+ Կատարել գրառում
Էջ 1 14-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 133 հատից

Թեմա: Հարցադրումների մեթոդի առավելությունները

  1. #1
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    336
    Հեղինակության աստիճան
    6327

    Հարցադրումների մեթոդի առավելությունները

    Հարցադրման մեթոդով աշխատելիս էական առավելություն կա:
    Հարցադրումների մեթոդը սովորեցնում է ինքնուրույն մտածել, աշակերտների համար ավելի հետաքրքիր է դարձնում դասը, պասիվ լսողի փոխարեն նրանք դառնում են ակտիվ ներգրավածներ: Այս մեթոդը մոտիվացում է աշակերտին, նրան դարձնում առավել ինքնավստահ: Այդ դասերը աշակերտներին ստիպում են մտածել, շեշտը դրվում է հասկանալու վրա , ուսուցիչը վայրկենական հետադարձ կապ է ստանում, իսկ դասն առաջ է տանում: Հարցադրումների արդյունքում աշակերտներն իրենց նախկինում ստացած գիտելիքները շտկումների են ենթարկում, ուսուցչին հնարավորություն է տրվում բացահայտել դժվարությունները, գնահատել ուսումնառությունը, խրախուսել բարդ մտածողության հմտությունների զարգացումը:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aida Hambardzumyan (13.05.2019), Hasmik.Vardanyan (07.11.2018), LarisaB (21.05.2019), Վ. Հովհաննիսյան (08.11.2018), Վերգինե Հարությունյան (19.05.2019), Ալբինե (04.12.2018), Անժելա Ալավերդյան (31.10.2018), Լաուրա Աթանեսյան (13.05.2019), Ռուզաննա Միրզոյան (04.11.2018), Մարգարյան Նաիրա (13.05.2019), Միկինյան Տաթևիկ (12.05.2019), Նելլի Գալստյան (31.10.2018), Ներսեսյան (01.11.2018), Օֆիկ Առուստամյան (14.05.2019), star1 (30.10.2018), svetlana sargsyan (31.10.2018)

  3. #2
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    336
    Հեղինակության աստիճան
    6327
    Հարցադրման տեխնիկան ևս շատ կարևոր է, որի ճիշտ կիրառումը ոգևորում է դասարանի բոլոր աշակերտներին և նրանց մղում մտածելու, հնարավորություն է տալիս աշակերտներին ստանալու դրական հետադարձ կապ՝ ցույց տալով ուսումնառության մեջ նրանց հաջողությունները: Աշակերտներին հարկավոր է մտածելու ժամանակ տալ, խրախուսել պատասխանները, սկզբում պարզ հարցեր տալ: Տրամաբանական մտածողության միջոցով ուսուցիչը պետք է հանգեցնի ճիշտ պատասխանին:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    336
    Հեղինակության աստիճան
    6327
    Հարցադրումների ռազմավարություններից են դիսկուսիոն խմբերի, հարց ու պատասխանի ռազմավարությունները, որոնց ժամանակ կարող են պատասխանել կամավորները կամ անվանակոչածները:Հաստատական հարցադրումները և զույգերով ստուգումը ևս կարևոր ռազմավարություններ են: Առանձնացված են նաև հարցադրումների մակարդակներն ու հարցերի տեսակներն:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    Ք.Սիսիան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    1144
    Հարգելի Ռուզաննա շատ կարևոր թեմա եք առաջ քաշել:Այո հարցադրումների մեթոդը այն շարժուն և արագ արձագանք ապահովող մեթոդն է ,որը բոլոր ուսուցիչներն էլ կիրառում են, սակայն հարկավոր է այն ավելի նպատակային կիրառել բաց հարցերի միջոցով խթանելու համար սովորողների ազատ և վերլուծական մտածողությունը:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    Ք.Սիսիան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    1144
    Մեջբերում Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցադրումների ռազմավարություններից են դիսկուսիոն խմբերի, հարց ու պատասխանի ռազմավարությունները, որոնց ժամանակ կարող են պատասխանել կամավորները կամ անվանակոչածները:Հաստատական հարցադրումները և զույգերով ստուգումը ևս կարևոր ռազմավարություններ են: Առանձնացված են նաև հարցադրումների մակարդակներն ու հարցերի տեսակներն:
    Կարծում եմ հարցադրումների մեթոդը ունի մի շարք առավելություններ1.ցույց է տալիս թեմայի տրամաբանությունն ու խրախուսում հասկանալը , մտածելը 2.կառուցողական է,այսինքն հիմնվում է նախկին գիտելիքի վրա և ստեղծում փոխանցելի գիտելիք 3.տալիս է ակնթարթային հետադաարձ կապ ,նաև դասի ընթացքը համապատասխանեցնում է սովորողի տեմպին,դարձնելով այն ակտիվ և հետաքրքիր գործընթաց 4.թույլ է տալիս գործնականում կիրառել յուրացված գաղափարները,խրախուսում է բարդ մտածողության հմտությունների զարգացումը և մոտիվացնում է սովորողներին 5..միաժամանակ ապահովում ուսումնառության ստուգելու և շտկելու բաղադրիչը , գնահատում է ուսումնառությունը;

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    336
    Հեղինակության աստիճան
    6327
    Հարգելի Սվետլանա, շնորհակալություն արձագանքի համար: Իսկապես, հարցադրումների մեթոդը շատ ակտիվ, մեծ հետաքրքրություն առաջացնող ու մոտիվացնող մեթոդներից է: Բաց հարցերը ստիպում են աշակերտներին մտածել, նպաստում են ուսումնառությանը, խթանում են մտածողությունը, օգնում են սովորողներին սեփական աշխատանքին վերլուծաբար անդրադառնալու, իսկ ուսուցչին շատ ավելի տեղեկություններ են հաղորդում աշակերտների սովորածի վերաբերյալ: Այս ամենով հանդերձ դասապրոցեսի ընթացքում ես կարևորում եմ հարցադրումների պարզից դեպի բարդ շղթան՝ օգտագործելով Բլումի տաքսոնոմիան:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալբինե (04.12.2018), svetlana sargsyan (31.10.2018)

  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Մեջբերում Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցադրման մեթոդով աշխատելիս էական առավելություն կա:
    Հարցադրումների մեթոդը սովորեցնում է ինքնուրույն մտածել, աշակերտների համար ավելի հետաքրքիր է դարձնում դասը, պասիվ լսողի փոխարեն նրանք դառնում են ակտիվ ներգրավածներ: Այս մեթոդը մոտիվացում է աշակերտին, նրան դարձնում առավել ինքնավստահ: Այդ դասերը աշակերտներին ստիպում են մտածել, շեշտը դրվում է հասկանալու վրա , ուսուցիչը վայրկենական հետադարձ կապ է ստանում, իսկ դասն առաջ է տանում: Հարցադրումների արդյունքում աշակերտներն իրենց նախկինում ստացած գիտելիքները շտկումների են ենթարկում, ուսուցչին հնարավորություն է տրվում բացահայտել դժվարությունները, գնահատել ուսումնառությունը, խրախուսել բարդ մտածողության հմտությունների զարգացումը:
    Հարգելի Ռուզաննա, թույլ տվեք Ձեր կողմից նշված հարցադրումների մեթոդի բոլոր առավելություններին ավելացնել նաև այն, որ հնարավորություն է տալիս ուսումնառության մեջ ընդգրկել նաև համեմատաբար պասիվ աշակերտներին՝ դա կարելի է անել հարց ու պատասխան, պատասխանում են անվանակոչները ռազմավարությամբ, նրանց ուղղելով փակ՝ տեղեկատվական բնույթի հարցեր:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (15.12.2018), Ալբինե (04.12.2018)

  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    Ք.Սիսիան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    1144
    Ճիշտ է Բլումի տաքսոնոմիան իմանալը կարևոր է ուսուցչի համար ,սակայն կարծում եմ կարևոր է նաև իմանալ Գրոյսերի՝ հարցերին ներկայացվող պահանջները.1հարցերը պետք է լինեն հասկանալի՝ բնական և պարզ լեզվով շարադրված 2լինեն հակիրճ ,բովանդակալից, մտածելու տեղիք տվող,ներգրավվող 3հավասարակշռություն լինի փաստային և մտածել ստիպող հարցերի միջև;Ուսուցիչը պետք է կարողանա նաև տարբերակել հարցերը ո ւ կիրառի դրա տարբեր ձևերը ըստ նպատակահարմարության

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալբինե (04.12.2018), star1 (02.11.2018)

  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Մեջբերում Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցադրման տեխնիկան ևս շատ կարևոր է, որի ճիշտ կիրառումը ոգևորում է դասարանի բոլոր աշակերտներին և նրանց մղում մտածելու, հնարավորություն է տալիս աշակերտներին ստանալու դրական հետադարձ կապ՝ ցույց տալով ուսումնառության մեջ նրանց հաջողությունները: Աշակերտներին հարկավոր է մտածելու ժամանակ տալ, խրախուսել պատասխանները, սկզբում պարզ հարցեր տալ: Տրամաբանական մտածողության միջոցով ուսուցիչը պետք է հանգեցնի ճիշտ պատասխանին:
    Դուք միանգամայն ճիշտ նշեցիք՝ հարցադրման տեխնիկան շատ կարևոր է, այն իմաստով, որ սկզբում հնչած փակ հարցերից անցումը բացի պետք է այնքան սահուն և հմտորեն լինի, որ սովորողներն իրենք էլ չզգան, թե ինչպես են մտնում քննարկման մեջ: Վերջինս պետք է հասունացնել աստիճանաբար՝ հմտորեն պլանավորված հարցերի շղթայով:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալբինե (04.12.2018)

  19. #10
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    336
    Հեղինակության աստիճան
    6327
    Մեջբերում svetlana sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ հարցադրումների մեթոդը ունի մի շարք առավելություններ1.ցույց է տալիս թեմայի տրամաբանությունն ու խրախուսում հասկանալը , մտածելը 2.կառուցողական է,այսինքն հիմնվում է նախկին գիտելիքի վրա և ստեղծում փոխանցելի գիտելիք 3.տալիս է ակնթարթային հետադաարձ կապ ,նաև դասի ընթացքը համապատասխանեցնում է սովորողի տեմպին,դարձնելով այն ակտիվ և հետաքրքիր գործընթաց 4.թույլ է տալիս գործնականում կիրառել յուրացված գաղափարները,խրախուսում է բարդ մտածողության հմտությունների զարգացումը և մոտիվացնում է սովորողներին 5..միաժամանակ ապահովում ուսումնառության ստուգելու և շտկելու բաղադրիչը , գնահատում է ուսումնառությունը;
    Հարգելի Սվետլանա, այդ ամենով հանդերձ կարծում եմ անհրաժեշտ է նախապատրաստել ներդասարանային միջավայր բաց երկխոսության համար:
    Հարկավոր է գործածել և' նախապես մտածված և' տվյալ պահի անհրաժեշտությամբ ծագած հարցեր:
    Ընտրել հարցադրման համապատասխան մակարդակ:
    Խուսափել «այո» կամ«ոչ» պահանջող հարցերից:
    Հարցադրումը կատարել զգուշորեն, ճշգրիտ կերպով և հստակ:
    Հարցը ուղղել խմբին կամ անհատ սովորողին պատահական սկզբունքով:
    Ձևակերպել հարցադրում, որը խթանելու է սովորողի հետաքրքրությունը:
    Կատարել այնպիսի հարցադրումներ, որոնք կկանխորոշեն ուսուցման նպատակուղղվածությունն ու հետագա ինքնուսուցումը:
    Վերջին խմբագրող՝ Ռուզաննա Խաչատրյան: 31.10.2018, 23:25:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik.Vardanyan (07.11.2018), Ալբինե (04.12.2018), Նելլի Գալստյան (02.11.2018), svetlana sargsyan (01.11.2018)

+ Կատարել գրառում
Էջ 1 14-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •