+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Կոտորակ

  1. #31
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    332
    Հեղինակության աստիճան
    324
    Թեմային համապատասխան՝ ներկայացնեմ առաջադրանքներ.

    1. Թղթի կտորը կտրտել են՝ բաժանելով 20 հավասար մասերի: Ինչպե՞ս են կոչվում 1, 2, 3, 7, 15, 19 այդպիսի մասերը:

    2. Երկու քաղաքների միջև ճանապարհը կազմված է հինգ հավասար մասերից, որոնցից երեքը ձգվում են ծովափով:
    Քաղաքների միջև ամբողջ ճանապարհի ո՞ր մասն է անցնում ծովափով:

    3. Քանի՞ աստիճան է ուղիղ անկյան հինգ վեցերորդ մասը:

    4. Ճանապարհորդը 1 ժամում անցնում է ամբողջ ճանապարհի 1/4 -ը: Քանի՞ ժամում նա կանցնի ամբողջ ճանապարհը:
    Վերջին խմբագրող՝ manush: 19.07.2018, 13:33:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #32
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    150
    Շատ հետաքրքիր թեմա եք ներկայացնում,հարգելի' Անուշ։ Այո,ամեն ինչի հիմքը շատ կարևոր է ,պետք է ճիշտ մեթոդներով ու հնարներով ներմուծել թեման,որպեսզի աշակերտները լավ ու ճիշտ պատկերացնեն կոտորակ հասարակությունը։

    Իսկ զննական պարագաները, դիդակտիկ նյութերը պետք է լինեն պատկերավոր,հստակ,մատչելի։
    Վերջին խմբագրող՝ manush: 19.07.2018, 13:33: Պատճառ: Գրառումների միացում

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #33
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    332
    Հեղինակության աստիճան
    324
    Մեջբերում Արաքսյա Սաղոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ զննական պարագաները, դիդակտիկ նյութերը պետք է լինեն պատկերավոր,հստակ,մատչելի։

    Այո՛ , հարգելի՛ Արաքսյա, դիդակտկ նյութերը պետք է լինեն հստակ, հեշտ ընկալելի, պատկերավոր և որ մնայուն հետք թողնեն աշակերտի հիշողության մեջ:

  6. #34
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    332
    Հեղինակության աստիճան
    324
    Մեջբերում Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուսնի փուլերի անցումները պարբերական են , այսինքն ժամանակի ընթացքում կրկնվում են:
    Այդ կրկնության ժամանակահատվածը / լուսնային ամիսը/ մոտովորապես 29 և կես / 1/2 / օր է: ,, Առաջին քառորդ ,, անվանումը կապված է այն բանի հետ, որ այս փուլը վրա է հասնում նորալուսնից մոտավորապես 7-8 օր հետո, ինչը լուսնային ամսի մեկ քառորդ մասն է: ,, Վերջին քառորդ ,, անվանումը համապատասխանում է լուսնային ամսի 3/4-ին և նշանակում է, որ մինչև նորալուսինը մնացել է լուսնային ամսի 1/4- ը:
    700px-Moon_phases_hy.jpg

  7. #35
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    694
    Հեղինակության աստիճան
    829
    Կոտորակի կոնկրետ իմաստը շատ լավ բացահայտվում է թվի կոտորակը
    գտնելու խնդիրներ լուծելիս: Այդ խնդիրները, ինչպես նաև թվի մասը գտնելու
    խնդիրները լուծում են համապատասխան զննական պարագաների միջոցով:

    Օրինակ՝

    Փականագործը 12 մ հաղորդալարից օգտագործեց
    2/3 մասը:Քանի՞ մետր օգտագործեց:

    (Խնդիրը լուծվում է գծապատկերի միջոցով):

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #36
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    332
    Հեղինակության աստիճան
    324
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոտորակի կոնկրետ իմաստը շատ լավ բացահայտվում է թվի կոտորակը
    գտնելու խնդիրներ լուծելիս: Այդ խնդիրները, ինչպես նաև թվի մասը գտնելու
    խնդիրները լուծում են համապատասխան զննական պարագաների միջոցով:

    Օրինակ՝

    Փականագործը 12 մ հաղորդալարից օգտագործեց
    2/3 մասը:Քանի՞ մետր օգտագործեց:

    (Խնդիրը լուծվում է գծապատկերի միջոցով):

    Հարգելի՛ Մինասյան, ինչպես միշտ՝ Դուք ներկայանում եք խորիմաստ մտքերով: Շնորհակալություն:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #37
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    332
    Հեղինակության աստիճան
    324
    Մեջբերում Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Մինասյան, ինչպես միշտ՝ Դուք ներկայանում եք խորիմաստ մտքերով: Շնորհակալություն:
    Ներկայացնեմ նմանատիպ խնդիրներ.


    Տուփի մեջ եղած մատիտների 1/4 մասը կարմիր է:
    Հաշվի՛ր , թե քանի մատիտ կա տուփում՝ իմանալով, որ կարմիրները 8 հատ են:

    Սոնայի մտապահած թիվը կազմում է Աննայի մտապահած թվի 2/7 մասը:
    Պարզի՛ր Աննայի մտապահած թիվը՝ իմանալով, որ Սոնան մտապահել է ամենափոքր եռանիշ թիվը:

    Ուղղանկյունաձև հողամասի լայնությունը կազմում է երկարության 5/7 մասը:
    Հաշվի՛ր այդ հողամասի մակերեսը՝ իմանալով, որ նրա երկարությունը 210 մ է:

    Արան ուներ 1800 դրամ: Նա այդ գումարի 5/6 մասը օգտագործեց գրքեր գնելու համար;
    Արան որքա՞ն վճարեց գրքերի համար:

    Բաքում կար 2400 լ ջուր: Հայրիկը օգտագործեց այդ ջրի 2/3 մասը:
    Քանի՞ լիտր ջուր օգտագործեց հայրիկը:

    210 կմ ճանապարհի 2/3 մասը ճանապարհորդն անցավ առաջին օրը, իսկ մնացած մասը՝ երկրորդ օրը:
    Քանի՞ կիլոմետր ճանապարհ նա անցավ երկրորդ օրը:

    Արամն ուներ 4500 դրամ: Նա այդ գումարի 3/5 մասը վճարեց ձմերուկ , իսկ մնացած մասը՝ սեխ գնելու համար:
    Արամը որքա՞ն վճարեց սեխի համար:

    Այգում կա 40 ծառ: Դրանց 3/5 մասը ծիրանենի է, իսկ մնացածը՝
    դեղձենի: Քանի՞ դեղձենի կա այգում:

    Ավտոմեքենան պետք է անցներ 150 կմ ճանապարհ: Նա մինչև կեսօր անցավ ճանապարհի 2/5 մասը:
    Որքա՞ն ճանապարհ մնաց անցնելու նրան:

    Երեք աշխատանքային խմբերից առաջինը 1 օրում կատարում է աշխատանքի 1/5 - ը , երկրորդը՝ 1/8 - ը, երրորդը՝ 1/10 - ը:
    Խմբերից յուրաքանչյուրը քանի՞ օրում կկատարի ողջ աշխատանքը:

    Հինգ բուժքույրերի տրվեցին միևնույն քանակով բամբակի փաթեթներ:
    Տրված բամբակի ո՞ր մասը ստացավ յուրաքանչյուր բուժքույր:
    Վերջին խմբագրող՝ manush: 19.07.2018, 13:37: Պատճառ: Գրառումների միացում

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #38
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    332
    Հեղինակության աստիճան
    324
    Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և նրանց հավասարության պայմանը

    Կոտորակի համարիչը և հայտարարը միևնույն թվով բազմապատկելիս կոտորակի մեծությունը չի փոխվում:

    Այս հատկությունը կոչվում է սովորական կոտորակի հիմնական հատկություն:

    Այս հատկությունից երևում է, որ կոտորակի համարիչ և հայտարարը միևնույն բնական թվին բաժանելիս կոտորակի մեծությունը չի փոխվում:

    Կոտորակի համարիչի և հայտարարի բաժանումը նրանց որևէ ընդհանուր բաժանարարի կոչում են կոտորակի կրճատում:
    Վերջին խմբագրող՝ manush: 19.07.2018, 13:42:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #39
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    332
    Հեղինակության աստիճան
    324
    Մեջբերում Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և նրանց հավասարության պայմանը

    Կոտորակի համարիչը և հայտարարը միևնույն թվով բազմապատկելիս կոտորակի մեծությունը չի փոխվում:

    Այս հատկությունը կոչվում է սովորական կոտորակի հիմնական հատկություն:

    Այս հատկությունից երևում է, որ կոտորակի համարիչ և հայտարարը միևնույն բնական թվին բաժանելիս կոտորակի մեծությունը չի փոխվում:

    Կոտորակի համարիչի և հայտարարի բաժանումը նրանց որևէ ընդհանուր բաժանարարի կոչում են կոտորակի կրճատում:
    Այսպիսով՝ տարբեր գրառումներ ունեցող կոտորակները կարող են ունենալ միևնույն մեծությունը, այսինքն՝ իրար հավասար լինել:

    Իսկ ինչպե՞ս պարզել՝ տրված երկու կոտորակները իրար հավասար են , թե ոչ:

    Երկու սովորական կոտորակներ հավասար են, եթե առաջին կոտորակի համարիչի և երկրորդի հայտարարի արտադրյալը հավասար է առաջին կոտորակի հայտարարի և երկրորդի համարիչի արտադրյալին:


    Օրինակ՝ 3/6 և 1/2 կոտորակների համար՝ 3.2=6.1 , իսկ 8/28 և 2/7 կոտորակների համար՝ 8.7=28.2

  16. #40
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    332
    Հեղինակության աստիճան
    324
    Մեջբերում Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսպիսով՝ տարբեր գրառումներ ունեցող կոտորակները կարող են ունենալ միևնույն մեծությունը, այսինքն՝ իրար հավասար լինել:

    Իսկ ինչպե՞ս պարզել՝ տրված երկու կոտորակները իրար հավասար են , թե ոչ:

    Երկու սովորական կոտորակներ հավասար են, եթե առաջին կոտորակի համարիչի և երկրորդի հայտարարի արտադրյալը հավասար է առաջին կոտորակի հայտարարի և երկրորդի համարիչի արտադրյալին:


    Օրինակ՝ 3/6 և 1/2 կոտորակների համար՝ 3.2=6.1 , իսկ 8/28 և 2/7 կոտորակների համար՝ 8.7=28.2
    Առաջարկեմ օրինակներ.


    1. Ստուգե՛լ , թե իրար հավասար են արդյոք կոտորակները.

    ա. 18/27 և 2/3

    բ. 33/15 և 15/5

    գ. 20/24 և 5/6

    դ. 4/3 և 12/36

    ե. 21/14 և 3/2

    զ. 88/16 և 11/2

    է. 96/182 և 1/2

    ը. 21/10 և 105/50



    2. Գրե՛լ յոթ կոտորակ , որոնցից յուրաքանչյուրը հավասար է 1/2-ի:


    3. Ինչու՞ են հավասար հետևյալ կոտորակները.

    ա. 1/3 և 3/9 , բ. 2/5 և 8/20 , գ. 7/4 և 14/8 , դ. 8/13 և 24/39 :
    Վերջին խմբագրող՝ Անուշ Հովհաննիսյան: Երեկ, 21:24:

+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •