)

  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Մեջբերում svetlana sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ ձեզ հետ, ժամանակակից կրթական համակարգում բազում փոփոխությունների, նորարարությունների համատեքստում ավելի ու ավելի է մեծացել անհրաժեշտությունը վկայությունների հավաքման, դրանց վերլուծության և դրանցից բխող արդյունավետության ներդրումը առօրյա դասապրոցեսում: Իսկ ովքե՞ր կարող են հավաքել վկայություններ. այն կարող են հավաքել հատուկ մասնագիտացված հետազոտող խմբերը, վերլուծել և փոխանցել մյուսներին, որպես արդյունավետ միջամտություն: Սակայն կարծում եմ՝ առաջին հերթին ավելի ճշգրիտ վկայություններ հավաքողը պետք է լինի ամենօրյա աշխատող ուսուցիչը, ով հասկանում է դրանց անհրաժեշտությունը: Այսինքն այն ուսուցիչը, ով հանձն է առել դառնալ հետազոտող ուսուցիչ:
    Շնորհակալություն քննարկմանը միանալու համար, հարգելի Սվետլանա: Լիովին համամիտ եմ՝ կրթակարգային գաղափարները պետք է անպայման փորձարկվեն և քննադատաբար հետազոտվեն ուսուցիչների կողնից, իսկ դրա համար ուսուցիցը պետք է դաս բացատրելու, հարցնելու, գնահատելու, իր սեփական ձախողումը երեխայի վրա բարդելու հեշտ ու քիչ պատասխանատու դերից անցնի ավելի բարդ ու պարտավորեցնող դերի՝ դառնա հետազոտող:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալբինե (23.12.2018), svetlana sargsyan (13.11.2018)

+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •