Էջ 19 19-ից ԱռաջինԱռաջին ... 9171819
Ցույց են տրվում 181 համարից մինչև 190 համարի արդյունքները՝ ընդհանուր 190 հատից

Թեմա: Սիրելի" ուսուցչիս

  1. #181
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Ուսուցի՛չ։ Դո՛ւ, որ քայլում ես լույսի ճամփեքով և մանկանց հոգուց խավարն ես վանում,լուսավորում ես նրանց միտքն ու հոգին,ջահեր ես վառում և սեր վայելում նրանց ջերմ սրտում,որ առատորեն սերմեր ես ցրում և ակնկալում առատ հունձք ու բերք, թող լինի այսօր տոնդ շնորհավոր։Ուսուցիչ լինելը մեծ բեռ է ու փառք, նաև մեծ պատիվ ու մեծ տառապանք, մեկ Աստված ես դու, մեկ ստրուկ խոնարհ, բայց վերջիվերջո՝ մարդ, որ սխալվելու չունի ճանապարհ։Լինել ուսուցիչ՝նշանակում է լինելԱստծո մասնիկը՝ աստվածաբար համբերող, բարի,անկաշառ ու ներողամիտ։ Լինել երեխայի բարեկամն ուխորհրդատուն, վստահելի ընկերը։Դե , ուրեմն ,Ուսուցի՛չ,քայլիր անվարան և վարդեր բացվեն քո ճանապարհին,լույսի սերմնացա՛ն։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (11.02.2019), Ալոյան Գոհար (11.02.2019)

  3. #182
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Ուսուցիչը մի հրաշագործ է, ով ընդունակ է երեխաներին տեղափոխելու մի դարաշրջանից մյուսը:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (11.02.2019), Ալոյան Գոհար (11.02.2019), Ռուզաննա Խաչատրյան (11.02.2019)

  5. #183
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Քանի~ սերունդ եք կյանք ճանապարհել

    Բանիմաց ու սթափ Ձեր խրատներով,

    Բազմաթիվ մատղաշ հոգիներ կրթել`

    Բաշխելով նրանց ավյուն ու կորով:

    Ներքին անկաշկանդ, անդուլ որոնմամբ

    Աշխատել եք Դուք երկա~ր տարիներ,

    Բայց բոլորովին Դուք չեք ծերացել,

    Ժամանակն ասես կողքով է անցել:

    Նույն ժպտուն աչքերն ու անեղծ հոգին,

    Ուսուցիչ բարի, վեհ ու թանկագին,

    Խո~ր իմացության լույսերը անսպառ

    Փոխանցել եք Ձեր աշակերտներին:

    Այն նույն ջահելն եք` ավյունով լեցուն,

    Այն նույն հայացքը` և’ լուռ, և’ խոսուն,

    Ձեր ավանդը շատ մեծ է պատվաբեր

    Մատաղ սերնդի կրթության գործում:

    Երբ հարկավոր է` քնքուշ մայր եք Դուք,

    Եղեգնի պես թույլ, որ ծռվել գիտի,

    Իսկ երբ հարկն է` միշտ խիստ եք, անկոտրում,

    Եղեգնը նաև հարկ եղած դեպքում

    Իր մեջքը շտկել, հարվածել գիտի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (11.02.2019), Ալոյան Գոհար (11.02.2019)

  7. #184
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Էնդի Բամգարտների 10 պատվիրանները, որոնք ուսուցչի հաջողության գրավականն են…



    Սովորելը դարձրու՛ ուրախ, ծիծաղաշարժ:
    Հաճու՛յք ստացիրքոաշխատանքից:
    Դրակա՛ն արտահայտվիր քո մասնագիտության մասին:
    Ուրախացի՛ր ամենափոքր հաղթանակների համար:
    Հոգա՛ քո աշակերտների մասին: Գնահատի՛ր նրանց մեջ գտնվելու հնարավորությունը: Հարգի՛ր նրանց:
    Մի՛ ձգտիր քայլել տրորված ճանապարհով, գտի՛ր քո ուղին:
    Մի վախեցիր սխալներից: Համարձակ նորարարության դիմի՛ր և սովորի՛ր սեփական սխալների վրա:
    Հետաքրքրություններ գտիր դպրոցից դուրս: Այդ կյանքով ապրիր նույնքա՛ն, որքան հաճույքով աշխատումես: Աշխատանքիտ մեջ ներգրավի՛ր ընտանիքիդ անդամներին ևընկերներիդ, ակնկալի՛ր նրանց օգնությունը:
    Գտի՛ր քո ղեկավարին և վստահելի անձին, քո սրտի ու հոգու ողջ գանձարանը ներկայացրու՛նրան:
    Մի՛ հուսահատվիր: Ուսուցման մեջ միշտ գոյություն ունի մի այլ տարբերակ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (11.02.2019), Ալոյան Գոհար (11.02.2019)

  9. #185
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Յուրաքանչյուր մասնագիտական գործունեություն ենթադրում է որոշակի պահանջներ նրանցով զբաղվողների նկատմամբ: Դրանք են՝ մասնագիտական բարձր վարպետությունը, գիտելիքների ու հմտությունների գործածման կարողությունը և այլն: Ուսուցիչները իրար են կապում տարբեր ժամանակաշրջններ ու սերունդների, փոխանցում և տարածում են համամարդկային մշակութային արժեքները, ձևավորում են ապագայի սերունդը: Մի հին ու իմաստուն ասացվածք կա. ուսուցիչն է ստեղծում ազգը: Այս իմաստությունը այժմեական է նաև մեր օրերում: Այն իր մեջ խտացնում է ուսուցչի աշխատանքի սոցիալական ու մարդասիրական ողջ իմաստը: Ժառանգելով «բոլոր ժամանակների ու ժողովուրդների» առաջավոր մանկավարժների աշխատանքի սկզբունքը, ուսուցչությունը ներկայանում է որպես ժամանակակից հասարակության ստեղծագործ ուժ:
    Մանկավարժը կոչված է ոչ միայն սովորեցնելու գիտության հիմունքները երեխաներին, խթանել նրանց բազմակողմանի զարգացումը, այլև ձևավորել սեր ու հարգանք աշխատանքի նկատմամբ, պատրաստակամություն՝ սեփական աշխատանքով մասնակցելու նյութական բարիքների արտադրությանը: Իրականում ուսուցիչը կանգնած է երկրի արտադրողական ուժերի զարգացման, նրանց առաջընթացի, ստեղծագործական պոտենցիալի ակունքներում:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #186
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Ուսուցիչը կարող է սովորեցնել այնքան ժամանակ, քանի դեռ ինքն է սովորում, հենց նա դադարի սովորելուց,կդադարի ուսուցիչ լինելուց:
    Ջոն Լոկ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (11.02.2019), Ալոյան Գոհար (11.02.2019), Ռուզաննա Խաչատրյան (11.02.2019)

  13. #187
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    ինչպիսին պիտի լինի ուսուցիչը.


    Քաղաքավարի
    Ճկուն
    Հետաքրքրասեր
    Ոչ պահպանողական
    Հումորի զգացումով
    Համակողմանի զարգացած
    Օրինապահ և օրինապաշտ
    Բարյացկամ
    Համբերատար
    Հարգանք վայելող
    Մեծ կենսափորձ ունեցող
    Իմաստուն
    Դաստիարակված
    Ունակ դրական լիցքեր հաղորդելու ուրիշներին
    Մարդկային
    Հմտորեն տիրապետել բանավոր խոսքին
    Ունենալ գրագետ և պարզ արտահայտվելու ունակություն
    Ուրիշին լսելու կարողություն

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (11.02.2019), Ալոյան Գոհար (11.02.2019), Ռուզաննա Խաչատրյան (11.02.2019)

  15. #188
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    336
    Հեղինակության աստիճան
    6587
    Երբ անցյալի խորքից ենք գալիս, տեսնում ենք ,որ ճիշտ է լսարաններն, աշակերտներն, ուսուցիչները արտաքուստ փոխվում են, բայց ուսուցիչների կողմից ողջ դարերի ընթացքում ուսուցում է իրականացվում:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #189
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3529
    Մեջբերում Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի' ուսուցիչներ , առաջարկում եմ այս թեմայում գրառումներ կատարել ուսուցչին նվիրված երախտիքի խոսքեր: Իսկ հետագայում դրանք կօգնեն ուսուցիչներին ՛՛ Վերջին Զանգ ՛՛ միջոցառման կազմակերպման գործընթացում: Ակնկալում եմ Ձեր ակտիվ ու ջերմ մասնակցությունը:
    Ուսուցչուհուս

    Ահա այստեղ լուռ կանգնած
    Ձեր աչքերն եմ տեսնում հոգնած,
    Որոնք այնքա՜ն մեղմիկ ժպտում,
    Ջերմ խոսքեր են կարծես ասում:

    Ի՞նչ խոսքերով Ձեզ երգ ասեմ,
    Ո՞ր բառերով Ձեզ գովերգեմ...
    Ինչ էլ ասեմ, ինչ էլ անեմ,
    Շատ չնչին է Ձեր սիրո դեմ...

    Լուսե մարդուն այս աշխարհում
    Մեկ բառով են միայն ասում,
    ՈՒՍՈՒՑԻՉ է բառն այդ վսեմ,
    Չեմ մոռանա, ուր էլ լինեմ:

    Լուսինե Բադալյան 01.10.09

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (18.02.2019)

  19. #190
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3529
    ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՅՍՕՐ ԵՐԿՆՔԻՑ ԱՐԵՎ,
    ԵՎ ՄԻ ՈՂՋ ԳԱՐՈՒՆ
    ՁԵԶ ԸՆԾԱ ԲԵՐԵԼ,
    ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՅՍՕՐ
    ՁԵԶ ԵՐԱԶ ՈՒ ՍԵՐ ,
    ԱՍՏՂԱՅԻՆ ԺՊԻՏ ՈՒ
    ԿՅԱՆՔ ՊԱՐԳԵՎԵԼ ,
    ԹՈՂ ՈՐ ԵՍ ԱՅՍՕՐ
    ՁԵԶ ԲԱՐԻՆ ՄԱՂԹԵՄ,
    ԾՈՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՄԲ
    ՁԵՐ ԿՅԱՆՔԸ ԼՑՆԵՄ:
    ԵՂԵՔ ԵՐՋԱՆԻԿ ԵՎ ԱՅՆՔԱՆ ԲԱՐԻ,
    ՈՐ ՁԵԶՆՈՎ ՎԱՌՎԵՆ
    ԼՈՒՅՍԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 19 19-ից ԱռաջինԱռաջին ... 9171819

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 32
    Վերջինը: 08.03.2019, 01:07
  2. План урока по русскому языку в 3-ем классе. Учебник "Русский язык" Н.А.Байбуртян
    Հեղինակ՝ Nelli Antonyan, բաժին` Ուսումնամեթոդական նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.10.2018, 21:01
  3. Презентация к открытому уроку по теме "Басни И. Крылова"
    Հեղինակ՝ arbaka, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 03.02.2018, 22:50
  4. Գրառումներ: 16
    Վերջինը: 24.09.2014, 11:40
  5. Գրառումներ: 0
    Վերջինը: 16.09.2013, 14:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •