Էջ 9 14-ից ԱռաջինԱռաջին ... 7891011 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 81 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 133 հատից

Թեմա: Ե՛Ս ԵՄ ՀԻՄԱ ՄԻ ՊՈԵՏ ԵՎ ԻՄ ԱՆՈՒՆԸ՝ ՉԱՐԵՆՑ

  1. #81
    Ավագ մասնակից սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    275
    Հեղինակության աստիճան
    201
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    ՉԱՐԵՆՑԻ ՄԵԾ ՍԵՐԸ

    Մի անգամ Եղիշե Չարենցը ընկերոջը՝ Աղասի Ալայանին ասում է, թե.
    — Ալայա՛ն, գնա Աստղիկ Ղոնդախչյանին ասա, որ սիրում եմ իրեն:
    — Աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայել կլինի էդ,- կշտամբում է ընկերը:
    — Չի՛ լինի, թող չլինի,- նեղանում է Չարենցը,- պետքս էլ չի: Բանաստեղծություն կնվիրեմ և՝ վերջ: Սերս թե կհասկանա՝ լա՛վ, չի՛ հասկանա, տերն իր հետ…
    Սերը մնում է անպատասխան:
    Օրեր են անցնում: Չարենցը նորից է ասում ընկերոջը, թե.
    -Ալայա՛ն, գնա Կարինե Քոթանջյանին ասա, որ իրեն սիրում եմ:
    Ընկերն ունքերը իրար է տալիս.
    -Եղա՞վ, Եղիշ ջան,- նորից կշտամբում է Ալայանը, — աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ:
    -Չի՛ լինի, թող չլինի,- նորից նեղանում է Չարենցը:- Պետքս էլ չի, բանաստեղծություն կնվիրեմ: Սերս կհասկանա՝ լավ, չի՛ հասկանա, տերն էլ իր հետ…
    էս սերն էլ նախորդի նման մնում է անպատասխան:

    -Էլի բան դուրս չեկավ,- դառնացած ասում է Չարենցը:- Ի՞նչ բանաստեղծ, որ աղջիկ չգերի, սեր չերգի: Երևի իսկապես, իմ սերը, իմ մե՜ծ սերը հետո է գալու:
    Իրոք, չի սխալվում…

    Երբ նա հանդիպում է Արփիկին և սիրահարվում է նրան թատրոնի դռների մոտ Չարենցը նորից տեսնում է ընկերոջը, մտնում նրա թևը ու տեղնուտեղը վրա բերում.
    -Աղասի՛, հիմի եկել է իմ սերը, իմ մե՜ծ սերը: Կգնաս ու Արփիկին կասես, որ սիրում եմ իրեն:
    — Աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ,- նորից սրտնեղում է ընկերը:
    «Տե՜ր Աստված, էդքան տաղանդավոր բանաստեղծ, կռիվների թոհուբոհի միջով անցած աղա, արվեստի բաժնի վարիչ, ու աղջիկների հարցում՝ վախը էլի՞ սրտում»,- զարմանամ է Ալայանը:
    — Լավ, ե՛ս կբացատրեմ,- նկատելի դժզոհությամբ ասում է Չարենցը,- էն էլ էնպես, որ աչքերդ բաց մնան: Արփիկը ո՛չ Աստղիկ է, ո՛չ Կարինե, ո՛չ Լյուսի: Նրան ձեռքից բաց թողնողը չե՜մ…
    Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն կար մեկը, որի հանդեպ մեծ բանաստեղծն իսկապես խորը և մնայուն զգացմունք է ունեցել, և որին նա այդպես էլ չմոռացավ մինչ իր կյանքի ողբերգական ավարտը: Այդ անձնավորությունը Արփենիկն էր՝ Չարենցի առաջին կինը:


    8767888.jpg

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #82
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    863
    Մինչև Արփենիկ Աստվածատրյանին հանդիպելը Չարենցը ունեցել է մի քանի սերեր, որոնցից մի քանիսի մասին պատմում է ընկերներից մեկը՝ Աղասի Ալայանը։

    Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան,գրողի <<Չարենց-նամե>>-ում հոլովվող երրորդ սերը Լյուսի Թառայանն էր, որին նա ծանոթացել էր 1919թ. դեկտեմբերի սկզբին։ Օրիորդ Թառայանը Թբիլիսիի Գայանյան դպրոցի շրջանավարտներից էր, եկել էր Կարս՝ թուրքերից ազատագրված վայրերում աշխատելու։
    Լյուսի Թառայանին Չարենցը սեր է խոստովանել՝ նրան կոչելով իր մուսան, սակայն օրիորդը մերժել էր նրան, քանի որ նշանված էր հեղափոխական Կարո Գարագաշի հետ։

    Չարենցի կյանքում դրամատիկ և տառապալից էր նրա սերը Ավետիս Ահարոնյանի որդու՝ Վարդգես Ահարոնյանի կնոջ՝ Արմենուհի Տիգրանյանի հանդեպ,
    որի պատճառով բազմիցս <<քարկոծվել>> էր Ահարոնյաններից։


    Հատվածներ << Չարենց - Նամե>> պոեմից

    Եվ ահա— պատանի եմ ես
    Տասնըչորս, տասնըհինգ տարեկան։—
    Հիմա քեզ,— պիտի քեզ երգեմ,
    Իմ լուսե, հեռո՜ւ բարեկամ։—

    Աստղիկ։— Քո անունը այս
    Ես պահել եմ սրտում իմ— վառ։

    Ինչպես ծովն ընկած առագաստ
    Թող ընդմիշտ նա այնտեղ մնա։

    Օ, հաճա՜խ, հաճա՜խ, բարեկա՛մ,
    Որպեսզի հոգիս չմրսի—
    Ես հիշել եմ վայրկյան-վայրկյան
    Կանաչած այգին Կարսի...

    ․․․․․․

    Թվաց թե—
    Հասնում եմ ահա
    Աշխարհի վերջին վրանին,—
    Բայց որպես ոսկի մի վահան
    Բարձրացավ արևն Իրանի...

    Վառվեցին իմ հոգում հանկարծ
    Վարդերը հեռու Շիրազի...

    Օ, սի՛րտ իմ, գլխիվայր ընկար—
    Կախվեցիր... աղջկա վարսից։

    Զարթնեցին հեռո՜ւ տարիներ—
    Ձիերի նման վրնջան...

    Արթնացավ հրկիզող մի սեր...

    Կարինե։

    Կարինե Քոթանճյան...

    ․․․․․․․․․․․․․․․․


    Տասնըութ։
    Թվական հրի.

    Ողջակեզ— կարմրակեզ բոցում։
    Արթնացավ արև՛—Նաիրին
    Իմ հոգու նո՛ր զնգոցում։

    Հրդեհ էր։
    Անհատնում կրակ։
    Արնաքամ վերքեր կարևեր։

    Ու կարոտդ հանկարծ ալվըլան—
    Ողջակեզ— հոգիս արևեց։

    Ողջակեզ։ Խնդություն։ Ու մի
    Անհատնում վատնում միասին —
    Եվ հոգիս սանձարձակ թռավ...

    Այսպես էր տասնըութ թվին։—

    Սո՛մա…

    Լյուսի Թառայան...

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (25.07.2018), Արաքսյա Սաղոյան (11.07.2018), սուսան1965 (15.07.2018), Մարգարյան Նաիրա (13.07.2018), star1 (11.07.2018)

  5. #83
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    734
    Հեղինակության աստիճան
    2801
    Մեջբերում Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև Արփենիկ Աստվածատրյանին հանդիպելը Չարենցը ունեցել է մի քանի սերեր, որոնցից մի քանիսի մասին պատմում է ընկերներից մեկը՝ Աղասի Ալայանը։

    Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան,գրողի <<Չարենց-նամե>>-ում հոլովվող երրորդ սերը Լյուսի Թառայանն էր, որին նա ծանոթացել էր 1919թ. դեկտեմբերի սկզբին։ Օրիորդ Թառայանը Թբիլիսիի Գայանյան դպրոցի շրջանավարտներից էր, եկել էր Կարս՝ թուրքերից ազատագրված վայրերում աշխատելու։
    Լյուսի Թառայանին Չարենցը սեր է խոստովանել՝ նրան կոչելով իր մուսան, սակայն օրիորդը մերժել էր նրան, քանի որ նշանված էր հեղափոխական Կարո Գարագաշի հետ։

    Չարենցի կյանքում դրամատիկ և տառապալից էր նրա սերը Ավետիս Ահարոնյանի որդու՝ Վարդգես Ահարոնյանի կնոջ՝ Արմենուհի Տիգրանյանի հանդեպ,
    որի պատճառով բազմիցս <<քարկոծվել>> էր Ահարոնյաններից։


    Հատվածներ << Չարենց - Նամե>> պոեմից

    Եվ ահա— պատանի եմ ես
    Տասնըչորս, տասնըհինգ տարեկան։—
    Հիմա քեզ,— պիտի քեզ երգեմ,
    Իմ լուսե, հեռո՜ւ բարեկամ։—

    Աստղիկ։— Քո անունը այս
    Ես պահել եմ սրտում իմ— վառ։

    Ինչպես ծովն ընկած առագաստ
    Թող ընդմիշտ նա այնտեղ մնա։

    Օ, հաճա՜խ, հաճա՜խ, բարեկա՛մ,
    Որպեսզի հոգիս չմրսի—
    Ես հիշել եմ վայրկյան-վայրկյան
    Կանաչած այգին Կարսի...

    ․․․․․․

    Թվաց թե—
    Հասնում եմ ահա
    Աշխարհի վերջին վրանին,—
    Բայց որպես ոսկի մի վահան
    Բարձրացավ արևն Իրանի...

    Վառվեցին իմ հոգում հանկարծ
    Վարդերը հեռու Շիրազի...

    Օ, սի՛րտ իմ, գլխիվայր ընկար—
    Կախվեցիր... աղջկա վարսից։

    Զարթնեցին հեռո՜ւ տարիներ—
    Ձիերի նման վրնջան...

    Արթնացավ հրկիզող մի սեր...

    Կարինե։

    Կարինե Քոթանճյան...

    ․․․․․․․․․․․․․․․․
    Տաղ անձնական

    Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
    Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
    Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
    Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

    Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
    Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
    Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
    Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

    Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
    Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
    Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
    Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

    Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
    Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
    Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
    Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...

    Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
    Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս հեռուն.
    Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
    Ասե'ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #84
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    734
    Հեղինակության աստիճան
    2801
    Չարենցը մի քանի գաղտնի սերեր էլ է ունեցել, որնց մասին շատ քիչ է գրված: Դրանցից մեկը հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանն է:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #85
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    863
    Չարենցի երկրորդ կինը՝ Իզաբելա Կոդաբաշյանը, ապրել էր Մոսկվայում՝ մորաքրոջ տանը, ավարտել յոթերորդ դասարանը և եկել Երևան՝ ծնողներին տեսության։
    Չարենցը նրան հանդիպել է, երբ աղջիկն ու հայրը դուրս էին եկել զբոսանքի։ Հայրը ներկայացնում է. <<Չարե՜նց, ծանոթացի՜ր, աղջիկս է, նոր է Մոսկվայից եկել, բայց հայերեն լավ չգիտի>>։
    Դրանից հետո Չարենցը սկսում է հաճախակի այցելել Կոդաբաշյաններին, և օրերից մի օր վարդերի մի փունջ ձեռքին նրանց տուն է մտնում ու դիմում հորը,
    որ աղջիկն իրեն դուր է եկել, ցանկանում է հետը ամուսնանալ։ Իզաբելան տալիս է իր համաձայնությունը, միաժամանակ սկսում սովորել հայերեն տառերը։
    Նրանց ամուսնությանը ներկա էր նաև Ալ. Շիրվանզադեն։

    Իզաբելան շատ գեղեցիկ էր՝ սև աչքերով, սլացիկ կազմվածքով, բարի ու ազնիվ դեմքով։ Հոգին անաղարտ էր, նա ուներ բարի, հեզ ու համեստ բնավորություն։
    Բայց մտավոր պաշարով չէր բավարարում Չարենցի պահանջները։
    Չարենցը, որ ընկերական կապերով էր կապված Վահրամ Ալազանի ընտանիքին,<<գանգատվում է>>Ալազանին.

    <<Ա՜յ Ալազան, ընտանեկան երջանկությունը շատ քիչ է. կինը պետք է հասկանա ամուսնուն…
    Ես մինչև օրս կարծում էի՝ ինչ կին էլ առնեմ, Արփիկիս պես լավը կլինի, արի ու տես, որ սխալվել եմ>>։

    Իսկ հետո դիմում է Մարո Ալազանին. <<Ա՜յ Մարո, հոգնած տուն եմ գալիս, ուզում եմ Իզաբելայի հետ խոսել ու հանգստանալ, պատմում, պատմում եմ,
    նա ոչ մի ռեակցիա չի տալիս, դրանից հուզվում եմ ու դեպի պատն եմ դառնում՝ ա՜յ պատ, դարդս այս է, ցավս սա է։
    Պատն ասում է՝ հանգստացի՜ր, Չարե՜նց ջան>>։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (25.07.2018), Արաքսյա Սաղոյան (11.07.2018), Մարգարյան Նաիրա (13.07.2018), star1 (11.07.2018)

  11. #86
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    734
    Հեղինակության աստիճան
    2801
    Մեջբերում star1-ի խոսքերից Նայել գրառումը
    Իզաբելլային մեղադրանք են ներկայացնում ըստ 69-րդ հոդվածի, որ նշանակում է, թե ժողովրդի թշնամի ամուսնուն չի մատնել(մինչդեռ իբրև խորհրդային քաղաքացի՝ պարտավոր էր մատնել),և 1938թ. հուլիսի 15-ին ՝ որպես սոցիալապես վտանգավոր տարր, 5 տարով աքսորում են Ղազախստան՝ Կարագանդայի մարզի Եգենզի Բուլախ գյուղ:
    Աքսորում Իզաբելան ամուսնանում է մի բուժակ բաշկիրի հետ: Ունենում է 4 տղա և 1 աղջիկ: Իզաբելան Երևան է եկել 1947,1951,1966,1968 թվականներին, սակայն աղջիկները՝ Անահիտը և Արփիկը, նրան չեն ընդունում. հրաժարվել էին իրենց աքսորական մորից:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #87
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    863
    Մեջբերում Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանտում 1937 թ․ սեպտեմբերի 27-ի գիշերը թաշկինակի վրա գրել է նաև << Ավ․ Իսահակյանին >> բանաստեղծությունը
    և հոկտեմբերի 6-ին գրած գրության հետ սպիտակեղենի կապոցի մեջ ուղարկել կնոջը։
    << Սիրելի՛ Ավետիք , - գրել է Չարենցը, - ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ բանաստեղծությունը․
    ընդունի՛ր իբրև ձոն և ողջույն>>։

    Որքան գնում – այնքան խոնարհ,
    Այնքան անհուն և այնքան ջերմ
    Ես խոնարհում եմ քո առջև
    Ե´վ սեր, և´ սիրտ, և´ քնար:

    Արդեն ցնորք է անհնար՝
    Ունենալ երգ այնքան նայիվ,
    Որ հմայե երեխային
    Եվ ծերունու սրտում մնա:

    Սիրտդ կարող է վեհանալ,
    Որ անսալով նրա սրտին՝
    Երգ ես տվել ժողովրդին,
    Որ իր երգով անմահանա:

    Ա՜խ, կուզեի ես ունենալ
    Գոնե մի երգ այնքան ջերմին,
    Որ գրեի խուղիս որմին –
    Եվ նա հավետ այնտեղ մնար:

    Եվ սերունդներ այսպես գային,
    Եվ կարդային խուղիս որմին
    Սրտիս միակ երգը ջերմին,-
    Եվ երգս այդ ես քեզ տայի:

    1937.27.IX. բանտ, գիշեր

    << Այս է , սիրելի՛ Ավետիք։ Ոգով պայծառ եմ և առույգ, ընտանիքի հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում և հոշոտում։
    Այդ էլ թողնում եմ Աստծուն և հայ ժողովրդին։
    1937թ․ 6․ X. , բանտ>>։
    ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ ՈՐՊԵՍ ՉԱՐԵՆՑ
    / Դավիթ Գասպարյանի << Ողբերգական Չարենցը >> գրքից /

    ․․․ Պատմում են , որ բանտախցի պատերին Չարենցը բանաստեղծություններ է գրել։ Պատմում են նաև , որ ծխախոտի տուփերը խոնավացրել է,
    ստվարաթուղթը շերտ- շերտ անջատել և չորացած էջերին շարադրել իր ծանր խոհերը․․․

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (25.07.2018), Մարգարյան Նաիրա (13.07.2018), star1 (11.07.2018)

  15. #88
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    863
    Մեջբերում Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ ՈՐՊԵՍ ՉԱՐԵՆՑ
    / Դավիթ Գասպարյանի << Ողբերգական Չարենցը >> գրքից /

    ․․․ Պատմում են , որ բանտախցի պատերին Չարենցը բանաստեղծություններ է գրել։ Պատմում են նաև , որ ծխախոտի տուփերը խոնավացրել է,
    ստվարաթուղթը շերտ- շերտ անջատել և չորացած էջերին շարադրել իր ծանր խոհերը․․․
    Անճանաչելիորեն հյուծված , օրեր շարունակ անշարժ վիճակում անկողնուն գամված բանաստեղծը մահացել է Երևանի բանտի հիվանդանոցում ,
    1937թ․ նոյեմբերի 28-ի առավոտյան 8- 8․30 ի արանքում։
    Ըստ այդ պահի ականատես հուշագրի՝ նրա վերջին խոսքերը եղել են այսպիսին․
    <<Ես գնում եմ որպես Չարենց ու կդառնամ նորեն որպես Չարենց>> ։

    Սա արդեն վերջն է , արյունոտ ողբերգության վերջին արարը։
    Գիշերով , նոյեմբերի 29-ին , նրա դին գաղտնի , աշխարհից հեռու պահ են տվել հողին։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (25.07.2018), Մարգարյան Նաիրա (13.07.2018), star1 (11.07.2018)

  17. #89
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    863
    Նա ,որ վաղուց լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար , շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությունը։
    Չարենցի վաստակը ժողովրդին վերադարձվեց 1954 թվականին , և սկսվեց մեծ գրողի ետմահու հավերժական կյանքը։
    Ու պիտի հնչի նրա ձայնը․

    Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական,
    Դեպի դարերը նորից , դեպի վառվող ապագան։


    IMG_20180702_070221 (3).jpg

    Թեմայի ամփոփման ժամանակ Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնելիս օգտագործում եմ աշակերտների ուժերով ստեղծված պաստառ։
    Չարենց թեման ամփոփում ենք նաև սահիկանդեսի միջոցով , որ կտեղադրեմ lib. armedu. am կայքում ։
    Վերջին խմբագրող՝ Անահիտ Բարխուդարյան: 11.07.2018, 18:01:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (25.07.2018), Մարգարյան Նաիրա (13.07.2018)

  19. #90
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    863
    [QUOTE=Անահիտ Բարխուդարյան;57470]Նա ,որ վաղուց լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար , շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությունը։
    Չարենցի վաստակը ժողովրդին վերադարձվեց 1954 թվականին , և սկսվեց մեծ գրողի ետմահու հավերժական կյանքը։
    Ու պիտի հնչի նրա ձայնը․

    Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական,
    Դեպի դարերը նորից , դեպի վառվող ապագան։


    IMG_20180702_070221 (3).jpg

    Թեմայի ամփոփման ժամանակ Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնելիս օգտագործում եմ աշակերտների ուժերով ստեղծված պաստառ։
    Չարենց թեման ամփոփում ենք նաև սահիկահանդեսի միջոցով , որ կտեղադրեմ lib. armedu. am կայքում ։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (25.07.2018), Մարգարյան Նաիրա (13.07.2018), star1 (11.07.2018)

Էջ 9 14-ից ԱռաջինԱռաջին ... 7891011 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ << ԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ >> ՊՈԵՄԸ
    Հեղինակ՝ Ա. Մ. Հարությունյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 09.08.2018, 13:14
  2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
    Հեղինակ՝ Մարգարյան Նաիրա, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 23.07.2018, 02:04
  3. ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ...
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 02.09.2017, 22:45
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 13.11.2016, 11:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •