Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Ուսուցչի աշխատանքի գնահատում

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2018
    Գրառումներ
    306
    Հեղինակության աստիճան
    73
    Մեջբերում Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր էր, սակայն թերի: Ուսուցչի աշխատանքը բազմաբովանդակ է, ստեղծագործ, այն մտքի թռիչք է... Հետևաբար, յուրաքանչյուր ուսուցիչ ինքը պիտի տա իր գնահատականը: Եթե նա գոհ է իր դասից, հասավ իր առջև դրված նպատակին, ուրեմն բարձրորակ դաս էր, արդյունավետ: Ուսուցչի աշխատանքը նրա ներքին կուլտուրան է, խիղճը, պատասխանատվությունը երեխաների և իր հանդեպ:
    Հարգելի Գրիգորյան, առաջարկվող հարցերը վերջնական չեն և, իհարկե, յուրաքանչյուր ուսուցիչ կարող է ընտրել, ավելացնել, լրացնել, համաձայնել կամ չհամաձայնել դրանց հետ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    48
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Լիլիթ լիովին համաձայն եմ Ձեզ հետ:Այո,ուսուցիչը պետք է նաև յուրովի նայի այդ ամենին,չէ որ այդ իրավիճակի տերը ուսուցիչն է,և պետք է կարողանա իր ստեղծագործական մտքով նաև հասնել իր առջև դրված նպատակին:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մինասյան Լիլիթ (18.10.2018), Ջ.Գրիգորյան (18.10.2018)

  5. #23
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.12.2017
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Այո ,համամիտ եմ Ձեզ հետ:Ուսուցիչը նախ և առաջ պետք է կարողանա վերլուծել իր աշխատանքը,գտնի բացթողումները,ձեռքբերումները ներդնի հետագայում լավ արդյունքներ ստանալու համար:Շատ կարևոր եմ համարում նաև յուրաքանչյուր աշակերտի հնարավորություններն ու կարողությունները ճիշտ գնահատելը.իսկ դրա համար ուսուցիչը պետք է ճանաչի իր աշակերտին,ապրումակցի նրա հույզերին և տրամադրությանը:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուզաննա Ներսիսյան (19.10.2018), Մարգարյան Նաիրա (16.10.2018), Մինասյան Լիլիթ (18.10.2018), Ջ.Գրիգորյան (18.10.2018), star1 (17.10.2018)

  7. #24
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.12.2017
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Երբեմն հասարակությունը սխալ է ընկալում ուսուցչի առաքելությունը՝սահմանափակելով ուսուցչին զուտ ակադեմիական գիտելիքներ ներմուծողի կարգավիճակով:Սխալ է գնահատել ուսուցչի աշխատանքը զուտ դաս վարելու կամ պլանավորելու կարողությամբ:ՈՒսուցիչը մտավորական է,նա ավելի շատ առաքելություն ունի մարդ դաստիարակելու,քաղաքացի կրթելու,հասարակության գաղափարական հեղափոխականը լինելու,ուստի ուսուցչի գնահատողը պետք է լինի այդ նույն հասարակությունը,որտեղ ապրում է ուսուցիչը,իսկ նրա աշխատանքի լավագույն գնահատականը կլինի բարեկիրթ սերունդ ,լայնախոհ հասարակություն ունենալը:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարգարյան Նաիրա (16.10.2018), Մինասյան Լիլիթ (18.10.2018), Ջ.Գրիգորյան (18.10.2018), star1 (17.10.2018)

  9. #25
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    210
    Հեղինակության աստիճան
    514
    Մեջբերում ԱՍՅԱ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեմն հասարակությունը սխալ է ընկալում ուսուցչի առաքելությունը՝սահմանափակելով ուսուցչին զուտ ակադեմիական գիտելիքներ ներմուծողի կարգավիճակով:Սխալ է գնահատել ուսուցչի աշխատանքը զուտ դաս վարելու կամ պլանավորելու կարողությամբ:ՈՒսուցիչը մտավորական է,նա ավելի շատ առաքելություն ունի մարդ դաստիարակելու,քաղաքացի կրթելու,հասարակության գաղափարական հեղափոխականը լինելու,ուստի ուսուցչի գնահատողը պետք է լինի այդ նույն հասարակությունը,որտեղ ապրում է ուսուցիչը,իսկ նրա աշխատանքի լավագույն գնահատականը կլինի բարեկիրթ սերունդ ,լայնախոհ հասարակություն ունենալը:
    Հարգելի Ասյա, շատ տեղին է ձեր նկատառումը այդ տեսանկյունից: Համամիտ եմ ձեր հետ:

  10. #26
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    933
    Հարգելի գործընկերներ, պաշարների շտեմարանում տեղադրել եմ ուսուցչի գնահատման չափանիշներ:

    https://lib.armedu.am/resource/25787

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  12. #27
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղԳառնի
    Գրառումներ
    62
    Հեղինակության աստիճան
    584
    Մեջբերում Ռուզաննա Ներսիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե սխալ կլինի ուսուցչին գնահատել միայն դասալսումների հիման վրա։ Հիմա ես մշակում եմ ուսուցչի գնահատման չափանիշներ և շուտով կտեղադրեմ պաշարների շտեմարան։ Ասեմ , որ գնահատման չափանիշների մեջ ներառելու եմ նաև, թե ինչ չափով է ուսուցիչը մասնակից դպրոցի կյանքին, անգամ պետք է հաշվի առնել նրա հագուկապը։
    Հարգելիներս, ուսուցիչն ամեն օր քննարկվում է այնքան ընտանիքներում, որքան աշակերտների հետ է շփվում: Նրան քննարկում են ոտքից-գլուխ՝ հագուստն ու սանրվածքը, պաճուճանքն ու պահվածքը, տակտն ու խոսքի կուլտուրան, հավասարակշռվածությունն ու հոգեկան առողջությունը: Իհարկե, այս ամենից առաջ, կարմիր թելի պես , աչքի պետք է զարնի ուսուցչի մասնագիտական վարպետությունը: Այնքա՜ն բաներ են անհրաժեշտ ուսուցչի կերպարն ամբողջացնելու համար: Յուրաքանչյուր անգամ ուսուցիչը պետք է դասարան մտնի այնպես, ինչպես արտիստն է բեմ բարձրանում... Ինչպես լավ դերասաննէ <<իրենով անում>> հանդիսատեսին, նվաճում դահլիճը, հանգունորեն, լավ ուսուցիչն անմիջապես նվաճում է դասարանը՝ մուտքի հետաքրքիր հնարով, հավատարիմ մնալով դասի փուլերին, ասելիքը տեղ հասցնելով՝յուրաքանչյուր երեխայի անհատականությունը հաշվի առնելով:
    Շատ են, բավականին շատ են արժեհամակարգի այն գումարելիները, որոնցով պետք է չափեն ու կշռեն լավ ուսուցչին: Լավ ուսուցիչը պետք է փայլի մասնագիտորեն, կարողանա իմացածը փոխանցել, ուսուցանել, մղել ինքնուրույն աշխատանքի, և, ամենակարևորը՝ ճիշտ գնահատել: Ուսուցիչը չպետք է սայթաքի, չպետք է վրիպի՝ լավ բժշկի պես: այս ամենի հիմքում ընկած է սերը՝ երեխայի հանդեպ. անափ, անչափ, անսահման, անկեղծ սերը: Հենց ա՛յդ սերն է ուսուցչին մղում պատասխանատվության, ամենօրյա մտմտումների, որոնումների, վերջապես՝ ինքնազարգացման: Ու նորից յուրաքանչյուր դասի համար գլոխկոտրուկ դարձած բառերը՝ի՞նչ անել, ինչու՞ անել, ինչպե՞ս անել...Ամբողջացնեմ միտքս. ամենաանաչառ դատավորներն աշակերտներն են. նրանք են գնահատում , որի հիման վրա ստեղծվում է հասարակական կարծիք այս կամ այն ուսուցչի մասին:
    Վերջին խմբագրող՝ Մարգարիտա Ղազարյան: Երեկ, 23:47:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարգարյան Նաիրա (Երեկ), star1 (Այսօր)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •