+ Կատարել գրառում
Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Բանահյուսական նյութերի ուսուցումը առաջին դասարանում

  1. #11
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2018
    Հասցե
    քաղաք Աբովյան
    Գրառումներ
    105
    Հեղինակության աստիճան
    2319
    Հարգելի՛ Արաքսյա, կարծում եմ բանահյուսական նյութերի ուսուցումը սկսած առաջին դասարանից դրականորեն կարող է անդրադառնալ երեխաների վրա ողջ կյանքում:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Heghin (19.09.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ալբինե (24.12.2018), Անժելա Աղայան (19.09.2018), Արաքսյա Սաղոյան (20.09.2018), Մարգարյան Նաիրա (18.09.2018)

  3. #12
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    42722
    Ժողովրդական բանահյուսությունն առաջին անգամ գնահատել, հավաքել և օգտագործել է Խաչատուր Աբովյանը:
    Աբովյանը մանկության տարիները անցկացրել էր գեղջկական միջավայրում, ուշադրությամբ լսել ու հիշել էր հարազատների, ծանոթների, հատկապես հոր պատմած զրույցները, ժողովրդական բանասացների երգերն ու ավանդությունները: Դորպատում անցկացրած տարիներից հետո միայն սկսել է լրջորեն հետաքրքրվել և գիտակցորեն գնահատել ժողովրդական բանահյուսությունը: Ժողովրդի անցյալը, կենցաղը, հավատալիքները ուսումնասիրելու, նրան ավելի լավ ճանաչելու համար Աբովյանը սկսել է հավաքել բանահյուսության նմուշները. «Մուրազս հենց էնա էլել, որ գնամ, ընկնիմ մեկ իշխանի ոտք, ասեմ, ինձ մի կտոր հաց տա, ու ես՝ գիշեր-ցերեկ ընկնիմ գեղեգեղ ու մեր ազգի արած բաները հավաքեմ, գրեմ»,- այդ առիթով 1840 թվականին գրել է Աբովյանը իր վեպի «Հառաջաբանում»: Սրա ապացույցն են «Վերք Հայաստանի»-ում, «Պարապ վախտի խաղալիք»-ում, «Նախաշավիղ»-ում, տպագրված և անտիպ այլ գործերում եղած բազմաթիվ նյութերը, որոնք գրի են առնվել կամ վերարտադրվել են Աբովյանի ձեռքով:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Heghin (19.09.2018), ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ (19.09.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ալբինե (24.12.2018), Անժելա Աղայան (19.09.2018), Արաքսյա Սաղոյան (24.10.2018), Ջ.Գրիգորյան (27.09.2018), star1 (19.09.2018)

  5. #13
    Մոդերատոր Անժելա Աղայան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.07.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Եղվարդ
    Գրառումներ
    213
    Հեղինակության աստիճան
    2030
    Բանահյուսությունը կապված է կյանքի ու կենցաղի հետ և, գեղարվեստական նշանակությունից բացի, ունի տարբեր կիրառական գործառնություններ: Ժողովրդական երգեր, աղոթքներ, հմայական ու սովորական այլևայլ բանաձևեր կիրառվել և կիրառվում են կենցաղի ու տոհմաընտանեկան տարբեր ծիսական արարողությունների ժամանակ՝ արտացոլելով այդ արարողությունների իմաստը, մարդկանց ցանկությունները, հավատալիքներն ու գաղափարախոսությունը: Կապված լինելով ծիսակենցաղային տարբեր իրադրությունների հետ՝ բանահյուսական տարբեր ժանրեր դրսևորվում են արվեստի այլևայլ ձևերով (մեղեդի, պար, դիմախաղ, շարժուձև):

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (22.09.2018), E. Khachatryan (14.10.2018), Heghin (19.09.2018), ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ (22.09.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ալբինե (24.12.2018), Արաքսյա Սաղոյան (24.10.2018), Ելիզավետա Ղուկասյան (22.09.2018), Քրիստինե Հայ (22.09.2018), Մարգարյան Նաիրա (19.09.2018), Ջուլիետա Այվազյան (21.09.2018)

  7. #14
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2018
    Հասցե
    քաղաք Աբովյան
    Գրառումներ
    105
    Հեղինակության աստիճան
    2319
    Հարգելի՛ գործընկեր, շնորհակալություն հետաքրքիր տեղեկություններ տալու համար:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (22.09.2018), E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ալբինե (24.12.2018), Արաքսյա Սաղոյան (20.09.2018), Ելիզավետա Ղուկասյան (22.09.2018), Քրիստինե Հայ (22.09.2018), Մարգարյան Նաիրա (19.09.2018)

  9. #15
    Մոդերատոր Արաքսյա Սաղոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    3430
    Հարգելինե'րս,անչափ շնորհակալ եմ թեմայով հետաքրքրվելու և գրառումներ կատարելու համար։

    Հանրակրթական համակարգի' միջազգային չափանիշներին համապատասխանեցումը,նոր կրթակարգի ինտեգրումը պայմանավորում են տարրական դասարաններում բանահյուսական նյութերի ուսումնասիրության' կրթական համակարգի նոր պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։

    Կարևորվում են սովորողների ակտիվության բարձրացումը, միջանձնային հարաբերությունների ձևավորումը, հետաքրքիր ու ակտիվ ուսումնական գործընթացի ապահովումը, հաղորդակցական կարողությունների ձևավորումը, ինքնուրույն գործունեության զարգացումը։

    Դեռևս տարրական դասարաններից աշակերտների առջև բացվում են բանահյուսական հետաքրքրաշարժ էջեր' մատուցելով բանահյուսական գանձերի չքնաղ պատառիկներ։
    Վերջին խմբագրող՝ manush: 13.11.2018, 18:17: Պատճառ: Գրառումների միացում

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (22.09.2018), E. Khachatryan (14.10.2018), ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ (20.09.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ալբինե (24.12.2018), Ելիզավետա Ղուկասյան (22.09.2018), Քրիստինե Հայ (22.09.2018)

  11. #16
    Մոդերատոր Ելիզավետա Ղուկասյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2018
    Հասցե
    ՀՀ ք. Երևան
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    2703
    Բանահյուսությունը ընդգրկում է բազմահազարամյա հայ ժողովրդի հավատալիքներն ու հնագույն պատմություն արտացոլող զրույցներ ու երգեր, որոնք մեր նախնիները կոչել են վիպասանք, առասպելներ, թվելյաց երգեր։ Դրանք պատմել և երգել են ժողովրդական երգիչ-գուսանները՝ վիպասանները՝ երաժշտական նվագարանների նվագակցությամբ։ Հատկապես նշանավոր են եղել պատմական Հայաստանի կամ Մեծ Հայքի Գողթն գավառի երգիչները, որոնց անվամբ էլ հայ հին հեթանոսական վիպերգերը կոչվել են նաև Գողթան երգեր։
    Մովսես Խորենացու և հայ մյուս պատմիչների գրի առած առասպելների միջոցով բացահայտվում է Հայոց դիցարանը, այսինքն՝ հայ հեթանոսական աստվածների ընտանիքը, որը հունական դիցարանից շատ ավելի հին է։ Պատմահայրը գուսաններից գրի է առել Հայոց դիցարանի՝ ամպրոպի, պատերազմի և քաջության աստված Վահագնի ծնունդը պատկերող երգը, ինչպես նաև կիսաստված Տորք Անգեղի մասին առասպելը։

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (22.09.2018), E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ալբինե (24.12.2018), Արաքսյա Սաղոյան (24.10.2018), Քրիստինե Հայ (22.09.2018), Մարգարյան Նաիրա (22.09.2018)

  13. #17
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    934
    Հեղինակության աստիճան
    2580
    «Սասունցի Դավիթ» հերոսական էպոսը ձևավորվել է 8-ից-10-րդ դարերում, երբ հայ ժողովուրդը հանուն իր անկախության և ազգային պետության վերականգնման՝ պայքարում էր արաբական լծի դեմ: Հարգելի՛ Արաքսյա, այս բանահյուսական գանձերը սովորեցնելով աշակերտներին՝ մենք կկրթենք մի սերունդ, որը սեփականատիրոջ ոգով պայքարելու է իր գալիք բարեկեցիկ օրվա, խոստումնալից ապագայի համար: Շնորհակալություն այս գեղեցիկ թեման ընտրելու համար:

    Էպոսի դյուցազունները մերժում են նվաճողական պատերազմ հրահրողներին և նրանց ողջ պայքարը հենց նման զավթիչների դեմ էր, էպոսի գլխավոր հերոսը «Ջերմ ու անաղարտ սիրտ ունի», օգնում էր բոլոր անպաշտպան մարդկանց ու սխրագործություններ էր կատարում հանուն իր հայրենիքի ու ժողովրդի բարօրության:
    Վերջին խմբագրող՝ manush: 13.11.2018, 18:17: Պատճառ: Գրառումների միացում

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ալբինե (24.12.2018), Ելիզավետա Ղուկասյան (23.09.2018), Մարգարյան Նաիրա (22.09.2018)

  15. #18
    Մոդերատոր Արաքսյա Սաղոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    3430
    Շնորհակալ եմ թեման հետաքրքիր նյութերով հագեցնելու համար, հարգելինե'րս։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ալբինե (24.12.2018), Ելիզավետա Ղուկասյան (23.09.2018)

  17. #19
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    42722
    Մեջբերում Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էպոսի դյուցազունները մերժում են նվաճողական պատերազմ հրահրողներին և նրանց ողջ պայքարը հենց նման զավթիչների դեմ էր, էպոսի գլխավոր հերոսը «Ջերմ ու անաղարտ սիրտ ունի», օգնում էր բոլոր անպաշտպան մարդկանց ու սխրագործություններ էր կատարում հանուն իր հայրենիքի ու ժողովրդի բարօրության:
    Էպոսի կերպարների մեջ ժողովուրդը մարմնավորել է նաև այն մարդկանց ընդհանուր հայացքները, ովքեր պատերազմ չեն հրահրում, բայց ստիպված են կռվել, ովքեր չեն ուզում հեղել ո՛չ իրենց, ո՛չ էլ այլոց արյունը ի հաճույս իշխելու տենդով բռնված զավթիչների։ Այդ հայացքները խարսխված են այն դարավոր փորձի վրա, որ ժոդովուրդը ձեռք է բերել կործանարար պատերազմների, ասպատակությունների, արյունահեղ կոտորածների, օտար նվաճողների և սեփական թագավորների լծի ներքո կրած տառապանքների բովում։

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Heghin (23.09.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ալբինե (24.12.2018), Անահիտ Բարխուդարյան (27.09.2018), Արաքսյա Սաղոյան (24.09.2018), Ելիզավետա Ղուկասյան (23.09.2018), Ջ.Գրիգորյան (27.09.2018), star1 (22.09.2018)

  19. #20
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2018
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան
    Տարիք
    28
    Գրառումներ
    54
    Հեղինակության աստիճան
    7909
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էպոսի կերպարների մեջ ժողովուրդը մարմնավորել է նաև այն մարդկանց ընդհանուր հայացքները, ովքեր պատերազմ չեն հրահրում, բայց ստիպված են կռվել, ովքեր չեն ուզում հեղել ո՛չ իրենց, ո՛չ էլ այլոց արյունը ի հաճույս իշխելու տենդով բռնված զավթիչների։ Այդ հայացքները խարսխված են այն դարավոր փորձի վրա, որ ժոդովուրդը ձեռք է բերել կործանարար պատերազմների, ասպատակությունների, արյունահեղ կոտորածների, օտար նվաճողների և սեփական թագավորների լծի ներքո կրած տառապանքների բովում։
    Հերոսական էպոսը պետք է հավատ ներշնչի,էպոսի հերոսը յուրաքանչյուր պահի լինի առաջնորդ՝ ուժեղ, իր ետևից տանող: Այն ոգեշնչող դեր է խաղում մարդկանց գիտակցության ձևավորման, կայացման գործընթացում:

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (14.10.2018), Heghin (24.09.2018), Ա․Ա․Ա․ (24.12.2018), Ալբինե (24.12.2018), Անահիտ Բարխուդարյան (27.09.2018), Արաքսյա Սաղոյան (24.10.2018), Էմմա Խաչատրյան (19.12.2018), Ելիզավետա Ղուկասյան (29.09.2018), Մարգարյան Նաիրա (29.09.2018)

+ Կատարել գրառում
Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •