Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 789
Ցույց են տրվում 81 համարից մինչև 83 համարի արդյունքները՝ ընդհանուր 83 հատից

Թեմա: Շառլ Ազնավուր «ԵՍ ԿՅԱՆՔՈՒՄ ՄԵՆԱԿ ԵՄ, ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՄԵՆԱԿ, ՉԱՓԱԶԱՆՑ ՄԵՆԱԿ»

  1. #81
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան, Կենտրոն 19/6
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    1374
    Միշտ մի տեսակ ակնածանք եմ զգացել Ազնավուրի նկատմամբ։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #82
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,380
    Հեղինակության աստիճան
    28165
    2018 թվականի նոյեմբերի 12-ին Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) հայտնեց ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին: Այն հանդիսանում է մեծն արտիստի և միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռևս 2017 թվականին:
    Երևանի կոնյակի գործարանը և Մեդիամաքսը ներկայացնում են համատեղ հատուկ նախագիծ, որը «խճանկարի» ոճով կպատմի, թե ինչպիսինն էին Շառլ Ազնավուրի համար 1956, 1960 եւ 1981 թվականները: ARARAT Charles Aznavour Signature Blend-ի բացառիկ կուպաժը բաղկացած է հենց այդ տարիների հազվագյուտ վինտաժային սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն պահերը:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #83
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    353
    Հեղինակության աստիճան
    7512
    Այս թեման ինձ տարավ դեպի անցած օրերը: Նախատեսվեց Ուսուցչի օրվա միջոցառումներն հետաձգել, սգո օր էր հայտարարված՝ Մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի հիշատակին: Նախօրեին աշակերտների հետ Ազատամարտիկների հուշահամալիրի մոտ հավաքվեցինք: Շարժվեցինք դեպի եկեղեցի, որտեղ մոմավառություն էր նախատեսված:
    Հաջորդ օրն իմ դասղեկական 9-րդ ա դասարանի աշակերտների անակնկալը հիացրեց ինձ: Ուսուցչի աշխատանքի հանդեպ գնահատանքի ու ակնածանքի արտահայտություն էր այն, ամեն տարի իրարից տարբերվող, սիրով ու գեղեցիկի զգացումով, անսահման մեծ հիացական ապրումներով, որ մոռացության է տալիս այն բոլոր խախտումները, որ երբևէ ցուցաբերել են նրանք գիտակցված թե անգիտակցորեն: Նախօրեին նկատելի էր, որ ինչ-որ շարժ կար, անգամ դասերից հետո, երբ մնացին նրանք դասարանում: Վերանորոգված դասարան էին տեղափոխվել, ներքին հարդարանքով էին զբաղված, բայց նաև մի ներքին «խլտրուք» զգացնել էր տալիս, որ զսպվածության սահմաններում իրենց դասարանի «պատերի ներսում» Ուսուցչի օրվա տրամադրություն էին ուզում ստեղծել: Զգուշացումը, որ ոչինչ չպետք է նախատեսել, դեռահասներին տարավ այդ օրը գեղեցիկն արարելու ձգտման: Առանձնահատուկ ոչինչ չկար, երբ ամեն ինչ համեստ էր ու գրավիչ: Պատուհաններից նոր կախված վարագույրներ, պատերին ամրացված վահանակներ, փուչիկներով զարդարված դասարան, գրատախտակին գրված շնորհավորական մաղթանքներ, ուսուցչուհուս նվիրած ծաղիկներ, նրանց կողմից շնորհավորանքի խոսքեր, բանաստեղծությունների ասմունք, մի խտացված երջանկություն ափերից դուրս էր եկել, իր բույրը տարածել ամբողջ դասարանում: Այդտեղ միայն սիրո ու հասկացվածության փոխադարձ կապն էր առկա, ուսուցչի ու աշակերտների հրապուրիչ մի աշխարհ, որի կողքին թևածում էին Մեծ հայի հիշատակին առկայծող մոմերը: Դա իմ աշակերտների՝ Ուսուցչի տոնական օրվան նվիրված փոքրիկ ստեղծագործություն էր, որ գեղեցկացրին այն իրենց լռությամբ, Մեծ հայի հայացքի ներքո՝ առանց նրա հիշատակը «վնասելու», որտեղ հռչակավոր երգչի երգի մեղեդին էր հնչում, մի նոր ակնածանք բերում իր հետ դեպի հայության սիրելին, ով իր անմահությամբ այդ օրը ձուլվեց Ուսուցչի օրվան:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 789

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    Հեղինակ՝ Մարգարյան Նաիրա, բաժին` Հայտնի մարդիկ
    Գրառումներ: 538
    Վերջինը: 14.02.2019, 22:26
  2. Ո՞րն է իմ անցկացրած դասի հաջողության գրավականը։
    Հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան, բաժին` Պատմություն, Հասարակագիտություն, ՀԵՊ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 19.01.2019, 14:26
  3. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  4. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •