+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2018
    Գրառումներ
    313
    Հեղինակության աստիճան
    820
    Հարգելի Լուսինե արդիական թեմա եք քննարկում, շնորհակալություն:
    Այս ուսուցման ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ՝ ՍՈՎՈՐԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՆ է:
    Հետաքրքիր ու շատ կարևոր նյութեր է առաջարկվում հետևյալ ձեռնարկում գրեթե բոլոր առարկաներից:
    ՙՙ ԴԱՍԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՕՐՎԱ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ՚՚ Հասմիկ Այվազյան, Երևան 2014թ.
    Վերջին խմբագրող՝ Մինասյան Լիլիթ: 03.12.2018, 00:23:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մոդերատոր Գոհար Բոդոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2012
    Գրառումներ
    181
    Հեղինակության աստիճան
    1183
    Մեջբերում Լուսինե Քառյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համագործակցային ուսուցման կարևորագույն ձեռքբերումներն են
    o Անձի զարգացումը և անհատականության ձևավորումը
    o Հոգեբանական և ֆիզիկական ապահովումը
    o Սթրեսի հազթահարումը
    o Շրջապատողների հետ փոխհարաբերությունների կառուցումը
    Համագործակցային ուսուցումը ակնկալում է ուսուցչի դերի փոփոխություն, ուսուցիչն առաջնորդում և ուղղորդում է դասարանը՝ստեղծելով փոխադարձ վստահության մթնոլորտ և համագործակցությունը խթանող միջավայր:
    Համագործակցությունն ուսուցման գործընթացը դարձնում է առավել գրավիչ և հետաքրքիր՝բոլոր սովորողների համար ապահովելով մասնակցության հավասար հնարավորություններ: Այն թույլ է տալիս ուսուցչին՝լուծելու ավանդական մեթոդներով բոլոր սովորողների ակտիվ մասնակցության ապահովման հարցը:Դասարանը դառնում է ընդհանուր նպատակներ ունեցող փոքր խմբերի թիմ, ուր հեշտությամբ կարելի է լուծել ամենաբարդ մանկավարժահոգեբանական խնդիրները՝անկախ առարկայից և թեմայից: Մասնավորապես սովորողներն իրենց ավելի ազատ և անկաշկանդ են զգում փոքր համագործակցային խմբերում, որտեղ ստանում են ինքնադրսևորման լայն հնարավորություններ:
    Սովորողները համատեղ ջանքերով առավել հեշտությամբ են ընկալում նոր նյութը՝հայտնագործելով գիտելիքը և կիրառելով այն: Համագործակցային ուսուցումը ուսուցչին առաջադրում է որակապես նոր և ավելի բարձր խնդիրներ ՝կապված ուսուցման նպատակների հետ. Գիտելիքի մատուցմանն ու վերարտադրման ստուգմանը փոխարինելու են գալիս ուսուցման գործընթացի կառավարման և սովորողների համագործակցային հմտությունների ուսուցման նոր մոտեցումները: Խիստ արդիական են դառնում ինչ և ինչպես սովորեցնել:
    Համագործակցային ուսուցումն արդյունավետ է բոլոր տարիքի սովորողների, այդ թվում՝մեծահասակների՝ուսուցիչների և դասախոսների համար: Ուսուցիչները, ինչպես իրենց աշակերտները, սովորում են տարբեր եղանակներով: Տեղեկատվություն հաղորդելու դասախոսական և դաս պատասխանելու կամ այսպես կոչված <<դասհարցնելու>> ավանդական մեթոդները չեն համապատասխանում սովորել սովորեցնելու մոտեցմանը: Հին ասացվածքն ասում է . <<Ուսուցման նոր մեթոդներ սովորելու լավագույն ճանապարհը հենց մեթոդի միջոցով սովորելն է>>:
    Համագործակցային ուսուցման առավելությունները հիմնվում են լուրջ ուսումնասիորւթյունների և հետազոտությունների վրա: Ըստ Ջոնսոնների՝ 1898-1989 թթ. Ընթացքում անցկացվել է ավելի քան 550 համեմատական հետազոտություն՝համագործակցային ,անհատական և մցակցային ուսուցման արդյունավետությունը պարզելու նպատակով: Այդ հետազոտությունները ցույց են տվել, որ համագործակցային ուսուցումը կիրառելի է բոլոր դասարաններում, բոլոր ուսումնական դաս ընթացքներում, բոլոր տնտեսական, տարիքային, ազգային միջավայրերում: Հետազոտությունների հիման վրա Ջոնսոնները և Հոլուբեկը առանձնացնում են երեք արդյունքներ.
    ա) բարձր առաջադիմություն և արդյունավետություն
    բ) ավելի աջակցող և նվիրված հարաբերություններ
    գ) հոգեբանական առողջության, բանիմացության ու ինքնարժևորման ավելի
    բարձրաստիճան
    Լուսինե ջան, ես համամիտ եմ տեքստի բովանդակությանը և կարծում եմ, որ կարևոր է նաև այն փաստը, որ համագործակցային ուսուցման ժամանակ խմբում ձևավորվում է միմյանց օգնելու, խրախուսելու, աջացելու մթնոլորտ և խմբի բոլոր անդամների ջանքերն ուղղվում են ընդհանուր նպատակին համատեղ հասնելուն, ձևավորվում են հանդուրժողականության, վստահության և ապահովում են խմբի անդամների հետադարձ կապը։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Քրիստինե Աղաբաբյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Сотрудничество - это совместная работа нескольких человек, направленная на достижение общих целей. Работая в коллективе, человек вынужден думать не только о собственном благе, но и о благе тех, кто трудится рядом с ним. Следовательно, обучение в сотрудничестве создает условия для позитивного взаимодействия между учащимися в процессе достижения общей цели: каждый понимает, что он может добиться успеха (т.е. овладеть определенными знаниями) только при условии, что и остальные члены группы достигнут своих целей).

    Главная идея обучения в сотрудничестве может быть сформулирована так: учиться вместе, а не просто выполнять вместе.

    Основные принципы обучения в сотрудничестве:

    Взаимозависимость членов группы, которую можно создать на основе:

    единой цели, которую можно достичь только сообща;
    распределенных внутригрупповых ролей, функций;
    единого учебного материала;
    общих ресурсов;
    одного поощрения на всех.
    Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Քրիստինե:Շնորհակալություն թեմայի քննարկմանը միանալու համար:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Մինասյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լուսինե արդիական թեմա եք քննարկում, շնորհակալություն:
    Այս ուսուցման ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ՝ ՍՈՎՈՐԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՆ է:
    Հետաքրքիր ու շատ կարևոր նյութեր է առաջարկվում հետևյալ ձեռնարկում գրեթե բոլոր առարկաներից:
    ՙՙ ԴԱՍԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՕՐՎԱ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ՚՚ Հասմիկ Այվազյան, Երևան 2014թ.
    Շնորհակալություն հարգելի Լիլիթ թեմայի քննարկմանը միանալու համար,շնորհակալություն կարևոր տեղեկատվության համար:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #25
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Գոհար Բոդոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուսինե ջան, ես համամիտ եմ տեքստի բովանդակությանը և կարծում եմ, որ կարևոր է նաև այն փաստը, որ համագործակցային ուսուցման ժամանակ խմբում ձևավորվում է միմյանց օգնելու, խրախուսելու, աջացելու մթնոլորտ և խմբի բոլոր անդամների ջանքերն ուղղվում են ընդհանուր նպատակին համատեղ հասնելուն, ձևավորվում են հանդուրժողականության, վստահության և ապահովում են խմբի անդամների հետադարձ կապը։
    Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Գոհար:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Մի նկատառում ևս,որը ժամանակակից կրթական համակարգի հիմնական պահանջներից է. եթե սովորողը գիտակցում է, որ ուսումնասիրվող առարկան իր կողմից անմիջականորեն կիրառվելու է հետագայում աշխատանքի ընթացքում, ապա այն սովորելը նրա համար նպատակային է ու հետաքրքիր, եթե, անշուշտ, ինքը հոգեբանորեն և հանրակրթորեն նախապատրաստված է դրա համար: Իսկ նախապատրաստվածությունը պայմանավորված է առաջին հերթին հիմնարար գիտություններ ներկայացնող հիմնարար առարկաների հանրակրթական ուսուցման բարձր մակարդակով, որոնց միջոցով է մշակվում և կատարելագործվում հետազոտման մեթոդների և գիտական մտածելակերպի համակարգը: Հիմնարար առարկաների արդյունավետ ուսուցմամբ միայն կարելի է ապահովել ապագա մասնագիտացման հիմքի ամրությունը, ինչը, ինչպես նաև կրթության անընդհատությունը, պահանջում է վերացնել կամ գոնե նվազագույնի հասցնել անջրպետը հանրակրթական պատրաստվածության մակարդակի և բարձրագույն կրթության պահանջների միջև: Նախկինում և դեռևս շարունակաբար այն լրացնում են դասուսույցները: Չնայած լիարժեք կրթության մեջ կարևորվում է ոչ միայն շրջանավարտների ուսումնական գիտելիքային պատրաստվածությունը, այլև նրանց մտածելակերպի զարգացումը, ինքնուրույն ուսումնասիրելու, հետազոտելու կարողություների ձևավորումը, ինչպես նաև սովորողների հանրակրթական, բարոյական, գեղագիտական և մշակութային դաստիարակությունը:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Ամբողջ աշխարհում, հատկապես զարգացած և զարգացող երկրներում շարունակաբար պահանջարկված են ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական, տեխնոլոգիական, տեղեկատվական և բնագիտական մասնագիտությունները, ինչպես նաև մեծանում է այն ուսումնասիրողների և նրանցով զբաղվողների թիվը: Վիճակագրական որոշ տվյալներով զարգացած երկրներում` ԱՄՆ, Կանադա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա և այլն, որտեղ երկրի գիտատեխնիկական, տեխնոլոգիական և արտադրատնտեսական զարգացումներն ապահովող ժամանակակից միկրոէլեկտրոնիկայի, նանոտեխնոլոգիաների, մաթեմատիկական ծրագրավորման, ինֆորմացիոն բարձր տեխնոլոգիաների, կառավարման ավտոմատ համակարգերի, ռոբոտոտեխնիկայի պահանջներին համապատասխան ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկա-տեխնոլոգիական կրթությունը ներառնում է հիմնարար ֆիզիկամաթեմատիկական պատրաստվածություն և նրա մակարդակի պահպանում, ինչպես նաև նրանց կիրառական ուղղվածության անընդհատ զարգացում. այդ թիվը աճում է տարեկան միջին հաշվով 10%-ով: Ատոմային էներգետիկան, տիեզերագիտությունը, միկրոէլեկտրոնիկան և նանո-տեխնոլոգիաները, մաթեմատիկական մոդելավորման և ծրագրավորման խնդիրները, տեղեկատվական տեխնոլոգիաները, կապը և հեռահաղորդակցությունը, ճարտարագիտությունը, մաթեմատիկական տնտեսագիտությունը, մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, բժշկագիտությունը. ահա ժամանակակից մասնագիտական մարտահրավերների ոչ լրիվ ցանկը, որը հղում է երիտասարդներին աշխատանքի միջազգային շուկան: Չնայած ետխորհրդային երկրների մեծ մասում, այդ թվում նաև մեր երկրում, այդ մասնագիտությունները այնքան էլ պահանջարկված չեն և նվազել է հասարակության հետաքրքրությունը նրանց նկատմամբ: Դեռևս քիչ են նրանց առաջադրվող խնդիրները երկրի տնտեսության, արդյունաբերության, գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների կողմից:
    Սակայն, անտարակույս, ապագայում տնտեսության, գիտության ու տեխնիկայի զարգացման հետ միասին դրանք կավելանան և նոր մարտահրավերներ կառաջադրեն կրթության համակարգին: Դա անընդհատ գործընթաց է աշխարհում և մեր երկրում, որին պետք է նախապատրաստվենք բոլոր մակարդակներում` դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ընդունելու ապագայում այդ մարտահրավերները: Նաև դրան են միտված և նպատակաուղղված կրթական համակարգի ընթացիկ բարեփոխումները, ինչը ենթադրում է առաջին հերթին որակյալ կրթություն և ժամանակակից պահանջներին համապատասխան արդյունավետ վերջնարդյունքի ձևավորում կրթության բոլոր մակարդակներում: Սակայն, մասնավորապես, հետազոտությունների ֆիզիկամաթեմատիկական մեթոդների և տեսությունների բազմակողմանիությունը, ժամանակակից տեխնիկական միջոցների ու լաբորատոր փորձարարական սարքավորումների ուսումնասիրություններն ու կիրառությունները երբեմն լիարժեք չեն լուսաբանված դպրոցական և բուհական դասընթացներում, և պատշաճ ուշադրություն չի հատկացվում դրանց ուսումնական պարապմունքների ընթացքում: Թերևս նաև այդ է պատճառը, որ մասնագիտության ընտրության և ուսուցման ժամանակ պատանին կամ աղջիկը հաճախ չեն կողմնորոշվում հակասական թվացող ցանկություններում, որոնց համատեղման համար անհրաժեշտ է բնագիտության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, տեխնիկայի ու տեխնոլոգիաների պատշաճ դերի ընկալումը ոչ միայն ուսուցման համակարգում, այլև երկրի տնտեսության, գիտության ու տեխնիկայի, մշակույթի զարգացման գործընթացներում:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #28
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    173
    Հեղինակության աստիճան
    788
    Թեպետ մաթեմատիկան և ֆիզիկան զարգանում են իրենց սեփական տրամաբանությամբ և մեթոդաբանությամբ ու, կարծես, ուղղակիորեն գործնական խնդիրներ չեն լուծում, սակայն կիրառական գիտությունների զարգացման վրա նրանց ազդեցությունները չի կարելի թերագնահատել: Մաթեմատիկոսները, ֆիզիկոսները սահմանում են հասկացություններ, մեծություններ, թեորեմներ, օրինաչափություններ, չափանիշներ, որոնք հանդիսանում են մաքուր մտավոր գործունեության արդյունք, և թվում է, թե դրանք անմիջականորեն կապված չեն շրջապատող նյութական իրականության հետ ու տվյալ պահին չունեն կիրառություններ, սակայն, ինչպես ցույց է տալիս գիտության պատմությունը, նրանք երբևէ գտնում են իրենց կիրառությունը:
    Մաթեմատիկայի և ֆիզիկայի պատմությունը լի է քաղաքակրթության զարգացման վրա հեղաշրջող ազդեցություններ գործած գիտական հայտնագործությունների օրինակներով, որոնց նշանակությունը և հնարավորությունները հայտնագործման ժամանակ ակնհայտ չեն եղել: Հիշենք, օրինակ, կոնական հատույթների տեսության ստեղծումը հին հունական մաթեմատիկոսների կողմից, որը կիրառություն գտավ միայն 2000 տարի հետո, երբ Կեպլերը օգտվեց նրանից երկնային մարմինների շարժման նկարագրման համար, իսկ Նյուտոնը նրա հիման վրա ձևավորեց ֆիզիկայի և տեխնիկայի հիմք հանդիսացող մեխանիկայի հիմնական օրինաչափությունները:
    Նման այլ օրինակ է հենց իր՝ մաթեմատիկայի ներսում XVIII դ. ծնված խմբերի տեսությունը, որը միայն XIX դարի վերջին գտավ իր արդյունավետ կիրառությունը բյուրեղագիտության մեջ, իսկ այնուհետև նաև տեսական ֆիզիկայում. կամ, ասենք, Լոբաչևսկու «երևակայական երկրաչափությունը», որը կարևոր դեր խաղաց ինչպես ընդհանրապես մաթեմատիկայի զարգացման, այնպես էլ շրջապատող աշխարհի և տարածության կառուցվածքի մասին մեր իմացաբանական պատկերացումների էվոլյուցիայի համար:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #29
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Մարինե:
    Գիտության հետագա զարգացումները ցույց տվեցին, որ միայն ֆիզիկամաթեմատիկական մեթոդների կիրառմամբ՜ առանց փորձարարական և տեսական հետազոտությունների, որևէ բնագավառում հնարավոր չէ էական առաջընթաց ապահովել: Բովանդակալից մաթեմատիկական մոդելի կառուցման համար, օրինակ տնտեսագիտության մեջ, անհրաժեշտ է ոչ միայն տնտեսագիտական երևույթների իմացությունը, այլև իր իսկ տնտեսագիտության զարգացումը: Իր հերթին, ֆիզիկամաթեմատիկական մեթոդների ընդարձակ կիրառությունները գիտության ու տեխնիկայի բնագավառներում անհնար են առանց մաթեմատիկայի և ֆիզիկայի զարգացման: Մարդկությունը վաղուց ականատես է ինչպես մաթեմատիկայի և ֆիզիկայի՝ որպես հիմնարար գիտությունների, բուռն զարգացման, այնպես էլ նրանց մեթոդների կիրառությունների աճին մյուս գիտություններում, և ոչ միայն բնագիտական, այլև հումանիտար ու սոցիալական, որտեղ ֆիզիկամաթեմատիկական դասական հարցերը միահյուսվում են հաշվողական մեթոդների հետ, և դրա շնորհիվ կիրառական և տեսական բաղադրամասերը ընկալվում են որպես մեկ ամբողջություն: Որպես օրինակ հիշենք տեսական այնպիսի հայտնագործություններ, ինչպիսիք են Նեպտուն մոլորակի հայտնաբերումը, էլեկտրամագնիսական ալիքների կամ պոզիտրոնի հայտնագործությունը նախ մաթեմատիկորեն, ինչպես ասում են՝ «գրիչի ծայրով», այնուհետև միայն փորձնականորեն: Նմանապես է բացահայտվել նաև էլեկտրամագնիսական դաշտի տարածման ալիքային բնույթը, որը, սակայն, Հերցի կողմից փորձնականորեն հաստատվելուց հետո է միայն թույլատրել Մաքսվելին մաթեմատիկորեն ստացված հավասարումները դիտարկել որպես իրական ֆիզիկական երևույթի մաթեմատիկական մոդել: Այնպես որ, քանի դեռ մաթեմատիկական կառուցվածքի ֆիզիկական մեկնաբանության ճշտությունը փորձով ապացուցված չէ, որոշ մաթեմատիկական մոդելի միջոցով կատարված «մաթեմատիկական բացահայտումը» դեռևս հայտնագործություն չէ տվյալ բնագավառում:
    Ճիշտ այդպես մագնիսական մոնոպոլների վերաբերյալ Դիրակի կողմից տեսականորեն ստացված արդյունքը կդառնա իրական ֆիզիկական հայտնագործություն, թե ոչ, ցույց կտան միայն դեռևս շարունակվող փորձնական հետազոտությունները:
    Բոլոր նշված և այլ գիտական հետազոտությունները եղել են գիտության և հասարակության օրինաչափ զարգացման արդյունք և տրամաբանորեն իրենց կիրառություններն են գտել բնագիտության, մաթեմատիկայի և տեխնիկայի ու տեխնոլոգիաների զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրներում, ուր գիտական հայտնագործությունների գործնական կիրառման հնարավորություններն ավելի մեծ են, և ֆիզիկամաթեմատիկական կիրառական գիտությունները, տեխնիկան ու տեխնոլոգիաները զարգացման ավելի մեծ ասպարեզ ունեն:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #30
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Ժամանակակից գիտական հետազոտությունների համար բնութագրական է ճշգրիտ մաթեմատիկական մեթոդների կիրառումը բացի ավանդական բնագիտության` ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, ճարտարագիտության, տեխնիկայի բնագավառներից, որոնք իրենց հերթին ապահովում են մաթեմատիկայի զարգացումը, վերջին տասնամյակներում նաև տնտեսագիտության, լեզվաբանության, մշակութաբանության, հոգեբանության, բժշկագիտության, գիտության ու արվեստի այլ բնագավառներում:
    Կենդանի օրգանիզմների մասին գիտություններում` կենսաբանության, կենսաֆիզիկայի, կենսաքիմիայի և բժշկագիտության մեջ ֆիզիկամաթեմատիկական մեթոդներով մոդելավորվում են, մի կողմից, կենդանի օրգանիզմներում ընթացող պրոցեսները, մյուս կողմից՝ ստացվում և արագորեն ու ճշգրիտ մշակվում է կենսաբանական և բժշկական ինֆորմացիան, ինչը կարևոր է և շատ դեպքերում անփոխարինելի, հատկապես հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար: Այսպիսով, նշված ուղղություններում ֆիզիկայի և մաթեմատիկայի մեթոդների կիրառությունը ապահովում է ստացվող արդյունքների մեկնաբանությունների և հետևությունների ճշգրտությունն ու հավաստիությունը: Չնայած այստեղ ծագող դժվարություններին, այնուամենայնիվ, ֆիզիկական մեթոդներին, մաթեմատիկական մոդելներին ու թեկուզ և վերացական, իդեալականացված հասկացություններին ու մոտեցումներին այլընտրանք չկա ոչ միայն կենդանի համակարգերի, այլև մեզ շրջապատող աշխարհի երևույթների և օբյեկտների ուսումնասիրման համար:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՒՈՆԸ
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 15.01.2019, 20:42
  2. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայտնի մարդիկ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 11.11.2018, 01:22
  3. ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
    Հեղինակ՝ Poghosyan Lusine, բաժին` ՆԶՊ, Ֆիզկուլտուրա, Տեխնոլոգիա, Կերպարվեստ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 16.07.2018, 16:21
  4. Գրառումներ: 2
    Վերջինը: 08.04.2014, 13:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •