+ Կատարել գրառում
Էջ 9 10-ից ԱռաջինԱռաջին ... 78910 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 81 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Գեղագիտական դատիարակությունը մաթեմատիկայում

  1. #81
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Չափազանց կարևոր է թվում մաթեմատիկայի ուսուցման գործընթացի միջոցով գեղագիտական դաստիարակության կատեգորիաների ձևավորման հարցը: Այս ուղղությամբ դիտարկված է միայն գեղագիտական ճաշակի ձևավորման խնդիրը Ն. Լ. Ռոշչինայի կողմից:
    Մինչդեռ, գեղագիտական դաստիարակության հարցի ուսումնասիրությունը ամբողջացնելու համար կարևոր է նաև նրա մնացած կատեգորիաների դիտարկումը: Այստեղ առաջին հերթին կարևորագույն նշանակություն ունի գեղագիտական հարաբերության խնդրի պարզաբանումը: Պարզվում է, որ նախ անհրաժեշտ է և օգտակար գեղագիտական հարաբերությունը դիտարկել որպես սուբյեկտիվ հարաբերություն: Իսկ վերջինիս պարագայում էլ ոչ թե սահմանափակվել միայն երկկողմ հարաբերություններով, ինչպես ընդունված է հոգեբանության մեջ, այլ դիտարկել նաև եռակողմ և բազմակողմ սուբյեկտիվ հարաբերությունները: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս գեղագիտական հարաբերությունը դիտարկել նաև բարոյական արժեքների տեսանկյունից, ճիշտ հասկանալ և բացատրել գեղագիտական հարաբերություններում և ուսումնական գործընթացում դրսևորվող մի շարք
    սուբյեկտիվ առնչություններ, գեղագիտական հույզեր և զգացմունքներ, մաթեմատիկական կամ գիտական գեղեցիկի հատկանիշները բաժանել ըստ օբյեկտիվ և սուբյեկտիվ դրսևորումների, ինչը ունի կարևոր դիդակտիկական նշանակություն:
    Գեղագիտական հարաբերությունների հետ միասին անհրաժեշտ է ուսումնասիրել նաև մաթեմատիկայի ուսուցման գործընթացում գեղագիտական ընկալման, գեղագիտական զարգացման, գեղագիտական իդեալի, գեղագիտական ճշմարիտի, գեղագիտական գնահատականի և գեղագիտական դաստիարակության մյուս կատեգորիաների ձևավորման հարցերը:
    Այնուհետև, թվում է, թե գեղագիտական դաստիարակության իրականացման ընթացքում շատ կարևոր է զանազանել գեղագիտական արժեքի անշարժ և շարժուն (պոտենցյալ և կինետիկ) վիճակները, ինչից բխում է նաև գեղագիտականի ընդհատությունը և անընդհատությունը: Գեղագիտական արժեքի շարժուն վիճակն առաջանում է, երբ սուբյեկտը հանդիպում է գեղագիտական արժեքը կրող օբյեկտին, վերջինս ազդում է սուբյեկտի վրա. մարդը ունենում է գեղագիտական ապրումներ՝ համակրանք, հույզեր, ուրախություն և այլն: Սակայն երբեմն, երբ գեղագիտական այդ նույն արժեքը կամ այն կրող օբյեկտը որոշ
    ժամանակ մնում է սուբյեկտի տեսադաշտում, կարծես դադարում է վերջինիս վրա հուզական ներգործություն ունենալուց, և թվում է, թե այդ օբյեկտն է զրկվում գեղագիտական իր արժեքից: Սակայն դա այդպես չէ. բավական է կորցնել նման օբյեկտը կամ նրա գեղագիտական հատկանիշը, և մարդը անմիջապես կզգա այդ արժեքը և կունենա համապատասխան ապրումներ: Օրինակ, եթե պատին կախված նկարը թեքված է, ապա մենք զգում ենք անհարմարություն, անբավարարվածություն, որովհետև խախտվել է գեղագիտական կարգը կամ կարգի գեղագիտական հատկանիշը. մենք անմիջապես ուղղում ենք նկարը, որից հետո միայն զգում ենք բավարարված: Այսպիսով, մարդը, տիրապետելով ինչ-որ գեղագիտական արժեքի, իր հետագա գործունեության մեջ, եթե անգամ չի գիտակցում նրա գոյությունը, ելնում է այդ արժեքից, հենվում է նրա վրա, այսինքն՝ այդ արժեքը զգում է ենթագիտակցորեն: Նման անշարժ կամ պոտենցյալ արժեքների համախմբությունը կազմում է մարդու հոգևոր աշխարհի մի մասը: Նշենք, որ Ա. Վ. Վոլոշինովը օգտագործում է պոտենցյալ և ակտուալգեղեցիկի հասկացությունները՝ որպես առաջինի դրսևորման աղբյուր
    դիտելով քաոսը, իսկ երկրորդի համար՝ կարգը, իսկ Մ. Ա. Ռոդիոնովը ըստ էության խոսելով մաթեմատիկական գեղեցիկի պոտենցիալ և ակտուալ վիճակների մասին, հիմնականում կանգ է առնում մաթեմատիկայի ուսուցման գործընթացի միջոցով պոտենցիալ գեղեցիկի ակտուալացման խնդրի վրա:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (23.02.2019), Լիլիթ Աբաջյան (24.02.2019)

  3. #82
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Այստեղ մեր դրույթը հետևյալն է. այն ամենը, ինչն ազդում է մարդու զգայարանների վրա, ինչի վրա մարդը ուշադրություն է դարձնում, ինչը ներկայանում է որպես արժեք կամ ընկալվում է՝ ունի նաև գեղագիտական բաղադրիչ և մարդու կողմից ենթարկվում է գեղագիտական գնահատման և արժևորման. ընկալվում է որպես գեղեցիկ , վեհ կամ ստոր, կատակերգական կամ ողբերգական: Այսպիսով, գեղագիտականը ամեն ինչի մեջ է. չկա առարկա կամ երևույթ, որը գեղագիտական բաղադրիչ չունենա: Այստեղ տեղին է հիշել Օ. Ա. Կոբալիայի արված հետևյալ դիտարկմումը. «Երկրաչափության յուրաքանչյուր տարր. լինի դա գծագիր, թեորեմ, թե ապացուցում, մեթոդ կամ գաղափար, կարող է ծառայել որպես գեղեցիկի դրսևորման օրինակ»: Ասվածը մեր դրույթի միայն մի մասի հաստատումն է:
    Շատ կարևոր է տարբերել նաև գեղագիտականի կամածին և ոչ կամածին բնույթները: Գեղեցիկը մեծ մասամբ աչքի է ընկնում միանգամից՝ իր արտաքին տեսքով, և նրա հայտնաբերումը չի ենթադրում սոյբյեկտի կամային գործողություն: Այսինքն՝ գեղեցիկը իր արտաքին տեսքի, դրսևորման մեջ առաջին հերթին ոչ կամածին է: Սակայն հաճախ էլ հայեցվող օբյեկտը կարող է աչքի ընկնել ոչ թե իր արտաքին տեսքով, այլ ներքին գեղեցկությամբ, ինչի հայտնաբերումը կպահանջի մտածողության, կամքի և հոգեկան այլ ուժերի լարում: Նման դեպքերում
    գեղագիտականը կունենա կամածին բնույթ: Այս դիտողությունը առանձնապես կարևոր է նկատի ունենալ գիտական կամ մաթեմատիկական գեղեցիկի հետ շփվելիս, որտեղ գեղագիտականը հիմնականում հանդես է գալիս սուբյեկտի կամային գործունեության արդյունքում:
    Մաթեմատիկայի միջոցով սովորողների գեղագիտական դաստիարակության համատեքստում կարևոր է թվում արվեստի գործառույթների հետ մաթեմատիկայի գործառութների համեմատությունը: Ուրիշ խոսքով, անհրաժեշտ է թվում պարզել, թե արդյոք մաթեմատիկան և նրա ուսուցման գործընթացը՝ հիմքում ունենալով գեղագիտական
    մոտեցումների որոշակի համակարգ, կարո՞ղ են իրականացնել մարդու և հասարակության համար արվեստի գործառույթներին համահունչ դրսևորումներ:
    Ելնելով ասվածից, մենք առաջարկում ենք մաթեմատիկայի ուսուցման գործընթացի միջոցով գեղագիտական դաստիարակության խնդրի համակարգային մոտեցում, որում.
    1) Տրվում են մաթեմատիկական օբյեկտների գեղագիտական գնահատման հստակ չափանիշներ՝ մաթեմատիկական գեղեցիկի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների տեսքով:
    2) Մաթեմատիկայի ուսուցման միջոցով գեղագիտական դաստիարակությունը դիտվում է որպես գեղագիտականի շարժուն և անշարժ ձևերի, ընդհատի և անընդհատի միասնություն, որում գիտական գեղեցիկի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների, մաթեմատիկական օբյեկտների ներքին և արտաքին գեղագիտության հենքի վրա դրսևորվում են գեղագիտական դաստիարակության բոլոր կատեգորիաները, իրենց արտահայտությունը գտնելով սովորողների հուզազգացմունքային ապրումներում:
    3) Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում գիտական գեղեցիկի դիրքերից դիտարկվում են.
    ա. գեղագիտական հիմնական արժեքները,
    բ. գեղագիտական դաստիարակության կատեգորիաները՝ իրենց փոխադարձ կապի մեջ,
    գ. գիտական գեղեցիկի և հոգեկան երևույթների փոխհարաբերությունները, մասնավորապես՝ այն հույզերը և զազգացմունքները, որոնք ունեն ընդգծված գեղագիտական երանգներ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #83
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Մեջբերում Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկական կրթությունը և գեղագիտական դաստիարակության հիմնախնդիրը

    Հանրության մեջ կա այն թյուր կարծիքը, թե հանրակրթական դպրոցում գեղագիտական դաստիարակության խնդիրը պետք է իրականացնել միայն արվեստի կամ էլ առավելագույնը՝ հումանիտար ցիկլի ուսումնական առարկաների միջոցով: Այս կապակցությամբ ժամանակակից ճանաչված ռուս նկարիչ և մանկավարժ Մ. Բ. Նեմենսկին գրում է. «Գեղագիտական դաստիարակության համակարգը նախ և առաջ պետք է լինի միասնական, միավորի բոլոր առարկաները, արտադասարանական պարապմունքները, դպրոցականի հասարակական ողջ կյանքը, որտեղ պարապմունքի յուրաքանչյուր տեսակ գեղագիտական մշակույթի և անձնավորության ձևավորման գործում ունի իր խնդիրը»:
    Սակայն ոչ հումանիտար ուսումնական առարկայի ուսուցիչը գեղագիտական արժեքների ձևավորմանը հատկացնում է աննշան տեղ կամ էլ ընդհանրապես չի դիտարկում նման խնդիր, մանավանդ երբ խոսքը
    վերաբերում է առաջին հայացքից գեղագիտությունից ու գեղեցիկից հեռու այնպիսի մի ուսումնական առարկայի, ինչպիսին մաթեմատիկան է: Մինչդեռ հանրակրթական դպրոցի մաթեմատիկայի ուսումնական բնագավառի առարկաները կարևոր տեղ են զբաղեցնում ուսումնական առարկաների ցանկում և, միաժամանակ, ունեն գեղագիտական արժեքների ձևավորման, գեղագիտական դաստիարակության մեծ ներուժ: Այդ խնդրի լուծման համար հիմք են ծառայում մաթեմատիկայի և գեղագիտական արժեքների միջև առկա խորքային կապերը,
    որոնք դրսևորվում են երաժշտության, նկարչության, ճարտարապետության և արվեստի այլ բնագավառներում մաթեմատիկայի լայն կիրառություններով : Մյուս կողմից, մաթեմատիկան ավելի, քան գիտության որևէ այլ բնագավառ, բավարարում է գիտական գեղեցիկին ներկայացվող պահանջներին: Ավելին, մարդկային խոսքի այնպիսի կարևորագույն տարրեր, ինչպիսիք են հիմնավորվածությունը, տրամաբանական խստությունը և ապացուցվածությունը, որոնք համարվում են գիտական գեղեցիկի օբյեկտիվ հատկանիշներ, իրենց
    լիարժեք դրսևորումը ստանում են հենց մաթեմատիկայում :
    Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում գեղագիտական տարրի բացահայտումը ոչ միայն նպաստում է սովորողի գեղագիտական ունակությունների զարգացմանը, այլև թույլ է տալիս ավելի արդյունավետ
    դարձնել բուն մաթեմատիկայի ուսուցման գործընթացը: Օրինակ, սովորողների տոկունությունը, նպատակասլացությունը, հետևողականությունը կամային այլ որակները լավագույնս դրսևորվում են մաթեմատիկական նյութի և դասավանդման գործընթացի մեջ գեղագիտական բաղադրիչի առկայության դեպքում :


    Հարգելի՛ Զարինե, համամիտ եմ Ձեր նկատառումներին, մեջբեռնեմ, որ մաթեմատիկան ամենուր է , և դա աշակերտներին հրամցնելու համար առանց գեղարվեստական կողմի , անհնար է , ցանկացած վարժություն , խնդիր ունի իր տարբեր մոտեցումները , դրա համար մաթեմատիկայում ինքնստինքյան պիտի գեղագիտական կողմը զարգացնել , գեղեցկացնել տարբեր տիպի մեթոդներով, հնարներով:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #84
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    415
    Հեղինակության աստիճան
    13823
    Փնտրի′ր մաթեմատիկա ամենուր և կգտնես նրան թե՛ ճարտարապետության,թե՛ գրականության,թե՛ երաժշտության,թե՛ նկարչության մեջ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #85
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    415
    Հեղինակության աստիճան
    13823
    Մեջբերում Լուսինե Քառյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել,հարգելի Գոհար,մաթեմատիկան խելքի երաժշտություն է,իսկ երաժշտությունը զգացմունքների մաթեմատիկա։
    Մաթեմատիկան հանդիսանում է հարմոնիայի և գեղեցկության չափանիշը, իսկ դա արդեն արվեստի կատեգորիա է։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #86
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փնտրի′ր մաթեմատիկա ամենուր և կգտնես նրան թե՛ ճարտարապետության,թե՛ գրականության,թե՛ երաժշտության,թե՛ նկարչության մեջ:
    Հրաշալի է , կյանքում ամեն ինչի հիմքում մաթեմատիկա կա: Սկսած մեր առօրյայից, վերջացրած տարբեր գիտություններով ու բնագավառներով:
    - Կա մի գիտություն, առանց որի անհնար է մնացածների համար: Դա մաթեմատիկան է , որի գաղափարները, դատողությունները և խորհրդանիշերը ծառայում են որպես լեզու, նրանով գրում , խոսում և մտածում են մյուս գիտությունները: Այն բացատրում է դժվարին երևույթներրի օրինաչափությունները, կիանխագուշակում և մեծ ճշգրտությամբ նախօրոք նկարագրում է երևույթների ընթացքը:

    Ս. Սոբոլեվ

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #87
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    415
    Հեղինակության աստիճան
    13823
    Մեջբերում Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ գործընկերներ, գեղագիտական դաստիարակությունը մաթեմատիայում կնպաստի նաև դասպրոցեսի ճիշտ ու հեշտ յուրացմանը : Այսպես օրինակ 5 - րդ դասարանում մեկի և զրոյի յուրահատկությունները ուսումնասիրելիս կարելի է օգտվել հետևյալ փոքրիկ պատմվածքից , այն ավելի հետաքրքիր կդառնա աշակերտների համար




    Գիտե՞ս, որ ամենահին թվերը աշխարհ են եկել հենց այն պատճառով, որ մարդիկ կարիք են ունեցել հաշվելու բնության ստեղծածները՝ պտուղներ, ծառեր, ընտանի կենդանիներ, և այլն, որի արդյունքում առաջացել են բնական թվերը : Բնական թվերի շարքում յուրաքանչյուր հաջորդ թիվ նախորդից մեծ է մեկով:

    - 0 –ն յուրահատուկ թիվ է : Ինչու՞
    - Զրոն թվանշան է, որով նշում են դատարկությունը:
    - Ուրեմն 0 –ն ոչինչ է՞: Զրոն ոչինչ է այն ժամանակ, երբ կանգնած է թվի ձախ կողմում:

    - Զրոն դատարկ մի տեղ է դրվում իսկապես,
    Սակայն երբեք դու նրան դատարկ չկարծես:



    Բավական է սակայն, որ կանգնի աջում և թիվը տեղն ու տեղը 10 անգամ կմեծանա:
    Ասենք ձախում էլ զրոն ոչինչ է միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրա աջ կողմում ստորակետ չեն դրել: Բայց հենց որ ստորակետը դրվեց, թիվն անմիջապես կփոքրանա :
    -Օրինակ ,զրոյի հետ վարվեցին այսպես. Կատարեցին թվաբանական գործողություններ, ցանկացած թվին գումարելով և թվից հանելով կարծես նրան բանի տեղ չէին դնում , արդյունքում ստացվում էր նույն թիվը : Այդ ժամանակ զրոն բարկացավ և բազմապատկման գործողության շնորհիվ ոչնչացրեց բոլոր թվերին: Եվ այնքան էր զայրացել, որ թույլ չտվեց ոչ մի թվի իր վրա բաժանել :

    Ես մի թիվ եմ՝
    Արժանիքով մեծ,
    Բայց արժեք չունեմ
    Չնչին,կամ թե՝մեծ:

    Թվերի մեջ եմ,
    Բայց սնամեջ եմ:

    Թվանիշ ունի՝
    Նման ոսկեդրամի,
    Բայց արժեք չունի
    Նույնիսկ մեկ դրամի:

    Մարդ մինչև տասը հաշվեց,
    Տասը մատը հերթով ծալեց:
    Տասը թվից մեկն եմ ես,
    Իմ անունով մատ չծալեց:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #88
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Հարգելի՛ գործընկերներ, սիրով ներկայացնում եմ պաշարների շտեմարանում տեղադրած մաթեմատիկական միջոցառման նյութ՝ ծրագիր, որը կարող եք յուրովի կիրառել: Հույսով եմ, որ այն կհետաքրքրի բոլորին, մաղթում եմ հաջողություն:


    Հարգանքներով՝ Լոռու մարզի Բազումի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ՝ Գոհար Ալոյան:
    https://lib.armedu.am/resource/27256

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #89
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    271
    Հեղինակության աստիճան
    10561
    Մեջբերում Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղագիտական դաստիարակությունը կազմում է մարդու ընդհանուր զարգացածության զգալի մասը: Որքան խորն է գեղագիտական ընկալումը, այնքան ամուր է մարդ-արվեստ, մարդ-բնություն կապը:
    Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում սիրո զգացմունքի դրսևորման համար ուսուցիչը պետք է կարողանա ընտրել նյութի մատուցման այն ձևը, որը սիրելի է դարձնում մաթեմատիկան և մաթեմատիկայի ուսուցման գործընթացը, յուրաքանչյուր անգամ ցույց տա, տեսանելի դարձնի մաթեմատիկական օրինաչափությունների գեղեցկությունը, ինչը աշակերտի մեջ սիրո զգացմունք կձևավորի գեղագիտության նկատմամբ մաթեմատիկայի դասապրոցեսում:

    Հարգելի՛ գործընկերներ , այստեղ եկեք ներկայացնենք մեր փորձը: Ինչ մեթոդներ և հնարներ կարող ենք կիրառել այն գեղեցիկ ու մատչելի մատուցելու աշակերտին :
    Հարգելի Գոհար հետաքրքիր թեմա եք վարում , սիրով կհետևեմ և կմասնակցեմ քննարկմանը : Երկրաչափություն ուսումնասիրելու նպատակներից մեկը՝ սովորողի կողմից համաչափ ու ներդաշնակ պատկերների գեղեցկությունը զգալը և ստեղծագործական աշխատանքների միջոցով գեղագիտական հաճույք ստանալն է: Ուստի առարկայի ուսումնասիրումը նպաստում է զգալու և տեսնելու ճարտարապետական կառույցների գեղեցկությունը, բնության ներդաշնակությունը, օպտիմալությունը: Եվ սա ընդամենը օրինակներից մեկն է: Իմ կարծիքով, մաթեմատիկան և գեղագիտական արժեքները կարելի է ինչ-որ տեղ հոմանիշներ համարել:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #90
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2019
    Գրառումներ
    57
    Հեղինակության աստիճան
    1331
    Հարգելի Գոհար հետաքրքիր թեմա եք վարում, ես նույնպես հետևում եմ և կմասնակցեմ քննարկմանը:Երկրաչափական համաչությունը ոչ միայն գեղեցիկ է, այլև արվեստ, սակայն խոստովանենք, որ համաչափությունը չէ, որ ապահովում է առաջընթացը՝ անհամաչափությունը առաջաընթացի բանալին է: Ոչ ստանդարտ մատածողությունը ստանդարտի համեմատ բերում է նորին, սխալը՝ ճշտին, տգեղը՝ գեղեցիկին, չգիտակցվածը՝ գիտակցվածին: Մաթեմատիկան ապահովում է այս ամենը:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (22.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 9 10-ից ԱռաջինԱռաջին ... 78910 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •