+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Կոտորակ

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    361
    Հեղինակության աստիճան
    635

    Կոտորակ

    Ինչպես գիտենք՝ կոտորակը թիվ է, որով ներկայացվում է ոչ ամբողջ թիվը: Կոտորակներն արտահայտում
    են որևէ թվի մեկ կամ մի քանի մասը և դասվում են ռացիոնալ թվերի շարքին: Գրելաձևում օգտագործվում
    է կոտորակի տեսքով / բաժանման գծով / և տասնորդական ձևերը:

    Սկզբնաղբյուր` https://hy.wikipedia.org/wiki/Կոտորակ_(մաթեմատիկա)
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 22.07.2018, 22:19: Պատճառ: Ավելացվել է սկզբնաղբյուրը

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    361
    Հեղինակության աստիճան
    635
    Կոտորակների գործածությունը մաթեմատիկական հաշվարկներում կիրառվել է երեք հազարամյակ
    առաջ:Կոտորակներով առաջին գործողությունները վերագրվում են հին հույներին և եգիպտացինե-
    րին: Դեռևս այդ ժամանակ մարդիկ հասկացան, որ ամբողջ թվերն ամբողջությամբ չեն արտահայ-
    տում մաթեմատիկական գործողությունները և անհրաժեշտություն կա գտնել թվերի մասը, որոնք
    էլ արտահայտվում էին կոտորակի կամ տասնորդական թվի տեսքով:

    Սկզբնաղբյուր` https://hy.wikipedia.org/wiki/Կոտորակ_(մաթեմատիկա)
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 22.07.2018, 22:19: Պատճառ: Ավելացվել է սկզբնաղբյուրը

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    361
    Հեղինակության աստիճան
    635
    Մեջբերում Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոտորակների գործածությունը մաթեմատիկական հաշվարկներում կիրառվել է երեք հազարամյակ
    առաջ:Կոտորակներով առաջին գործողությունները վերագրվում են հին հույներին և եգիպտացինե-
    րին: Դեռևս այդ ժամանակ մարդիկ հասկացան, որ ամբողջ թվերն ամբողջությամբ չեն արտահայ-
    տում մաթեմատիկական գործողությունները և անհրաժեշտություն կա գտնել թվերի մասը, որոնք
    էլ արտահայտվում էին կոտորակի կամ տասնորդական թվի տեսքով:


    Հաճախ անհրաժեշտ է լինում մեկ խնձորը բաժանել 4 մասի: Բաժանումից հետո խնձորի ամեն
    կտոր կազմում է ամբողջական խնձորի մեկ քառորդ մասը և գրվում է 1/4 տեսքով: Նման գրե-
    լաձևով թիվն անվանում են սովորական կոտորակ:

    Սկզբնաղբյուր` https://hy.wikipedia.org/wiki/Կոտորակ_(մաթեմատիկա)
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 22.07.2018, 22:19: Պատճառ: Ավելացվել է սկզբնաղբյուրը

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    361
    Հեղինակության աստիճան
    635
    Մեջբերում Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաճախ անհրաժեշտ է լինում մեկ խնձորը բաժանել 4 մասի: Բաժանումից հետո խնձորի ամեն
    կտոր կազմում է ամբողջական խնձորի մեկ քառորդ մասը և գրվում է 1/4 տեսքով: Նման գրե-
    լաձևով թիվն անվանում են սովորական կոտորակ:

    Կոտորակի գծից վերև գրված թիվն անվանում են, համարիչ, իսկ գծից ներքև գրվածը՝ հայտարար:
    Կոտորակի գիծն արտահայտում է հարաբերություն /բաժանում/ :


    Սկզբնաղբյուր` https://hy.wikipedia.org/wiki/Կոտորակ_(մաթեմատիկա)
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 22.07.2018, 22:19: Պատճառ: Ավելացվել է սկզբնաղբյուրը

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    361
    Հեղինակության աստիճան
    635
    Հարգելի՛ գործընկերներ, ակնկալում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը; Շնորհակալություն:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    489
    Հեղինակության աստիճան
    3480
    Կոտորակի գաղափարը
    Պիցան բաժանված է 8 հավասար մասերի:

    p8.jpg
    Յուրաքանչյուր կտորը կազմում է պիցայի 1/8 մասը:

    pizza2.jpg Արմենը կերավ երեք կտոր, որը պիցայի 3/8-րդ մասն է:
    Այս տեսքի՝ 3/8 գրառումը անվանում են կոտորակ:
    Կոտորակի մեջ գիծն անվանում են կոտորակի գիծ:
    Կոտորակի գծից վերև գրված թիվն անվանում են համարիչ:
    Կոտորակի գծից ներքև գրված թիվն անվանում են հայտարար:

    3/8 կոտորակի հայտարարը՝ 8-ը ցույց է տալիս, թե քանի մասի է բաժանված պիցան, իսկ համարիչը՝ 3-ը ցույց է տալիս, թե քանի այդպիսի մաս էր կերել Արմենը:

    Հայտարարը ցույց է տալիս, թե քանի՞ մաս կա, իսկ համարիչը, թե դրանցից քանի՞սն են վերցված:

    Որոշեք, թե շոկոլադի ո՞ր մասն է բացակայում:
    Օրինակ
    շոկկկ.png
    Լուծում: Շոկոլադի սալիկը բաժանված է 24 հավասար մասերի՝ 5-ը բացակայում են:
    Պատասխան՝ բացակայում է շոկոլադի սալիկի 5/24-րդ մասը:
    Վերջին խմբագրող՝ manush: 19.07.2018, 13:22:
    Գրետա Տոնոյան

  12. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    756
    Հեղինակության աստիճան
    6003
    Կոտորակները կախված համարիչի հայտարարի նկատմամբ մեծ կամ փոքր լինելուց տարբերվում են անկանոն և կանոնավոր կոտորակների:

    Կանոնավոր կոտորակ են անվանում այն կոտորակները, որոնց համարիչը փոքր է հայտարարից:
    Օրինակ՝ 2/3, 4/5 ևայլն:

    Անկանոն են կոչվում այն կոտորակները, որոնց համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան:
    Օրինակ՝ 3/2, 4/3, 5/5 ևայլն:

    Անկանոն կոտորակները հաճախ ներկայանում են խառը թվի տեսքով:
    խառը թիվ անվանում են կոտորակային և ամբողջ թվերից կազմված թիվը:
    Օրինակ՝ 17/3=5.2/3 այսինքն՝ 17:3=5(մն.2)

  14. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,313
    Հեղինակության աստիճան
    13340

  16. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    361
    Հեղինակության աստիճան
    635
    Մեջբերում Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոտորակի գաղափարը
    Պիցան բաժանված է 8 հավասար մասերի:

    p8.jpg
    Յուրաքանչյուր կտորը կազմում է պիցայի 1/8 մասը:

    pizza2.jpg Արմենը կերավ երեք կտոր, որը պիցայի 3/8-րդ մասն է:
    Այս տեսքի՝ 3/8 գրառումը անվանում են կոտորակ:
    Կոտորակի մեջ գիծն անվանում են կոտորակի գիծ:
    Կոտորակի գծից վերև գրված թիվն անվանում են համարիչ:
    Կոտորակի գծից ներքև գրված թիվն անվանում են հայտարար:

    3/8 կոտորակի հայտարարը՝ 8-ը ցույց է տալիս, թե քանի մասի է բաժանված պիցան, իսկ համարիչը՝ 3-ը ցույց է տալիս, թե քանի այդպիսի մաս էր կերել Արմենը:

    Հայտարարը ցույց է տալիս, թե քանի՞ մաս կա, իսկ համարիչը, թե դրանցից քանի՞սն են վերցված:

    Որոշեք, թե շոկոլադի ո՞ր մասն է բացակայում:
    Օրինակ
    շոկկկ.png
    Լուծում: Շոկոլադի սալիկը բաժանված է 24 հավասար մասերի՝ 5-ը բացակայում են:
    Պատասխան՝ բացակայում է շոկոլադի սալիկի 5/24-րդ մասը:

    Հարգելի՛ Գրետա, շնորհակալություն արձագանքելու ,Ձեր հետաքրքիր և խորիմաստ մտքերը ներկայացնելու համար:
    Վերջին խմբագրող՝ manush: 19.07.2018, 13:23:

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    361
    Հեղինակության աստիճան
    635
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոտորակները կախված համարիչի հայտարարի նկատմամբ մեծ կամ փոքր լինելուց տարբերվում են անկանոն և կանոնավոր կոտորակների:

    Կանոնավոր կոտորակ են անվանում այն կոտորակները, որոնց համարիչը փոքր է հայտարարից:
    Օրինակ՝ 2/3, 4/5 ևայլն:

    Անկանոն են կոչվում այն կոտորակները, որոնց համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան:
    Օրինակ՝ 3/2, 4/3, 5/5 ևայլն:

    Անկանոն կոտորակները հաճախ ներկայանում են խառը թվի տեսքով:
    խառը թիվ անվանում են կոտորակային և ամբողջ թվերից կազմված թիվը:
    Օրինակ՝ 17/3=5.2/3 այսինքն՝ 17:3=5(մն.2)

    Հարգելի՛ Մինասյան, շնորհակալություն ակտիվ մասնակցության, Ձեր մտքերը ներկայացնելու համար:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •