+ Կատարել գրառում
Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678
Ցույց են տրվում 71 համարից մինչև 80 համարի արդյունքները՝ ընդհանուր 80 հատից

Թեմա: ՈՒսուցման շերտավորման առանձնահատկությունները տարրական դասարաններում

  1. #71
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    382
    Օգտագործված գրականության ցանկ

    ⦁ Иванов М.Г. «Дифференцированное обучение младших школьников», «Начальная школа» , №11, 1994 г.
    ⦁ Рогановский Н. Дифференцированное обучение (в школе) – как его осуществить? // Народное образование – 1991 - №3 – с.79-81.
    ⦁ Яковлева Е.В. Организация дифференцированного подхода в процессе усвоения знаний младшими школьниками. ж. Начальная школа №5 2004г., стр.69
    Վերջին խմբագրող՝ Նարինե Դալլաքյան*: 20.10.2018, 12:18:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #72
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    382
    Տարրական դասարաններում կարդալու հմտությունների ճիշտ մշակումն ու կարդալու որակական հատկանիշների պահպանմամբ կարդալ սովորեցնելը` ուսուցչի ամենահիմնական խնդիրներից է:
    Այս խնդիրը մայրենիի դասաժամերին իրականացվում է տեքստի շուրջ իրականացվող աշխատանքների միջոցով: Այսպես.
    Տեքստի շուրջ աշխատանքի առաջին փուլում, պայմանավորված ուսումնասիրվող կոնկրետ ստեղծագործության բնույթից, լուծվում են ներքոհիշյալ նպատակներից որևէ մեկը.
    ⦁ Ակտիվացնել կարդացածի վերաբերյալ պատկերացումները
    ⦁ Բացատրել այն բառերի իմաստները, որոնք առավել կարևոր են կարդացածի ընկալման համար,
    ⦁ Կազմակերպել տեխնիկական նախապատրաստություն. կատարել հատուկ վարժություններ՝ տեքստիվ դուրս բերված բառերով և արտահայտություններով, որոնք պետք է ընթերցվեն,
    ⦁ Ստեղծում ստեղծագործության բովանդակությանը համահունչ հուզական տրամադրություն:
    Միաժամանակ չմոռանանք նշել, որ երբեմն կարելի է նաև անտեսել նախապատրաստական աշխատանքը:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #73
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    382
    Երկրորդ փուլը ստեղծագործության հետ սկզբնական ծանոթությունն է: Տեքստին ծանոթանալու եղանակի ընտրությունը հիմնականում կախված է աշակերտների ընթերցողական կարողություններից: Ցանկալի է, որ բոլոր դեպքերում (եթե ուժերը ներում են) աշակերտներն ինքնուրույն ծանոթանան ստեղծագործությանը: Տեքստին ծանոթանալու եղանակներից առավել նախընտրելի են՝
    ⦁ Աշակերտների բարձրաձայն ընթերցանություն՝ ամբողջական բովանդակային հատվածներով,
    ⦁ Լուռ ընթերցանություն,
    ⦁ Մեկնողական ընթերցանություն, երբ առավել բարդություն ներկայացնող հատվածներն ընթերցում է ուսուցիչը:
    Չի բացառվում նաև ստեղծագործության ընթեցումը ուսուցչի կողմից (երբ ցանկություն կա խաղալիք-կերպարների կամ գրքի նկարազարդումների ցուցադրության, ինչպես նաև լսատեսողական միջոցների օգտագործման):
    Անխոս, երբ տեքստի սկզբնական ծանոթությունը կատարվում է միջնորդավորված՝ ուսուցչի կամ արտիստի միջոցով, անհրաժեշտ է աշակերտներին առաջադրել ստեղծագործության ինքնուրույն ընթերցանություն, որը սովորաբար կազմակերպվում է տեքստին կից առաջադրանքների կատարման կամ հարցուպատասխանի նպատակով: Տեքստի սկզբնական ընկալման կազմակերպման համար չպետք է խուսափել տեքստի հատվածաբար ընթերցանությունից և առանձին հատվածների կապակցությամբ քննարկումներ անցկացնելուց: Դա չի խաթարի ամբողջական ընկալման հնարավորությունը: Կարևորն այն է, որ հատվածները բովանդակային ամբողջություն ունենան: Պետք չէ նաև վախենալ երբեմն աշակերտներին հանձնարարել դասանյութի շարունակությունը կարդալ տանը, եթե աշխատանքը դասի ընթացքում չի ավարտվել, բայց որոշակի հատվածի կապակցությամբ հիմնարար աշխատանք է տարվել, և երեխաները յուրացրել են տեքտի առանցքային հարցերը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #74
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    382
    Տեքստի սկզբնական յուրացմանը սովորաբար հետևում է ստեղծագործության վերլուծությունը և համադրումը: Հարկ է նշել, որ անհրաժեշտություն չկա արհեստականորեն տարանջատել վերլուծական և համադրական բնույթի առաջադրանքները: Այն դեպքում, երբ դրանք օրգանապես միաձուլվում են, լրացնելով միմյանց, տեքստի շուրջ աշխատանքը դառնում է ավելի հետաքրքիր և կենդանի: Օրինակ, բանավոր ներկայացնելով հերոսի դիմանկարը (համադրում)` երեխաները մեծ հաճույքով տալիս են նրա բնութագիրը (վերլուծություն), առավել ևս այն դեպքում, երբ դրան պետք է հաջորդի դերերով ընթերցանությունը կամ բեմականացումը (համադրում):

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (12.10.2018), Մարգարյան Նաիրա (12.10.2018)

  9. #75
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    382
    Տարրական դասարաններում վերլուծական բնույթի ինչպիսի՞ աշխատանքներ է նպատակահարմար օգտագործել:
    Վերլուծության համար ենթակա են նախ՝ գործող անձանց բնութագիրը և վարքագծի դրդապատճառները, դրանց դերը տեքստում, ինչպես նաև այնպիսի գեղարվեստական կերպարներ, ինչպիսիք են բնության նկարագրությունները և միջավայրը:
    Վերլուծությունը ենթադրում է որոշակի մի շարք ուղղություններ:
    ⦁ Այնքանով, որքանով մանկական գրականության մեջ գեղարվեստական կերպար ասելով ընկալվում է գործող անձը, հետևաբար, վերլուծության է ենթարկվում հերոսի բնավորությունը՝ հենվելով սյուժեին(բնավորությունը ի հայտ է գալիս միայն գործողություններում և չի կարելի վերլուծությունը կտրել սյուժեից): Բացի դրանից՝ հերոսին բնութագրում են նաև իր խոսքը և հեղինակի մեկնությունները (գործող անձի արտաքինի նկարագրություն, վարքագծի առանձնահատկություններ... ):

  10. #76
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    382
    ⦁ Դիտարկվում են հերոսների փոխհարաբերությունները, քանի որ էպիկական ստեղծագործություններում դրանց վրա է կառուցվում ցանկացած գործողություն: Ըստ որում, շատ անհրաժեշտ է, որ երեխաները հասկանան գործող անձանց վարքագծի դրդապատճառները (պատճառները կարող են թաքնված լինել կա՛մ բնավորության անձնային որակներում, կա՛մ որոշակի իրավիճակներում):

  11. #77
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    382
    ⦁ Եթե ստեղծագործության մեջ կան բնության նկարագրություններ, պետք է դիտարկել դրանց դերը տեքստում:
    ⦁ Կերպարների փոխհարաբերությունների վերլուծության միջոցով բացահայտվում է ստեղծագործության գաղափարը: Գաղափարի ընկալումը մեզ ընդհուպ մոտեցնում է հեղինակ-զրուցակցի դիրքորոշման գիտակցման, որովհետև գաղափարը հենց այն է, ինչ ցանկացել է մեզ ասել հեղինակը իր ստեղծագործությամբ:
    ⦁ Քանի որ գրական վերլուծությունը շփում է ստեղծագործության և նրա հեղինակի հետ (իսկ աշակերտը ևս զրուցակից է), կարելի է միայն ողջունել, երբ բացահայտվում է ընթերցողի անձնական վերաբերմունքը նկարագրվածի՝ բովանդակության նկատմամբ և այն առնչությամբ, թե ինչպես է այն իրականացվել (շարադրման ձևը):
    Գեղարվեստական ստեղծագործության լեզվի վերլուծությունը պետք է իրականացվի աշխատանքի բոլոր փուլերում, բացի վերջին՝ ամփոփիչ փուլից:

  12. #78
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    382
    Մայրենիի դասերին գերիշխող տեխնոլոգիան աշակերտների ընթերցողական կարողությունների զարգացման տեխնոլոգիան է: Հիշյալ տեխնոլոգիան իր մեջ ներառում է տեքստի շուրջ աշխատանքի երեք փուլ:

    I փուլ: Աշխատանք տեքստի շուրջ մինչ ընթերցումը:
    ⦁ Կանխագուշակում. ընթերցվող նյութի բովանդակության կռահում, երբ որոշվում են տեքստի բովանդակային, թեմատիկ, հուզական ուղղվածությունը, գործող անձինք՝ ըստ վերնագրի, հեղինակի անունը, տեքստի նկարազարդման վերաբերյալ ենթադրությունները:
    ⦁ Դասի նպատակների որոշում՝ առաջնորդվելով այն հանգամանքով, թե երեխաները որքանով են պատրաստ աշխատանքին՝ ուսումնական, դրդապատճառային, հուզական, հոգեբանական առումներով:

  13. #79
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    382
    II փուլ: Աշխատանք տեքստի շուրջ կարդալու ընթացքում:
    ⦁ Տեքստի սկզբնական ընթերցում: Պայմանավորված տեքստի առանձնահատկություններով, աշակերտների տարիքային և անհատական հնարավորություններով՝ գործադրելի են կարդալու տարբեր ձևեր՝ ինքնուրույն լուռ ընթերցանություն, ընթերցանություն-ունկնդրում կամ համակցված ընթերցանություն (ուսուցչի հայեցողությամբ): Սկզբնական ընկալման որոշում՝ զրույցի, առաջին տպավորությունների ճշտգրտման միջոցով: Ընթերցած տեքստի բովանդակության և աշակերտների նախնական կանխագուշակումների, հուզական տպավորությունների համապատասխանության բացահայտում:
    ⦁ Տեքստի դանդաղ, խորհելով վերընթերցում (ամբողջական կամ հատվածաբար): Տեքստի վերլուծություն (հնարներ՝ զրույց հեղինակի հետ, մեկնողական ընթերցանություն, զրույց կարդացածի շուրջ, հենակետային բառերի առանձնացում և այլն): Բովանդակային իմաստով ամբողջություն ներկայացնող հատվածների վերաբերյալ կոնկրետացնող հարցերի առաջադրում:
    ⦁ Զրույց տեքստի ամբողջական բովանդակության շուրջ: Կարդացածի ամփոփում:Ամփոփիչ բնույթի հարցերի առաջադրում՝ անհրաժեշտության դեպքում հիմնավորելու նպատակով հղումներ կատարելով առանձին հատվածների: Արտահայտիչ ընթերցանություն:

  14. #80
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    382
    III փուլ: Աշխատանք տեքստի շուրջ կարդալուց հետո:
    ⦁ Զրույց տեքստի բովանդակության շուրջ: Կարդացածի քննարկում, բանավեճ: նյութի բովանդակության վերարտադրման տարբերությունների (մեկնություններ, գնահատականներ) համադրում հեղինակի դիրքորոշման հետ: Տեքստի հիմնական գաղափարի վերհանում և ձևակերպում:
    ⦁ Ծանոթություն հեղինակի հետ: Զրույց հեղինակի անձի և նրա ստեղծագործությունների մասին: Աշխատանք դասագրքի և լրացուցիչ նյութերի հետ:
    ⦁ Աշխատանք վերնագրի և նկարազարդման շուրջ: Վերնագրի իմաստի քննարկում: Տեքստի բովանդակության վերաբերյալ նկարների ցուցադրություն: Նկարչի և ընթերցողի պատկերացումների համադրում:
    ⦁ Ստեղծագործական առաջադրանքներ: Բազմաբնույթ աշխատանքներ՝ աշակերտների ընթերցողական գործունեության տարբեր ոլորտների կապակցությամբ (հուզական, երևակայական, բովանդակության ընկալման, գեղարվեստական և այլն):
    Տեքստի ուսումնասիրության վերոհիշյալ փուլերի պահպանումը կօգնի ուսուցչին կանոնավորելու իր աշխատանքը, նպաստելու աշակերտների կողմից ստեղծագործության համակողմանի յուրացման և ընթերցողական կարողությունների ձևավորման ու զարգացման հիմնախնդրի լուծմանը: Ինչպես արդեն նշվեց, մայրենիի դասավանդման նպատակը կրտսեր դպրոցականի ընթերցողական կոմպետենցիաների ձևավորումն է: Սկսած տարրական դասարաններից անհրաժեշտ է ամուր հիմքեր դնել գրագետ ընթերցող ձևավորելու համար: Գրագետ ընթերցողը նա է, ով ընթերցանության նկատմամբ ունի կայուն սովորույթ, ներքին պահանջմունք՝ այն ընկալելու իբրև աշխարհը և իրեն ճանաչելու կարևոր միջոց: Դա այն երեխան է, ով տիրապետում է կարդալու տեխնիկային, կարդացածն ընկալելու հնարներին, գրքեր ընտրելու կարողությանը:
    Վերոնշյալ նպատակներն իրականացնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.
    ⦁ Ձևավորել կարդալու տեխնիկան և տիրապետել տեքստի ընկալման ու վերլուծության հնարներին, որը նշանակում է ներգրավվել ընթերցողական ճիշտ գործունեության մեջ: Վերջինս ենթադրում է ընթերցանության գործընթացի նկատմամբ ակտիվ հետաքրքրության և կարդալու պահանջմունքի միաժամանակ զարգացում:
    ⦁ Գրականության միջոցով երեխաներին ուղղորդել դեպի մարդկային փոխհարաբերությունների, բարոյագեղագիտական արժեքների աշխարհ, որտեղ նա կդաստիարակվի իբրև ազատ և անկախ մտածողության տեր անհատ՝ ձևավորված գեղագիտական ճաշակով:
    ⦁ Զարգացնել կրտսեր դպրոցականի բանավոր և գրավոր խոսքը (առավել շատ բառապաշարի հաստացման ուղղվածությամբ), խոսքային և հաղորդակցական մշակույթը, ստեղծագործական կարողությունները:

+ Կատարել գրառում
Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •