+ Կատարել գրառում
Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 77 հատից

Թեմա: Տրամաբանությունը մաթեմատիկայում

  1. #21
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվարին դրություն պարունակող խնդիրներ.
    Կոլտնտեսուհին վաճառելու համար շուկա բերեց երկու զամբյուղ խնձոր, յուրաքանչյուրում 30-ական հատ: Նա մտածեց այդ խնձորները վաճառել այսպես. առաջին զամբյուղից 2 խնձոր 10 կոպեկով, իսկ երկրորդս զամբյուղից 3 խնձորը 10 կոպեկով: Կոլտնտեսուհին հաշվեց, որ բոլորի համար առձեռն կստանա 2 ռուբլի 50 կոպեկ: Երբ նա պատրաստվում էր վաճառելու, նրա գլխում ծագեց մի միտք՝ խառնել խնձորներն իրար և վաճառել 5 հատը 20 կոպեկով և այդպես էլ վարվեց, հույս ունենալով այդ ձևով ստանալ միևնույն գումարը, բայց որքան եղավ նրա զարմանքը, երբ պարզվեց, որ նա ստացել էր ոչ թե 2 ռուբլի 50 կոպեկ, այլև 2 ռուբլի 40 կոպեկ: Ինչո՞ւ այդպես եղավ:
    Ներկայացնում եմ խնդրի տրամաբամական մեկնաբանությունը:Առաջին զամբյուղից 2-ական խնձոր և երկրորդ զամբյուղից 3-ական խնձոր կարողացավ կոլտնտեսուհին միաժամանակ վաճառել միայն 10-անգամ: Դրանից հետո առաջին զամբյուղում մնաց 10 խնձոր, որի համար կոլտնտեսուհին պետք է ստանար 50 կոպեկ: Բայց և այնպես այդ 10 խնձորի համար նա ստացավ 40կոպեկ, որովհետև նա յուրաքանրյուր 5 խնձորի համար վերցրեց 20 կոպեկ:
    Վերջին խմբագրող՝ naramartirosyan: 16.10.2018, 00:51:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Մեջբերում naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ գոծընկերներ, առաջարկում եմ քննարկել հետրյալ թեման՝ <<Տրամաբանությունը մաթեմատիկայում>>: Ակնկալում եմ ակտիվ մասնակցություն, կարծիքներ, առաջարկներ, հետաքրքիր նյութեր, փորձի փոխանակում:
    Կա մի այսպիսի գիտություն, այն կոչվում է տրամաբանություն, որը սովորեցնում է, թե ինչպես դատել, որպեսզի մեր մտածողությունը լինի որոշակի, կապակցված, հետևողական, ապացուցողական և ոչ հակասական:Ինչպես մարդը, ով չգիտի թվաբանության և քերականության կանոնները, չի կարող հաշվել և գրագետ գրել, այդպես էլ այն մարդը, ով չի իմանում տրամաբանության կանոնները, չի կարող առանց սխալների դատել և գործել:
    Հատկապես դատելու շատ կարիք է լինում մաթեմատիկայում: Մաթեմատիկայով զբաղվող մարդը շատ հաճախ կարիք է ունենում սահմանելու գաղափարներ, պարզել նրանց միջև եղած կապը, քննարկել, թե ինչպիսի խմբերի կամ տեսակների կարող են բաժանվել պատկերները, թվերը, հավասարումները և այլն: Բայց հատկապես հաճախ մաթեմատիկայում հարկ է լինում դատողության միջոցով դուրս բերել բազմապիսի բանաձևեր, կաննոներ և ապացուցել թեորեմաներ:Պատահական չէր, որ եղել են այնպիսի մաթեմատիկոսներ, որոնք մտածում էին, թե մաթեմատիկան գիտություն է <<անհրաժեշտ մտահայեցողությունների կատարման մասին>>: Այդպիսի տեսակետ մաթեմատիկայի մասին, իհարկե, սխալ է, բայց ճիշտ է այն, որ առանց տրամաբանության չի կարող լինել մաթեմատիկա: Իսկ այդ նշանակում է, որ մաթեմատիկայի հաջող ուսուցման համար անհրաժեշտ է համառորեն սովորել ճիշտ դատել:
    Հարգելի՛ Նառա,կարևոր թեմա եք քննարկման դրել,քանզի մաթեմատիկան առանց տրամաբանության չի կարող լինել: Մաթեմատիկայի դասավանդման գործընթացը մարդուն մղում է ինտելեկտուալ գործողությունների։ Այն նպաստում է սովորողների կամքի կոփման, ինտելեկտուալ ազատության, խոհեմության և զգուշավորության հատկանիշների ձևավորմանը, որակներ, որոնք արգելում են ընկնել ուրիշների ազդեցության տակ։
    Մաթեմատիկայի ուսուցումը ձևավորում և զարգացնում է տրամաբանություն, մտածողություն, երևակայություն, հիշողություն և ուշադրություն, ինչպես նաև մեծացնում է մարդու վերլուծական կարողությունները, ինչը իր հերթին հնարավորություն է տալիս ճիշտ գնահատել և քննադատաբար վերաբերվել սեփական գործողություններին, ունենալ կայուն համոզմունքներ։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (11.10.2018), naramartirosyan (06.10.2018), Լիլիթ Մանասյան (04.10.2018), Նարինե Մարկոսյան (06.10.2018)

  5. #23
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Նառա,կարևոր թեմա եք քննարկման դրել,քանզի մաթեմատիկան առանց տրամաբանության չի կարող լինել: Մաթեմատիկայի դասավանդման գործընթացը մարդուն մղում է ինտելեկտուալ գործողությունների։ Այն նպաստում է սովորողների կամքի կոփման, ինտելեկտուալ ազատության, խոհեմության և զգուշավորության հատկանիշների ձևավորմանը, որակներ, որոնք արգելում են ընկնել ուրիշների ազդեցության տակ։
    Մաթեմատիկայի ուսուցումը ձևավորում և զարգացնում է տրամաբանություն, մտածողություն, երևակայություն, հիշողություն և ուշադրություն, ինչպես նաև մեծացնում է մարդու վերլուծական կարողությունները, ինչը իր հերթին հնարավորություն է տալիս ճիշտ գնահատել և քննադատաբար վերաբերվել սեփական գործողություններին, ունենալ կայուն համոզմունքներ։
    Շնորհակալ եմ արձագանքելու և դրական կարծիքի համար, հարգելի՛ Գոհար:Հուսով եմ բերված օրինակները կարող են օգնել ավելի հետաքրքիր դարձնելու դասապրոցեսը:Ավելացնեմ նաև, որ կարող եք օգտվել learningApps.org գործիքից,որ միջոցով կարելի է հետաքրքիր դասեր պատրաստել:
    Վերջին խմբագրող՝ naramartirosyan: 16.10.2018, 00:52:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (11.10.2018), Lilit Sahakyan (11.10.2018), Ալոյան Գոհար (17.11.2018), Լիլիթ Մանասյան (09.11.2018), Նարինե Մարկոսյան (16.10.2018)

  7. #24
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնը՝ ՈՒսուցչի օրը: Մաղթում եմ անսահման սեր, նվիրում, համբերություն:Աստված օրհնի ու լուսավորի մեր աշխատանքը:


    Նաիրա Ֆրունզիկի Մարտիրոսյան

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (11.10.2018), Heghin (07.10.2018), Lilit Sahakyan (11.10.2018), Ալոյան Գոհար (17.11.2018), Լիլիթ Մանասյան (07.10.2018), Նարինե Մարկոսյան (16.10.2018)

  9. #25
    Ավագ մասնակից Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    496
    Հեղինակության աստիճան
    3072
    Մեջբերում naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ արձագանքելու և դրական կարծիքի համար, հարգելի՛ Գոհար:Հուսով եմ բերված օրինակները կարող են օգնել ավելի հետաքրքիր դարձնելու դասապրոցեսը:Ավելացնեմ նաև, որ կարող եք օգտվել learningApps.org գործիքից,որ միչջոցով կարելի թ հետաքրքիր դասեր պատրաստել:
    Համաձայն եմ, Նաիրա ջան: learningApps.org կայքը մեզ հնարավորություն է տալիս դասապրոցեսը դարձնել ավելի հետաքրքիր և խաղային:Առաջարկում եմ օգտվել
    https://learningapps.org/display?v=ppv4dpi1c18
    https://learningapps.org/display?v=p43o7ydr518

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (11.10.2018), Gayane Lachinyan (16.10.2018), naramartirosyan (16.10.2018), Ալոյան Գոհար (17.11.2018), Լիլիթ Մանասյան (09.11.2018), Նարինե Մարկոսյան (16.10.2018), star1 (14.10.2018)

  11. #26
    Ավագ մասնակից Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    496
    Հեղինակության աստիճան
    3072
    Մեջբերում Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, Նաիրա ջան: learningApps.org կայքը մեզ հնարավորություն է տալիս դասապրոցեսը դարձնել ավելի հետաքրքիր և խաղային:Առաջարկում եմ օգտվել
    https://learningapps.org/display?v=ppv4dpi1c18
    https://learningapps.org/display?v=p43o7ydr518
    Այս https://www.youtube.com/watch?v=MjOCrfKguAI&t=14s
    տեսադասի օգնությամբ կարող եք ծանոթանալ խաչբառի կազմման հմտություններին:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (11.10.2018), Gayane Lachinyan (16.10.2018), naramartirosyan (16.10.2018), Ալոյան Գոհար (17.11.2018), Լիլիթ Մանասյան (09.11.2018), Նարինե Մարկոսյան (16.10.2018)

  13. #27
    Ավագ մասնակից Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    496
    Հեղինակության աստիճան
    3072
    3 անգամից պանիրը բաժանիր 8 հավասար մասերի:

    syr.jpg

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (16.10.2018), Ալոյան Գոհար (17.11.2018), Լիլիթ Մանասյան (09.11.2018), Ռուզաննա Ներսիսյան (14.10.2018), Նարինե Մարկոսյան (16.10.2018), star1 (14.10.2018)

  15. #28
    Ավագ մասնակից Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    496
    Հեղինակության աստիճան
    3072
    Մեջբերում naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ գոծընկերներ, առաջարկում եմ քննարկել հետրյալ թեման՝ <<Տրամաբանությունը մաթեմատիկայում>>: Ակնկալում եմ ակտիվ մասնակցություն, կարծիքներ, առաջարկներ, հետաքրքիր նյութեր, փորձի փոխանակում:
    Կա մի այսպիսի գիտություն, այն կոչվում է տրամաբանություն, որը սովորեցնում է, թե ինչպես դատել, որպեսզի մեր մտածողությունը լինի որոշակի, կապակցված, հետևողական, ապացուցողական և ոչ հակասական:Ինչպես մարդը, ով չգիտի թվաբանության և քերականության կանոնները, չի կարող հաշվել և գրագետ գրել, այդպես էլ այն մարդը, ով չի իմանում տրամաբանության կանոնները, չի կարող առանց սխալների դատել և գործել:
    Հատկապես դատելու շատ կարիք է լինում մաթեմատիկայում: Մաթեմատիկայով զբաղվող մարդը շատ հաճախ կարիք է ունենում սահմանելու գաղափարներ, պարզել նրանց միջև եղած կապը, քննարկել, թե ինչպիսի խմբերի կամ տեսակների կարող են բաժանվել պատկերները, թվերը, հավասարումները և այլն: Բայց հատկապես հաճախ մաթեմատիկայում հարկ է լինում դատողության միջոցով դուրս բերել բազմապիսի բանաձևեր, կաննոներ և ապացուցել թեորեմաներ:Պատահական չէր, որ եղել են այնպիսի մաթեմատիկոսներ, որոնք մտածում էին, թե մաթեմատիկան գիտություն է <<անհրաժեշտ մտահայեցողությունների կատարման մասին>>: Այդպիսի տեսակետ մաթեմատիկայի մասին, իհարկե, սխալ է, բայց ճիշտ է այն, որ առանց տրամաբանության չի կարող լինել մաթեմատիկա: Իսկ այդ նշանակում է, որ մաթեմատիկայի հաջող ուսուցման համար անհրաժեշտ է համառորեն սովորել ճիշտ դատել:
    Միջնադարյան կրթության համակարգում, սկսած 5-րդ դարից, տրամաբանությանը հատկացվում էր հատուկ տեղ: Տեսական գիտությունները կազմում էին այսպես կոչված «յոթ ազատ արվեստները»: Դրանք բաժանվում էին երկու մասի: Առաջին հերթին ուսումնասիրվում էին քերականությունը, հռետորությունը և դիալեկտիկան, որոնք կազմում էին «եռյակ»:Այնուհետև գալիս էին «չափի մասին գիտությունները»՝ թվաբանությունը, երկրաչափությունը, աստղագիտությունը և երաժշտությունը, որոնք կազմում էին «քառյակը» : «Յոթնյակի» ուսումնասիրությունից հետո միայն ուսուցանվում էին «գործնական գիտությունները»՝ տոմարագիտությունը, բժշկագիտությունը և այլն: Իսկ, տրամաբանությունը՝ որպես մտածողության գործիք, մտահանգման և ապացուցման միջոց, համարվում էր ուսման նախադուռը:
    Աղբյուրը՝ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՆԵՐԱՌՈՒՄԸ ԵՎ
    ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ
    ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (16.10.2018), naramartirosyan (16.10.2018), Ալոյան Գոհար (17.11.2018), Լիլիթ Մանասյան (09.11.2018), Նարինե Մարկոսյան (16.10.2018), star1 (16.10.2018)

  17. #29
    Ավագ մասնակից Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    496
    Հեղինակության աստիճան
    3072
    Թեև դեռևս մ.թ.ա. 1-ին դարում Հին Հռոմում տրամաբանության զարգացման գործում իրենց մասնակցությունն են ունեցել հայազգի մտածողները, ինչպես օրինակ ճանաչված քերական և ճարտասան Տիրան Հայկազնը, ով հավաքել է հին հունական մտածողների երկերը, այնուամենայնիվ ընդունված է ասել, որ հայ տրամաբանական մտքի պատմությունը ըստ էության սկսվում է Դավիթ Անհաղթով (5-րդ դ. վերջ-6-րդ դ. սկիզբ), ով վաղ միջնադարի փիլիսոփայության, գիտության, մշակույթի նշանավոր դեմքերից է և մեծարվել է որպես «եռամեծ փիլիսոփա»: Նրա երկերը ընթերցվել և մեկնվել են ոչ միայն Հայաստանում, այլև շատ երկրներում: Դավիթ Անհաղթը անդրադարձել է Արիստոտելի տրամաբանական աշխատություններին, այդ թվում հետևելով նրա սիլլոգիստիկային վերաբերող «Առաջին անալիտիկա» աշխատությանը՝ ստեղծել է տրամաբանության իր ուսմունքը, ինչը հազվագյուտ երևույթ է վաղ միջնադարի գրականության մեջ:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (16.10.2018), naramartirosyan (16.10.2018), Ալոյան Գոհար (17.11.2018), Լիլիթ Մանասյան (09.11.2018), Նարինե Մարկոսյան (16.10.2018)

  19. #30
    Ավագ մասնակից Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    496
    Հեղինակության աստիճան
    3072
    Ստոլյարը նշում է. «Բոլորը համաձայն են, որ սովորեցնել առաջին հերթին նշանակում է սովորեցնել մտածել: Բայց ինչպե՞ս սովորեցնել մտածել:
    Նաիրա ջան բոլոր երեխաներն էլ ինչ-որ չափով օժտված են լինում տրամաբանելու կարողությամբ, սակայն այն զարգացնելու պարտականությունը հիմնականում դրված է մեզ վրա... ինչպե՞ս սովորեցնել մտածել

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (16.10.2018), naramartirosyan (16.10.2018), Ալոյան Գոհար (17.11.2018), Լիլիթ Մանասյան (09.11.2018), Նարինե Մարկոսյան (16.10.2018)

+ Կատարել գրառում
Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •