Գեղագիտական դատիարակությունը մաթեմատիկայում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Ալոյան Գոհար
    Մոդերատոր
    • Aug 2018
    • 526

    #16
    Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Գոհար հետաքրքիր և կարևոր թեմա եք ընտրել, սիրով կհետևեմ քննարկումներին: Համաձայն եմ Ձեզ հետ, որ մաթեմատիկայի ուսումնասիրումը լայն հնարավորություններ է ընձեռում ճանաչելու ներդաշնակը, գեղեցիկն ու ընդհանրապես, մեզ շրջապատող աշխարհն իր ողջ հմայքով: Մեծ է մաթեմատիկայի ուսուցչի դերն այս առարկան <<չոր ու ցամաք>> դիտելու կարծրատիպը վերացնելու գործում: Բազմաթիվ օրինակներ կան, որոնց միջոցով ուսուցիչը կարող է հետաքրքրություն սերմանել առարկայի նկատմամբ: Հանոզված եմ, որ ոչ ոք չի կարող անտարբերությամբ ունկնդրել ՊԻ թվի երաժշտությունը: Պետք է փնտրել և մաթեմատիկայի դասերն առավել գրավիչ ու հետաքրքիր դարձնելու ուղիներ գտնել, նպաստելով նաև գեղագիտական դաստիարակությանը:


    Շնորհակալ եմ հարգելի' Հեղինե թեմային մասնակից լինելու , գեղեցիկ խոսքերի և տրամադրություն հաղորդելու համար:

    Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ հարգելի' Հեղինե թեմային մասնակից լինելու , գեղեցիկ խոսքերի և տրամադրություն հաղորդելու համար:

    Յուրաքանչյուր ուսուցիչ ինքը պիտի նոր շունչ հաղորդի իր դասին , դարձնի ինքնատիպ , գրավիչ , կապի առօրյա կյանքի հետ , գեղեցիկի հետ , և դարձնի այն հետաքրքիր :
    Վերջին խմբագրողը՝ Ալոյան Գոհար; 11-02-19, 23:38.

    Comment

    • Ալոյան Գոհար
      Մոդերատոր
      • Aug 2018
      • 526

      #17
      Երկրաչափության դասընթացում տղա աշակերտը հարցնում է , թե ինչի՞ է ինձ պետք , որ իմանամ Պյութագորասի թորեմը: Նրան հետաքրքիր չէր այս դասը: Պատասխանեցի այսպես. ՚՚ Շինարարության մեջ քեզ հանձնարարել են , որ ուղիղ անկյունով պատեր պատրաստես, այստեղ քեզ պետք կգա այս գիտելիքը, դրա համար ընտրված անկյան(պատի) մի կողմի վրա կարող ես մետրով չափել և նշել 30սմ , անկյան (պատի) մյուս կողմի վրա նշել 40սմ, նշված կետերի հեռավորությունը պիտի լինի անպայման 50սմ , քանի որ ըստ Պյութագորասի թեորեմի՝ էջերի քառակուսիների գումարը հավասար է ներքնաձիգի քառակուսուն:
      Դիտենք ստորև կցված ֆայլը:


      Այս դեպքում դրված պատերը կկազմեն ուղիղ անկյուն :
      Նմանատիպ միավորներ էլի կան օրինակ `էջեր 60սմ, 80սմ , ներքնաձիգ`100սմ = 1մ :
      Տղան իրեն լավ զգաց, և ասաց . ՙՙ էլի կան այսպիսի դասեր : Ես հասկացա և հաճույք ստացա :ՙՙ
      Ահա գեղագիտական դաստիարակության մի դրվագ մաթեմատիկայի դասի ժամանակ:

      Մաթեմատիկայում գեղագիտականի բացահայտման և ընկալման համար միայն զգայարանների մասնակցությունը բավարար չի կարող լինել,պետք է փորձը, ինտուիցիան և ակտիվ մտածողությունը, որոնց միասնությունը թույլ է տալիս լիարժեք բացահայտել առարկայի էությունը և երևույթի գեղեցկությունը:

      Պյութագորասի հայտնագործությունների պսակը նրա անունը կրող թեորեմն է, երբևէ մարդու կողմից կատարված թերևս ամենագեղեցիկ հայտնագործությունը :


      Մաթեմատիկայից հեռու մեկի համար այն որևէ բանով աչքի չի ընկնում: Սակայն իրականում այն արտահայտում է շատ խորը երկրաչափական օրինաչափություն: Ուղղանկյուն եռանկյունը իր a, b էջերով և c ներքնաձիգով, որ օրինակ բերեցի նախորդ գրառման մեջ:
      Կցված ֆայլեր
      Վերջին խմբագրողը՝ Ալոյան Գոհար; 11-02-19, 22:47.

      Comment

      • Ալոյան Գոհար
        Մոդերատոր
        • Aug 2018
        • 526

        #18
        Մաթեմատիկական , երկրաչափական խնդիրների լուծումը, արդյունքի որոնումը, ճիշտ պատասխանի գտնելը, դրա համար գործադրվող բոլոր ջանքերը աշակերտին հաճույք են պատճառում, այսինքն` ջանքերի գործադրման գործընթացը ունի գեղագիտական գրավչություն: Այստեղ գործում է նաև ինտելեկտուալ որոնման գեղագիտական հատկանիշը: Սակայն, առանց գործադրվող լուրջ ջանքերի, ինտելեկտուալ որոնումը նույնպես չի կարող ստեղծել գեղագիտական նշանակալից գրավչություն: Իսկապես, սովորաբար առաջարկվող հետաքրքրաշարժ խնդիրը լուծելուց հետո աշակերտը պահանջում է տալ նոր խնդիր, և եթե այդ խնդիրը շատ նման է նախորդին և լուծման համար լրացուցիչ ջանքեր չի պահանջում, ու հաստատվում են իր մեջ ձեռք բերված գիտելիքները և դասն ավելի կարևորում:
        Վերջին խմբագրողը՝ Ալոյան Գոհար; 17-11-18, 17:46.

        Comment

        • Ալոյան Գոհար
          Մոդերատոր
          • Aug 2018
          • 526

          #19
          Մաթեմատիկայի ուսումնական նյութի հաղթահարումը սովորողից պահանջում է որոշակի ջանքերի գործադրում: Դա վերաբերում է դասի բոլոր փուլերին և նաև տնային հանձնարարությունների կատարմանը: Բոլորի կողմից ընդունվում մաթեմատիկական գործունեության ընթացքում սովորողի կատարած աշխատանքի, դժվարությունների հաղթահարմանն ուղղված ջանքերի ազդեցությունը ուսուցանվող նյութի գեղագիտական գրավչության վրա, որը ուղիղ համեմատական է նյութի գեղագիտական գրավչությանը: Իրականում, այդ ազդեցության գրավչությունը կախված է դասավանդման կազմակերպումից: Եթե տեսական նյութը, խնդիրը աշակերտի ուժերից վեր է, և նրա ջանքերը հանգեցնում են միայն սերտողական ուսուցման, ապա այդ ջանքերը միայն կարող են վանել մաթեմատիկայից:Դրա համար կարելի է և անհարաժեշտ յուրաանչյուր աշակերտի մոտենալ յուրովի , առաջադրանքները հանձնարարել նրա ուժեին համապատասխան:

          Comment

          • Ալոյան Գոհար
            Մոդերատոր
            • Aug 2018
            • 526

            #20
            Բերենք մեկ օրինակ : Կցված ֆայլում պատկերված է երեք տարբեր եռանկյունիներ որոնք պետք է համեմատենք և գտնենք մակերեսի բանաձևը : Գեղեցիկը այստեղ նա է, որ երեք իրարից տարբեր եռանկյունիների մակերեսները հաշվում են նույն ձևով , նույն բանաձևով՝
            S = 1/2 ah : Անհնարին թվացող համեմատությունը մաթեմատիկական բանաձևի միջոցով դառնում է ակնհայտ, բոլոր եռանկյոuնները ունեն նույն մակերեսը: Ահա մաթեմատիկայի ուժը,,, S = 1/2 ah բանաձևի արտաքին տեսքը ինքնին աչքի չի ընկնում գեղեցկությամբ: Բայց երբ բացահայտվեց նրա նշանակությունը կամ կիրառելիությունը, այն ընկալվեց որպես խորհրդավոր ու գեղեցիկ: Ստացված արդյունքը անսպասելի էր ու անկանխատեսելի, այն հնարավորություն էր տալիս որոշել ցանկացած եռանկյան մակերեսը, միավորելով բոլոր եռանկյունները՝ մակերեսների հաշվման միասնական բանաձևով:
            Կցված ֆայլեր

            Comment

            • Ալոյան Գոհար
              Մոդերատոր
              • Aug 2018
              • 526

              #21
              Մաթեմատիկայի ուսուցիչը պետք է յուրաքանչյուր անգամ ցույց տա , տեսանելի դարձնի մաթեմատիկական օրինաչափությունների գեղեցկությունը , ինչը աշակերտի մեջ սիրո զգացմունք կձևավորի դրա նկատմամբ :
              Մաթեմատիկայի նկատմամբ սիրո զգացմունքի ձևավորման գործում ավելի կարևոր է նկատի ունենալ մաթեմատիկական գեղեցիկը , մաթեմատիկակն օբյեկտների ներքին և արտաքին գեղագիտությունը , մաթեմատիկայի նկատմամբ , աշակերտների սերը ուղիղ համեմատական է դրանց բացահայտմանն ուղղված ուսուցչի ջանքերն:

              Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում սիրո զգացմունքի դրսևորման համար, հետաքրքրություն առաջացնելու համար, ուսուցիչը պետք է կարողանա ընտրել նյութի մատուցման այն ձևը, որը սիրելի է դարձնում մաթեմատիկան և մաթեմատիկայի ուսուցման գործընթացը:

              Գեղագիտական դաստիարակության դրսևորումներն ի հայտ են գալիս մաթեմատիկայի ուսուցման ողջ գործընթացում, կարող է դրսևորվել ուսուցման բոլոր փուլերում: : Երկրաչափության ձևերի մեջ գեղագիտական գրավչության արտահայտման տեսակետից կարևոր տեղ են զբաղեցնում գրաֆիկները, հարթաչափության, տարածաչափության պատկերները:

              Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում գեղագիտական տարրի բացահայտումը ոչ միայն նպաստում է սովորողի գեղագիտական ունակությունների զարգացմանը, այլև թույլ է տալիս ավելի արդյունավետ դարձնել մաթեմատիկայի ուսուցման գործընթացը։
              Վերջին խմբագրողը՝ manush; 22-11-18, 15:50. Պատճառը՝: Գրառումների միացում

              Comment

              • Ալոյան Գոհար
                Մոդերատոր
                • Aug 2018
                • 526

                #22
                Գեղագիտությունը մաթեմատիկայում բնորոշվում է նաև մի շարք հետաքրքիր , առօրեական խնդիրների լուծմամբ : Այսպես, ուրեմն, 12-րդ դասարանի աշակերտներից մեկը երկրաչափության ժամին հարցրեց, թե երկար, բոյով՝ 2 մետրանոց ճյուղից ավելի շատ ծավալով կտորներ կստացավի՞ , թե՞ , կարճ և գեր , այսինքն լայն մակերես ունեցող գերանից :Կատարելով ստորև կցված ֆայլում գրված խնդիրը՝ այն է երկրաչափություն 12 N 39, աշակերտը հիացմունքով նայում էր խնդրին, բավարարվել էր նրա պահանջը: Հասկացավ և ասաց, որ դասը հետաքրքիր էր ու գեղեցիկ, մատչելի և առօրեայում շատ կիրառելի, ու չի կարող այս հարցում սխալվել: Կարճ, գեր գերանը , որն ունի մեծ շառավիղ քան բարձրություն , այն ավելի մեծ ծավալ ունի :
                Կցված ֆայլեր
                Վերջին խմբագրողը՝ Ալոյան Գոհար; 23-01-19, 00:34.

                Comment

                • Ալոյան Գոհար
                  Մոդերատոր
                  • Aug 2018
                  • 526

                  #23
                  Մաթեմատիկայի դասապրոցեսում գեղագիտական դաստիարակության իրականացումը ակտիվ գործունեություն է պահանջում` մաթեմատիկական գեղեցիկի տրամաբանական խստություն , օպտիմալություն, օգտակարության և կիրառելիության օբյեկտիվ հատկանիշներ և անսպասելիություն , անկանխատեսելիություն , առարկայի էությունը հասկանալու համար ներդրված ջանքերի կիրառություն, որը կուղեկցվի ուսուցչի ճիշտ մեթոդների ընտրությամբ:

                  Գեղագիտական դաստիարակությունը թույլ է տալիս թվերին շունչ տալ , գրական հայերենով տալ սահմանումներն ու թեորեմները, գեղեցիկ ներկայացնել երկրաչափական պատկերները, նրանց գծագրերը,ցուցադրել մաթեմատիկական օրինաչափությունների գեղեցկությունը և վերջապես մաթեմատիկան հասկանալի ու սիրելի դարձնել յուրաքանչյուրի համար:

                  Գեղագիտական դաստիարակությունը մի գործընթաց է `ուղղված մարդու գեղագիտական զգացումների,կյանքում և արվեստում գեղեցիկի վերաբերյալ պատկերացումների ձևավորմանը, շրջապատող իրականության հանդեպ գեղագիտական վերաբերմունքի, գնահատականի ձևավորմանը: Մտածող, ստեղծագործող, տրամաբանող անձնավորությանը բնորոշ է գեղեցիկն ընկալելու,զգալու և գնահատելու ընդունակություն:
                  Վերջին խմբագրողը՝ manush; 22-11-18, 15:51. Պատճառը՝: Գրառումների միացում

                  Comment

                  • Ալոյան Գոհար
                    Մոդերատոր
                    • Aug 2018
                    • 526

                    #24
                    Գեղագիտական դաստիարակությունը բնության և հասարակության ճանաչողության միջոցներից մեկն է: Նրա նպատակը գեղագիտական մշակույթի ձևավորումն է: Այն հաստատում է իրականության օբյեկտների հետ մարդու գեղագիտական հարաբերությունը, ձևավորում է նրա գեղագիտական զգացմունքները, ճաշակը, իդեալը, գեղեցիկը գնահատելու կարողությունը, ապահովում գեղագիտական ունակությունների, կարողությունների, հմտությունների և այլ որակներիզարգացումը, ակտիվացնում, ընդլայնում և բավարարում է գեղագիտական
                    պահանջմունքները, գեղեցիկը ընկալելու և ստեղծագործելու հնարավորությունները: Գեղագիտական դաստիարակությունը ներդաշնակ է դարձնում մարդուն, զարգացնում նրա ստեղծագործական ունակությունները:

                    Գեղագիտական դաստիարակությունը սերտորեն կապված է, ավելին՝ ինչ-որ իմաստով միահյուսվում է ինչպես բարոյական դաստիարակության, այնպես էլ ինտելեկտուալ զարգացման հետ: Այդ կապերին դեռևս հինգերորդ դարում անդրադարձել է հայ պատմիչ և փիլիսոփա Եզնիկ Կողբացին, ով գտնում է, որ մարդու ստեղծած գեղեցիկը պետք է ծառայի բարուն : Գեղեցիկի և բարու փոխհարաբերությունները և համապատասխան արժեքների ձևավորման խնդիրները եղել են բոլոր ժամանակների հետազոտողների ուշադրության կենտրոնում: Որոշ հետազոտողներ հակված են գեղագիտական դաստիարակությունը ներառել բարոյական դաստիարակության մեջ: Հայտնվում է նաև տեսակետ, ըստ որի գեղեցիկը ծառայում է որպես բարոյական դաստիարակվածության մակարդակ: Գեղագիտական դաստիարակության շնորհիվ հնարավոր է դառնում նաև անձի հոգևոր աշխարհի գեղագիտական, բարոյական և ինտելեկտուալ բաղադրիչների միջև լիակատար ներդաշնակության հաստատումը:

                    Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում գեղագիտական տարրի բացահայտումը ոչ միայն նպաստում է սովորողի գեղագիտական ունակությունների զարգացմանը, այլև թույլ է տալիս ավելի արդյունավետ դարձնել բուն մաթեմատիկայի ուսուցման գործընթացը: Օրինակ, սովորողների տոկունությունը, նպատակասլացությունը, հետևողականությունը կամային այլ որակները լավագույնս դրսևորվում են մաթեմատիկական նյութի և դասավանդման գործընթացի մեջ գեղագիտական բաղադրիչի առկայության դեպքում:
                    Վերջին խմբագրողը՝ manush; 22-11-18, 15:52. Պատճառը՝: Գրառումների միացում

                    Comment

                    • Գոհար Բոդոյան
                      Մոդերատոր
                      • Sep 2012
                      • 181

                      #25
                      Հարգելի Գոհար ինձ համար շատ հոգեհարազատ են Ձեր կողմից արտահայտված մտքերը։ Մաթեմատիկան դասավանելիս անհրաժեշտ է շեշտը դնել մաթեմատիկայի գեղեցկության և կարևորության վրա։ Նման մոտեցումով միայն կարելի է հաղթահարել այն դժվարությունները, որոնք առաջանում են մաթեմատիկա առարկան սովորելիս։

                      Comment

                      • Ալոյան Գոհար
                        Մոդերատոր
                        • Aug 2018
                        • 526

                        #26
                        Գոհար Բոդոյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Գոհար ինձ համար շատ հոգեհարազատ են Ձեր կողմից արտահայտված մտքերը։ Մաթեմատիկան դասավանելիս անհրաժեշտ է շեշտը դնել մաթեմատիկայի գեղեցկության և կարևորության վրա։ Նման մոտեցումով միայն կարելի է հաղթահարել այն դժվարությունները, որոնք առաջանում են մաթեմատիկա առարկան սովորելիս։
                        Շնորհակալություն, իմ հարգելի' գործընկեր: Մենք պիտի գեղեցկացնենք մաթեմատիկան դասավանդելիս:

                        Comment

                        • Narine.
                          Մոդերատոր
                          • Apr 2018
                          • 773

                          #27
                          Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
                          Գեղագիտական դաստիարակությունը կազմում է մարդու ընդհանուր զարգացածության զգալի մասը: Որքան խորն է գեղագիտական ընկալումը, այնքան ամուր է մարդ-արվեստ, մարդ-բնություն կապը:
                          Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում սիրո զգացմունքի դրսևորման համար ուսուցիչը պետք է կարողանա ընտրել նյութի մատուցման այն ձևը, որը սիրելի է դարձնում մաթեմատիկան և մաթեմատիկայի ուսուցման գործընթացը, յուրաքանչյուր անգամ ցույց տա, տեսանելի դարձնի մաթեմատիկական օրինաչափությունների գեղեցկությունը, ինչը աշակերտի մեջ սիրո զգացմունք կձևավորի գեղագիտության նկատմամբ մաթեմատիկայի դասապրոցեսում:
                          Գեղագիտական ընկալման կարողությունների զարգացման հիման վրա ձևավորվում են անձի սոցիալ_հոգեբանական որակները, որոնք էլ իրենց հերթին ապահովում են գեղագիտական նշանակության առարկաներն ու երևույթներն հուզականորեն ընկալելու և գնահատելու, դրանք վայելելու հնարավորությունը։

                          Լ. Ա. Գրիգոչևիչ

                          Comment

                          • Մարգարիտա Ղազարյան
                            Ավագ մասնակից
                            • Jul 2018
                            • 364

                            #28
                            Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
                            Գեղագիտական դաստիարակությունը կազմում է մարդու ընդհանուր զարգացածության զգալի մասը: Որքան խորն է գեղագիտական ընկալումը, այնքան ամուր է մարդ-արվեստ, մարդ-բնություն կապը:
                            Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում սիրո զգացմունքի դրսևորման համար ուսուցիչը պետք է կարողանա ընտրել նյութի մատուցման այն ձևը, որը սիրելի է դարձնում մաթեմատիկան և մաթեմատիկայի ուսուցման գործընթացը, յուրաքանչյուր անգամ ցույց տա, տեսանելի դարձնի մաթեմատիկական օրինաչափությունների գեղեցկությունը, ինչը աշակերտի մեջ սիրո զգացմունք կձևավորի գեղագիտության նկատմամբ մաթեմատիկայի դասապրոցեսում:
                            Մաթեմատիկան առավելագույնս է նպաստում սովորողների գեղագիտական դաստիարակությանը: Ո՞վ չի հիացել Գառնո տաճարի վեհությամբ, ո՞վ չի ապշել վիմափոր Գեղարդավանքի հրաշքից. ինչպիսի՜ մաթեմատիկական հաշվարկներ են անհրաժեշտ եղել՝ բազալտե հսկայական որձաքարը փորել վերևից՝ կոփելով հոյակերտ սյուներ ու խոյակներ, հատակի համար թողնելով անհրաժեշտ 5-10սմ -ը: Եվ ինչպիսի՜ հնչեղություն. մեղմիկ երգիդ կարծես մի ամբողջ նվագարան է ձայնակցում՝ խորհրդավոր ու աստվածային...Հայկական Ճարտարապետությունը, մեր զարմանահրաշ գորգերն ու մեկը մյուսին չկրկնող, մեկը մյուսին գերազանցող խաչքարերը մի՞թե մաթեմատիկական մտածողության արգասիք չեն: Հայոց այբուբենն ու կոմիտասյան խազերը, Մ. Սարյանի, Մինասի ուՓարաջանովի խորհրդավոր արվեստը <<բուրում >> են կարծես մաթեմատիկա: Որքան կատարյալ է արվեստը, այնքան մաթեմատիկական է այն... Նկարիչը, դիմանկարի էսքիզն անելիս, անպայմանորեն օգտագործում է զուգահեռ ուղիղների ու համաչափության գաղափարը, բնանկարի դեպքում՝ տարածաչափության ընկալում, գույների համամասնություն, համադրում ու հակադրում:
                            Պոեզիան ևս լի է մաթեմատիկայով. յամբ, անապեստ, դաքտիլ ու քորեյ... Հիրավի, չես կարող արագ կարդալ՝ <<...ԵՎ քարավանը Աբու Լալայի՝աղբյուրի նման մեղմ ղողանջելով՝
                            Հանգիստ, միալար քայլում էր առաջ՝ հեզ լուսընկայի շողերի միջով,,,>>
                            Կարծես քարավանի քայլքով է ընթերցվում՝դանդաղ, համաչափ:
                            Մաթեմատիկայի ցանկացած դաս կարելի է համեմել գեղագիտական տարրերով, միաժամանակ կերտելով սովորողների կերպը, լրացնելով նրանց արժեհամակարգը: Հարգելի՛ գործընկերներ, եկեք ավելի շատ սիրենք մեր սաներին, օգնենք նրանց՝ զարմանալու և հիանալու մաթեմատիկայի գեղեցկությամբ. չէ՞ որ մաթեմատիկան արվեստ է, արվեստը՝ մաթեմատիկա...

                            Comment

                            • Ալոյան Գոհար
                              Մոդերատոր
                              • Aug 2018
                              • 526

                              #29
                              Մարգարիտա Ղազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Մաթեմատիկան առավելագույնս է նպաստում սովորողների գեղագիտական դաստիարակությանը: Ո՞վ չի հիացել Գառնո տաճարի վեհությամբ, ո՞վ չի ապշել վիմափոր Գեղարդավանքի հրաշքից. ինչպիսի՜ մաթեմատիկական հաշվարկներ են անհրաժեշտ եղել՝ բազալտե հսկայական որձաքարը փորել վերևից՝ կոփելով հոյակերտ սյուներ ու խոյակներ, հատակի համար թողնելով անհրաժեշտ 5-10սմ -ը: Եվ ինչպիսի՜ հնչեղություն. մեղմիկ երգիդ կարծես մի ամբողջ նվագարան է ձայնակցում՝ խորհրդավոր ու աստվածային...Հայկական Ճարտարապետությունը, մեր զարմանահրաշ գորգերն ու մեկը մյուսին չկրկնող, մեկը մյուսին գերազանցող խաչքարերը մի՞թե մաթեմատիկական մտածողության արգասիք չեն: Հայոց այբուբենն ու կոմիտասյան խազերը, Մ. Սարյանի, Մինասի ուՓարաջանովի խորհրդավոր արվեստը <<բուրում >> են կարծես մաթեմատիկա: Որքան կատարյալ է արվեստը, այնքան մաթեմատիկական է այն... Նկարիչը, դիմանկարի էսքիզն անելիս, անպայմանորեն օգտագործում է զուգահեռ ուղիղների ու համաչափության գաղափարը, բնանկարի դեպքում՝ տարածաչափության ընկալում, գույների համամասնություն, համադրում ու հակադրում:
                              Պոեզիան ևս լի է մաթեմատիկայով. յամբ, անապեստ, դաքտիլ ու քորեյ... Հիրավի, չես կարող արագ կարդալ՝ <<...ԵՎ քարավանը Աբու Լալայի՝աղբյուրի նման մեղմ ղողանջելով՝
                              Հանգիստ, միալար քայլում էր առաջ՝ հեզ լուսընկայի շողերի միջով,,,>>
                              Կարծես քարավանի քայլքով է ընթերցվում՝դանդաղ, համաչափ:
                              Մաթեմատիկայի ցանկացած դաս կարելի է համեմել գեղագիտական տարրերով, միաժամանակ կերտելով սովորողների կերպը, լրացնելով նրանց արժեհամակարգը: Հարգելի՛ գործընկերներ, եկեք ավելի շատ սիրենք մեր սաներին, օգնենք նրանց՝ զարմանալու և հիանալու մաթեմատիկայի գեղեցկությամբ. չէ՞ որ մաթեմատիկան արվեստ է, արվեստը՝ մաթեմատիկա...


                              Շնորհակալություն հարգելի՛ Մարգարիտա Ղազարյան , այսպիսի գեղեցիկ զուգահեռներով ու համեմատություններով մաթեմատիկան գեղեցկացնելու համար:

                              Հարգելի՛ գործընկերներ, յուրաքանչյուր մաթեմատիկայի ուսուցիչ, կամ ցանկացած մասնագիտությամբ ուսուցիչ, կարող է դասն այնպես հրամցնել իր աշակերտներին, որ դասը լինի գեղեցիկ , հաճելի, դյուրին և ցանկալի: Մաղթում եմ մեզ բոլորիս ուժ , կորով, հաճելի և բեղմնավոր աշխատանք:
                              Վերջին խմբագրողը՝ Ալոյան Գոհար; 11-02-19, 23:50.

                              Comment

                              • Զարինե Ամիրյան
                                Մոդերատոր
                                • Dec 2018
                                • 1285

                                #30
                                Ալոյան Գոհար-ի խոսքերից
                                Հարգելի՛ գործընկերներ, յուրաքանչյուր մաթեմատիկայի ուսուցիչ, կամ ցանկացած մասնագիտությամբ ուսուցիչ, կարող է դասն այնպես հրամցնել իր աշակերտներին, որ դասը լինի գեղեցիկ , հաճելի, դյուրին և ցանկալի: Մաղթում եմ մեզ բոլորիս ուժ , կորով, հաճելի և բեղմնավոր աշխատանք:


                                Հարգելի՛ Գոհար, ես նույնպես համամիտ եմ Ձեր կարծիքի հետ , եթե դժվարամատչելի մաթեմատիկան կարելի է գեղեցկացնել , դյուրին ու մատչելի դարձնել օգտվելով տարբեր մեթոդներից , ապա ցանկացած առարկայի ուսուցիչ կարող է դասն ավելի գեղեցկացնել:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information