+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345
Ցույց են տրվում 41 համարից մինչև 47 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Ինֆորմատիկայի կարևորությունը

  1. #41
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսում կրկնակի, եռակի աշխատանք է ուսուցչի համար:

    Մասնագիտական գիտելիքների, ուսուցման մեթոդների կատարելագործման ու զարգացման հետ համատեղ այսօր ուսուցիչի համար բացվել են ինքնակրթման այլ ասպեկտներ:
    Այսօր համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, ձայնագրելու, մեքենա վարելու կամ հեռախոսից օգտվելու ունակությունը:
    ՏՀՏ-ները ուսուցչի համար անփոխարինելի են որպես գիտելիքների աղբյուր և գործիք, որոնցով կարելի է կառուցել դասը: Դպրոցում ՏՀՏ-ների կիրառման շրջանակները լայն են: Դրանք կիրառվում են համադպրոցական, ինքնուրույն աշխատանքներ, թիմային աշխատանքներ, մրցույթներ կազմակերպելու համար, ստեղծագործական նախագծերի մշակման և ներկայացման, ցուցադրումների համար: ՏՀՏ-ները կիրառվում են նաև գնահատման թեստային աշխատանքների կատարման նպատակով:
    Դասապրոցեսում ՏՀՏ-ներն ակտիվորեն օգտագործելու համար ուսուցիչը պետք է հմտորեն տիրապետի դրանց:
    ՏՀՏ-ների կիրառումը դասպրոցեսում ամենևին էլ չի նշանակում ուսուցչի ժամանակի տնտեսում, աշխատանքի հեշտացում: Բայց ճիշտ օգտագործելու դեպքում ենթադրում է ժամանակի խնայողաբար օգտագործում դասպրոցեսի ընթացքում: Երբ փորձում ես դասը պլանավորելիս ինչ որ բան ստեղծել համակարգչի օգնությամբ ինքնուրույն, հասկանում ես, որ ժամանակն անցավ աննկատ, ստեղծածդ նյութն էլ ընդամենը 45 րոպեի համար է: Յուրաքանչյուր ուսուցիչ, ով փորձում է ժամանակ առ ժամանակ կիրառել ՏՀՏ –ներ դասապրոցեսում, շատ լավ է գիտակցում խոսքերիս իմաստը: Գիտակցում է թե առավելությունները, թե թերությունները: Որպես թերություն կարելի է նշել նաև այն, որ երբեմն դասը կարող է արդյունավետ չլինել, դասի ընթացքում հնարավոր է ուսուցիչը չհասնի իր նպատակին ինչ-ինչ պատճառներով: Դրա համար շատ կարևոր է հենց թեմայի, դասի ընտրությունը:
    Կյանքն անցնում է, գիտությունն արագ տեմպերով զարգանում է, ՏՀՏ-ները նույնպես, ուստի պետք է օգտագործել դրանց առավելություները դասապրոցեսում, ներմուծելով ժամանակակից դասավանդման մեթոդներ ու հնարներ:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #42
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Օգտագործելով համակարգչի երկխոսական, մոդելավորման, գունային և այլ բացառիկ հնարավորությունները, դասը կարելի է դարձնել պարզ, դիտողական և նույնիսկ «հրավիրող»: Համակարգիչը կարող է օգնել ուսուցչին ուսուցման գործընթացը բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար: Էկրանին ցուցադրվող գործողությունների հաջորդականությունը կարող է ըմբռնելի դարձնել մատուցվող նյութը, վերացական գրքային նյութը կարող է վերածվել մի պրակտիկ իրադրության:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #43
    Մոդերատոր Գոհար Բոդոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2012
    Գրառումներ
    181
    Հեղինակության աստիճան
    1183
    Ինչպե՞ս ստեղծել գործունեություն ՏՀՏ կիրառմամբ, որը կհեշտացնի ուսուցման գործընթացը և կբարելավի դպրոցական արդյունքները: Ո՞ր ՏՀՏ-ն օգտագործել: Ո՞ր պահին օգտագործել: Ի՞նչ նպատակների համար: Որո՞նք են ՏՀՏ օգտագործման առավելությունները և թերությունները: Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները հուզում է ուսուցիչներին
    Եկեք անդրադարձ կատարենք այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են ՏՀՏ կիրառմամբ մանկավարժական գործունեության կերտման համար:
    ՏՀՏ կիրառմամբ մանկավարժական գործունեության կերտում
    1․ Վերլուծություն

    Առաջին փուլում անհրաժեշտ է վերլուծել կարիքները, ուսումնական պլանը և ուսումնական բոլոր նպատակները՝ ջանալով վեր հանել բոլոր այն տարրերը, որոնք հնարավոր կլինի բարելավել ՀՏՀ կիրառմամբ: Այս շրջանակում անհրաժեշտ է պատասխանել ներոգրյալ հարցադրումներին.
    • Կրթական ինչպիսի՞ գործունեություններ մշակել:
    • Ի՞նչ նպատակով:
    2․ Գաղափարը

    Այս փուլում անհրաժեշտ է վերլուծության ենթարկել բոլոր այն ռեսուրսները և թվային գործիքները, որոնք կարող են օգտագործվել վերոգրյալ գործունեությունները մշակելիս:
    3․ Իրականացում

    ՏՀՏ կիրառմամբ գործունեությունների իրականացումը ենթադրում է անհրաժեշտ նյութերի նախապատրաստում, ինչպես նաև ՏՏ հետ կապված այլ հարցերի հարթում: Գործունեության ընթացքում անհրաժեշտ է հետամուտ լինել և որոշակի գրառումներ կատարել և համապատասխանաբար փոփոխությունների ենթարկել սցենարները։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    naramartirosyan (11.02.2019), Ալոյան Գոհար (14.01.2019), Զարինե Ամիրյան (23.01.2019), Մարիամ Սարգսյան. (17.01.2019)

  7. #44
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Մեջբերում Գոհար Բոդոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս ստեղծել գործունեություն ՏՀՏ կիրառմամբ, որը կհեշտացնի ուսուցման գործընթացը և կբարելավի դպրոցական արդյունքները: Ո՞ր ՏՀՏ-ն օգտագործել: Ո՞ր պահին օգտագործել: Ի՞նչ նպատակների համար: Որո՞նք են ՏՀՏ օգտագործման առավելությունները և թերությունները: Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները հուզում է ուսուցիչներին
    Եկեք անդրադարձ կատարենք այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են ՏՀՏ կիրառմամբ մանկավարժական գործունեության կերտման համար:
    ՏՀՏ կիրառմամբ մանկավարժական գործունեության կերտում
    1․ Վերլուծություն

    Առաջին փուլում անհրաժեշտ է վերլուծել կարիքները, ուսումնական պլանը և ուսումնական բոլոր նպատակները՝ ջանալով վեր հանել բոլոր այն տարրերը, որոնք հնարավոր կլինի բարելավել ՀՏՀ կիրառմամբ: Այս շրջանակում անհրաժեշտ է պատասխանել ներոգրյալ հարցադրումներին.
    • Կրթական ինչպիսի՞ գործունեություններ մշակել:
    • Ի՞նչ նպատակով:
    2․ Գաղափարը

    Այս փուլում անհրաժեշտ է վերլուծության ենթարկել բոլոր այն ռեսուրսները և թվային գործիքները, որոնք կարող են օգտագործվել վերոգրյալ գործունեությունները մշակելիս:
    3․ Իրականացում

    ՏՀՏ կիրառմամբ գործունեությունների իրականացումը ենթադրում է անհրաժեշտ նյութերի նախապատրաստում, ինչպես նաև ՏՏ հետ կապված այլ հարցերի հարթում: Գործունեության ընթացքում անհրաժեշտ է հետամուտ լինել և որոշակի գրառումներ կատարել և համապատասխանաբար փոփոխությունների ենթարկել սցենարները։




    Շնորհակալություն հարգելի՛ Գոհար Բոդոյան , մասնակցության համար:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    naramartirosyan (11.02.2019), Զարինե Ամիրյան (23.01.2019), Մարիամ Սարգսյան. (17.01.2019)

  9. #45
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Հարգելի՛ գործընկերներ , շնորհակալ եմ թեմային մասնակցելու , ձեր կարծիքների, գրառումների համար: Բոլորիս մաղթում եմ հաջողություն :

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #46
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Ինֆորմատիկան ընդարձակ գիտություն է, հետևապես չի սահմանափակվում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ուսումնասիրմամբ։ Նիդերլանդացի գիտնական Էդսգեր Դեիկստրան ասել է՝ «Ինֆորմատիկան այնքանով է գիտություն համակարգիչների մասին, որքանով աստղագիտությունը՝ հեռադիտակի»։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    naramartirosyan (11.02.2019), Զարինե Ամիրյան (07.02.2019)

  13. #47
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինֆորմատիկան ընդարձակ գիտություն է, հետևապես չի սահմանափակվում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ուսումնասիրմամբ։ Նիդերլանդացի գիտնական Էդսգեր Դեիկստրան ասել է՝ «Ինֆորմատիկան այնքանով է գիտություն համակարգիչների մասին, որքանով աստղագիտությունը՝ հեռադիտակի»։
    Լիովին համամիտ եմ, սիրելի՛ Գոհար, ինֆորմատիկան ունիվերալ գիտություն է: Ինֆորմատիկան մնացած առարկաների կապող օղակն է: Առաջարկում եմ օգտվել հետրյալ հղումներից՝ https://lib.armedu.am/resource/26193
    https://lib.armedu.am/resource/26195
    https://lib.armedu.am/profile/10776/.../desc/offset/5
    https://lib.armedu.am/resource/22951

+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •