+ Կատարել գրառում
Էջ 30 30-ից ԱռաջինԱռաջին ... 20282930
Ցույց են տրվում 291 համարից մինչև 292 համարի արդյունքները՝ ընդհանուր 292 հատից

Թեմա: Առակ: Առակագիրներ

  1. #291
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.04.2018
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Ելիզավետա հեքիաթից հետո առակն է երեխաներին հոգեհարազատ և հետաքրքիր:

  2. #292
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    3560
    Մեջբերում Ելիզավետա Ղուկասյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Առակը բանահյուսական, ապա և գրական հնագույն տեսակներից մեկն է: Հայտնի են Եզոպոսի առակները, որոնց թվագրությունը հասնում է Ք.ծ.ա. 6-րդ դար: Ըստ Հերոդոտոսի Եզոպոսն ապրել է Ք.ծ.ա. 6-րդ դարում Սամսոնում , եղել է ստրուկ, սպանվել է Դելփիքում՝ ամենայն հավանականությամբ իր սուր լեզվի պատճառով:
    Առակը կիրառություն է ունեցել նաև Հին ու Նոր կտակարաններում: Մեկ անգամ չէ, որ Հիսուս Քրիստոսի խոսքը ավետարանիչները վերարտադրում են առակներով:
    Հարգելի Ելիզավետա հետաքրքիր թեմա եք վարում
    առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Բավականին ուսանելի առակ կներկայացնեմ.

    Առակ հպարտ ծառի մասին

    Mayri.jpg

    Առակ հպարտ ծառի մասին
    Մի այգում մայրի էր աճում: Ամեն տարի այն ավելի ու ավելի էր մեծանում՝ դառնում ավելի վեհ ու գեղեցիկ:

    Նրա փարթամ սաղարթախիտ տերևները վեր էին խոյանում իրեն շրջապատող ծառերից և ստվեր նետում դրանց վրա: Սակայն որքան նա աճում էր ու վեր բարձրանում, այնքան ուժգնանում էր նրա մեջ անսահման գոռոզությունը:

    Արհամարհանքով նայելով շուրջը՝ մեկ օր նա հրամայում է.

    — Հեռացրեք աչքիցս այն խղճուկ պնդուկի ծառը:

    Եվ այն արագորեն արմատախիլ են անում և հեռացնում:

    — Ազատեք ինձ այս անտանելի թզենու հարևանությունից: Այն ձանձրացնում է ինձ իր հիմար տեսքով,- հրամայում է մի օր քմահաճ մայրին և թզենուն անմիջապես հեռացնում են:

    Ինքն իրենից գոհ մայրին հպարտորեն թափահարում է իր փարթամ տերևները և շարունակ բողոքում իրեն շրջապատող ծառերից.

    -Ինձ շրջապատող տարածքից հեռացրեք այդ հին տանձենիներն ու խնձորենիները,- ծառերը կտրվում են ու խարույկի փայտի վերածվում:

    Եվ այդպես անհանդուրժող մայրին հրամայում է կտրել բոլոր իրեն շրջապատող ծառերը՝ դառնալով այգու միակ ու լիիրավ տերը: Սակայն պարտեզի նախկին գեղեցկությունից ոչինչ չի մնում, միայն կոճղեր:

    Եվ մեկ օր ուժեղ փոթորիկ է սկսվում: Հպարտացած մայրին ամեն կերպ փորձում է չթեքվել՝ հսկա արմատներով կառչելով հողից: Սակայն քամին, իր ճանապարհին չհանդիպելով այլ ծառերի, առանց որևէ խոչընդոտի հարձակվում է միայնակ կանգնած գեղեցիկ ծառի վրա և անխնա կոտրատում այն: Վերջիվերջո, տանջված ու ուժասպառ մայրին այլևս չի կարողանում դիմակայել քամու կատաղի հարվածներին, ճաքում է և գետնին տապալվում:

    Ինչպես ծառերը, այնպես էլ մենք կարիք ունենք միմյանց, կարիք ունենք, որ թե՛ փոթորիկների ժամանակ, թե՛ խաղաղության մեջ միմյանց նեցուկ լինենք, օգնենք ու միասին դիմակայենք ցանկացած իրավիճակի: Երբեք մի՛ անտեսիր մարդկանց, ովքեր քո կողքին են գտնվում, ու ինքդ քեզ նրանցից բարձր մի՛ դասիր, այլապես, գուցե մի օր էլ փոթորիկ լինի ու բացահայտես, որ բոլորին հեռացրել ես քո կողքից ու մնացել ես մենակ…
    Վերջին խմբագրող՝ Քրիստինե Սերյոգինա: 02.04.2019, 22:25:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 30 30-ից ԱռաջինԱռաջին ... 20282930

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •