+ Կատարել գրառում
Էջ 1 13-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 121 հատից

Թեմա: Ինովացիան որպես մաթեմատիկայի դասավանդման արդյունավետության միջոց տարրական դպրոցում

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    377
    Հեղինակության աստիճան
    253

    Ինովացիան որպես մաթեմատիկայի դասավանդման արդյունավետության միջոց տարրական դպրոցում

    Այսօր տարրական դպրոցում մաթեմատիկայի ուսուցման որակի բարձրացման գործընթացում բացի ավանդաբար կիրառվող մեթոդներից, ձևերից ու հնարներից, կարևորվում է նաև ինովացիոն մեթոդների օգտագործումը, որոնք կօգնեն լուծել ժամանակակից մանկավարժության առջև ծառացած խնդիրները: Մաթեմատիկայի ուսուցման գործընթացի բարեփոխումների արդի խնդիրները ինովացիոն տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հիմնադրույթներ են առաջադրում: Կրթության բարեփոխումների գործընթացը, ինովացիոն տեխնոլոգիաների կիրառումը կարևոր գործոն են կայուն գիտելիքների արմատավորման համար:
    Դպրոցի ու հանրության ժամանակակից կերպափոխումները, սոցիալ-մշակութային նախապատվությունների փոփոխությունը պահանջում են նաև ուսուցչից ինովացիոն մանկավարժական գործունեության ցուցաբերում, որը կապված է աշակերտի անձի զարգացման, դաստիարակման և ուսուցման հայտնի կարծրատիպերից հրաժարվելու հետ և դուրս է գործող նորմատիվների շրջանակից: Ժամանակակից պայմաններում ուսուցչի անձի ու գործունեության կարևոր բնութագրերն են դարձել ընդհանուր, հաղորդակցական և ինովացիոն մշակույթը:
    Կրտսեր դպրոցում մաթեմատիկական գիտելիքներ հաղորդելու համար ուսուցիչը պետք է ընտրի համապատասխան տեղեկատվական միջոցը` ուսումնական տեխնոլոգիա կամ տեղեկատվական տեխնոլոգիա: Այս ամենը ապահովելու համար ուսուցչին անհրաժեշտ են համապատասխան պարագաներ, նյութեր, պաստառներ, տեխնիկական միջոցներ: Դրանց միջոցով ուսուցիչը կարող է անցկացնել արդյունավետ և երեխաների համար հասկանալի դաս: Ուսուցչի համար կարևոր խնդիր է ճիշտ կողմորոշվել տեղեկատվությունը հաղորդելու միջոցի ընտրության մեջ:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    377
    Հեղինակության աստիճան
    253
    Հարգելի գործընկերներ այս թեմայի շրջանակներում ակնկալում եմ Ձեր ակտիվությունն ու առաջարկությունները:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    377
    Հեղինակության աստիճան
    253
    Մաթեմատիկական նյութի մատուցումը ինովացիոն, տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով նպաստում է ուսումնական նյութի հաղորդման, որոնման և յուրացման արդյունավետության բարձրացմանը` ապահովելով ինքնակրթության և շարունակական կրթության լայն հնարավորություն: Ուսուցման գործընթացի կազմակերպումը ինովացիոն տեխնոլոգիաների հիմքի վրա թույլատրում է ավելի բարձր մակարդակով լուծել առաջադրանքները, ինտենսիվ դարձնել կրթադաստիարակչական աշխատանքների բոլոր տեսակները:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    377
    Հեղինակության աստիճան
    253
    Նոր տեխնոլոգիաների և ինտերնետի օգտագործումը զգալիորեն ընդլայնում է ուսումնական նյութի որոնման, հաղորդման և յուրացման հնարավորությունները` որակական նոր բնույթ հաղորդելով ուսուցման կազմակերպմանը և ապահովելով ինքնակրթության ու շարունակական կրթության լայն հնարավորություն:
    Հետազոտության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ժամանակակից ուսուցման վիճակը և հասարակության զարգացման միտումները պահանջում են ուսումնական միջավայրի զարգացման նոր և արդյունավետ մոտեցումներ: Հանրակրթության բարեփոխումը և զարգացումը դարձել է անհրաժեշտ, իսկ այդ խնդրում առաջնահերթ է ուսուցման գործընթացի կատարելագործումը:
    Արդի արագ փոփոխվող սոցիալ-հասարակական միջավայրում կրթության մակարդակը նշանակալիորեն կախված է ուսուցման արդյունավետ միջոցների ներդրումից, ինչը հիմնվում է մեթոդաբանական և դիդակտիկ սկզբունքների ու հոգեբանամանկավարժական տեսությունների վրա:
    Ներկա ժամանակաշրջանին բնորոշ նորարարությունները չեն կարող դուրս մնալ ուսումնական գործընթացի շրջանակներից, ուստի փոփոխությունները պետք է ճիշտ կերպով ներդրվեն դպրոցում` սկսած տարրական դասարաններից:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2018
    Գրառումներ
    697
    Հեղինակության աստիճան
    1003
    Մեջբերում Նարինե Դալլաքյան*-ի խոսքերից Նայել գրառումը

    Հետաքրքիր թեմա եք ընտրել հարգելի Նարինե , առանց նոր տեխնոլոգիաների անհնար է պատկերացնել արդյունավետ և հետաքրքիր ուսուցում:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    377
    Հեղինակության աստիճան
    253
    Մեջբերում ԱՆՆԱ Ս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր թեմա եք ընտրել հարգելի Նարինե , առանց նոր տեխնոլոգիաների անհնար է պատկերացնել արդյունավետ և հետաքրքիր ուսուցում:
    Հարգելի Աննա, ուրախ եմ, որ թեման հետաքրքրեց Ձեզ և միացաք քննարկումներին:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    377
    Հեղինակության աստիճան
    253
    Կրթական գործընթացը չափորոշչային պահանջներին առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով առաջնահերթ խնդիր է համարվում մաթեմատիկայի հանրակրթական նշանակության բացահայտումը, մաթեմատիկայի ուսուցման չափորոշչային նվազագույն պահանջների ապահովումը: Դրան էապես նպաստող գործոններից են` դասավանդման նոր մեթոդների կիրառումը, ՏՀՏ-երի ներդրումը դասապրոցեսում:
    Ըստ չափորոշչային պահանջների` ուսումնական գործընթացում հարկավոր է ապահովել նաև սովորողների պատրաստվածության ցանկալի մակարդակը (նախընտրելի է առավել մեծ թվով սովորողների ընդգրկումը` դրանով իսկ հնարավորություն ընձեռելով շրջանավարտներին` շարունակելու կրթությունը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում:
    Համաձայն հանրակրթության պետական չափորոշչի` տարրական դպրոցի հիմնական խնդիրը ուսումնական գործունեություն իրականացնելու (սովորել սովորելու) ունակ երեխայի ձևավորումն է:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  15. #8

    Յուրաքանչյուր դաս առավել հետաքրքրում է երեխաներին, եթե օգտագործվում է համակագիչներ կամ ժամանակակից տեխնոլոգիաներ:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    377
    Հեղինակության աստիճան
    253
    Մեջբերում ԱՆՆԱ Ս-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուրաքանչյուր դաս առավել հետաքրքրում է երեխաներին, եթե օգտագործվում է համակագիչներ կամ ժամանակակից տեխնոլոգիաներ:
    Ներկայումս տարրական դպրոցում մաթեմատիկական կրթությունն ուղղորդված է աշակերտների մեջ ձևավորելու ինքնուրույնություն, մտածողության կուլտուրա, հասկացությունների տիրապետման կարողություններ և այլն:
    Հիմնական հասկացություններին տիրապետելու համար պետք է երեխաներին օգնել, որ նրանք կոնկրետ առարկայական-գործնական մտածողությունից աստիճանաμար անցնեն վերացական-հասկացողականի:
    Գաղտնիք չէ, որ այսօր տարրական դպրոցում մաթեմատիկայի ուսուցումը հիմնականում կատարվում է <<հասկանալ – յուրացնել – հիշել>> μանաձևով: Փաստորեն աշակերտներին սովորեցնում են ոչ թե մաթեմատիկական օրինաչափություններն, այլ որոշ հնարներ, գծագրերի և սխեմաների կիրառում, վարժողական μնույթի μազմաթիվ օրինակների, խնդիրների լուծում :
    Այսօր կրտսեր դպրոցականներին մաթեմատիկա ուսուցանելու հիմնական նպատակը պետք է լինի. <<հասկանալ – տիրապետել (նաև ինքնուրույն) գիտելիքների և գործնականում դրանք կիրառել>>: Այդ դեպքում աշակերտներն ուսումնառության ընթացքում հնարավորություն են ունենում ինքնուրույն մտածել, հիշել, ընդհանրացնել ունեցած գիտելիքները, դրանք համակարգել ու կարողանալ կիրառել: Ինչպես նշում են հոգեμաններըª յուրաքանչյուր երեխայի մեջ ներկա է ստեղծագործական հնարավորություն, ներքին ուժ, որն ուղեղի μնական ֆունկցիա է:
    Կրտսեր դպրոցականների մաթեմատիկական մտածողության զարգացման գործում մեծ դեր են խաղում որոշակի μարդություն ունեցող այնպիսի առաջադրանքները, որոնք աշակերտներից պահանջում են ոչ ստանդարտ մոտեցում:
    Տարրական դպրոցում մաթեմատիկայի ուսուցման ընթացքում քննարկվող հարցերի տեսական մակարդակի μարձրացումը μարենպաստ պայմաններ է ստեղծում աշակերտների զարգացման համար: Սակայն միայն տեսական մակարդակի μարձրացումը չի կարող տալ ցանկալի արդյունք, եթե ուսուցիչն ինքը չցուցաμերի ստեղծագործական մոտեցում:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  19. #10
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,328
    Հեղինակության աստիճան
    704
    Մեջբերում Նարինե Դալլաքյան*-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր տարրական դպրոցում մաթեմատիկայի ուսուցման որակի բարձրացման գործընթացում բացի ավանդաբար կիրառվող մեթոդներից, ձևերից ու հնարներից, կարևորվում է նաև ինովացիոն մեթոդների օգտագործումը, որոնք կօգնեն լուծել ժամանակակից մանկավարժության առջև ծառացած խնդիրները: Մաթեմատիկայի ուսուցման գործընթացի բարեփոխումների արդի խնդիրները ինովացիոն տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հիմնադրույթներ են առաջադրում: Կրթության բարեփոխումների գործընթացը, ինովացիոն տեխնոլոգիաների կիրառումը կարևոր գործոն են կայուն գիտելիքների արմատավորման համար:
    Դպրոցի ու հանրության ժամանակակից կերպափոխումները, սոցիալ-մշակութային նախապատվությունների փոփոխությունը պահանջում են նաև ուսուցչից ինովացիոն մանկավարժական գործունեության ցուցաբերում, որը կապված է աշակերտի անձի զարգացման, դաստիարակման և ուսուցման հայտնի կարծրատիպերից հրաժարվելու հետ և դուրս է գործող նորմատիվների շրջանակից: Ժամանակակից պայմաններում ուսուցչի անձի ու գործունեության կարևոր բնութագրերն են դարձել ընդհանուր, հաղորդակցական և ինովացիոն մշակույթը:
    Կրտսեր դպրոցում մաթեմատիկական գիտելիքներ հաղորդելու համար ուսուցիչը պետք է ընտրի համապատասխան տեղեկատվական միջոցը` ուսումնական տեխնոլոգիա կամ տեղեկատվական տեխնոլոգիա: Այս ամենը ապահովելու համար ուսուցչին անհրաժեշտ են համապատասխան պարագաներ, նյութեր, պաստառներ, տեխնիկական միջոցներ: Դրանց միջոցով ուսուցիչը կարող է անցկացնել արդյունավետ և երեխաների համար հասկանալի դաս: Ուսուցչի համար կարևոր խնդիր է ճիշտ կողմորոշվել տեղեկատվությունը հաղորդելու միջոցի ընտրության մեջ:
    Հարգելի Նարինե,հետաքրքիր թեմա եք ընտրել:ՏՀՏ-ների կիրառմամբ դասերին երեխաները առանձնակի ոգևորությամբ են մասնակցում,ակտիվ ներգրավվում են նույնիսկ պասիվ աշակերտները: Կիսվեմ իմ փորձով`

    https://lib.armedu.am/resource/22485

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

+ Կատարել գրառում
Էջ 1 13-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •