Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Մեթոդներ, հնարներ, միջոցներ, որոնք կխթանեն սովորողների ստեղծագործական մտածողությունը

  1. #1
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973

    Մեթոդներ, հնարներ, միջոցներ, որոնք կխթանեն սովորողների ստեղծագործական մտածողությունը

    Առաջարկում եմ մտքեր փոխանակել սովորողների ստեղծագործական մտածողությունը խթանող մեթոդների, հնարների, միջոցների շուրջ:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (23.09.2018), E. Khachatryan (12.10.2018), Gayane Lachinyan (20.09.2018), Վ. Հովհաննիսյան (21.09.2018), ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ (20.09.2018), Տոնոյան Գրետա (27.09.2018), Բելլա Թամրազովա (30.01.2019), Գյուլնարա (28.09.2018), Լիլիթ Մանասյան (23.09.2018), Կարինե Մարգարյան (20.09.2018), Մարգարյան Նաիրա (22.09.2018)

  3. #2
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973
    Ստեղծագործական գործունեությունը ծնում է որակապես նոր նյութական և հոգևոր, նախկինում երբեք չեղած արժեքներ։ Ստեղծագործական գործունեությունը հնարավոր է գործունեության գիտական, տեխնիկական, գեղարվեստական, քաղաքական և այլ ոլորտներում, երբ ստեղծվում է, հայտնաբերվում, հորինվում որևէ նոր բան։ Ստեղծագործական գործունեությունը անկրկնելի է (ըստ իրականացման բնույթի և արդյունքի), ինքնօրինակ և եզակի (հասարակական-պատմական և անհատական առումով)։

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2018
    Հասցե
    քաղաք Աբովյան
    Գրառումներ
    105
    Հեղինակության աստիճան
    2319
    Հարգելի՛ ֆլորա, հետաքրքիր թեմա եք առաջ քաշել, այնպես որ, բարի ընթացք եմ ցանկանում Ձեզ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (23.09.2018), E. Khachatryan (13.10.2018), Վ. Հովհաննիսյան (22.09.2018), Տոնոյան Գրետա (27.09.2018), Մարգարյան Նաիրա (23.09.2018)

  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան, Կենտրոն 19/6
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    1583
    Ստեղծագործական մտաողություն ձևավորող մեթոդներից ուզում եմ առանձնացնել <<Նամակ իմ ես-ին>> մեթոդը: Այն կիրառելի է անդրադարձի ժամանակ: Մեծ հետաքրքրություն է առաջացնում սովորողի, միջոցառման մասնակցի, սեմինարների մասնակիցների մոտ: Նախ զարգանում է նրանց ստեղծագործական միտքը, նրանք անկեղծանում են: Նման հնարավորություն է տալիս նաև 5-րոպեանոց շարադրանքը, անավարտ նախադասությունների մեթոդը:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (23.09.2018), E. Khachatryan (12.10.2018), Flora Hovhannisyan (24.09.2018), Վ. Հովհաննիսյան (22.09.2018), ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ (28.09.2018), Տոնոյան Գրետա (27.09.2018), Լիլիթ Մանասյան (23.09.2018), Մարգարյան Նաիրա (23.09.2018)

  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան, Կենտրոն 19/6
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    1583
    Ստեղծագործական միտքը զարգացնող մեթոդներից է նաև <<Իմաստության մեքենա>> մեթոդը: Այն շատ հետաքրքիր մեթոդ է այն առումով, որ սովորողն ինքը ասույթ է ստեղծում, ունենում է դիդակտիկ նյութ:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (23.09.2018), E. Khachatryan (12.10.2018), Flora Hovhannisyan (24.09.2018), Վ. Հովհաննիսյան (24.09.2018), Տոնոյան Գրետա (27.09.2018), Լիլիթ Մանասյան (23.09.2018), Մարգարյան Նաիրա (23.09.2018)

  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,545
    Հեղինակության աստիճան
    45259
    Մտագրոհի մեթոդն այլ կերպ անվանում են <<մտքերի տարափ>> կամ<<ուղեղային գրոհ>>: Սա խմբային աշխատանքի պարզագույն, բայց արդյունավետ մեթոդներից է: Խրախուսվում է ուսումնասիրվող նյութին այս կամ այն կերպ առնչվող բառեր թվարկելն ու մտքեր արտահայտելը:
    Այս մեթոդն առավելապես կիրառվում է դասի խթանման փուլում, մասնավորապես դասի սկզբում, սակայն դա պարտադիր պայման չէ:Նրան կարելի է տրամադրել տասը րոպե ժամանակ:Ուսուցչի դերը ուղղորդելն է, երեխաներին ուշադիր լսելը, աշխատանքի ընթացքը կազմակերպված անցկացնելը:
    Այս մեթոդի կիրառման ընթացքում վերլուծության անհրաժեշտություն չկա, քանի որ պահանջվում է սոսկ նյութին վերաբերվող մտքեր արտահայտել և գրանցել:
    Մեթոդի առավելություններից է ստեղծագործական խթանը, աշակերտների կողմից մեթոդի ձևի, ընթացքի հեշտ ընկալումը , խմբային աշխատանքը:
    Աշխատանքի ընթացքում հարկավոր է բացառել քննադատությունը, հեգնանքը կամ մերժումը. բոլոր մտքերն ընդունելի են, մասնակիցները հավասար են:Ուսուցիչը պետք է խրախուսի մտքերի հոսքը և սահմանափակումներ չդնի:
    Առանձնապես օգտակար կլինի այս մեթոդը կիրառել նոր թեմա սկսելու ժամանակ:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (23.09.2018), E. Khachatryan (12.10.2018), Flora Hovhannisyan (24.09.2018), ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ (28.09.2018), Սիրանուշ Մուրադյան (24.09.2018), Տոնոյան Գրետա (27.09.2018), Էմմա Խաչատրյան (25.09.2018), Լիլիթ Մանասյան (23.09.2018), star1 (23.09.2018)

  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    2160
    Ստեղծագործական միտքը զարգացնող մեթոդներից է <<Ազատ շարադրանք>>-ը:
    Մինչ նոր նյութին անցնելը աշակերտներին խնդրել ազատ շարադրել, թե ինչ գիտեն կամ կուզենային իմանալ տվյալ նյութի մասին:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (23.09.2018), E. Khachatryan (12.10.2018), Վ. Հովհաննիսյան (24.09.2018), Տոնոյան Գրետա (27.09.2018), star1 (23.09.2018)

  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան, Կենտրոն 19/6
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    1583
    Աշակերտների ստեղծագործական մտածուղությունը զարգացնող մեթոդ է Հեղինակի աթոռը: Այս մեթոդով հիմնականում կազմակերպում եմ կենսագրության վերաբերյալ նյութը: Հանձնարարում եմ աշակերտներից 1-ին լավ սովորել գրողի կենսագրությունը, կարդալ նաև լրացուցիչ աղբյուրներից: Մյուսները հարցեր են ուղղում հեղինակին: Հեղինակ - աշակերտին հնարավորություն եմ տալիս հարցերին պատասխանել նաև երևակայական պատկերների միջոցով:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան, Կենտրոն 19/6
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    1583
    Ուզում եմ նաև առանձնացնել <<Ուսուցում երևակայական պատկերների միջոցով >>մեթոդը:Սա մի ռազմավարություն է, որը հենվում է զուտ աշակերտի երևակայության վրա: Բոլորս էլ գիտենք, որ երեխան շատ է սիրում երազել: Այս մեթոդը կիրառելու համար առաջարկում եմ հետևյալ քայլերը.
    1. Առաջարկեք մի պատկեր, որ իրենք <<տեսնեն>>, քննարկեն ընկերոջ հետ:
    2. Հանձնարարեք կարդալ տեքստը հատված - հատված:
    3. Փակել աչքերը և նորից <<տեսնել>> կարդացածը, ապա քննարկել:
    4.Կարծիքները լսեք:
    5 Երբ արդեն հմտացել են երևակայելու գործում, հանձնարարեք մտապատկերներում ծնվածը հանձնել թղթին:

    Սա ոգևորում է աշակերտին, որ կարդալու ընթացքում ստեղծի սեփական մտապատկերները:
    Վառ մտապատկերների շնորհիվ կարդացածը ավելի լավ է մտապահվում:
    Տեսողական հիշողություն ունեցող աշակերտները ակտիվորեն ներգրավվում են ընթերցանության մեջ:
    Ավելի շատ են պատկերավոր արտահայտություններ գործածում՝ զարգացնելով ստեղծագործական միտքը:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973
    Մեջբերում ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ ֆլորա, հետաքրքիր թեմա եք առաջ քաշել, այնպես որ, բարի ընթացք եմ ցանկանում Ձեզ:
    Շնորհակալ եմ, հարգելի Սրբուհի, կշարունակեմ զարգացնել թեման, կարծում եմ՝ այն հետաքրքիր քննարկման նյութ կլինի:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •