+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

  1. #1
    Սկսնակ մասնակից Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0

    ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

    Աշխարհը փոխվում է արագընթաց տեմպերով և անկանխատեսելիորեն: Տեղեկատվությունն ու գիտելիքները ձևավորում են մեր աշխարհայացքը: Այն, ինչ մի ժամանակ թվում էր հավերժական ու անփոփոխ, այսօր միայն հարաբերական է կամ նույնիսկ ամբողջությամբ՝ սխալ:
    Կրթության ոլորտի աշխատողները ամենուրեք գիտակցում են, որ դասավանդման և ուսուցման հնացված ձևերը այլևս անկարող են ստեղծել ու զարգացնել գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացուն գիտելիքների տնտեսության մեջ բարեկեցիկ կյանքով ապրելու համար:Հետևաբար ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուրեք, դպրոցում անհրաժեշտ են դասավանդման և ուսուցման այլընտրանքային նոր մոտեցումներ:
    Դասավանդման խնդիրների լուծման նպատակով համագործակցային ուսուցումը ուսուցիչների կողմից փորձարկվող միջոցներից մեկն է: Համագործակցային ուսուցումը իր ուրույն տեղն ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում,որի շնորհիվ ապահովվում է միջառարկայական կապերը:
    Համագործակցային մանկավարժության նպատակն այնպիսի մեթոդների կիրառումն է, որոնք ուսման գործընթացը վերածում են սոցիալական շփման։ Հիմնական իմաստն աշակերտների՝ որպես գործընկերների խմբի համագործակցությունն է:
    Հարգելի մասնակիցներ,խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Սկսնակ մասնակից Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0

    Համագործակցային ուսուցում

    Համագործակցային ուսուցման կիրառման պատմությունը գալիս է դեռևս անտիկ ժամանակներից: Հին հույն Սենեկան պնդում էր, որ սովորեցնողը սովորում է կրկնակի:
    Համագործակցային ուսուցման հիմքում ընկած են հիմնականում երեք տեսություններ`սոցիալական փոխկախվածություն,ճանաչողության զարգացման, վարքագծային ուսումնառություն:
    Սոցիալական փոխկախվածության տեսության ներկայացուցիչները դիտում են խումբը որպես դինամիկ ամբողջություն, որտեղ շեշտադրվում է ընդհանուր նպատակից բխող փոխկախվածությունը. Խմբի անդամներից մեկի վիճակի փոփոխությունը հանգեցնում
    է մյուսների վիճակների փոփոխության: Իսկ ներխմբային լարումը հանգեցնում է խմբի ընդհանուր նպատակի իրականացմանը:
    Ճանաչողական զարգացման տեսությունների հիմքում ներառում են՝Պիաժեի և Բրուների հայացքները: Վիգոտսկին ասում էր ՝գիտելիքին հատուկ է սոցիալական որոշակի բնութագիր, և ծնվում է ծագած խնդիրների ըմբռնման և լուծման ընթացքում գործադրած համատեղ ջանքերով: Նյութը վերապատմելու կամ վերաշարադրելու ընթացքում սովորողներն արդեն ձևավորված ճանաչողական կառուցվածքներում որոշակի փոփոխություններ են կատարում: Հետևաբար, ըստ Վիգոտսկու,մտավոր աշխատանքի լավագույն ձևը սովորածը ընկերոջը բացատրելն է: Իսկ Բրուները մշակեց հետազոտական ուսուցման գաղափարը, որը շրջադարձային եղավ: Նա ներկայացնում է ճանաչողական ուսուցման մի մոդել, որտեղ տեղեկությունն անցնում է ընկալում-դասակարգում-յուրացում շղթայով և վերաճում գիտելիքի՝հիմնվելով ոչ թե ինչ սովորեու, այլ ինչպես սովորելու սկզբունքի վրա:
    Վարքագծային ուսումնառության տեսության կողմնակիցները շեշտադրում են խմբային աշխատանքի խրախուսումը, որը որոշակի դրդապատճառ կամ շարժառիթ է դառնում ուսուցման գործընթացի համար: Սքիները մշակեց ծրագրավորված ուսուցման մի ձև, ըստ որի՝ուսումնական նյութը բաժանվում է տրամաբանական հաջորդականություն ներկայացնող փոքրիկ մասերի՝քայլերի: Պատասխանելով համեմատաբար պարզ և հեշտ մի քանի հարցերի՝ աշակերտները խրախուսանք են ստանում, ինչը դառնում է ուսուցման գործընթացը շարունակելու և նյութն ամբողջությամբ յուրացնելու խթան:
    Խմբում սոցիալական փոխկապվածության գաղափարը ամբողջացրին ամերիկացի Ջոնսոն եղբայրները: Նրանք զարգացրին <<Սոցիալական փոխկապվածության>> տեսությունը՝ նշելով սոցիալական փոխկապվածության ազդեցությունը սովորողների նվաճումների, փոխհարաբերությունների, հոգեբանական առողջացման և սոցիալական զարգացման վրա:
    Ներկայումս համագործակցային ուսուցումը լայն տարածում ունի սկանդինավյան երկրներում և ԱՄՆ-ում:
    Վերջին խմբագրող՝ Լուսինե Քառյան: 09.11.2018, 00:32:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Սկսնակ մասնակից Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0
    Համագործակցային ուսուցման կարևորագույն ձեռքբերումներն են
    o Անձի զարգացումը և անհատականության ձևավորումը
    o Հոգեբանական և ֆիզիկական ապահովումը
    o Սթրեսի հազթահարումը
    o Շրջապատողների հետ փոխհարաբերությունների կառուցումը
    Համագործակցային ուսուցումը ակնկալում է ուսուցչի դերի փոփոխություն, ուսուցիչն առաջնորդում և ուղղորդում է դասարանը՝ստեղծելով փոխադարձ վստահության մթնոլորտ և համագործակցությունը խթանող միջավայր:
    Համագործակցությունն ուսուցման գործընթացը դարձնում է առավել գրավիչ և հետաքրքիր՝բոլոր սովորողների համար ապահովելով մասնակցության հավասար հնարավորություններ: Այն թույլ է տալիս ուսուցչին՝լուծելու ավանդական մեթոդներով բոլոր սովորողների ակտիվ մասնակցության ապահովման հարցը:Դասարանը դառնում է ընդհանուր նպատակներ ունեցող փոքր խմբերի թիմ, ուր հեշտությամբ կարելի է լուծել ամենաբարդ մանկավարժահոգեբանական խնդիրները՝անկախ առարկայից և թեմայից: Մասնավորապես սովորողներն իրենց ավելի ազատ և անկաշկանդ են զգում փոքր համագործակցային խմբերում, որտեղ ստանում են ինքնադրսևորման լայն հնարավորություններ:
    Սովորողները համատեղ ջանքերով առավել հեշտությամբ են ընկալում նոր նյութը՝հայտնագործելով գիտելիքը և կիրառելով այն: Համագործակցային ուսուցումը ուսուցչին առաջադրում է որակապես նոր և ավելի բարձր խնդիրներ ՝կապված ուսուցման նպատակների հետ. Գիտելիքի մատուցմանն ու վերարտադրման ստուգմանը փոխարինելու են գալիս ուսուցման գործընթացի կառավարման և սովորողների համագործակցային հմտությունների ուսուցման նոր մոտեցումները: Խիստ արդիական են դառնում ինչ և ինչպես սովորեցնել:
    Համագործակցային ուսուցումն արդյունավետ է բոլոր տարիքի սովորողների, այդ թվում՝մեծահասակների՝ուսուցիչների և դասախոսների համար: Ուսուցիչները, ինչպես իրենց աշակերտները, սովորում են տարբեր եղանակներով: Տեղեկատվություն հաղորդելու դասախոսական և դաս պատասխանելու կամ այսպես կոչված <<դասհարցնելու>> ավանդական մեթոդները չեն համապատասխանում սովորել սովորեցնելու մոտեցմանը: Հին ասացվածքն ասում է . <<Ուսուցման նոր մեթոդներ սովորելու լավագույն ճանապարհը հենց մեթոդի միջոցով սովորելն է>>:
    Համագործակցային ուսուցման առավելությունները հիմնվում են լուրջ ուսումնասիորւթյունների և հետազոտությունների վրա: Ըստ Ջոնսոնների՝ 1898-1989 թթ. Ընթացքում անցկացվել է ավելի քան 550 համեմատական հետազոտություն՝համագործակցային ,անհատական և մցակցային ուսուցման արդյունավետությունը պարզելու նպատակով: Այդ հետազոտությունները ցույց են տվել, որ համագործակցային ուսուցումը կիրառելի է բոլոր դասարաններում, բոլոր ուսումնական դաս ընթացքներում, բոլոր տնտեսական, տարիքային, ազգային միջավայրերում: Հետազոտությունների հիման վրա Ջոնսոնները և Հոլուբեկը առանձնացնում են երեք արդյունքներ.
    ա) բարձր առաջադիմություն և արդյունավետություն
    բ) ավելի աջակցող և նվիրված հարաբերություններ
    գ) հոգեբանական առողջության, բանիմացության ու ինքնարժևորման ավելի
    բարձրաստիճան

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2018
    Գրառումներ
    2
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Լուսինե Քառյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համագործակցային ուսուցման կիրառման պատմությունը գալիս է դեռևս անտիկ ժամանակներից: Հին հույն Սենեկան պնդում էր, որ սովորեցնողը սովորում է կրկնակի:
    Համագործակցային ուսուցման հիմքում ընկած են հիմնականում երեք տեսություններ`սոցիալական փոխկախվածություն,ճանաչողության զարգացման, վարքագծային ուսումնառություն:
    Սոցիալական փոխկախվածության տեսության ներկայացուցիչները դիտում են խումբը որպես դինամիկ ամբողջություն, որտեղ շեշտադրվում է ընդհանուր նպատակից բխող փոխկախվածությունը. Խմբի անդամներից մեկի վիճակի փոփոխությունը հանգեցնում
    է մյուսների վիճակների փոփոխության: Իսկ ներխմբային լարումը հանգեցնում է խմբի ընդհանուր նպատակի իրականացմանը:
    Ճանաչողական զարգացման տեսությունների հիմքում ներառում են՝Պիաժեի և Բրուների հայացքները: Վիգոտսկին ասում էր ՝գիտելիքին հատուկ է սոցիալական որոշակի բնութագիր, և ծնվում է ծագած խնդիրների ըմբռնման և լուծման ընթացքում գործադրած համատեղ ջանքերով: Նյութը վերապատմելու կամ վերաշարադրելու ընթացքում սովորողներն արդեն ձևավորված ճանաչողական կառուցվածքներում որոշակի փոփոխություններ են կատարում: Հետևաբար, ըստ Վիգոտսկու,մտավոր աշխատանքի լավագույն ձևը սովորածը ընկերոջը բացատրելն է: Իսկ Բրուները մշակեց հետազոտական ուսուցման գաղափարը, որը շրջադարձային եղավ: Նա ներկայացնում է ճանաչողական ուսուցման մի մոդել, որտեղ տեղեկությունն անցնում է ընկալում-դասակարգում-յուրացում շղթայով և վերաճում գիտելիքի՝հիմնվելով ոչ թե ինչ սովորեու, այլ ինչպես սովորելու սկզբունքի վրա:
    Վարքագծային ուսումնառության տեսության կողմնակիցները շեշտադրում են խմբային աշխատանքի խրախուսումը, որը որոշակի դրդապատճառ կամ շարժառիթ է դառնում ուսուցման գործընթացի համար: Սքիները մշակեց ծրագրավորված ուսուցման մի ձև, ըստ որի՝ուսումնական նյութը բաժանվում է տրամաբանական հաջորդականություն ներկայացնող փոքրիկ մասերի՝քայլերի: Պատասխանելով համեմատաբար պարզ և հեշտ մի քանի հարցերի՝ աշակերտները խրախուսանք են ստանում, ինչը դառնում է ուսուցման գործընթացը շարունակելու և նյութն ամբողջությամբ յուրացնելու խթան:
    Խմբում սոցիալական փոխկապվածության գաղափարը ամբողջացրին ամերիկացի Ջոնսոն եղբայրները: Նրանք զարգացրին <<Սոցիալական փոխկապվածության>> տեսությունը՝ նշելով սոցիալական փոխկապվածության ազդեցությունը սովորողների նվաճումների, փոխհարաբերությունների, հոգեբանական առողջացման և սոցիալական զարգացման վրա:
    Ներկայումս համագործակցային ուսուցումը լայն տարածում ունի սկանդինավյան երկրներում և ԱՄՆ-ում:
    Մաթեմատիկայի դասերին շատ արդյունավետ է խմբային աշխատանքը: Նախ խմբի անդամներից յուրաքանչյուրը ավելի լավ է հասկանում փոքր խմբում իր առավելւթյուններն ու թերությունները, գիտակցում է , որ իր գիտելիքը, դրա գործնականում կիրառելիության իր հնարավորությունները, խմբի անդամների հետ համագործակցելու ունակությունները կարող են օգնել կամ վնասել խմբին: Արդյունքում երեխաների մոտ ձևավորվում է պատասխանատվության զգացում , աշխուժանում է դասը, աշակերտներն սկսում են ավելի հաճույքով կատարել առաջադրանքները:

  8. #5
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    494
    Հեղինակության աստիճան
    192
    Հարգելի՛ Լիլիթ, համագործակցային ուսուցումը նպաստում է դասի արդյունավետության բարձրացմանը։ Աշակերտների փոխհամագործակցության արդյունքում և՛ նոր դասանյութի յուրացումն է լինում ավելի դյուրին, և՛ ապահովվում է փոխհարմարավետ շփում։ Սովորողները կարողանում են միմյանց լսել, հարգել միմյանց խոսքի իրավունքը, զիջել անհրաժեշտության դեպքում, հանդուրժել։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  10. #6
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    287
    Հեղինակության աստիճան
    1457
    Մեջբերում Լուսինե Քառյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհը փոխվում է արագընթաց տեմպերով և անկանխատեսելիորեն: Տեղեկատվությունն ու գիտելիքները ձևավորում են մեր աշխարհայացքը: Այն, ինչ մի ժամանակ թվում էր հավերժական ու անփոփոխ, այսօր միայն հարաբերական է կամ նույնիսկ ամբողջությամբ՝ սխալ:
    Կրթության ոլորտի աշխատողները ամենուրեք գիտակցում են, որ դասավանդման և ուսուցման հնացված ձևերը այլևս անկարող են ստեղծել ու զարգացնել գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացուն գիտելիքների տնտեսության մեջ բարեկեցիկ կյանքով ապրելու համար:Հետևաբար ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուրեք, դպրոցում անհրաժեշտ են դասավանդման և ուսուցման այլընտրանքային նոր մոտեցումներ:
    Դասավանդման խնդիրների լուծման նպատակով համագործակցային ուսուցումը ուսուցիչների կողմից փորձարկվող միջոցներից մեկն է: Համագործակցային ուսուցումը իր ուրույն տեղն ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում,որի շնորհիվ ապահովվում է միջառարկայական կապերը:
    Համագործակցային մանկավարժության նպատակն այնպիսի մեթոդների կիրառումն է, որոնք ուսման գործընթացը վերածում են սոցիալական շփման։ Հիմնական իմաստն աշակերտների՝ որպես գործընկերների խմբի համագործակցությունն է:
    Հարգելի մասնակիցներ,խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:
    Հետաքրքիր թեմա եք առաջարկել, հարգելի՛ Լուսինե, ես շատ եմ փորձել, հիմա էլ փորձում եմ կիրառել համագործակցային ուսուցումը դասապրոցեսներում: Հավատացեք, ավելի հեշտ ստացվում է փոքրերի մոտ, հատկապես տարրական դասարաններում, քան միջին և բարձր դասարաններում: Իմ կարծիքով, առաջին դասարանից սկսելով համագործակցային ուսուցումը, հետագայում ավելի հեշտ կլինի նրանց հետ աշխատել բարձր դասարաններում: Այս առումով դասվարների աշխատանքն ավելի բովանդակալից է դառնում: Միևնույն է փորձը ցույց է տալիս, որ աշակերտ կա, ում ոչինչ չի հետաքրքրում: Հիմականում համագործակցային դասեր վարել եմ թեմայի ամփոփման ժամանակ, վիկտորինայի տեսքով: Ստացվում է, ոգևորություն կա:

  11. #7
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    494
    Հեղինակության աստիճան
    192
    Հարգելի' Լուսինե, մինչև մեր փորձին առնչվելը ցանկալի է, որ Դուք Ձեր առաջադրած հարցի վերաբերյալ էական գրառումներ կատարեք և Ձեր ունեցած փորձը այդ հարցում կարողանաք հիմնավորել։

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայտնի մարդիկ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 11.11.2018, 01:22
  2. ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՒՈՆԸ
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 30.10.2018, 03:32
  3. ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
    Հեղինակ՝ Poghosyan Lusine, բաժին` ՆԶՊ, Ֆիզկուլտուրա, Տեխնոլոգիա, Կերպարվեստ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 16.07.2018, 16:21
  4. Գրառումներ: 2
    Վերջինը: 08.04.2014, 13:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •