+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Բանահյուսական նյութերի ուսուցումը առաջին դասարանում

  1. #1
    Մոդերատոր Արաքսյա Սաղոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    3430

    Բանահյուսական նյութերի ուսուցումը առաջին դասարանում

    Առաջին դասարանի դասընթացում նախատեսված բանահյուսական գիտելիքների ուսումնասիրումը հենվում է բանահյուսական նյութերի յուրօրինակ կրթադաստիարակչական նշանակության և սովորողների տարիքային առանձնահատկությունների վրա։

    Բանահյուսական յուրաքանչյուր նմուշի ,բաղադրիչի ուսուցում նպատակաուղղված է ուսումնական գործընթացում տվյալ համատեքստի կրթադաստիարակչական հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև ձևավորող ,զարգացնող գործառույթների լիարժեք և արդյունավետ իրականացմանը։

    Հարգելի' խմբակիցներ,առաջարկելով վերոնշյալ թեման' ցանկանում եմ միասին պարզենք,թե ինչ նշանակություն,արժեք ու նպատակներ ունի բանահյուսական նյութերի ուսուցումը սկսած առաջին դասարանից։

    Առաջարկել տարբեր ստեղծագործողների,նրանց ստեղծագործությունները,որոնք շատ կարևոր են ուսումնական գործընթացում, համապատասխանում են սովորողների տարիքային և մտավոր առանձնահատկություններին։
    Վերջին խմբագրող՝ manush: 13.11.2018, 18:14:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    934
    Հեղինակության աստիճան
    2580
    Հարգելի՛ Արաքսյա, ուրախ եմ, որ կրկին թեմա եք ներկայացնում՝ բոլորիս հրավիրելով ուսանելի, հագեցած, բազմաբովանդակ մի աշխարհ, որը ուսուցիչների շրջանում կապահովվի փորձի փոխանակում, արդյունավետ համագործակցություն:

    Բանահյուսությունը՝ ժողովրդական ֆոլկլորը, ժողովրդի կերտած բանավոր ստեղծագործությունների ամբողջությունն է։ Բանահյուսության մեջ ժողովուրդն արտացոլել է իր պատմության առավել կարևոր դեպքերը, իր դարավոր փորձն ու իմաստությունը, ձգտումներն ու իդեալները։ Ըստ էության, բանահյուսությունը ժողովրդի կյանքի և աշխարհազգացողության հայելին է։ Ժողովրդական բանահյուսության երկերն ստեղծվել և դարերով պահպանվել են բանավոր, հաղորդվել սերնդից սերունդ։ Դրանք շատ հաճախ բանասացի կողմից կատարվել, նույնիսկ ստեղծվել են ուղղակի լսարանի առջև, երբեմն երգի և նվագի ուղեկցությամբ։ Բանահյուսական ստեղծագործությունները ժամանակի ընթացքում փոփոխվել, զարգացվել և հարստացվել են բազմաթիվ անանուն հեղինակների կողմից։ Այդ է պատճառը, որ բանահյուսական երկերը սովորաբար մի շարք տարբերակներ են ունենում։ Ժողովրդական բանահյուսության տեսակները բազմազան են՝ առակ, հեքիաթ, հանելուկ, ասացվածք, առասպել, ավանդավեպ, ասք, ավանդություն, վիպերգություն (էպոս), աշխատանքային, սիրո երգեր և այլն։ Այս ժանրերից յուրաքանչյուրն ունեցել է բովանդակության, կառուցվածքի, պատկերավորության կայուն յուրահատկություն։ Բացի այդ՝ յուրաքանչյուր ազգի բանահյուսության մեջ եղել են ուրույն ժանրային ձևեր, օրինակ՝ ռուսական բիլինան, չաստուշկան, ուկրաինական դուման և այլն։ Հայ հին բանահյուսության մեջ եղել են բազմազան տեսակներ՝ զրույց, առասպել, ավանդավեպ, վիպասանք և այլն։ Բանահյուսության շատ թեմաներ, սյուժեներ ու կերպարներ մշակվել և ընդհանրացվել են տարբեր գրողների կողմից։ Բավական է նշել միայն Հովհ. Թումանյանի և Ավ. Իսահակյանի բալլադները, հեքիաթներն ու պոեմները, որոնք ստեղծվել են ժողովրդական աղբյուրների հիման վրա։

    Բանահյուսության ժանրային համակարգը ձևով բաժանվում է 3 խմբի՝ արձակ-պատումային (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց), չափածո–երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր), բանաձևային (առած, հանելուկ, երդում, անեծք, օրհնանք, հմայական աղոթք)։ Բանահյուսությունը իր բնույթով ու կիրառությամբ բաժանվում է մի քանի խմբի՝ ծիսահմայական, վիպական և այլն։
    Վերջին խմբագրող՝ manush: 13.11.2018, 18:15: Պատճառ: Գրառումների միացում

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Վ. Հովհաննիսյան (29.09.2018), Ա․Ա․Ա․ (23.12.2018), Ալբինե (24.12.2018), Ալոյան Գոհար (27.12.2018), Անուշ Հովհաննիսյան (31.01.2019), Արաքսյա Սաղոյան (20.09.2018), Մարգարյան Նաիրա (18.09.2018), Միսակյան Հայարփի (18.09.2018)

  5. #3
    Մոդերատոր Արաքսյա Սաղոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    3430
    Շատ շնորհակալ եմ,հարգելի' Քրիստինե,թեմայով հետաքրքրվելու,ինչպես նաև ուսանելի ու հետաքրքիր նյութերով հարստացնելու համար։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (23.12.2018), Ալբինե (24.12.2018), Մարգարյան Նաիրա (18.09.2018), Միսակյան Հայարփի (18.09.2018)

  7. #4
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.08.2018
    Գրառումներ
    19
    Հեղինակության աստիճան
    0
    Հայ բանահյուսությունը սկզբնավորվել է հայկական ցեղերի և հայոց լեզվի առաջացման հետ միաժամանակ։ Պատմականորեն նախորդել է հայ գրավոր դպրությանը, դարեր շարունակ եղել ժողովրդի հոգևոր գեղարվեստական պահանջների բավարարման հիմնական միջոցը, հայ գրականության սկզբնավորման շրջանում (V դար) դարձել է նրա կայուն հիմքերից ու բաղադրիչներից մեկը, ապա բանավոր ավանդությամբ շարունակել է զարգանալ իր ինքնուրույն ճանապարհով, ուշ միջնադարում (XII–XVI դարերում) զորեղ կերպով ներազդել է հայ գեղարվեստական գրականության վրա, առանձին ժանրերով (հանելուկ, առակ, երգ, զրույց) թափանցել նրա մեջ, երանգավորել գրականության ոգին ու արտահայտության միջոցները, հասել մինչև մեր օրերը։ XIX–XX դարերի հայ գրողների հատուկ միտումով մշակվել է և օգտագործվել նոր գրականության մեջ։

    Հարգելի' Արաքսյա,շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել, սիրով ու մեծ հետաքրքրությամբ կհետևեմ ու կօգտվեմ Ձեր թեմայի ուսանելի նյութերից։

    Հին և միջնադարյան բանահյուսության նմուշները ավանդվել են գրավոր, հիմնականում հին և միջին գրական հայերենով, զգալիորեն ենթարկվել մատենագիրների գրական վերապատումներին ու մշակումներին։

    Վիպական հին հուշարձանները (առասպելներ, վիպերգեր, վեպեր) պահպանվել են Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Ագաթանգեղոսի, Սեբեոսի, Հովհան Մամիկոնյանի երկերում, գրական մշակման ենթարկված հանելուկները՝ Անանիա Շիրակացու, Ներսես Շնորհալու երկերում և անանուն գրչագրերում, առակները՝ Վարդան Այգեկցուն վերագրված «Առակք Վարդանայ» ժողովածուներում, սիրո և ուրախության հայրենները՝ հիմնականում XV–XVII դարի ձեռագիր տաղարաններում, զրույցները, ծիսական ու քնարական այլ կարգի երգերը՝ տարբեր ժողովածուներում ու տաղարաններում, հմայական աղոթքներն ու բանաձևերը՝ ձեռագիր հմայիլներում և ախտարքային ժողովածուներում։
    Վերջին խմբագրող՝ manush: 13.11.2018, 18:16: Պատճառ: Գրառումների միացում

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Վ. Հովհաննիսյան (06.10.2018), Ա․Ա․Ա․ (23.12.2018), Ալբինե (24.12.2018), Ալոյան Գոհար (27.12.2018), Արաքսյա Սաղոյան (20.09.2018), Մարգարյան Նաիրա (18.09.2018)

  9. #5
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.08.2018
    Գրառումներ
    19
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Արաքսյա, ուրախ եմ, որ կրկին թեմա եք ներկայացնում՝ բոլորիս հրավիրելով ուսանելի, հագեցած, բազմաբովանդակ մի աշխարհ, որը ուսուցիչների շրջանում կապահովվի փորձի փոխանակում, արդյունավետ համագործակցություն:
    Քրիստինե ջան, այս կրթական միջավայրը իսկապես,որ ապահովում է փորձի փոխանակում, տալիս է հնարավորություն ճանաչելու միմյանց, շփվելու և մտքեր փոխանակելու,կիսվելու սեփական փորձով։
    Վերջին խմբագրող՝ Արաքսյա Սաղոյան: 20.09.2018, 00:26:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (23.12.2018), Ալբինե (24.12.2018), Ալոյան Գոհար (27.12.2018), Անժելա Աղայան (19.09.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (18.09.2018), Մարգարյան Նաիրա (18.09.2018)

  11. #6
    Մոդերատոր Արաքսյա Սաղոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    3430
    Շնորհակալ եմ հարգելի' գործընկերներ, դրական կարծիքների ու ջերմ խոսքերի համար։

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (23.12.2018), Ալբինե (24.12.2018), Ալոյան Գոհար (27.12.2018), Անժելա Աղայան (19.09.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (18.09.2018), Մարգարյան Նաիրա (18.09.2018)

  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    43021
    Բանահյուսության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ խորապես ազգային է, ազգային ինքնության նախահիմքն է: Այստեղ է երևում յուրաքանչյուր ժողովրդի ազգագրական յուրահատկությունը: Հայոց բանահյուսությունը սկզբից ևեթ ունեցել է մեկ գլխավոր ուղղվածություն՝ հայրենասիրություն: Հայրենասիրական բնույթ ունեն մեր առասպելները, վիպական երգերը և մյուս բոլոր ստեղծագործությունները:
    Հայոց գրերի գյուտից հետո մեր առաջին պատմիչները, ապա բանաստեղծները, գրողները գրի առան այդ բանավոր երկերը որպես պատմագրություն, զրույց, դյուցազներգություն: Մովսես Խորենացին ոչ միայն առաջին բանահավաքն էր, այլև առաջին բանագետը, ով որոշակի գեղագիտական չափանիշ է սահմանում (վերաբերմունքը հունական և պարսկական առասպելներին)
    և առանձնացնում բանահյուսական տեսակները՝ վեպ, վիպասանք, առասպել, զրույց, թվելյաց երգեր, գուսանական երգեր, պարերգեր (<<երգս պար>>), ցուցքեի երգեր (<<երգս ցցուց>>), որ պետք է հասկանալ կատակերգ:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Արաքսյա Սաղոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    3430
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանահյուսության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ խորապես ազգային է, ազգային ինքնության նախահիմքն է: Այստեղ է երևում յուրաքանչյուր ժողովրդի ազգագրական յուրահատկությունը: Հայոց բանահյուսությունը սկզբից ևեթ ունեցել է մեկ գլխավոր ուղղվածություն՝ հայրենասիրություն: Հայրենասիրական բնույթ ունեն մեր առասպելները, վիպական երգերը և մյուս բոլոր ստեղծագործությունները:
    Հայոց գրերի գյուտից հետո մեր առաջին պատմիչները, ապա բանաստեղծները, գրողները գրի առան այդ բանավոր երկերը որպես պատմագրություն, զրույց, դյուցազներգություն: Մովսես Խորենացին ոչ միայն առաջին բանահավաքն էր, այլև առաջին բանագետը, ով որոշակի գեղագիտական չափանիշ է սահմանում (վերաբերմունքը հունական և պարսկական առասպելներին)
    և առանձնացնում բանահյուսական տեսակները՝ վեպ, վիպասանք, առասպել, զրույց, թվելյաց երգեր, գուսանական երգեր, պարերգեր (<<երգս պար>>), ցուցքեի երգեր (<<երգս ցցուց>>), որ պետք է հասկանալ կատակերգ:
    Շնորհակալ եմ , հարգելի' Նաիրա, թեման ուսանելի տեղեկատվությամբ հարստացնելու համար։
    Վերջին խմբագրող՝ Արաքսյա Սաղոյան: 24.10.2018, 20:56:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ալբինե (24.12.2018), Ալոյան Գոհար (27.12.2018), Անժելա Աղայան (19.09.2018)

  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան, Կենտրոն 19/6
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    1431
    Բանահյուսությունը շատ կարևոր դեր է խաղում երեխայի հայեցի դաստիարակության գործում: Եթե երեխան առաջին դասարանից սովորի այն, ինչը ժողովուրդն է ստեղծել, ապա ավելի մոտ կլինի ժողովրդին: Ուստի գնահատում եմ Ձեր առաջադրած թեման, հարգելի Արաքսյա:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ալբինե (24.12.2018), Ալոյան Գոհար (27.12.2018), Անժելա Աղայան (19.09.2018), Արաքսյա Սաղոյան (18.09.2018), Մարգարյան Նաիրա (18.09.2018)

  19. #10
    Մոդերատոր Արաքսյա Սաղոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    3430
    Շնորհակալ եմ, դրական կարծիքի համար, հարգելի' Ռուզաննա։ Բանահյուսական նյութերի ուսուցումը շատ կարևոր են հատկապես կրտսեր դպրոցականների կրթության և դաստիարակության գործում։
    Վերջին խմբագրող՝ Արաքսյա Սաղոյան: 20.09.2018, 00:29:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ալբինե (24.12.2018), Ալոյան Գոհար (27.12.2018), Անժելա Աղայան (19.09.2018), Մարգարյան Նաիրա (18.09.2018)

+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •