+ Կատարել գրառում
Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Բանահյուսական նյութերի ուսուցումը առաջին դասարանում

  1. #21
    Մոդերատոր Արաքսյա Սաղոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    3430
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էպոսի կերպարների մեջ ժողովուրդը մարմնավորել է նաև այն մարդկանց ընդհանուր հայացքները, ովքեր պատերազմ չեն հրահրում, բայց ստիպված են կռվել, ովքեր չեն ուզում հեղել ո՛չ իրենց, ո՛չ էլ այլոց արյունը ի հաճույս իշխելու տենդով բռնված զավթիչների։ Այդ հայացքները խարսխված են այն դարավոր փորձի վրա, որ ժոդովուրդը ձեռք է բերել կործանարար պատերազմների, ասպատակությունների, արյունահեղ կոտորածների, օտար նվաճողների և սեփական թագավորների լծի ներքո կրած տառապանքների բովում։
    Շնորհակալ եմ, հարգելի' Նաիրա, ուսանելի տեղեկատվության համար։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ելիզավետա Ղուկասյան (29.09.2018)

  3. #22
    Մոդերատոր Արաքսյա Սաղոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    3430
    Շատ ճիշտ եք նշում էպոսի դերը, հարգելի' Ջուլիետա,այն մեծ դեր ու նշանակություն ունի անձի գիտակցության ձևավորման և կայացման գործընթացում։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Heghin (24.09.2018), Սիրանուշ Մուրադյան (24.09.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ելիզավետա Ղուկասյան (29.09.2018)

  5. #23
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.08.2018
    Գրառումներ
    19
    Հեղինակության աստիճան
    0
    Էպիկական ժանրի զարգացումը գրականության մեջ ունի փուլային բնույթ և պայմանավորված է պատմական իրադարձությունների ընթացքով։ Ազգային էպոսների ծնունդը սովորաբար ուղղորդվում է պանեգիրիկների կամ «հերոսապատումային մահախոսականների» և հերոսկան աշխարահայացքին մոտ ողբերի զարգացումով։

    Պանեգիրիկներն ու ողբերը սովորաբար շարադրվում են նույն ոճով և բանաստեղծական չափերով ինչ էպոսները և դառնում դրանց անքակտելի գեղարվեստական մասը։
    Վերջին խմբագրող՝ manush: 13.11.2018, 18:18: Պատճառ: Գրառումների միացում

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Մոդերատոր Արաքսյա Սաղոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    3430
    Մեջբերում Միսակյան Հայարփի-ի խոսքերից Նայել գրառումը
    Էպիկական ժանրի զարգացումը գրականության մեջ ունի փուլային բնույթ և պայմանավորված է պատմական իրադարձությունների ընթացքով։ Ազգային էպոսների ծնունդը սովորաբար ուղղորդվում է պանեգիրիկների կամ «հերոսապատումային մահախոսականների» և հերոսկան աշխարահայացքին մոտ ողբերի զարգացումով։
    Շնորհակալ եմ հետաքրքիր տեղեկատվության համար, հարգելի'ս։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ելիզավետա Ղուկասյան (29.09.2018), Մարգարյան Նաիրա (29.09.2018)

  9. #25
    Մոդերատոր Արաքսյա Սաղոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    3430
    Առաջին դասարանում հայ բանարվեստի ժանրերից ուսումնասիրվում են հանելուկներ, շուտասելուկներ,առած-ասացվածքներ,"Հայկ և Բել" առասպելը, հեքիաթներ,"Սասունցի Դավթի կռիվը Մելիքի դեմ"(էպոսից հատվածներ), առակներ,դարձվածքներ,որոնց մեջ խտացված են հայ ժողովրդի կենսափորձն ու իմաստությունը։

    Առաջին դասարանում հատկապես կարևորվում է ժողովրդական բանահյուսության ամենատարածված տեսակներից մեկի' հանելուկի ուսումնասիրումը։Այդ գործընթացը նպատակաուղղված է երեխաների տրամաբանական և պատկերավոր մտածողության ձևավորմանը, ինչպես նաև առանձին իրերի, իրողությունների, բնության երևույթների, կենդանիների,նրանց բնորոշ հատկանիշների ու բնութագրիչների մասին տեղեկություններ հաղորդելու գործառույթի իրականացմանը։

    Հանելուկը երեխաների ուշադրությունը կենտրոնացնում է այն բառերի վրա,որոնք նկարագրում են տվյալ առարկան։Դա հնարավորություն է տալիս հարստացնելու սովորողների բառապաշարը,ընդլայնելու նրանց պատկերացումները նկարագրվող առարկայի մասին,գեղագիտորեն ընկալելու այն։
    Սա էլ իր հերթին նպաստում է երեխաների գեղագիտական դաստիարակությանը։
    Վերջին խմբագրող՝ manush: 13.11.2018, 18:19: Պատճառ: Գրառումների միացում

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ելիզավետա Ղուկասյան (29.09.2018)

  11. #26
    Մոդերատոր Ելիզավետա Ղուկասյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2018
    Հասցե
    ՀՀ ք. Երևան
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    2703
    Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է, գրականության մեջ մշակվել է 5-րդ դարից, չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են առասպելաբան, պատկերացումներ, կենցաղային շատ իրողություններ, որով դրանք ձեռք են բերել պատմամշակութային արժեք։ Հայ բանահյուսության բանաձևային տեսակներից են հնչյունախաղերի վրա կառուցված շուտ ասելուկները, մանկական հանգավոր ասելուկները, խաղերգերը (հաճախ՝ երկխոսային), փաղաքշանքի, սպառնալիքի, հիշոց-հայհոյանքի բանաձևերը և դարձվածքները։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Մոդերատոր Ելիզավետա Ղուկասյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2018
    Հասցե
    ՀՀ ք. Երևան
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    2703
    Ժողովրդական բանահյուսությունը ազգային հոգևոր արժեքի մի մասն է, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, բյուրեղացել, հասել է մինչև մեր օրերը` ձևավորելով ու ամբողջացնելով այն կրողների ազգային դիմագիծը և հարուստ նյութ հանդիսանալով ինչպես ժամանակակից գեղարվեստական գրականության, այնպես էլ պատմագրության և արվեստի մյուս ճյուղերի զարգացման համար:
    Բանահյուսությունը գրավոր գրականությունից տարբերվում է չորս հիմնական տարրերով՝ բանավոր գոյությամբ (բանահյուսական ստեղծագործությունները ապրում են ժողովրդի հիշողության մեջ և փոխանցվում են բանավոր` բերնեբերան),հանրային՝ կոլեկտիվ բնույթով (բանահյուսական ստեղծագործության ձևավորմանն ու տարածմանը մասնակցում է ժողովուրդը), տարբերակների առկայությամբ (բանահյուսության ցանկացած տեսակ, ի տարբերություն հեղինակայինի, ունի բազում տարբերակներ. ինչքան` ասացող, այնքան` տարբերակ) միաձուլությամբ՝ սինկրետիզմով(բանահյուսական մի շարք տեսակներ իրենց մեջ ներառում են տարատեսակ սեռեր ու ժանրեր` համադրելով թե՛ թատերականը (դրամատիկական, ողբերգական, կատակերգական, դիմախաղ, մարմնի շարժումներ), թե՛ ազգագրական-ծիսականը (հարսանեկան, թաղման, ազգային տոների ու խաղերի դրսևորումներ), թե՛ երաժշտարվեստի ու պարարվեստի արտացոլանքները, և թե՛ բանարվեստի զանազան տեսակների կիրառությունները):

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #28
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    43021
    Մեջբերում Ելիզավետա Ղուկասյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է, գրականության մեջ մշակվել է 5-րդ դարից, չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են առասպելաբան, պատկերացումներ, կենցաղային շատ իրողություններ, որով դրանք ձեռք են բերել պատմամշակութային արժեք։ Հայ բանահյուսության բանաձևային տեսակներից են հնչյունախաղերի վրա կառուցված շուտ ասելուկները, մանկական հանգավոր ասելուկները, խաղերգերը (հաճախ՝ երկխոսային), փաղաքշանքի, սպառնալիքի, հիշոց-հայհոյանքի բանաձևերը և դարձվածքները։
    Հայերը և արևելյան շատ ժողովուրդներ անցյալում ունեցել են հնամենի մի սովորույթ՝ աշուղները մրցում էին՝ միմյանց հանելուկներ առաջադրելով:
    Հանելուկը շատ սիրված ու տարածված էր ժողովրդական խոսքում, որից էլ փոխանցվել է գեղարվեստական գրականություն: Հանելուկներ են գրել և՛ միջնադարի, և՛ նոր ժամանակների բազմաթիվ հեղինակներ:
    Հայ մատենագրության մեջ հանելուկը հիշատակվում է VII դարից: Նշանավոր են Անանիա Շիրակացու և հատկապես XII դարի բանաստեղծ, երաժիշտ-երգահան Ներսես Շնորհալու՝ ամենաբազմազան առարկաների ու երևույթների ճանաչմանը նվիրված հարյուրավոր հանելուկներ: Մեր օրերում հանելուկներ են գրել մանկական գրողներ Մկրտիչ Կորյունը, Յուրի Սահակյանը, Սուրեն Մուրադյանը և ուրիշներ:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Անահիտ Բարխուդարյան (29.09.2018), Անժելա Աղայան (01.10.2018), Արաքսյա Սաղոյան (29.09.2018), Արմենուհի Ստեփանյան (01.10.2018), star1 (29.09.2018)

  17. #29
    Մոդերատոր Արաքսյա Սաղոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    3430
    Շնորհակալ եմ թեմային անդրադառնալու և օգտակար նյութեր տեղադրելու համար, հարգելինե'րս։

    Հարգելինե'րս,ցանկանում եմ տեղադրել հետաքրքիր հանելուկներ մանուկների համար։
    Միացե'ք խնդրեմ։
    Վերջին խմբագրող՝ manush: 13.11.2018, 18:19: Պատճառ: Գրառումների միացում

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Անժելա Աղայան (01.10.2018), Արմենուհի Ստեփանյան (01.10.2018), Մարգարյան Նաիրա (29.09.2018)

  19. #30
    Մոդերատոր Արաքսյա Սաղոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    3430
    * * *
    Ծնվում է ու մեծանում,
    Հենց նույն օրն էլ` մահանում,
    Հետո նորից կյանք առած
    Պայծառ շորեր է հագնում:

    (Արև)

    * * *

    Ամբողջ օրը տանը մնում,
    Բեհեզ բարձի վրա քնում,
    Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
    Բազեի պես որս է անում:

    (Կատու)

    * * *

    Հողն է մտնում, մահանում,
    Հետո նորից կյանք առնում,
    Աչքը հառած երկնքին,
    Տարածվում է, շատանում:

    (Ցորեն)

    * * *

    Չորս ոտք ունի, բայց շուն չի,
    Զու է ածում, թռչուն չի,
    Խոտ է ուտում կովի պես,
    Պատյան ունի, բայց տուն չի:
    (Կրիա)
    Վերջին խմբագրող՝ Արաքսյա Սաղոյան: 30.09.2018, 10:08:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Անժելա Աղայան (01.10.2018), Արմենուհի Ստեփանյան (01.10.2018), Մարգարյան Նաիրա (29.09.2018)

+ Կատարել գրառում
Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •