+ Կատարել գրառում
Էջ 1 9-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Տարբերակման կիրառումն ուսումնառության խթանման համար

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981

    Տարբերակման կիրառումն ուսումնառության խթանման համար

    Ես ուզում եմ ձեզ հետ քննարկել մի թեմա, որը չափազանց կարևոր է արդյունավետ ուսուցում կազմակերպելու գործում:Իրենց աշխատանքային գործունեության ընթացքում գրեթե բոլոր ուսուցիչներն ունենում են աշակերտներ, որոնցից մեկը լավ չի ընթերցում, մյուսը դանդաղ է գրում, մեկն արագ է ընկալում, մյուսը՝ դանդաղ, մեկն անցած տարիներին առարկան սովորել է ջանասիրաբար, մյուսը՝ ինչ-ինչ պատճառներով հաճախ բացակայել է, մեկը շփվող է, մյուսն՝ ինքնամփոփ: Այդպես կարելի է թվարկել բազմաթիվ տարբերիչ հատկանիշներ, որոնց պատճառով մեր աշակերտները գտնվում են կրթական տարբեր աստիճաններում: Եթե մեզ չհետաքրքրեն դրանք ու բոլորին մոտենանք նույն ձևով, գործն առաջ չի գնա:Ավագ դպրոցում, երբ ուսումնական տարվա սկզբին տարբեր դպրոցներից հավաքվում են առարկան տարբեր չափով սովորած աշակերտներ, առաջին հերթին անհրաժեշտ է լինում ուսումնասիրել և պարզել յուրաքանչյուրի իմացության աստիճանը, հասկանալ նրանց անհատական- հոգեբանական առանձնահատկությունները, նոր միայն պլանավորել հետագա աշխատանքը:
    Հաշվի առնելով այն, որ աշակերտները տարբերվում են նաև մտածողության ձևերով՝ ոմանք ունեն պատկերային, ոմանք՝ խոսքային մտածողություն, դասի կամ խնդրի բացատրության ժամանակ հաճախ գծում եմ սխեմաներ, գծագրեր, ցուցադրում պատրաստի պաստառներ, օգտվում սալիկահանդեսներից ու ֆիլմերից՝առաջնորդվելով <<լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել>> սկզբունքով: Փորձը ցույց է տալիս, որ ամենաբարդ խնդրի լուծումը դադարում է խնդիր լինելուց, եթե այն ներկայացվում է գծապատկերով: Իսկ եթե այդ ամենին ավելանում է նաև փորձի ցուցադրությունը, բոլոր աշակերտների համար, անկախ մտածողության տեսակից, ամեն ինչ դառնում է ավելի պարզ ու մատչելի :

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    336
    Հեղինակության աստիճան
    6327
    Հարգելի Նելլի, բավականին հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար: Տարբերակման միջոցով է, որ ուսուցիչներս հնարավորություն ենք տալիս յուրաքանչյուր աշակերտի օգտագործել իր ողջ ներուժը: Իսկ իմանալու համար, թե ինչպիսի տարբերակման մասին է խոսքը, ուսուցիչներս պետք է ճկուն, հմուտ, փորձառու, հոգեբան, շատ համբերատար, շատ ժամանակ ունեցող, կամքի ուժ ունեցող լինենք:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973
    Մեջբերում Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուզում եմ ձեզ հետ քննարկել մի թեմա, որը չափազանց կարևոր է արդյունավետ ուսուցում կազմակերպելու գործում:Իրենց աշխատանքային գործունեության ընթացքում գրեթե բոլոր ուսուցիչներն ունենում են աշակերտներ, որոնցից մեկը լավ չի ընթերցում, մյուսը դանդաղ է գրում, մեկն արագ է ընկալում, մյուսը՝ դանդաղ, մեկն անցած տարիներին առարկան սովորել է ջանասիրաբար, մյուսը՝ ինչ-ինչ պատճառներով հաճախ բացակայել է, մեկը շփվող է, մյուսն՝ ինքնամփոփ: Այդպես կարելի է թվարկել բազմաթիվ տարբերիչ հատկանիշներ, որոնց պատճառով մեր աշակերտները գտնվում են կրթական տարբեր աստիճաններում: Եթե մեզ չհետաքրքրեն դրանք ու բոլորին մոտենանք նույն ձևով, գործն առաջ չի գնա:Ավագ դպրոցում, երբ ուսումնական տարվա սկզբին տարբեր դպրոցներից հավաքվում են առարկան տարբեր չափով սովորած աշակերտներ, առաջին հերթին անհրաժեշտ է լինում ուսումնասիրել և պարզել յուրաքանչյուրի իմացության աստիճանը, հասկանալ նրանց անհատական- հոգեբանական առանձնահատկությունները, նոր միայն պլանավորել հետագա աշխատանքը:
    Հաշվի առնելով այն, որ աշակերտները տարբերվում են նաև մտածողության ձևերով՝ ոմանք ունեն պատկերային, ոմանք՝ խոսքային մտածողություն, դասի կամ խնդրի բացատրության ժամանակ հաճախ գծում եմ սխեմաներ, գծագրեր, ցուցադրում պատրաստի պաստառներ, օգտվում սալիկահանդեսներից ու ֆիլմերից՝առաջնորդվելով <<լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել>> սկզբունքով: Փորձը ցույց է տալիս, որ ամենաբարդ խնդրի լուծումը դադարում է խնդիր լինելուց, եթե այն ներկայացվում է գծապատկերով: Իսկ եթե այդ ամենին ավելանում է նաև փորձի ցուցադրությունը, բոլոր աշակերտների համար, անկախ մտածողության տեսակից, ամեն ինչ դառնում է ավելի պարզ ու մատչելի :
    Հարգելի Նելլի, շնորհակալություն նոր, հետաքրքիր թեմայի համար: Ավելացնեմ հետևյալը.տարբերակվում են սովորողների առանձին խմբեր,
    որոնց ուսումնառությունը կազմակերպվում է տարբեր ձևերով:

    Մարդիկ տարբերվում են իրենց անհատականությամբ: Դաս-դասարանային համակարգում տարբերակված ուսուցումը կազմակերպվում է բոլորի համար նույն ձևով, բնականաբար արդյունքը տարբեր է լինում: Աշակերտների ընդհանուր ինտելեկտուալ ընդունակությունները տարբեր են, ուստի և տարբեր են նրանց սովորելու կարողությունները; Մեկը կարող է արագ յուրացնել նոր նյութը, մյուսին անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ, մեկը յուրացնում է մի քանի անգամ կրկնելով, մյուսը լսելով է շուտ ընկալում, իսկ մի այլ աշակերտ՝ տեսնելով: Մեկի մոտ զարգացած է տրամաբանական մտածողությունը և հեշտությամբ յուրացնում է բնագիտա-մաթեմատիկակական առարկաները, մյուսի մոտ զարգացած է կերպարային մտածողությունը և սիրում է հումանիտար առարկաները: Բնականաբար նույն ձևով տարբեր անհատներին սովորեցնելն ազդում է կրթական պրոցեսի որակի վրա:

  6. #4
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973
    ՀԱՐԳԵԼԻ նԵԼԼԻ, յուրաքանչյուր աշխատանք որոշակի նպատակ է հետապնդում:Տարբերակված ուսուցման նպատակն է ընդհանուր կրթության բովանդակության յուրացման գործընթացում յուրաքանչյուր աշակերտի համար ապահովել պայմաններ՝ նրա ընդունակությունների, հետաքրքրությունների, հակումների, ճանաչողական պահանջմունքների բավարարման ու մաքսիմալ զարգացման համար:
    Տարբերակված ուսուցումը թույլ է տալիս ուսումնական պրոցեսը կազմակերպել՝ հաշվի առնելով անձի անհատական առանձնահատկությունները:
    Այն ապահովում է բոլոր աշակերտների կողմից կրթության բովանդակության յուրացումը: Այդ տիպի կրթության կազմակերպման դեպքում սովորողների յուրաքանչյուր խումբ, որոնք ունեն նման անհատական առանձնահատկություններ, գնում են իրենց ճանապարհով: Տարբերակված ուսուցման պայմաններում ուսուցման պրոցեսը մաքսիմալ ձևով մոտեցվում է երեխաների ճանաչողական պահանջմունքներին և անհատական առանձնահատկություններին:
    Տարբերակումը բնորոշվում է սովորողների այնպիսի խմբերի ստեղծումով, որտեղ գործունեության նպատակը, բովանդակությունը, մեթոդները, ձևերն ու արդյունքները տարբերվում են:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (27.10.2018), Նելլի Գալստյան (08.11.2018), star1 (02.11.2018)

  8. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    Ք.Սիսիան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    1144
    Մեջբերում Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուզում եմ ձեզ հետ քննարկել մի թեմա, որը չափազանց կարևոր է արդյունավետ ուսուցում կազմակերպելու գործում:Իրենց աշխատանքային գործունեության ընթացքում գրեթե բոլոր ուսուցիչներն ունենում են աշակերտներ, որոնցից մեկը լավ չի ընթերցում, մյուսը դանդաղ է գրում, մեկն արագ է ընկալում, մյուսը՝ դանդաղ, մեկն անցած տարիներին առարկան սովորել է ջանասիրաբար, մյուսը՝ ինչ-ինչ պատճառներով հաճախ բացակայել է, մեկը շփվող է, մյուսն՝ ինքնամփոփ: Այդպես կարելի է թվարկել բազմաթիվ տարբերիչ հատկանիշներ, որոնց պատճառով մեր աշակերտները գտնվում են կրթական տարբեր աստիճաններում: Եթե մեզ չհետաքրքրեն դրանք ու բոլորին մոտենանք նույն ձևով, գործն առաջ չի գնա:Ավագ դպրոցում, երբ ուսումնական տարվա սկզբին տարբեր դպրոցներից հավաքվում են առարկան տարբեր չափով սովորած աշակերտներ, առաջին հերթին անհրաժեշտ է լինում ուսումնասիրել և պարզել յուրաքանչյուրի իմացության աստիճանը, հասկանալ նրանց անհատական- հոգեբանական առանձնահատկությունները, նոր միայն պլանավորել հետագա աշխատանքը:
    Հաշվի առնելով այն, որ աշակերտները տարբերվում են նաև մտածողության ձևերով՝ ոմանք ունեն պատկերային, ոմանք՝ խոսքային մտածողություն, դասի կամ խնդրի բացատրության ժամանակ հաճախ գծում եմ սխեմաներ, գծագրեր, ցուցադրում պատրաստի պաստառներ, օգտվում սալիկահանդեսներից ու ֆիլմերից՝առաջնորդվելով <<լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել>> սկզբունքով: Փորձը ցույց է տալիս, որ ամենաբարդ խնդրի լուծումը դադարում է խնդիր լինելուց, եթե այն ներկայացվում է գծապատկերով: Իսկ եթե այդ ամենին ավելանում է նաև փորձի ցուցադրությունը, բոլոր աշակերտների համար, անկախ մտածողության տեսակից, ամեն ինչ դառնում է ավելի պարզ ու մատչելի :
    Հարգելի Նելլի, Ձեր ընտրած թեման ես ևս կարևորում եմ: Գալով իմ փորձառությանը, ուզում եմ նշել, որ տարբերակումը միշտ էլ կարևորել եմ և օգտագործել իմ աշխատանքները պլանավորելիս: Նախ, երբ ձևավորվում է X հոսքային դասարանը բնագիտական միշտ հարցադրումներով պարզում եմ սովորողների գիտելիքների աստիճանը, քանի որ դասարանը ձևավորվում է տարբեր դպրոցներից եկած երեխաներով, որոնք բնականաբար ունեն կրթական տարբերություններ: Հաճախ, որոշ երեխաների լրացուցիչ հանձնարարություններ և ուղղորդումներ եմ տալիս, դասերից հետո խմբակում պարապում: Հատուկ կարիքներից ելնելով տարբեր սովորողների որոշակի տեղում եմ նստեցնում, օրինակ թույլ տեսողությամբ սովորողները առջևի նստարանում, շատախոսները զույգ են կազմում լուռ պահվածքով, հավասարակշռված սովորողների հետ, միջին հնարավորություններով սովորողներին դասավորում եմ ավելի մեծ հնարավորություններով սովորողի հետ և այլն: Տարբերակում եմ կատարում նաև առաջադրանքները հանձնարարելիս: Առավել տրամաբանությամբ օժտված և ձգտող սովորողներին հանձնարարում եմ այնպիսի առաջադրանքներ, որոնք պահանջում են վերլուծելու և ստեղծագործելու կարողություններ, դրանցից են անհատական հետազոտական աշխատանքները, զեկույցների պատրաստումը, միջառարկայական կապերի վրա հիմնված վերլուծությունները և այլն: Իմ պրակտիկայում հաճախ եմ կիրատել նաև այն, որ յուրաքանչյուր <<թույլ և չձգտող>> աշակերտի կցում եմ ուժեղ և պատասխանատու սովորողի հետ, որպես իրար օժանդակող: Նա կարող է լինել ինչպես նույն դասարանից, այնպես էլ ավելի բարձր դասարանի աշակերտներից: Զգացել եմ սա շատ օգտակար մոտեցում է երկու կողմերի համար էլ: Նաև նման կերպ եմ վարվում զույգերով աշխատանքի դեպքում:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  10. #6
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    336
    Հեղինակության աստիճան
    6327
    Հարգելի Նելլի, տարբերակված ուսումնառության ժամանակ մեծ ուշադրություն պետք է դարձնել նաև հատուկ կրթական կարիք ունեցող երեխաներին:Այդպիսի աշակերտներին առաջարկվում են անհատականացված կրթական կարիքներ. օրինակ իմ աշակերտուհիներից մեկին հարկավոր էր հատուկ պայմաններ պահանջող կրթական կարիքներ: Նրան կարողանում էի հարցնել միայն գրավոր տարբերակով: Նա խույս էր տալիս բանավոր պատասխանից, միշտ լարվում էր հարցերից: Շատ պարփակված էր, բայց հաճույքով էր գրավոր աշխատանքները կատարում:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նելլի Գալստյան (25.10.2018), qnarikavetisyan (09.11.2018), star1 (02.11.2018), svetlana sargsyan (25.10.2018)

  12. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Ես կարծում եմ, որ ուսուցիչը, հասկանալով երեխաների տարբեր մտածողություններ ունենալը, պարտավոր է կիրառել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի բոլոր երեխաները ներառվեն և իրացնեն իրենց ներուժը: Չէ որ պատկերային տեր աշակերտը միայն խոսքային հաղորդակցության միջոցով դասը յուրացնել չի կարող: Հատկապես այն դեպքում, երբ դասավանդվող առարկան փորձարարական է: Իսկ տարբերակում ենք ըստ օժանդակության, արդյունքի, ժամանակի, առաջադրանքի և ռեսուրսի: Հաճախ նույն առաջադրանքը տարբեր աշակերտների հանձնարարելիս մտքում որոշում եմ, թե որ աշակերտի կողմից առաջադրանքի որ մասի կատարումը կլինի լավ կամ բավարար:
    Վերջին խմբագրող՝ Նելլի Գալստյան: 25.10.2018, 00:45:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik.Vardanyan (11.12.2018), Ռուզաննա Խաչատրյան (29.10.2018), qnarikavetisyan (09.11.2018)

  14. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    Ք.Սիսիան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    1144
    Մեջբերում Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ, որ ուսուցիչը, հասկանալով երեխաների տարբեր մտածողություններ ունենալը, պարտավոր է կիրառել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի բոլոր երեխաները ներառվեն և իրացնեն իրենց ներուժը: Չէ որ պատկերային տեր աշակերտը միայն խոսքային հաղորդակցության միջոցով դասը յուրացնել չի կարող: Հատկապես այն դեպքում, երբ դասավանդվող առարկան փորձարարական է: Իսկ տարբերակում ենք ըստ օժանդակության, արդյունքի, ժամանակի, առաջադրանքի և ռեսուրսի: Հաճախ նույն առաջադրանքը տարբեր աշակերտների հանձնարարելիս մտքում որոշում եմ, թե որ աշակերտի կողմից առաջադրանքի որ մասի կատարումը կլինի լավ կամ բավարար:
    Հարգելի Նելլի ես ևս տարբերակում եմ կատարում նաև ռեսուրսների օգտագործման առումով: Առավել մոտիվացված սովորողներին հանձնարարում եմ լրացուցիչ գրականություն, կամ համապատասխան կայքեր, որից կարող են օգտվել: Կարևորում եմ նաև ուղղորդումը, քանի որ տեղեկատվությունը լինում է շատ բազմազան, երբեմն էլ ոչ ստույգ, հետևաբար ուսուցիչը սովորողներին պետք է ուղղորդի արժանահավատ և ստույգ ինֆորմացիոն աղբյուրերի ուղղությամբ: Այսպիսով՝ ողջ աշխատանքի ընթացքում ուսուցիչը պետք է կատարի տարբերակում, որը կազդի իր աշխատանքների և սովորողների ուսումնառության որակի վրա:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  16. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Մեջբերում Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նելլի, տարբերակված ուսումնառության ժամանակ մեծ ուշադրություն պետք է դարձնել նաև հատուկ կրթական կարիք ունեցող երեխաներին:Այդպիսի աշակերտներին առաջարկվում են անհատականացված կրթական կարիքներ. օրինակ իմ աշակերտուհիներից մեկին հարկավոր էր հատուկ պայմաններ պահանջող կրթական կարիքներ: Նրան կարողանում էի հարցնել միայն գրավոր տարբերակով: Նա խույս էր տալիս բանավոր պատասխանից, միշտ լարվում էր հարցերից: Շատ պարփակված էր, բայց հաճույքով էր գրավոր աշխատանքները կատարում:
    Հարգելի Ռուզաննա, ես համամիտ եմ Ձեր հետ, այն առումով,որ տարբերակման ժամանակ անչափ կարևոր է նաև հաշվի առնել երեխայի հոգեբանական առանձնահատկությունները: Իմ դասղեկական դասարանում աշակերտուհիներց մեկն ընտանիքում մի շարք խնդիրներ ունի, այդ պատճառով ինքնափոփ էր, նյարդային, ուներ թերարժեքության բարդույթ, դասը պատմելիս հաճախ լարվում էր, շփոթվում, արդյունքում անգամ շատ լավ սովորած լինելուդեպքում չէր կարողանում այն պատշաճ ներկայացնել:Նրան դասապրոցեսի մեջ ներառելը մեծ ջանքեր էր պահաջում: Բայց ուսուցիչներն ու ընկերներն իրենց ջերմ ու հոգատար վերաբերմունքով օգնեցին նրան գտնել իր տեղը կոլեկտիվում.համբերությամբ լսում են նրա պատասխանները և երբեք չեն ընդհատում, որպեսզի չշփոթվի: Դրա շնորհիվ մեծացել է նրա վստահությունը, դարձել է ավելի համարձակ,հիմա շատ ավելի լավ է սովորում և ազատ ներկայանում:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուզաննա Խաչատրյան (29.10.2018), star1 (02.11.2018)

  18. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Տարբերակման ամենատարածված ռազմավարություններն են՝1.Տարբերակում ըստ առաջադրանքի, երբ աշակերտներն օգտագործում են նույն ռեսուսները, սակայն կատարում են տարբեր առաջադրանքներ, 2. Տարբերակում ըստ ռեսուրսի, այսինքն աշակերտները կատարում են նման առաջադրանքներ, սակայն օգտագործում են տարբեր ռեսուրսներ,3.Տարբերակում ըստ ժամանակի, երբ տրվում են նույն առաջադրանքները, սակայն կատարման համար տարբեր ժամանակ, 4.Տարբերակում ըստ օժանդակության, երբ տարբեր աշակերտներ նույն առաջադրանքը կատարելիս ստանում են տարբեր օժանդակություն,5.Տարբերակում ըստ արդյունքի, երբ աշակերտները աշխատում են նույն առաջադրանքի վրա, սակայն առաջադրանքները բաց են և տարբեր արդյունքների հնարավորություն են տալիս: Այս ռազմավարությունները կարող են կիրառվել առանձին, սակայն առավել հաճախ օգտագործվում են փոխկապակցված:Ուստի դասապլանավորման ժամանակ պետք է այդ ամենը հաշվի առնել:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (27.10.2018), Ռուզաննա Խաչատրյան (29.10.2018), star1 (02.11.2018)

+ Կատարել գրառում
Էջ 1 9-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •