Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Կառուցողական կրթություն

  1. #21
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    206
    Մեջբերում Ռուզաննա Ներսիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբունք 10։ Կառուցողական մեթոդներով աշխատող ուսուցիչը հարցեր տալուց հետո աշակերտներին մտածելու ժամանակ է տալիս՝ սպասելով պատասխանի։ Սա շատ պարզ մեթոդ է ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների բարելավման համար։ Երբ ուսուցիչը հարց է առաջադրում ու մեկ վայրկյանից էլ պակաս ժամանակ է տալիս կամ ինքն է պատասխանում աշակերտի փոխարեն, ապա այդ դեպքում նկատվում է աշակերտի լեզվական և տրամաբանական զգալի հետընթաց։ Ուստի պետք է մշտապես ժամանակ տրամադրել հարցերին պատասխանելու համար և թույլ տալ, որ աշակերտն ինքը խոսի։
    Հարգելի Ռուզաննա, ժամանակակից պահանջները միտված են կառուցողական ուսուցմանը:
    Այն, որ ասյօրվա աշակերտն ինքն է նախաձեռնում պատրաստելու ուսումնական նյութեր /թեկուզ նոր դասը/ . https://quizizz.com, learningapps.org, http://www.mindmap.com, classroomscreen.com … միջավայրերեում, դա արդեն խոսում է լեզվական, տրամաբանական, ինքնուրույնության, հակադրվելու պատրաստակամության մասին / որի արդյունքում ծնվում են նոր մտքեր ու կառուցողական գաղափարներ/, ուղղակի գովելի է…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (09.09.2018), Անժելա Աղայան (11.09.2018), Ռուզաննա Ներսիսյան (11.09.2018)

  3. #22
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    81
    Հեղինակության աստիճան
    145
    Հարգելի Ալվարդ, այսօր կան ուսուցիչներ, որ կառուցողական ուսուցումն ընդունում են այնպես, որ կարծես միշտ էլ իմացել են ուսուցման այդ ճանապարհը: Մինչդեռ այդպիսի դասավանդմանը խոչընդոտել են ուսումնական հաստատուն ծրագրերը, չաջակցող ղեկավարները և մասնագիտական ոչ համարժեք կրթական փորձառությունը:Բայց կառուցողական մեթոդներն ուսումնասիրելու և գործնականում այն գոնե մեկ անգամ կիրառելու հնարավորությունից հետո արդեն նրանք նման փորձն ընդունում են որպես երեխայի բնականոն զարգացմանը նպաստող երևույթ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անժելա Աղայան (11.09.2018), Մարիա Ս (14.09.2018)

  5. #23
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    144
    Հեղինակության աստիճան
    218
    Վերը նշված 12 առանձնահատկությունները օգնում են աշակերտներին ուրիշների տրամաբանությանը հետևելու փոխարեն որոնել սեփական ընկալումը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #24
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    144
    Հեղինակության աստիճան
    218
    Պետք է նշել,որ աշակերտների կողմից նյութի ընկալումը արդյունավետ է լինում,երբ պահպանվում են հետևյալ 3 սկզբունքները.
    1.Աշակերտները արդյունավետ սովորում են այն ժամանակ,երբ թեմայի մասին որոշակի նախնական գիտելիքներ են ունենում:
    2.Աշակերտները ոչ միայն կարդում են նյութը,այլև հնարավորություն են ստանում կիրառել իրենց կարդացածը:
    3.Երբ աշակերտները դառնում են ակտիվ ու գործնական ընթերցողներ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #25
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    81
    Հեղինակության աստիճան
    145
    Այսօր կփորձեմ ներկայացնել ռազմավարություններ, որոնք ձևավորում են ինքնուրույն սովորող:
    Ակտիվացնող ռազմավարություն է Կանխատեսումների աղյուսակը, Ֆրայերի մոդելը, Հնարավոր նախադասություններ հնարքը,Թռուցիկ գրառումները, Քարտեզագրումը, Զուգադրության աղյուսակը և այլն : Սրանք խթանում են աշակերտի ինքնուրույն մտածողությունը: Փաստերի բուրգով կարելի է տալ թեմայի գերակայության սահմանումը: Փաստերի բուրգը տեքստային տեղեկատվությունը գծագրորեն դասակարգում է 3 մակարդակներում՝ հիմնական,կարճաժամկետ,օժանդակ մանրամասներ:
    Հիմնական գիտելիքներ - այստեղ այն գիտելիքներն են, որոնք մնում են մեր ամբողջ կյանքում:
    Կարճաժամկետ փաստեր - այն կարևոր տեղեկատվությունն է, որ ապահովում է ընկալման համար անհրաժեշտ խորությունը:
    Օժանդակ փաստեր - ներկայացնում են առավել որոշակի տեղեկատվություն:
    Փաստերի բուրգը կօգնի աշակերտներին պարզաբանել տեքստային տեղեկատվությունը:

  10. #26
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    81
    Հեղինակության աստիճան
    145
    Աշակերտների գործունեությունն առնչվում է դասավանդման ռազմավարությունների տարբեր ուղիներին: Դրանցով աշակերտը ներգրավվում է ուսումնառության մեջ: Ուսուցման գործընթացում աշակերտներին տրվող հրահանգավորման նպատակներին առնչվում են բառապաշարի հարստացումը, գաղափարների մտագրոհը,համագործակցային ուսուցումը, սովորելու հմտությունների կառուցումը:

  11. #27
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    81
    Հեղինակության աստիճան
    145
    Դասարանում կիրառվող յուրաքանչյուր ռազմավարություն ունի ռազմավարական ցուցանիշ:
    Ճանաչողական գործընթացներն առնչվում են մտածողության այն տեսակներին, որոնց մեջ աշակերտներն ընդգրկվում են դասի ժամանակ: Նրանք հիշում են այն ,ինչ գիտեին նախորդ նյութի վերաբերյալ, կենտրոնացնում են ուշադրությունը նոր գաղափարների վրա:Երբ երեխան կարդում է տեքստը, դրանից հետո ,կիրառելով ուսումնառությունն ամրապնդող ռազմավարություններ, աշակերտին հնարավորություն ենք տալիս հիշելու սովորածը:Ուստի շատ կարևոր է , որ դասի ամեն մի փուլը լավ կապակցված լինի, անցումը լինի սահուն:Կարողանանք համդրել պատճառն ու հետևանքը, համեմատությունն ու հակադրությունը, խնդիրն ու լուծումը, նպատակը,գործողությունը, ելքը:

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •