+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

  1. #11
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԽՄԲԵՐ
    Համագործակցային հենակետային խմբերը կայուն անդամներով երկարաժամկետ, տարասեռ /հետերոգեն/ խմբեր են, որոնց անշխատանքը տևում է ողջ դասընթացի կամ ծրագրի շրջանաներում: Այս խմբերի անդամները աջակցում, օգնոմ և խրախուսում են՝ նպաստելով առաջադրանքի կատամանը և գիտելիքների ձեռբերմանը: Այն ներառում է բացակա ընկերներին աջակցելը, անցած նյութը բացատրելը, տնային հանձնարարությունները կատերելու հարցում օգնելը և այլն: Դրանք մշտական են/ գործում են մեկից մի քանի տարի/ և ապահովում են երկարաժամկետ, հոգատար, գործընկերային փոխհարաբերություններ: Խմբերը անց են կացնում պաշտոնական հանդիպումներ՝ յուրաքանչյուր անդամի ակադեմիական առաջընթացը քննարկելու, միմյանց աջակցություն և օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև համոզվելու, որ յուրաքանչյուր անդամ կատարում է հանձնարարությւոնները և ունի բավարար առաջընթաց ակադեմիական ծրագրի շրջանակներում: Ոչ պաշտոնապես անդամները համագործակցում են ամեն օր՝ դասերի ընթացքում և դասամիջոցներին, քննակում են հաձնարարությունները և օգնում միմյաց՝ կատարել տնային աշխատանքները: Հենակետային խմբերն ունեն անձնական պատասխանատվություն՝ լսել և սատարել խմբի անդամին, երբ վերջին սույնի անձնական բնույթի խնդիրները: Որքան մեծ է դասարանը կամ դպրոցը և բարդ ու դժվարին առարկան, այնքան ավելի կարևոր է հենակետային խմբեր ունենալը:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
    Համագործակցային մանկավարժության նպատակն այնպիսի մեթոդների կիրառումն է, որոնք ուսման գործընթացը վերածում են սոցիալական շփման։ Հիմնական իմաստն աշակերտների՝ որպես գործընկերների խմբի համագործակցությունն է: Գոյություն ունեն համագործակցային կրթության և ուսուցման բազմաթիվ մեթոդներ (նախագծերի մեթոդը, քննարկումը, խնդիրների լուծման վրա հիմնված և դիտարկման միջոցով իրականացվող ուսումը և այլն)։ Այս մեթոդներից յուրաքանչյուրի համար գոյություն ունեն համատեղ աշխատանքի տարատեսակ եղանակներ, վարժություններ և առաջարկություններ։ Համագործակցային մեկ ճիշտ մեթոդ գոյություն չունի, սակայն կա համագործակ-ցային մի քանի եղանակ, և ավելին՝ ներկայումս գոյություն ունեն հարյուրավոր վարժություններ և կազմակերպման եղանակներ։ Հետևաբար, ուսուցիչները կարող են այս կամ այն մեթոդը որդեգրելու փոխարեն ընտրել տվյալ մանկավարժական իրավիճակին համապատասխանող լուծում, իսկ այլ իրավիճակում՝ կիրառել այլ լուծումներ։
    Համագածակցային ուսուցման ընթացքում խմբի յուրաքանչյուր անդամ կամ ամբողջ դասարանը ակտիվորեն ներգրավված են ուսուցման մեջ, իսկ նոր գիտելիքը մշակվում ու յուրացվում են հենց աշակերտների միջոցով:
    Համագործակցային ուսուցման ընթացքում կարևորվում է ոչ միայն ակադեմիական գիտելիքների և հմտությունների ձեքբերումը, այլև խմբային գործընթացի մշակման միջոցով հմուտ համագործակցողների /համագործակցային հմտություններ կիրառողներ/ և գիտելիքների ակտիվ կիրառողներ / մտածողության հմտություններ կիրառողներ/ ձևավորելը: Համագործակցային ուսուցումը մեծացնում է նաև սովորողների ինքնուրույնությունը և պատասխանատվությունը /ինքնաճանաչման և ինքնուղղորդման հմտություների կիրառումը/:
    Համագործակցային ուսուցման առաջադրանքները պատրաստելիս, ուսուցիչը պետք է հետևի երեք հիմնական պայմանների.
    ա) խմբի բոլոր անամները պետք է ունենան մասնակցելու դրդապատճառներ,
    բ) առաջադրանքը պետք է խմբի բոլոր անդամներին արտահայտվելու հնարավորություն ընձեռի ,
    գ) խմբի անդամները պետք է առաջադրանքը կատարելիս ընտրություն կատարեն և որոշում ընդունեն :

    Հարկավոր է նաև տարբերել ավանդական և համագործակցային ուսուցման առանձնահատկությունները:

    Ավանդական խմբեր Համագործակցային խմբեր
    Միասեռ խմբավորում Տարասեռ խմբավորում
    Պատասխանատվություն միայն սեփական անձի համար Պատասխանատվություն ծմբի և սեփական անձի համար
    Ուսուցչի կողմից չնչին վերահսկողություն Ուսուցչի կողմից մծտական վերահսկողություն
    Մեկ առաջնորդ Հաջորդական առաջնորդություն
    Առանձնահատուկ դերի բացակայություն Դերերի բաշխում
    Նպատակների ոչ հաճախ հստակեցում Նպատակների հստակ սահմանում
    Փոխգործուն հմտությունները ենթադրվում են Փոխգործուն հմտություններն անմիջականորեն ուսուցանվում են
    Խմբերի նվաճումների կամ թերացումների վերլուծության բացակայություն Ակադեմիական և փոխգործուն հմտությունների մշակում
    Խմբի մեծությունը հազվադեպ է նկատառվում Խումբն ունի 3-5 անդամ
    Շեշտը դրվում է արդյունքի վրա Շեշտը դրվում է գործընթացի և արդյունքի վրա
    Վերջին խմբագրող՝ Լուսինե Քառյան: 30.11.2018, 23:36:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Համագործակցային քննարկում
    Համագործակցային քննարկումը աշակերտների հաղորդակցման և ճարտասանական կարողությունները զարգացնելու լավ եղանակ է։ Քննարկման ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն խոսելու (պայմանով, որ սահմանված կանոնները պահպանվում են)։
    Այս եղանակի փուլերն են՝
    ա) քննարկումը վարողն առարկայի վերաբերյալ հակասական հայտարարություններ է անում։ Այդ հայտարարությունները փակցված են սենյակի տարբեր մասերում.
    բ) յուրաքանչյուր աշակերտ, ըստ իր կարծիքի/ընկալման, կանգնում է այդ հայտարարություններից մեկի մոտ.
    գ) քննարկման համար խմբեր ձևավորելուց հետո վարողը ժամանակ է սահմանում հնչեցված հայտարարությանը կողմ փաստարկները ներկայացնելու համար.
    դ) փաստարկները պատրաստելուց հետո յուրաքանչյուր խումբ ընտրում է իր խոսնակին.
    ե) խոսնակները նստում են սեղանի շուրջ և ստանում այսպես կոչված «քննարկման խաղանիշեր» (3-6 հատ՝ կախված քննարկման համար սահմանված ժամանակա-հատվածից և մասնակիցների թվից):
    զ) խմբի անդամները շարվում են իրենց խոսնակի հետևից և նույնպես խաղանիշեր են ստանում: Խաղանիշերն օգտագործվում են հետևում կանգնած աշակերտներին քննարկման մեջ ներգրավվելու նպատակով: Որպես այլընտրանք, խմբի անդամներն իրենց խաղանիշերը կարող են տալ իրենց խոսնակին, եթե վերջինս սպառել է իր բոլոր խաղանիշերը, սակայն դեռևս ներկայացնելու փաստարկներ ունի.
    է) Իր փաստարկներից յուրաքանչյուրը ներկայացնելիս խոսնակն իր խաղանիշերից մեկը դնում է սեղանի կենտրոնում։Խաղանիշերը որոշում են ելույթների թիվը։ Մեկ փաստարկի գինը մեկ խաղանիշ է։Այս եղանակն օգտագործելով՝ ուսուցիչը ոչ միայն կառավարում է քննարկման ժամանակը, այլև աշակերտներին սովորեցնում է իրենց փաստարկները ձևակերպել հստակ և հակիրճ։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Մաթեմատիկայի համագործակցային ուսուցում
    Մաթեմատիկական կրթության հնարավորություն, իրավունք և պարտականություն ունի յուրաքանչյուր ոք՝ անկախ ազգությունից, սեռից և գործունեության բնույթից, չնայած կան մասնագետներ` ֆիզիկոսներ, ճարտարագետներ, տեխնոլոգներ, էներգետիկներ, տնտեսագետներ և ուրիշներ, որոնց համար մաթեմատիկայի ուսուցումը ոչ թե ինքնանպատակ է, այլ անհրաժեշտություն, քանի որ նրանք լայնորեն օգտվում են մաթեմատիկական մեթոդներից և, ինչպես ընդունված է ասել, մաթեմատիկանացված են:
    Իսկ ընդհանրապես, բոլոր մասնագիտություններն էլ օգտվում են մաթեմատիկայից այն չափով, ինչ չափով չեն կարող առանց նրա: Հատկապես համակարգչային ծրագրավորման, էլեկտրոնային հաշվողական մեթոդների, տեխնիկայի զարգացման և լայն ներդրման շնորհիվ մաթեմատիկան դարձել է «սովորական» զանգվածային կիրառական մասնագիտություն:
    Թերևս այդ հանգամանքն է ամենից ավելի կարևորում մաթեմատիկայի համընդհանուր ուսուցման անհրաժեշտությունը: Եվ ոչ միայն. օրինակ, լեհ նշանավոր մաթեմատիկոս Շտեյնհաուզի կարծիքով «մաթեմատիկոսը ամեն ինչ կարող է կատարել ավելի լավ»: Նկատի է առնվում, որ եթե սովորողը նախ ստանա հիմնարար մաթեմատիկական կրթություն, այնուհետև նա ավելի հեշտ կյուրացնի այն ամենը, ինչով կզբաղվի, քան նա ով չի ստացել այդ կրթությունը: Դժվար է պատկերացնել ժամանակակից ֆիզիկոսին, ճարտարագետին, համակարգչագետին, ծրագրավորողին, տնտեսագետին, երկրաբանին, աշխարհագրագետին, կենսաբանին, քիմիկոսին, տեխնոլոգին, բժշկին, նույնիսկ լեզվաբանին, հոգեբանին ու արվեստագետին առանց մաթեմատիկական մտածողության, ճշգրիտ դատողությունների: Օրինակ, տարատեսակ ու փոփոխվող արտադրանք ունեցող խոշոր գործարանում աշխատող ճարտարագետից պահանջվում են ոչ միայն հնարամտություն, սրամտություն, հատուկ մտածելակերպ, այլև հիմնարար ֆիզիկամաթեմատիկական գիտելիքներ: Նույնն է պահանջվում նաև բժշկից, որը հիվանդության ճշգրիտ ախտորոշման և բուժման համար օգտվում է ժամանակակից էլեկտրոնային համակարգով աշխատող բարդ տեխնիկայից, տեխնոլոգիաներից և սարքավորումներից: Եվ ընդհանրապես, ասվածը վերաբերում է բոլոր այն մասնագիտություններին և բնագավառներին, որոնց ծառայում են մաթեմատիկան ու ֆիզիկան...

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Սկսնակ մասնակից Վախթանգ Դավթյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Լուսինե շատ կարևոր,հետաքրքիր և արդիական թեմա եք քննարկում,իսկապես,որ համագործակցային ուսուցումը նպաստում է դասի արդյունավետության բարձրացմանը։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Մասնակից Թամարա Ալիխանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    41
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Լուսինե Քառյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհը փոխվում է արագընթաց տեմպերով և անկանխատեսելիորեն: Տեղեկատվությունն ու գիտելիքները ձևավորում են մեր աշխարհայացքը: Այն, ինչ մի ժամանակ թվում էր հավերժական ու անփոփոխ, այսօր միայն հարաբերական է կամ նույնիսկ ամբողջությամբ՝ սխալ:
    Կրթության ոլորտի աշխատողները ամենուրեք գիտակցում են, որ դասավանդման և ուսուցման հնացված ձևերը այլևս անկարող են ստեղծել ու զարգացնել գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացուն գիտելիքների տնտեսության մեջ բարեկեցիկ կյանքով ապրելու համար:Հետևաբար ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուրեք, դպրոցում անհրաժեշտ են դասավանդման և ուսուցման այլընտրանքային նոր մոտեցումներ:
    Դասավանդման խնդիրների լուծման նպատակով համագործակցային ուսուցումը ուսուցիչների կողմից փորձարկվող միջոցներից մեկն է: Համագործակցային ուսուցումը իր ուրույն տեղն ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում,որի շնորհիվ ապահովվում է միջառարկայական կապերը:
    Համագործակցային մանկավարժության նպատակն այնպիսի մեթոդների կիրառումն է, որոնք ուսման գործընթացը վերածում են սոցիալական շփման։ Հիմնական իմաստն աշակերտների՝ որպես գործընկերների խմբի համագործակցությունն է:
    Հարգելի մասնակիցներ,խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:
    Հարգելի Լուսինե ողջունում եմ Ձեր մասնակցությունը ֆորումում,շատ հետաքրքիր և կարևոր թեմա եք քննարկում:Իրոք,համագործակցային ուսուցումը իր ուրույն տեղն ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում,որի շնորհիվ ապահովվում է միջառարկայական կապերը:

    https://hy.wikipedia.org/wiki/%D5%80...B8%D6%82%D5%B4
    Վերջին խմբագրող՝ Թամարա Ալիխանյան: 01.12.2018, 01:15:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մասնակից Թամարա Ալիխանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    41
    Հեղինակության աստիճան
    0
    Համագործակցային ուսուցման տեխնոլոգիա

    1 անձի զարգացում և անհատականության ձևավորում.
    2 հոգեբանական և ֆիզիկական առողջության ապահովում.
    3 սթրեսի հաղթահարում.
    4 առողջ փոխհարաբերությունների դրսևորում:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Վախթանգ Դավթյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լուսինե շատ կարևոր,հետաքրքիր և արդիական թեմա եք քննարկում,իսկապես,որ համագործակցային ուսուցումը նպաստում է դասի արդյունավետության բարձրացմանը։
    Հարգելի Վախթանգ,շնորհակալություն թեմային միանալու համար:

    Մեջբերում Թամարա Ալիխանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լուսինե ողջունում եմ Ձեր մասնակցությունը ֆորումում,շատ հետաքրքիր և կարևոր թեմա եք քննարկում:Իրոք,համագործակցային ուսուցումը իր ուրույն տեղն ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում,որի շնորհիվ ապահովվում է միջառարկայական կապերը:

    https://hy.wikipedia.org/wiki/%D5%80...B8%D6%82%D5%B4
    Հարգելի Թամարա շնորհակալ եմ թեմայի քննարկմանը միանալու համար:
    Վերջին խմբագրող՝ manush: 22.01.2019, 11:24: Պատճառ: Գրառումների միացում

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #19
    Մոդերատոր Քրիստինե Աղաբաբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2017
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    198
    Հեղինակության աստիճան
    856
    Մեջբերում Լուսինե Քառյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհը փոխվում է արագընթաց տեմպերով և անկանխատեսելիորեն: Տեղեկատվությունն ու գիտելիքները ձևավորում են մեր աշխարհայացքը: Այն, ինչ մի ժամանակ թվում էր հավերժական ու անփոփոխ, այսօր միայն հարաբերական է կամ նույնիսկ ամբողջությամբ՝ սխալ:
    Կրթության ոլորտի աշխատողները ամենուրեք գիտակցում են, որ դասավանդման և ուսուցման հնացված ձևերը այլևս անկարող են ստեղծել ու զարգացնել գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացուն գիտելիքների տնտեսության մեջ բարեկեցիկ կյանքով ապրելու համար:Հետևաբար ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուրեք, դպրոցում անհրաժեշտ են դասավանդման և ուսուցման այլընտրանքային նոր մոտեցումներ:
    Դասավանդման խնդիրների լուծման նպատակով համագործակցային ուսուցումը ուսուցիչների կողմից փորձարկվող միջոցներից մեկն է: Համագործակցային ուսուցումը իր ուրույն տեղն ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում,որի շնորհիվ ապահովվում է միջառարկայական կապերը:
    Համագործակցային մանկավարժության նպատակն այնպիսի մեթոդների կիրառումն է, որոնք ուսման գործընթացը վերածում են սոցիալական շփման։ Հիմնական իմաստն աշակերտների՝ որպես գործընկերների խմբի համագործակցությունն է:
    Հարգելի մասնակիցներ,խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:
    Сотрудничество - это совместная работа нескольких человек, направленная на достижение общих целей. Работая в коллективе, человек вынужден думать не только о собственном благе, но и о благе тех, кто трудится рядом с ним. Следовательно, обучение в сотрудничестве создает условия для позитивного взаимодействия между учащимися в процессе достижения общей цели: каждый понимает, что он может добиться успеха (т.е. овладеть определенными знаниями) только при условии, что и остальные члены группы достигнут своих целей).

    Главная идея обучения в сотрудничестве может быть сформулирована так: учиться вместе, а не просто выполнять вместе.

    Основные принципы обучения в сотрудничестве:

    Взаимозависимость членов группы, которую можно создать на основе:

    единой цели, которую можно достичь только сообща;
    распределенных внутригрупповых ролей, функций;
    единого учебного материала;
    общих ресурсов;
    одного поощрения на всех.

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #20
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151
    Մեջբերում Լուսինե Քառյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհը փոխվում է արագընթաց տեմպերով և անկանխատեսելիորեն: Տեղեկատվությունն ու գիտելիքները ձևավորում են մեր աշխարհայացքը: Այն, ինչ մի ժամանակ թվում էր հավերժական ու անփոփոխ, այսօր միայն հարաբերական է կամ նույնիսկ ամբողջությամբ՝ սխալ:
    Կրթության ոլորտի աշխատողները ամենուրեք գիտակցում են, որ դասավանդման և ուսուցման հնացված ձևերը այլևս անկարող են ստեղծել ու զարգացնել գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացուն գիտելիքների տնտեսության մեջ բարեկեցիկ կյանքով ապրելու համար:Հետևաբար ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուրեք, դպրոցում անհրաժեշտ են դասավանդման և ուսուցման այլընտրանքային նոր մոտեցումներ:
    Դասավանդման խնդիրների լուծման նպատակով համագործակցային ուսուցումը ուսուցիչների կողմից փորձարկվող միջոցներից մեկն է: Համագործակցային ուսուցումը իր ուրույն տեղն ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում,որի շնորհիվ ապահովվում է միջառարկայական կապերը:
    Համագործակցային մանկավարժության նպատակն այնպիսի մեթոդների կիրառումն է, որոնք ուսման գործընթացը վերածում են սոցիալական շփման։ Հիմնական իմաստն աշակերտների՝ որպես գործընկերների խմբի համագործակցությունն է:
    Հարգելի մասնակիցներ,խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:
    Համամիտ եմ։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՒՈՆԸ
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 15.01.2019, 20:42
  2. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայտնի մարդիկ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 11.11.2018, 01:22
  3. ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
    Հեղինակ՝ Poghosyan Lusine, բաժին` ՆԶՊ, Ֆիզկուլտուրա, Տեխնոլոգիա, Կերպարվեստ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 16.07.2018, 16:21
  4. Գրառումներ: 2
    Վերջինը: 08.04.2014, 13:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •