Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Ուսուցչի դերը սովորողների ինքնուրույն ուսումնառության մեջ

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    Ք.Սիսիան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    1145

    Ուսուցչի դերը սովորողների ինքնուրույն ուսումնառության մեջ

    Ժամանակակից կրթական աշխարհում գնալով մեծանում է սովորողների ինքնուրույն ուսումնառության դերը: Սա ենթադրում է, որ պատասխանատվությունը ուսուցչից անցնում է աշակերտին: Աշակերտներն սկսում են հասկանալ իրենց ուսումնառությունը, ավելի մոտիվացված են, ունեն ավելի բարձր ինքնարժևորում, քան մյուսները: Աշակերտների մոտ զարգանում են այնպիսի հմտություններ, որոնք օգնում են նրանց կիրառելու տարբեր ռազմավարություններ, կարծիք ձևավորելու համար օգտագործել սեփական գաղափարները: Ի վերջո, ինքնուրույն ուսումնառությունը ենթադրում է նաև բարձր ակադեմիական նվաճումներ: Սակայն այս գործընթացում ուսուցիչները ունեն կարևոր դեր: Առաջին հերթին ուսուցիչը պետք է օգնող պատվար ստեղծի աշակերտի համար: Նաև ամբողջ ընթացքում ուսուցիչը պետք է սովորողին մղի ինքնամշտադիտարկման՝ օգնելով նրանց օգտագործել ներքին և արտաքին հետադարձ կապ՝ ստուգելու նրանց կիրառած ռազմավարությունների արդյունավետությունն ուսումնառության նպատակներին հասնելու համար: Այստեղ շատ կարևոր է և´ ուսուցչի տված հետադարձ կապը, և´ սովորողի կողմից կատարվող ինքնագնահատումը: Ուսուցիչը պետք է կարողանա այնպիսի դասարանային աշխատանքներ պլանավորի, որոնք խթան կհանդիսանան ստեղծագործական մոտեցման և բազմազան տարբերակված առաջադրանքների համար, սովորողին հնարավորություն տալով սեփական աշխատանքը ներկայացնելու տարբեր եղանակներով, այդ թվում՝ տեսահոլովակների, գրավոր և բանավոր ներկայացումների միջոցով: Այստեղ կարևոր է նաև ուսուցչի նկատմամբ վստահությունը, որպեսզի սովորողը կարողանա կիսվել իր մտահոգություններով և դժվարություններով: Կարևոր է նաև ՏՀՏ-ի օգտակար դերը, որը բացի նյութի որոնման աղբյուր լինելուց, հաղորդակցման միջոց է ապահովում աշակերտների և սովորողների համար: Ուսուցիչը հետադարձ կապ տալով՝ կատարում է աշխատանքի գնահատում ողջ ընթացքում: Կարևոր է, որ ուսուցիչը օգնի սովորողին ճիշտ ընկալել և սահմանել ուսումնառության նպատակները:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna muradyan (18.10.2018), Hasmik.Vardanyan (24.10.2018), Վ. Հովհաննիսյան (18.10.2018), Արաքսյա Թևոսյան (18.10.2018), Բելա Ջիվանշիրյան (18.10.2018), Ռուզաննա Խաչատրյան (23.10.2018), Մինասյան Նորա (21.10.2018), qnarikavetisyan (22.11.2018)

  3. #2
    Մոդերատոր Anna muradyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.10.2018
    Գրառումներ
    156
    Հեղինակության աստիճան
    1504
    Շատ արդիական թեմա եք ներկայացնում, շնորհակալություն:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (21.10.2018), Մինասյան Նորա (21.10.2018), svetlana sargsyan (19.10.2018)

  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Աշակերտին ինքնուրույն ուսումնառության մղելու համար ուսուցիչ պետք է բավականաչափ համբերատար և հմուտ լինի, անընդհատ ուղղորդի, ոգևորի ու քաջալերի նրան:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna muradyan (20.10.2018), Վ. Հովհաննիսյան (21.10.2018), Ռուզաննա Խաչատրյան (23.10.2018), svetlana sargsyan (19.10.2018)

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    Ք.Սիսիան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    1145
    Ճիշտ եք նկատել հարգելի գործընկեր այդ հատկանիշները պետք է ունենա ուսուցիչը սովորողին ինքնուրույն ուսումնառության մղելու համար, բայց շատ կարևոր է նաև ուսուցչին վստահելը, սովորողը պետք է զգա ,որ ուսուցիչը հետաքրքրված է իր հաջողությամբ ,պատրաստակամ է իրեն օժանդակելու:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (21.10.2018), Ներսեսյան (15.11.2018)

  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2018
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    536
    Հարգելի Սարգսյան այսօրվա կրթական բարեփոխումներն անխուսափելիորեն առաջ են բերում ուսուցչի ստանձնած դերի փոփոխություն։ Հասարակական արմատական վերափոխումների հետևանքով որակապես փոխվել է սերունդը՝ նրա մտածողութունը, ձգտումները ու սպասելիքները և, ուրեմն, փոխվել են նաև կրթական խնդիրները,դրանց իրականացման պայմանները։ Ներկա սերնդի համար մերժելի է հրամայական, հեղինակապաշտական մոտեցումները, և դա հաշվի առնելով մենք ուսուցչակենտրոն ուսուցումից անցնում ենք դեպի աշակերտակենտրով ուսուցման։ Հանրակրթության հիմանական նպատակը երեխաներին ոչ միայն ապագա կյանքին նախապատրաստելը, այլ այսօրվա կյանքը հետաքրքիր և բովանդակալից դարձնելն է ։ Աշակերտը սովորում է ապրելով և վերապրելով դասի ամբողջ ընթացքը, նրա համար շատ կարևոր է ուսուցչի կողմից իրեն գիտելիք մատուցելու ձևը, ուսուցման գործընթացում իր ընդգրկվածության եղանակը, քան բուն գիտելիքն ինքնին։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (21.10.2018), svetlana sargsyan (25.10.2018)

  11. #6
    Մոդերատոր Anna muradyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.10.2018
    Գրառումներ
    156
    Հեղինակության աստիճան
    1504
    Մեջբերում Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշակերտին ինքնուրույն ուսումնառության մղելու համար ուսուցիչ պետք է բավականաչափ համբերատար և հմուտ լինի, անընդհատ ուղղորդի, ոգևորի ու քաջալերի նրան:
    Ուսուցիչը լրացուցիչ նյութերով պետք է ձգտի զարգացնել սովորողի մտավոր կարողությունները, բանավոր խոսքի մշակույթը:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (21.10.2018), Մինասյան Նորա (21.10.2018), Ներսեսյան (15.11.2018), svetlana sargsyan (25.10.2018)

  13. #7
    Մոդերատոր Anna muradyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.10.2018
    Գրառումներ
    156
    Հեղինակության աստիճան
    1504
    Մեջբերում Anna muradyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցիչը լրացուցիչ նյութերով պետք է ձգտի զարգացնել սովորողի մտավոր կարողությունները, բանավոր խոսքի մշակույթը:
    Ուսուցիչը պետք է ուղղորդի, որ աշակերտները ճիշտ առոգանությամբ և արտահայտիչ, իմաստային դադարներով՝ պահպանելով գրական արտասանության հիմնական կանոնները ընթերցեն, որն էլ կնպաստի ճիշտ ընկալելուն:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (21.10.2018), Մինասյան Նորա (21.10.2018), Ներսեսյան (15.11.2018), svetlana sargsyan (23.10.2018)

  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    Ք.Սիսիան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    1145
    Ես ևս վերջին տարիներին սկսել եմ ուշադրություն դարձնել և կարևորել սովորողների ինքնուրույն ուսումնառությունը: Քանի որ ողջ կյանքում մարդը սովորում է, պետք է աշակերտը հենց դպրոցից սկսի ինքնուրույն ուսումնառությունը՝ սովորելով տարբեր մեթոդներ կիրառել: Որպես ուսուցիչ՝ ես սովորեցնում եմ այնպիսի քայլեր, որոնք անհրաժեշտ են սովորողին: Առաջին հերթին սովորողը պետք է կարողանա ինքնուրույն նպատակներ սահմանել, առաջնահերթությունները հասկանալ: Ուսումնառությունը և դրա անգամ փոքրիկ ձեռքբերումները մեծացնում են սովորողի ինքնավստահությունը, իր գործի նկատմամբ պատասխանատվությունը: Բայց սովորողն ընդօրինակելով ուսուցչին սկսում է սովորել, թե ինչպես պետք է պլանավորի սեփական աշխատանքը: Ուսուցչի դերն այստեղ ևս մեծ է, նա պետք է սովորողի կողքին լինի, օժանդակի իր ուղղորդումներով, մատնանշի այն հնարավոր ռեսուրսները, որոնցից սովորողը կարող է օգտվել: Բացի այդ, ուսուցիչը պետք է պարզի սովորողի ուսումնառության ոճը և տարբերակված այնպիսի առաջադրանքներ, որ մատչելի ու ոգևորիչ լինի սովորողի համար:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Flora Hovhannisyan (23.10.2018)

  17. #9
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973
    Մեջբերում svetlana sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ևս վերջին տարիներին սկսել եմ ուշադրություն դարձնել և կարևորել սովորողների ինքնուրույն ուսումնառությունը: Քանի որ ողջ կյանքում մարդը սովորում է, պետք է աշակերտը հենց դպրոցից սկսի ինքնուրույն ուսումնառությունը՝ սովորելով տարբեր մեթոդներ կիրառել: Որպես ուսուցիչ՝ ես սովորեցնում եմ այնպիսի քայլեր, որոնք անհրաժեշտ են սովորողին: Առաջին հերթին սովորողը պետք է կարողանա ինքնուրույն նպատակներ սահմանել, առաջնահերթությունները հասկանալ: Ուսումնառությունը և դրա անգամ փոքրիկ ձեռքբերումները մեծացնում են սովորողի ինքնավստահությունը, իր գործի նկատմամբ պատասխանատվությունը: Բայց սովորողն ընդօրինակելով ուսուցչին սկսում է սովորել, թե ինչպես պետք է պլանավորի սեփական աշխատանքը: Ուսուցչի դերն այստեղ ևս մեծ է, նա պետք է սովորողի կողքին լինի, օժանդակի իր ուղղորդումներով, մատնանշի այն հնարավոր ռեսուրսները, որոնցից սովորողը կարող է օգտվել: Բացի այդ, ուսուցիչը պետք է պարզի սովորողի ուսումնառության ոճը և տարբերակված այնպիսի առաջադրանքներ, որ մատչելի ու ոգևորիչ լինի սովորողի համար:
    Հարգելի Սվետլանա, ուսուցիչների համար շատ կարևոր թեմա եք ընտրել: Ցանկանում եմ ավելացնել հետևյալը.
    ուսուցիչները հաճախ կիրառում են աշակերտների ակտիվությունը խթանող հնարներ, և համարում են, որ իրենք կազմակերպեցին ինքնուրույն աշխատանք: Անկասկած, այդ հնարների կիրառմամբ նրանք սովորեցնում են աշակերտներին ինքնուրույն աշխատել,բայց այն դեռ ինքնուրույն աշխատանք չէ:
    Նախ տեսնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում ,,ինքնուրույնություն,, և ,,ինքնուրույն աշխատանք,, արտահայտությունները: Ինքնուրույնությունը անհատի անձնային որակ է, իսկ ինքնուրույն աշխատանքը` ուսումնական աշխատանքի ձև:
    Ինքնուրույնության և ինքնուրույն աշխատանքի միջև գոյություն ունի սերտ կապ: Ինքնուրույն աշխատանքը մի կողմից արդեն ձեռքբերված ինքնուրույնության արտահայտումն է, մյուս կողմից` ինքնուրույնության զարգացմանը նպաստող միջոց: Այսինքն` ինքնուրույն աշխատանքը նպաստում է ինքնուրույնության ձևավորմանը` որպես անհատի որակ:Ինքնուրույն աշխատանքները զարգացնում են սովորողների տրամաբանությունը, ճանաչողությունն ու ակտիվությունը:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (04.11.2018), svetlana sargsyan (25.10.2018)

  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Աշակերտներին ինքնուրույն դարձնելու նպատակ ունենալու դեպքում ուսուցիչն առաջին հերթին պետք է ստեղծի իր և աշակերտների միջև ամուր փոխհարաբերություններ, բարենպաստ միջավայր, կառուցի յուրօրինակ հենարան և աստիճանաբար ուսուցման գործընթացի պատասխանատվությունը փոխանցի նրանց: Վերջիններս, իրենց առջև դնելով նպատակ, կպլանավորեն որոշակի գործողություններ, կընտրեն ռազմավարություն և, ժամանակ առ ժամանակ, ստանալով ուսուցչի կողմից ուղղորդումներ, կկազմակերպեն իրենց ուսումնառությունը:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    svetlana sargsyan (25.10.2018)

Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •