+ Կատարել գրառում
Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 789
Ցույց են տրվում 81 համարից մինչև 87 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Տարբերակման կիրառումն ուսումնառության խթանման համար

  1. #81
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ներկայացնել տարբերակված ուսումնառության կիրառմամբ դասապլան, որը կազմել և հաջողությամբ կիրառել եմ իմ պրակտիկայում, հուսով եմ կուսումնասիրեք ու կարձագանքեք:
    Ժամանակակից ռազմավարությունների օգնությամբ իրականացվող տարբերակված ուսուցման դասապլան
    Ուսուցիչ`Նելլի Գալստյան
    Դասարան՝ 10-րդ արհեստագործական
    Գլուխ 3, «Մթնոլորտի քիմիան», դաս 3.4 «Մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները»
    Անհրաժեշտ նյութեր-Գրատախտակ, կավիճ, գունավոր գրիչներ, թղթեր՝ հայտորոշիչ թեստերով:
    Ինչ գիտեն թեմայի վերաբերյալ-Նախորդ դասերից արդեն գիտեն շրջակա միջավայրի աղտոտման բնական և արհեստական պատճառները, 9-րդ դասարանի դասընթացից՝ թթվային անձրևների և դրանց հետևանքների մասին, աշխարհագրությունից՝ ինչ է ջերմոցային էֆեկտը: Այս դասից կիմանան մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրների, հիմնական աղտոտիչների և աղտոտման հետևանքների մասին: Դասի յուրացումը կնպաստի, որ խորությամբ պատկերացնեն մթնոլորտի աղտոտման անդառնալի ազդեցությունները բնության, կլիմայի և մարդու առողջության վրա, պայքարեն հանուն մաքուր մթնոլորտի;
    Դասի նպատակները՝
    1.Վերհանել մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուները
    2. Հասկանալ աղտոտիչ գազերի ազդեցության մեխանիզմը
    3.Պարզաբանել աղտոտման հետևանքները
    4.Գնահատել մաքուր մթնոլորտի պահպանությունը:
    5.Զարգացնել համագործակցային հմտություններ:
    Ուսուցանման արդյունքներ, որոնք կփաստեն, որ ուսուցումը տեղի ունեցավ
    Աշակերտները
    1. Կիմանան, թե ինչից է հիմնականում աղտոտվում մթնոլորտը
    2. Կհամեմատեն մթնոլորտի հիմնական աղտոտիչները՝ ըստ աղտոտման չափի
    3. Կթվարկեն մթնոլորտն աղտոտող գազերը
    4. Կնկարագրեն այդ գազերի առաջացումը
    5. Կկանխատեսեն հետևանքները
    6. Կվերլուծեն աղտոտումը նվազագույնի հասցնելու հնարավոր ուղիները:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #82
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2019
    Գրառումներ
    54
    Հեղինակության աստիճան
    3670
    Շնորհակաություն հարգելի Նելլի։ Լիովին կիսում եմ Ձեր կարծիքը։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #83
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Մեջբերում Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսումնական գործընթացում ես ևս շատ կարևորում եմ տարբերակված ուսուցումը:Այն հնարավորություն է տալիս բացահայտել յուրաքանչյուր աշակերտի հնարավորությունները և կատարելագործելու դրանք:
    Հարգելի Նարինե, թույլ տվեք ավելացնել, որ հենց այդ բացահայտումն էլ հնարավորություն է տալիս ուսուցչին յուրաքանչյուրից պահանջել իր հնարավորությունների չափով:

  6. #84
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2018
    Գրառումներ
    24
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուզում եմ ձեզ հետ քննարկել մի թեմա, որը չափազանց կարևոր է արդյունավետ ուսուցում կազմակերպելու գործում:Իրենց աշխատանքային գործունեության ընթացքում գրեթե բոլոր ուսուցիչներն ունենում են աշակերտներ, որոնցից մեկը լավ չի ընթերցում, մյուսը դանդաղ է գրում, մեկն արագ է ընկալում, մյուսը՝ դանդաղ, մեկն անցած տարիներին առարկան սովորել է ջանասիրաբար, մյուսը՝ ինչ-ինչ պատճառներով հաճախ բացակայել է, մեկը շփվող է, մյուսն՝ ինքնամփոփ: Այդպես կարելի է թվարկել բազմաթիվ տարբերիչ հատկանիշներ, որոնց պատճառով մեր աշակերտները գտնվում են կրթական տարբեր աստիճաններում: Եթե մեզ չհետաքրքրեն դրանք ու բոլորին մոտենանք նույն ձևով, գործն առաջ չի գնա:Ավագ դպրոցում, երբ ուսումնական տարվա սկզբին տարբեր դպրոցներից հավաքվում են առարկան տարբեր չափով սովորած աշակերտներ, առաջին հերթին անհրաժեշտ է լինում ուսումնասիրել և պարզել յուրաքանչյուրի իմացության աստիճանը, հասկանալ նրանց անհատական- հոգեբանական առանձնահատկությունները, նոր միայն պլանավորել հետագա աշխատանքը:
    Հաշվի առնելով այն, որ աշակերտները տարբերվում են նաև մտածողության ձևերով՝ ոմանք ունեն պատկերային, ոմանք՝ խոսքային մտածողություն, դասի կամ խնդրի բացատրության ժամանակ հաճախ գծում եմ սխեմաներ, գծագրեր, ցուցադրում պատրաստի պաստառներ, օգտվում սալիկահանդեսներից ու ֆիլմերից՝առաջնորդվելով <<լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել>> սկզբունքով: Փորձը ցույց է տալիս, որ ամենաբարդ խնդրի լուծումը դադարում է խնդիր լինելուց, եթե այն ներկայացվում է գծապատկերով: Իսկ եթե այդ ամենին ավելանում է նաև փորձի ցուցադրությունը, բոլոր աշակերտների համար, անկախ մտածողության տեսակից, ամեն ինչ դառնում է ավելի պարզ ու մատչելի :
    Հարգելի Նելլի, համակարծիք եմ Ձեզ հետ,թեման հետաքրքիր է և անչափ կարևոր:Չէ որ սովորողները միմյանցից տարբերվում են ,թե իրենց անհատական-հոգեբանական հատկանիշներով, և թե մտածողության ձևերով :Ուստի մեզանից յուրաքանչյուրը պարզապես պարտավոր է հաշվի առնել այդ հանգամանքը:Ցանկանում եմ ավելացնել հետևալը՝ տաարբեր մակարդակների սովորողներ,ովքեր հավաքվել են նոր միջավայրում ,թերի գիտելիքի պակասի պատչառով չեն ընկճվի:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #85
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ քննարկմանն ակտիվ մասնակցելու համար, ցանկանում եմ շարունակել տարբերակման ռազմավարությունների կիրառմամբ դասի պլանի ներկայացումը;
    Ընթացքը՝ Խթանման փուլ-Դասարանին ուղղել հարցեր՝ պարզելու համար, թե ինչ գիտեն ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ:
    Ուղղորդել աշակերտների պատասխանները
    1.Ի՞նչ է մթնոլորտը:
    2.Ի՞նչ է աղտոտումը:
    3.Ի՞նչից կարող է աղտոտվել մթնոլորտը:

    Իմաստի ընկալման փուլ-Աշակերտներին բաժանել զույգերի՝ նախապես կազմած ցուցակով, այնպես, որ իրար հետ աշխատեն տարբեր ունակությունների աշակերտներ: Հանձնարարել ուսումնասիրել դասը:

    Երբ բոլորը կվերջացնեն, հրահանգել սկսել քննարկումը:
    Աշակերտներին ուղղել հարցեր, ուղղորդել նրանց պատասխանները:
    1.Մթնոլորտն աղտոտող ի՞նչ նոր աղբյուներ իմացաք:
    2. Այդ աղբյուրներից որո՞նք են առավել մեծ չափով աղտոտում մթնոլորտը:
    3. Որո՞նք են մթնոլորտն աղտոտող գազերը:
    4. Ինչպե՞ս են դրանք առաջանում:
    2-րդ հարցին պատասխանելու համար կարող են օգտվել դասի մեջ եղած դիագրամների թվային տվյալներից:

    Բացատրել արեգակի ճառագայթների «թակարդն» ընկնելու երևույթն ապակյա ջերմոցներում, դրանից ելնելով՝ բնական ջերմոցային էֆեկտը:
    Հարցնել անվանակոչներին, փակ հարցերը համեմատաբար ցածր առաջադիմություն ունեցող, բաց հարցերը՝ բարձր առաջադիմությամբ աշակերտներին:
    5. Ի՞նչ է ջերմոցային էֆեկտը:
    6. Ինչպե՞ս են փոխվում ավտոմեքենաների ներքին այրման շարժիչներից արտանետվող գազերի մեջ շմոլ գազի, ածխաթթու գազի և ազոտի օքսիդների ծավալային բաժինները՝ կախված մեքենայի արագ և դանդաղ ընթացքից:
    7.Ի՞նչ են թթվային անձրևները:
    8.Ի՞նչ հետևանքներ են առաջանում թթվային անձրևները:
    Քննարկումն ամփոփել՝ հանձնարարելով գրատախտակի վրա պատկերել « ապագայի անիվ»:

    Հետևել սխեմայի կառուցմանը, որպեսզի գրատախտակի վրա բառերը գրվեն հնարավորինս կոկիկ, ճիշտ, սխեման լինի համաչափ և տպավորիչ:

    Կշռադատման փուլ-Բաժանել հայտորոշիչ թեստեր՝ յուրացումը ստուգելու և հետագա աշխատանքները պլանավորելու համար:
    1.Նշված գազերից ընտրել մթնոլորտն աղտոտողներ՝NO, O2, H2, CO, NO2, SO2 ,N2
    2.Դասավորել մթնոլորտի հիմնական աղտոտող աղբյուրները՝ ըստ աղտոտման չափի նվազման:
    3.Գրել թթվային անձրևների առաջացման ժամանակ ընթացող քիմիական ռեակցիաների հավասարումները:
    Հետևել խմբերի աշխատանքը: Քննարկել պատասխանները:

    Վերջում հաշվել բոլոր խմբերի ճիշտ պատասխանների քանակը, խրախուսել լավ աշխատած աշակերտներին, մյուսներին՝ տալ համապատասխան ցուցումներ տանը լրացուցիչ աշխատելու համար:

    Տնային աշխատանքի համար նախատեսել եմ տարբերակում՝աշակերտներից ոմանք կստանան հետևյալ հանձնարարությունը՝«Գրել լրացուցիչ տեղեկություններ ջերմոցային երևույթների և թթվային անձրևների վերաբերյալ»:Մյուս՝ ավելի բարձր առաջադիմություն աշակերտները ՝ Անին, Անահիտը, Վահեն,Վարդանը, կստանան այլ առաջադրանք: Նրանց կհանձնարարեմ գրել ռեֆերատ «Մթնոլորտի աղտոտում, դրա հետևանքները, առաջարկել մթնոլորտի աղտոտումները քչացնելու, աղտոտող գազերը այլ կերպ օգտագործելու ուղղիներ»:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  10. #86
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    279
    Հեղինակության աստիճան
    7881
    Տարբերակված ուսուցում կազմակերպելիս շատ կարևոր է նաև աշակերտների ճիշտ խմբավորումը, որը հնարավորություն է տալիս բոլոր սովորողներին` ուսումնառության որոշակի կարիքներ բավարարելու ժամանակ աշխատել փոփոխվող պայմաններում և ընդունակության տարբեր մակարդակներ ունեցող դասընկերների հետ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  12. #87
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակված ուսուցում կազմակերպելիս շատ կարևոր է նաև աշակերտների ճիշտ խմբավորումը, որը հնարավորություն է տալիս բոլոր սովորողներին` ուսումնառության որոշակի կարիքներ բավարարելու ժամանակ աշխատել փոփոխվող պայմաններում և ընդունակության տարբեր մակարդակներ ունեցող դասընկերների հետ:
    Հարգելի Լաուրա Աթանեսյան, ես նույնպես կարծում եմ, որ տարբերակված ուսուցում կացմակերպելու համար առաջին հերթին պետք է լավ ճանաչել սովորողների անհատական-հոգեբանական, մտավոր առանձնահատկությունները, իսկ դա, իսկապես այնքան էլ հեշտ չէ և ուսուցչից մեծ վարպետություն է պահանջում:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 789

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •